• Դավիթ Սանասարյան
  • Վարչապետն այսօր Հաղարծին գյուղում շատ կարևոր քաղաքականության մեկնարկը տվեց. առաջարկեց չկտրել ծառերը և փոխարենը գյուղացիներին հորդորեց բիզնես ծրագրեր առաջարկել, և ստանալ դրամաշնորհ։ 21-րդ դարում իրականացվող քաղաքականությունը քաղաքացու համար պետք է այլընտրանքի հնարավորություն տա։ Երբ գյուղացուն հորդորդում ես ծառ չկտրել, անպայման պետք է ցույց տաս թե ինչպես հայթայթի ապրուստի միջոց, երբ ասում ես ձուկ մի բռնի, պետք է ապահովես աշխատատեղով, երբ ձեռքից վերցնում ես գործիքն ու ասում ոնց ուզում ես գոյատևի, երկու տարբերակ կա, կամ արտագաղթ, կամ գողություն։ Ժամանակն է գիտակցենք, որ ծառահատման, վտանգավոր հանքարդյունաբերության, նավթամշակման և այլ վնասաբեր ուղղություններով ապրուստի, հարստանալու ճամփան պետք է թողենք անցյալում, ժամանակն է հստակեցնենք, որ Հայաստանի ապագան ստեղծագործ մտքերի, որակյալ կրթության ու գիտության հիման վրա տնտեսություն զարգացնելու ճամփան է։ Սիրում եմ բոլորիդ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasaryan/posts/10216842268387213 ...

    Կարդալ ավելին
  • Դատարանը մերժել է Կարո Եղնուկյանի՝ 1 մլն դոլլար արժողությամբ գույքի գրավի դիմաց իր խափանման միջոցի փոխումը: ԵՄ համաձայնագրից էքստազի մեջ ընկածներ ջան, ձեր ոգևորությունը Կարոյի գործով կտրեմ, կարո՞ղ է ձեռի հետ էս աղաղակող փաստին ուշադրություն դարձնեք, մարդը լուրջ առողջական խնդիր ունի, թե՞ սպասում եք Հաց բերող Արթուրի վիճակում հայտնվի, որ լալահառաչ ստատուսներ գրեք Ազատություն Garo Yegnukian-ին Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasaryan/posts/10214759734005155 ...

    Կարդալ ավելին
  • Հազար ներողություն, որ էս վատ բառն եմ օգտագործում, բայց՝ բլին, արա, օրենքն ընդունում, հետո նո՞ր եք կլոր սեղանի նստում։ Էս երկրում ամեն ինչ թարս է։ Ուսանողներին չեմ մեղադրելու, իրենք են որոշողը, եթե էսպես են տեսնում ռազմավարությունը, մենք չպետք է խանգարենք, միայն թե հին օրերից մի բան արձանագրենք. իշխանությունները պայթունավտանգ տարայի գազը թողելու ձևը գիտեն՝ բացում են այն՝ ստեղծելով հարցի վերաբերյալ աշխատանքային խումբ։ Հ.Գ. Խնդրում եմ տաքուկ սենյակներից ուսանողներին տարատեսակ պիտակներ չկպցնել։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasaryan/posts/10214630260048387 ...

    Կարդալ ավելին
  • Ափսոս էր Լևոն Հայրապետյանը. տիրություն արեց շատ շատերի, բայց մահացավ՝ անտեր։ Հիմա կասեք Պուծինը սպանեց, ես կասեմ՝ այո՝ բայց մեր անտարբերության արդյունքում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10214408014732393&set=a.1124173182729.2020905.1179111977&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Երբ որ ԵԼՔ-ը ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց է դնում, առնվազն շահագրգռված պետք է լինի Ժիրոյի առաջարկած օրակարգը քննարկի լայն ֆորմատի համախմբման միջոցով, հակառակ դեպքում մոտս լուրջ հարց է առաջանում, թե ինչպես եք ԵԱՏՄ-ից դուրս գալիս։ Խնդրում եմ ցուցակի որոշ անձանց անուններ աչքս չկոխեք, քանի որ սուր աչքս տեսել է, ու մեղմ ասած հիացած չեմ որոշ անունների առկայությամբ, բայց էս պահին իմ հիացմունքի հարցը չի. համաձայն չեք՝ առաջարկություն արեք։ Հուսամ, գրառումս ինքնահաստատվելու առիթ համարելու փոխարեն կմտածեք էս մասին Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasaryan/posts/10214218579676635 ...

    Կարդալ ավելին
  • Էս երկրում էլ ուրիշ քննարկելու բան չկա՞ Հիմա Բագրատյանն իր տեսակետն է արտահայտել, որի բոլոր իրավունքներն ունի, ու էնպես չի, որ հարց է դրվել հանրաքվեի, արդյո՞ք ուզում եք Հայաստանի անունը փոխել, որ բոլորդ ձեր պարտքն եք համարում վիրավորանքից սկսած մինչև դարի գյուտ անվանել էդ մարդու ասածը։ Մոտս տպավորություն է, որ առավոտ արթնանում եք, մտնում ֆեյսբուք, որ տեսնեք տվյալ օրն ինչպես եք ինքնահաստատվելու ֆեյսբուքում ու ոնց մեռցնեք օրը։ Արմենիա թե Հայաստան մեծ հաշվով նույն է, բովանդակությունն է կարևոր սիրելի ընկերներ։ Միգուցե մտածենք ինչպես անել, որ այն չկորցնենք կամ չհասցնել նրան, որ դառնա Ռուսաստանի մարզ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasaryan/posts/10213917556471243 ...

    Կարդալ ավելին
  • ԱՄՆ-ում վեց ամիս սովորելու ընթացում հասկացա, թե որն է ԱՄՆ իրական հզորության գաղտնիքը։ Դիմացինը կարծիք հայտնելու ու դրա համար չքարկոծվելու իրավունք ունի։ Ու դրանից ածանցյալ՝ հասարակությունը չի փտում։ Մի բուռ Հայաստանում, որտեղ գրեթե բոլորն իրար ճանաչում են, եթե դու որոշում ես այլ տեսակետ ունենալ, ավելին՝ այն հրապարակայնացնել, միանգամից սկսում են տերեր ման գալ, պատվերների մեջ մեղադրել, գործակալ հանել, անպայման ենթադրել, թե որ հաշվեհամարովդ ես պատվերի գումարը ստացել ու ինչքան։ Լավ, էս հիվանդության վերջը ե՞րբ ենք տալու, սա հասարակության դեգրադացիայի, եղած ճահճի ընդլայնման ամենակարճ ճամփան է Թարգեք, ախպոր ու քրոջ պես, էս լավ տեղ չի տանում. թողեք՝ դիմացինն այլ տեսակետ ունենալու իր իրավունքից օգտվի, մի համաձայնվեք, բանավիճեք կամ ճշտող հարցեր տվեք, թե չէ սենց ճահճացնում ենք մեր շրջապատը։ Ամենակարևորը՝ կուռքեր մի ստեղծեք, ձեր սիրելի գործիչներին վնասում եք դրանով։ Ով հասկանում է էս ամենը, իր ճակատը պաչում եմ, ով՝ չէ, հուսամ՝ ապագայում էդ առիթը կտա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasaryan/posts/10213498047543782 ...

    Կարդալ ավելին
  • Նայեցի տեսանյութը, որտեղ Էրդողանն անձամբ է հետևում, թե ինչպես են իր թիկնապահներն ու էրդողանականները հարձակվում խաղաղ բողոք իրականացնող հայ, քուրդ և եզդի ակտիվիստների վրա, ու հիշեցի գրքերում նկարագրվող դրվագները, թե ինչպես էին 100 տարի և ավել առաջ թուրք առաջնորդները բարձրունքներից հետևել խաղաղ ժողովուրդների վրա իրենց հրոսակախմբերի հարձակմանը։ Սա լուրջ սկանդալ է, մնում է այնպես անել, որ համաշխարհային մամուլը խոսի սրա մասին Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasaryan/posts/10212980780812437 ...

    Կարդալ ավելին
  • Շախմատից տեղյակները լավ գիտեն, որ եթե մի ստրատեգիա ձախողվում է, այն պետք է փոխել, նույն տրամաբանությամբ՝ եթե գետը վարար է, պետք է այլ ճանապարհ փնտրել, եթե շենքը փլվում է, չպետք է աքլորություն անել ու գլուխ գովալ փլատակների տակ մնալով, եթե շունը կծան է, չպետք է անմիջապես կողքով վախվորած քայլել, եթե թշնամին զենքը ձեռքին կրակում է, ապա խաղաղության քարոզ չպետք է անել, եթե իշխանությունը առանց օֆ անելու «ընտրություն» է գրպանում, ապա եթե մի բռունցք դարձած չես գնում ընտրության, այլ բան մտածի... Երևանի ավագանու նոր ընդդիմադիր խմբակցությունները, հուսով եմ, որակով ու քանակով ավելի լավը կլինեն, քան մենք էինք, բայց երկրում իրական փոփոխություն անելու համար մեզ պետք են նոր մոտեցումներ, իշխանության սիմետրիկ ու մեզ պարտադրված քարտեզը պետք է մերժել. մեզ ասիմետրիկ գործողություններ են անհրաժեշտ, որին իշխանությունը չի խոչընդոտի մի խումբ ոստիկաններով... Հիմա էկեք խոստովանենք, որ պայքարի էս փուլն էլ տանուլ տվեցինք՝ անկախ նրանից, թե ովքեր էին խաղացողները, անկախ նրանից, թե ինչպես պարտվեցինք... Թե ամոթ է, լռեք, մի խոստովանեք, ես ասում եմ, որ պարտվել ենք, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը լեգիտիմ է... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasaryan/posts/10212944729191169 ...

    Կարդալ ավելին
  • Շուշիի ազատագրումը մեր նորագույն պատմության հպարտանալու ամենակարևոր էջերից է։ Շուշի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի ազատազրկումը (6-18 տարվա սպառնալիքով)՝ ամոթալի էջերից։ Շնորհավորում եմ բոլորիս, առաջին հերթին՝ Ժիրայրին, Դուշման Վարդանին, Ղուլյան Աշոտին, Պավլիկին, Միայնակ Գայլին, Շուշիի ու Արցախի ազատագրման բոլոր մասնակիցներին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10212875756306890&set=a.1124173182729.2020905.1179111977&type=3&theater ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն