• Աշոտ Խուրշուդյան
  • - Քաղցրաշեն գյուղում երկու ֆերմերներ խաղողի բերքը թափել են հենց ճանապարհի վրա: (Հոկտեմբեր, 2015) - Քաղցրաշենի բնակիչներից մեկն ասաց, որ մարդիկ այլևս չեն հավատում սուտ խոստումներին: ( Մայիս 2016։) - Քաղցրաշենցիները այսօր կրկին կառավարության շենքի առաջ էին (Այսօր)։ «Այս պահին քաղցրաշենցիները սուլոցներով փորձում են կառավարության պատասխանատուների ուշադրությունը հրավիրել իրենց բողոքի ցույցին»: Հ. Գ. Հարկատուների միջոցներից ոչ մի կոպեկ քաղցրաշենցիներին։ Թե չէ սա արդեն կարելի է դիտարկել որպես հարկատուների հաշվին ընտրակաշառք Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10153871159547395&set=a.10150319185422395 ...

    Կարդալ ավելին
  • Հետընտրական 1/ ԵՄ հետ կստորագրենք գործընկերության համաձայնագիրը 2/ Ակնհայտ պրոռուսական կամ էլ պրոեվրոպական ուժ չենք ունենա։ /Թեպետ հույս ունեմ, որ ԵԼՔ-ը պրոեվրոպական գծի դրոշը կվերցնի, ուղղակի չգիտեմ, թե պրակտիկ մակարդակով ով պետք է դա անի/ 3/ Հանձնաժողովներում աշխատանքը ամենաբարդն է։ Աշխատող ընդդիմության քանակը շատ քիչ է, ու երևի անցած նորեկները դեռ չեն պատկերացնում աշխատանքի ծավալը։ Վախենում եմ, որ այստեղ զիջվեն դիրքերը։ 4/ Քանի որ ԵԼՔ-ի տարրերից մեկը «ինստիտուցիոնալիզմն է», ասեմ, որ միջազգային կառույցները ճոռոմ-ճոռոմ երբ մեզ ժողովրդավարություն են քարոզում, ապա ինստիտուցիոնալ մակարդակով Քաղաքացիական ակտիվ քայլ են արել ԱԺ կայացման հարցում։ Համաշխարհային բանկն ու USAID-ն անիմաստ միլիոններ են ծախսել, իբր թե ԱԺ անալիտիկան որ կայանա։ Թող միջազգայինները այս կառույցներին հարց տան, թե ինչու են պարտակել նման առաքելությունը, ու ԱԺ անցած պատգամավորներին թողել կոտրած տաշտակի առաջ։ 5/ Շատ վառ անհատականություններ այս ԱԺ-ում չեն լինի։ Նրանց վակուումը շուտով կզգացվի։ 6/ Կուզեմ ընդդիմության շարքերում տեսնել ՀՅԴ + ԵԼՔ զույգը, քանի որ Ծառուկյանի թիմից մտավոր աշխատանքի ակնկալիք չունեմ, իսկ ՀՀԿ-ն ունի կառավարության ամբողջ ապարատը։ 7/ Հույս ունեմ որ լաչառությունն ու կնոպկա սեղմել/չսեղմելու տակտիկան կմղվեն երկրորդ պլան, ու նոր որակ կսկսենք տեսնել ԱԺ-ում։ Ցավոք, այս որակլի համար քանակ չկա, ուստի պետք է երկու-երեք ուղղությամբ աշխատանք տանել, քան թե ուժերը ցրել ամեն տեղ։ 8/ Եթե Աժ ուժերը բաժանեմ ըստ բնական շահերի, ապա կստանամ այսպիսի պատկեր - Ծառուկյան+ՀՀԿ մեծամասնական ուժեր /հարուստներ/,  - Քամելեոններ /հարուստներին սպասարկողներ/,  - ՀՀԿ աշխատող դասակարգ+Ելք+ՀՅԴ։ 9/ Աչքիս էթիկայի հանձնաժողովը պարապ կմնա այս անգամ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.khurshudyan/posts/10153828120437395 ...

    Կարդալ ավելին
  • Շուտով ընտրություններ են, իսկ մենք դեռ չենք հաղթահարել սովետը։ Համալսարաններում սովետ է, գիտությունում սովետ է... Հայաստանը սոցիալական պետություն է լոզունգի տակ շարունակում ենք հարկատուների հաշվին պաշտպանել գործատուների շահերը։ Այո՛, այս պրակտիկան էլ էր սովետ, քանի որ այն ժամանակ միակ գործատուն սովետն էր։ «Ժամանակավոր անաշխատունակության» մասին օրենքը ոտից գլուխ սովետական միություն է... Հա, ի՞նչ էի ուզում ասել։ Այս երկու ամիս է՝ ցանկանում եմ գրել հերթական ակնարկս՝ նվիրված ԾԻԳ-երին, ՊՈԱԿ-ներին ու էլի նման բաներին, սակայն հասկացա, որ ասածիս հիմնական ուղերձն է, թե ինչպես էի ես պայքարում սովետական կարգերի դեմ հեռավոր 98-ին։ Փաստորեն՝ այդ պատերազմում հաղթողը դեռևս սովետն է... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.khurshudyan/posts/10153749522382395 ...

    Կարդալ ավելին
  • Ինչպե՞ս չափել մարդու ազատության կամ իրավունքի արժեք կրող եք, թե չէ։ Լապշինի իրավունքները, ազատությունները ու հատկապես խոսքի ազատության /ինչպես նաև մամուլի ազատության՝ հաշվի առնելով իր ընթերցողների քանակը/ սահմանափակումը ու հնարավոր դատը մի քանի անգամ մտահոգիչ է, քան Փուսի Ռայըթի դեպքն էր։  Պատասխանը պարզ է՝ եկեղեցու դեմ չի, ֆեմինիստ չի։  Շատ արժեքներ աշխարհում կլիշեավորված են, ու շատերը հետևելով կլիշեներին մտածում են, թե այդ արժեքի կրողն են։ Հ.Գ. Լապշինի բախտը չի բերել, որ կին չի, հետն էլ լեսբուհի ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.khurshudyan/posts/10153701049002395 ...

    Կարդալ ավելին
  • յն պահը, երբ իշխանությունն ու նրա դեմ դուրս եկած մարդիկ պատանդների մասով նույն կերպ են մտածում. Երկուսն էլ ուզում են, որ նրանք մնան այնտեղ։ Եթե առաջին օրը գրեցի, որ միայն բանակցային եղանակով պետք է հարցը լուծել, ապա այսօր չեմ կարող նույնը կրկնել, քանի որ և՛ իշխանությունը, և՛ ցուցարարները դեմ կլինեն սրան։ Մեկի համար պատանդ գոյություն չունի՝ «նրանք կամավոր են այնտեղ», իսկ իշխանության համար պատանդի կյանքը լավ խաղաքարտ է «ահաբեկիչներին դիմակազերծելու»։ ՀԳ Միգուցե կան բանակցություններ, չգիտեմ, բայց նշաններ չեմ տեսնում ՀՀԳ Փորձից էլ ասեմ, հատկապես «կամավոր պատանդ ցանկացողներին» ու բոլոր մնացած կողմերին. չեք պատկերացնում, թե հոգեբանական լարված վիճակում ինչի է ընդունակ զինված մարդը, թեկուզ սուրբ անցյալ ունեցողը ... էսկալացիան այնքան անկանխատեսելի ու արագ բան է։ Հաղորդակցության խողովակ ստեղծե՛ք, մարդ եղե՛ք, այս ամենից պետք է առանց զոհի դուրս գանք։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.khurshudyan/posts/10153235852217395?notif_t=close_friend_activity¬if_id=146970079 ...

    Կարդալ ավելին
  • Այս պահի համար. Բանակցություններ, բանակցություններ ու միայն բանակցություններ։ Թեկուզ օրեր։ Հանգիստ տեսնում եմ բանակցային ելքի հնարավորությունը՝ երկու կողմին էլ ձեռնտու։ Իսկ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն միայն օրենքի շրջանակում պետք է գործեն, իրենք հենց դրանով են տարբերվում մյուսներից։ Իսկ ընդհանրապես։ Սա ես ոչ ահաբեկչություն կկոչեմ, ոչ հեղափոխություն, ոչ ապստամբություն, ոչ խռովություն, ոչ հերոսություն, ոչ արկածախնդրություն, ոչ ռոմատիզմ ... կամ էլ այդ ամենը իրար միախառնած կկոչեմ։ Այսպիսի հնարավոր երևույթների անունը միախառնված դրել եմ «դեկաբրիզմ», որի ակունքներն ու պատճառները թող իշխանությունները պատմության դասագրքերում ուսումնասիրեն։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.khurshudyan/posts/10153213313252395 ...

    Կարդալ ավելին
  • Պարադոքս Հայ առաջադեմ կրոնը չընդունող մի հատված կա, որ կրոնը միշտ քննադատում է՝ թիրախավորելով ՀԱԵ-ն։ Երբ նայում ես այդ մարդկանց փաստարկումները, հիմնականում պատմության այն էպիզոդներն են բերում, երբ աղետի աղբյուրը կաթոլիկ եկեղեցին է։ Այսինքն կաթոլիկ աշխարհի պատմական ստերոտիպը կրոնի միջոցով վերագրում են ՀԱԵ-ին։ Սակայն, երբ Ֆրանցիսկոսը պապը Հայաստանում էր, համարյա այդ նույն շրջանակը առիթը բաց չթողնեց համեմատելու ու ցույց տալու, որ «մերոնք ի տարբերություն Կաթոիլկների քխ են»։ Առակս ցույց չի տալիս քողարկված օրակարգ։ Ուղղակի ստերեոտիպերը կարող են նման պարադոքս ստեղծել ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.khurshudyan/posts/10153174217427395?notif_t=close_friend_activity¬if_id=14670237 ...

    Կարդալ ավելին
  • Մի քիչ էլ լուրջ։ Եվրամիությունը ի՞նչ գործիքներ ունի, որով պիտի հարբերվի ՄԲ-ի հետ։ 1/ ՄԲ-յան թող հարաբերվի, ո՞վ է ԵՄ-ն, որ ինքը գործիք առաջարկի /ռուսաստանյան մոտեցում/ 2/ Մաքսային միություն - հիմնականում գործում է Թուրքիայի համար, հեմնայն դեպս ՄԲ-ի հետ տնտեսական հարաբերությունները ավելի սերտ են, ու սա կնշանակի ապաինտեգրացիա։ 3/ Խորը և Համապարփակ - սրա կարիքը նույնիսկ չկա, քանի որ ստանդարտներին լիարժեք համապատասխանում է 4/ Հարևանության ծրագիր - ՄԲ-ն դիտարկվում է հարևան Իսրայելի, Մարոկոյի ու նաև Մեզ նման։ Մենք ու ՄԲ-ն նույն նավակում :) Կարճ՝ ԵՄ-յունը այսօր չունի ՄԲ-ի հետ հարաբերության ինստրումենտ։ Մնում է Մաքսային միությունը, կամ էլ մի նոր բան մոգոնեն։ Արա դե հանգիստ աշխատում էինք, այս ինչ օյին բերեցիք գլուխներս - կասեն Եվրաբյուրոկրատները։ Ու ես էլ կհավելեմ, որ խնդիրները խնդիրը հենց սա է՝ ռացիոնալ win-win մտածողությամբ եվրոբյուրոկրատիան հաշվի չի առնում ազգային, մշակութային ու այլ կարևոր պրոցեսներ, որոնք էլ ազդում են արտաքին քաղաքականության վրա։ ռուսաստանի հետ հարաբերության ձախողման պատճառը նույն բյուրոկրատական ռացիոնալ մտածողությունն է, քաղաքական դաշտի բնակչությունից չափից շատ հեռու լինելն է /մեղադրում են պոպուլիզմը, բայց ես կասեմ ուղիղ հակառակը, մարդիկ հոգնել էին, որ իրենց չեն լսում/, ու առաջնորդության դերի բացակայությունը։ ՀԳ Տարիներ շարունակ ասել եմ, որ 19-րդ դարավերջի ձևավորված ազգ-պետության մոդելը իրեն սպառել է, այլ շատ մոտեցումներ էլ են իրենց սպառել։ Մենք ականատես ենք լինելու նոր «ինչ-որ բանի» ծնունդի։ Տեսնենք։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.khurshudyan/posts/10153168403302395 ...

    Կարդալ ավելին
  • Մեր մոնոէթնիկության մասին՝ որպես հանդուրժողականության բացակայության չափանիշ, ինչպես ադրբեջացիք են սիրում ասել։ Ուրեմն, հայերը շատ տարբեր են։ Մենք Հայաստանում ունենք, արաբական աշխարհից հայեր, Իրանից հայեր, ԱՄՆ-ից եկած հայեր, ֆրանսահայեր, Թուրքիայից եկած հայեր, Ուկրաինայից հայեր, Վրաստանից հայեր ու էլ չասած ռուսաստանյան հայերը։ Բոլորն էլ իրենց հետ ոչ միայն տարբեր մշակույթ են բերում, նաև աշխարհայացք ու արտաքին հայացքներ։ Նույն Սիրիայից ունենք հայեր, որոնց մի մասը Ասադի կողմ է, մյուս մասը՝ Ասադի դեմ։ Ըստ էության , եթե Հայաստանի արտաքին քաղաքականությունը որոշվեր ժողովրդավարությամբ, բացառությամբ /Արցախի հարցի ու Թուրքիայի/, մնացած հարցերում մենք ստիպված պիտի լինեինք Շվեյցարիայի նման չեզոք։ Ներքին անհամաձայնություններին ու տրաբերություններին էլ պիտի հանդուրժողականությամբ մոտենայինք։ Հայաստանում կա ըստ էության իսրայելոֆոբիա, իրանաֆոբիա ու ամերիակֆոբիա, արաբաֆոբիա, վրաստանաֆովբիա, ու ի վերջո ռուսոֆոբիա ու ռոսուֆիլիա։ Կարճ ասած, մենք իրականում շատ բազմազան ենք։ Մինչդեռ, համեմատության համար, Սովետական միությունը թեպետ էթնիկ բազմազան էր, սակայն իդեոլոգիաբես մոնոլիտ էր ու այլ կարծիք կրողներին չէր հանդուրժում։ Սովետն իրականում անհանդուրժող երկիր էր։ Նմանապես Ադրբեջանն է, որը թեպետ հպարտանում է իր բազմաէթնկությամբ, բայց տոլերանտության պարտադիր պայմաններ ունի, որից եթե շեղվես, կստացվի այն ինչ սովետում էր։ Ընդհանրապես տոլերանտության լավագույն ցուցանիշը խոսքի ու խղճի ազատությունն է, մնացածը՝ անէական է։ Հ.Գ. Մենք էլ իհարկե խնդիրներ ունենք, Հայաստանը դեռ ճանապարհ ունի անցնելու։ Բայց մեր խնդիրները նման են արևմուտքի 60-ականների խնդիրներին՝ կապված անհատի ազատությունների հետ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.khurshudyan/posts/10153137181747395?notif_t=close_friend_activity¬if_id=1465382302 ...

    Կարդալ ավելին
  • Կասպարով-մունք Կարպով-նրանք Տարեթիվ` 1984-85 Սկզբնական հաշիվ՝ 5-0, Կարպովին մնացել է մեկ հաղթանակ, որ մրցույթն ավարտվի Միջանկյալ հաշիվ՝ 5-3, Կասպարովի դեմ Կարպովը բան չի կարողանում անել, սկսվել է պարտություններ շղթան Ֆիդե՝ միջնորդներ, Ռուսաստանի ակտիվ դերով Որոշում - կանգնեցնել և հետաձգել մրցույթը, որպեսզի մրցակիցների առողջականը չվնասվի Ինչպես կավարտվեր մրցույթը՝ հայտնի չի, բոլորը մինչև այսօր վիճում են, սակայն մեծամասնության կարծիքով Կասպարովը կհաղթեր։ Ինչպես ավարտվեց հաջորդ մրցաշարը՝ Կասպարովի հաղթանակով։ --- Իսկ մենք չպիտի տեղներս նստենք ու հանգստանանք։ Ցավոք, ապագան անորոշ է, վիճակը պայթյունավտանգ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.khurshudyan/posts/10153130540272395?notif_t=close_friend_activity¬if_id=1465063717 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն