• Մենուա Հարությունյան
  • Խոսելով ներքաղաքական գործընթացների մասին՝ նախագահ Սերժ Սարգսյանը մի կողմից չհստակեցրեց՝ 2018-ին ինքը լինելու է վարչապետ, թե ոչ՝ անկեղծորեն նշելով, որ դեռևս որոշում չունի՝ ինչ ֆորմատով է շարունակելու իր քաղաքական գործունեությունը նախագահի լիազորությունները ավարտելուց հետո, մյուս կողմից նշեց, որ դրական տենդենցներ են նկատվում տնտեսության մեջ և որ վստահություն ունի Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության նկատմամբ: Թեև նախագահը վստահություն հայտնեց վարչապետի նկատմամբ՝ փաստացի չբացառելով, որ Կարեն Կարապետյանը կարող է 2018 թվականից հետո ևս մնա վարչապետի պաշտոնում, բայց և նշեց, որ Հայաստանն այլևս անձակենտրոն իշխանություն չի ունենալու, և քաղաքական մեծամասնությունն է որոշելու, թե ով է ղեկավարելու երկրի գործադիր իշխանությունը: Այնուամենայնիվ, մինչ 2018 թվականի ապրիլ երկրի թիվ մեկ հարցը մնալու է ապագա վարչապետի անձը, որի շուրջ շահարկումներն ու վերլուծությունները թիվ ու հաշիվ չեն ունենա...) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/1357940167608388 ...

    Կարդալ ավելին
  • Մենք պետք է սովորենք ապրել «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի» կարգախոսով, իսկ դա նշանակում է, որ մեր գործարարը պետք է հանուն Հայաստանի ավելի շատ հարկ վճարի, իսկ իր եկամուտները ոչ թե տանի արտերկիր, այլ ներդնի Հայաստանում, պետական չինովնիկը հանուն Հայաստանի չթալանի պետական բյուջեն ու կոռուպցիայով պատի պետության հիմքերը: Պետք է սոցիալական արդարություն և համերաշխություն տիրի Հայաստանում ապրող բոլոր խավերի միջև, իսկ մեր պետության գլխավոր կարգախոսը պետք է լինի Գարեգին Նժդեհի հանրահայտ միտքը՝ «Հայրենիք, որի զավակները հավասար չեն օրենքի և մահվան առջև, ապագա չունեն»: Կապրենք այս գաղափարներով և մոտեցումներով, կկառուցենք և գալիք սերունդների կփոխանցենք հզոր Հայաստան:  Ոչ, պետք չէ որևէ մեկից նեղանալ կամ որևէ մեկին մեղադրել: Մեր թշնամիներն իրենց ամբիցիաներն ու նպատակներն ունեն, դրանց դեմ պայքարելու լավագույն միջոցը մեր ամբիցիաներին և նպատակներին ազնվորեն ծառայելն է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/1156515304417543 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանի համար իրականում չկա Արցախի հարց. մեր արհեստածին հարևանի ամբիցիաները էլ ավելի հեռու են գնում, և իրականում, ոչ միայն Արցախն են ուզում այլ՝ ողջ Հայաստանը:  Մենք պետք է պարզ գիտակցենք, որ Արցախի խնդիրը, դա Հայաստանի խնդիրն է, իսկ Հայաստանի խնդիրը լուծելու համար մեզ պետք է զարգացող, մրցունակ և ժամանակակից տնտեսություն: Միայն նման տնտեսությունը կարող է հիմք դառնալ մարտունակ բանակի, առողջ հասարակության և գաղափարական քաղաքացու համար: Ուզում ենք պահպանել մեր հսկա հայրենիքից մեզ բաժին հասած Հայաստանն ու Արցախը՝ պարտավոր ենք կառուցելու հզոր տնտեսություն, մնացյալը անիմաստ և սին խոսակցություններ են: Ադրբեջանի հետ մեր պատերազմը այլևս ոչ թե ռազմական կամ դիվանագիտական ճակատում է, այլ՝ զուտ տնտեսական, որտեղ հաղթելու պարագայում մենք կունենանք երկարատև խաղաղության հնարավորություն… Մենք միշտ կռվել և կռվելու ենք մեր բնօրրանում ապրելու համար, և պետք է սովորենք ապրել, զարգանալ և հարատևել պատերազմին զուգահեռ: Սա է մեր ապրելու և անկախ պետականություն ունենալու միակ բանաձևը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/menua1/posts/1155830274486046 ...

    Կարդալ ավելին
  • Սպարապետ Վազգեն Սարգսյանը իր քաղաքական կենասագրությունը կապեց միմիայն ՀՀԿ-ի հետ և մինչ իր կյանքի վերջին վայրկյանը նա ՀՀԿ առաջնորդն էր... ԵՎ այսօր Վազգեն Սարգսյանի եղբայրներից մեկը՝ Արմենը, շարունակում է Վազգեն Սարգսյանի քաղաքական կուրսը` մնալով ՀՀԿ գաղափարների համակիր, իսկ մյուսը՝ Արամը, ձևավորում է ընդդիմադիր դաշտ, համարում իրեն իր հերոս եղբոր քաղաքական ժառանգն ու պայքարում իր նույն հերոս եղբոր իրական քաղաքական թիմի դեմ: Փաստորեն, նույն գյուղում սպարապետի մի եղբայրը կոչ է անելու ընտրել ՀՀԿ-ին, մյուսը պայքարելու է ՀՀԿ-ի դեմ: Սա ցավալի երևույթ է, բայց մյուս կողմից հետաքրքիր է՝ Սպարապետի համագյուղացիները սպարապետի ո՞ր եղբոր խոսքին կհետևեն: Ի դեպ, Արամ Սարգսյանը ևս ՀՀԿ-ի հարթակում է դարձել Հայաստանի վարչապետ, բայց երբ նրան ազատեցին այդ պաշտոնից, նա նեղացավ, դուրս եկավ ՀՀԿ-ից և հիմնադրեց նոր կուսակցություն, ասել է թե՝ իր անձնական ամբիցիաների ու պաշտոնի համար նա դեմ գնաց և գնում է Սպարապետի քաղաքական և գաղափարական թիմին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/1151097464959327 ...

    Կարդալ ավելին
  • Ռազմական ճանապարհով հաջողությունների չհասնելուց հետո՝ Ալիև կրտսերը նստում է բանակցությունների սեղանին, ինչը նշանակում է, որ Ադրբեջանն ընդունում է իր պարտությունը և՛ ռազմական, և՛ դիվանագիտական ճակատներում: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը կվերադառնա բանակցային սեղանին, երբ հստակ երաշխիքներ լինեն, որ թշնամին չի սանձազերծելու նոր պատերազմ և, եթե մեր նախագահը նստում է բանակցելու, նշանակում է, որ նրան տվել են խաղաղության երաշխիքներ: Ամեն դեպքում բանակցությունների օրակարգն այս պահին մեր նախագահն է թելադրելու, քանզի Հայաստանը երբեք չի խախտել միջազգային հանրության որևէ պահանջ և խորը հարգանք է դրսևորել Մինսկի համանախագահ երկրների դիրքորոշումների նկատմամբ: Ալիևն իր սանձազերծած պատերազմի արդյունքում ստիպված է նստել բանակցությունների ավելի կոշտ դիրքորոշում որդեգրած Սերժ Սարգսյանի հետ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/menua1/posts/983339478401794 ...

    Կարդալ ավելին
  • Նախորդ անգամ, երբ Էրդողանը Բաքվում էր և երկար ժամանակ գրկախառնվում ու համբուրում էր իր կրտսեր եղբորը, դրան հաջորդեց ադրբեջանական ագրեսիան Արցախի նկատմամբ. փաստացի, տարածաշրջանը հայտնվեց կարճաժամկետ պատերազմի մեջ: Եվ այսօր, երբ հայկական բանակը կասեցրել և ետ է շպրտել Ալիևի խաժամուժին, իսկ Ռուսաստանը ջանքեր է գործադրում՝ երկարաժամկետ խաղաղություն ապահովելու տարածաշրջանում, Էրդողանը կրկին մեկնում է Բաքու. նախ՝ ցույց տալու, որ Ալիևը առանց իր կարծիքը հաշվի առնելու չի կարող որոշումներ կայացնել, հետևաբար՝ Հայաստանն ու Ռուսաստանը ոչ թե պետք է բանակցեն Բաքվի, այլ՝ Անկարայի հետ, և մյուս կողմից՝ Էրդողանն իր այցով փորձելու է Ալիևին ստիպել Ադրբեջանի շահերի կողքին առաջ տանել նաև Թուրքիայի շահերը: Ինչպիսի որոշում կկայացնի կրտսերը, կշարունակի կատարել իր մեծ եղբոր խորհուրդները, թե, ամեն դեպքում, կառաջնորդվի Ռուսաստանի հորդորներով, ցույց կտա ժամանակը: Մեկ բան հստակ է. Թուրքան շահագրգռված է ռազմական գործողություններ հրահրել մեր ռեգիոնում, Ռուսաստանը խաղաղության կողմնակից է: Ի դեպ, եթե Ալիևը վերջնականապես ընտրի Թուրքիայի տարբերակը, ապա Ռուսաստանը բացեիբաց և ակնհայտ կպաշտպանի հայկական շահը՝ համարելով, որ Բաքուն այլևս դուրս է Մոսկվայի քաղաքական տրամաբանությունից:  Այս ամենում հայկական կողմի ասելիքն ու քայլերը պարզ են ու հասկանալի. մենք ցանկանում ենք խաղաղ, առանց մեր հարևաններին վնասելու ապրել մեր պատմական Հայրենիքում ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/967745359961206 ...

    Կարդալ ավելին
  • 1. Բորուսիայի պարտության հիմնական մեղավորը թիմի ֆուտբոլիստներն էին: Իրանց էշ խելքից կրվեցին. 0:2 ու 1:3 հաշիվներից հետո Դորտմունդի տղեքը մտովի արդեն Շվեյցարայում էին` սպասում էին իրենց հաջորդ մրցակցին, որի համար էլ պատժվեցին. 2. Լիվերպուլը հոյակապ խաղ խաղաց ու արժանի հաղթանակ տարավ: Լիվերպուլը կրկին ապացուցեց, որ ֆուտբոլը 90 րոպե ա: Ամենաշատը ուրախ եմ Կլոպի համար. Չեմպիոնների լիգայի եզրափակիչին վայել խաղ էր. 3. Շախտյորը ցույց տվեց, որ Միրչա Լուչեսկուն հրաշք մարզիչ ա. 4. Վիլյառեալը ցույց տվեց, որ դիմացի թիմը չպետք ա մշտապես հույս դնի հեքիաթի վրա. 5. Սեւիլիան ցույց տվեց, թե ֆուտբոլում որքան կարեւոր բան ա նյարդերի ամրությունը. 6. Կիսաեզրափակիչում կուզեմ տեսնել Լիվերպուլ-Սեւիլիա, Վիլյառեալ-Շախտյոր զույգերին. Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua.mehrabyan.1/posts/859953314127639?notif_t=close_friend_activity¬if_id=146070900836 ...

    Կարդալ ավելին
  • Եթե հաշվի առնենք, որ Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում են օտարերկրյա ներդրումով կամ օտարերկրյա սպասարկող ընկերությունները, ապա Սամվել Ալքսանյանին պատկանող ‹‹Ալքս Գրիգ›› ընկերությունը(2015թ.-ին վճարել է18 մլրդ 255 մլն 286 հազ. դրամ հարկ) Հայաստանում ձևավորված, Հայաստանում հազարավոր աշխատատեղեր ստեղծած, Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում միլիոնավոր դոլարների ներդրում կատարած Հայաստանի խոշորագույն հարկատուն է: Մեղադրել Հայաստանի առաջատար հարկատուին, առաջատար գործատուին զինվորների բաժին խտացրած կաթը յուրացնելու մեջ` ուղղակի ստոր և անհասկանալի քայլ է:  Հակառակը, Սամվել Ալեքսանյանի վճարած հարկերով են նաև սնվում մեր սահմանը պահող զինվորները, իսկ այդ զինվորներից շատերի ծնողներն աշխատում են Սամվել Ալեքսանյանի ստեղծած բիսնեսներում:  Կարելի է քննադատել որևէ գործչի, բայց կա մի բարոյական հարթակ, որից ներքև չի կարելի իջնել: Ես ողջունում եմ ‹‹Երևան Սիթի››-ի այս զազրելի մեղադրանքներին իրավական հարթությունում պատասխանելու որոշումը և կարծում եմ ` նման մեղադրանքները պետք է կամ հիմնավորվեն կամ զրպարտիչները ստանան իրենց իրավական պատիժը: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/menua1/posts/921245014611241 ...

    Կարդալ ավելին
  • Առատ ձյան պատճառով ԱՄՆ-ի մի քանի նահանգեր հայտնվել են կատվածահար վիճակում, փակ են դպրոցներն ու պետական այլ գերատեսչական կառույցներ, ցավոք կան մարդկային զոհեր, բայց ամերիկյան հասարակությունը ստեղնաշարերով զիվելու և սեփական իշխանություններին քննադատելու փոխարեն, զինվել է բահերով և այլ անհրաժեշտ պարագանով մաքրում են սեփական բնակավայրերն ու փորձում բնականոն ռիթմի վերադարձնել սեփական առօրյան: Ես դեմ չեմ քննադատությանը, բայց առավել զարգացող և մրցունակ պետություն կառուցելու համար, քննադատությունը պետք է լինի օբեկտիվ և յուրաքանչյուրս պետք է պատասխանատվության մեր չափաբաժինը զգանք մեր գյուղի, մեր քաղաքի, մեր պետության նկատմամբ: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/menua1/posts/915917541810655 ...

    Կարդալ ավելին
  • Դիարբեքիր քաղաքում թուրք ոստիկանները դաժանաբար ցրել են քրդերի խաղաղ ցույցը, որի ընթացքում զոհվել է յոթ խաղաղ ցուցարար: Փաստացի, Հայոց Ցեղսպանության 100-րդ տարում թուրքերը ոչ միայն չեն զղջում և չեն ճանաչում Հայոց Ցեղասպանությունը, այլ նաև նոր ցեղասպանություն են իրականացնում հիմա արդեն քրդերի նկատմամբ: Ինչպես 100 տարի առաջ <<քաղաքակիրթ>> մարդկությունը լուռ հետևեց հայ ժողովրդի սպանդին սեփական հայրենիքում, այսօր ևս ձայն չի հանում` թույլ տալով, որ հիմա էլ թուրքերը կոտորեն քրդերին: Ի դեպ, Հայոց Ցեղասպանության ժամանակ և հիմա Թուրքիայի իշխանությունները մի կողմից կոտորում են խաղաղ բնակիչներին, մյուս կողմից պրիմիտիվ և անիմաստ պատաճառաբանություններ բերում, թե պայքարում են երկիրը ներսից թուլացնել ցանկացող ծաղրահեղական ուժերի դեմ: Նոր ցեղասպանություններից խուսափելու համար աշխարհը պարտավոր է դատապարտել և ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/896055130463563 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/k1qVlw8nO0ur1ZbjBdHv.jpg

    Նոյեմբեր ամսվա սեղանին դեռ տեղ կգտնվի թարմ բանջարեղենի ու պտղարմատների համար: Ներկայացնում եմ այն մթերքների հնգյակը, որոնք անհրաժեշտ է օգտագործել նոյեմբերին, ինչպես նաև դրանց օգտակար հատկությունների մասին: Տանձ Տանձի մեջ շատ է ֆոլաթթուն, որը շատ կարևոր է երեխաների, հղի կանանց և նրանց համար, ում հուզում է արյան ստեղծման խնդիրը: Հասած, հյութալի և քաղցր տանձերը նպաստում են սննդի մարսմանը, ունեն ամրացնող հատկություններ և այդ պատճառով օգտակար են աղիների խանգարումների դեպքում: Տանձի հյութը հոյակապ ամրացնող, թարմացնող և վիտամիններով հարուստ ըմպելիք է Բրյուսելյան կաղամբ Բրյուսելյան կաղամբի առանձնահատկությունը վիտամինների հավաքածուի մեջ է: Այն հարուստ է С, В1, В2, В6, В9, РР, վիտամիններով, ինչպես նաև ազատ ամինաթթուներով, ֆերմենտներով, հանքանյութերով և միկրոտարրերով: Բրյուսելյան կաղամբի հյութը շատ օգտակար է շաքարային դիաբետի ժամանակ, քանի որ կարգավորում է ենթաստամոքսային գեղձի գործառույթները: Սակայն ի տարբերություն կաղամբի այլ տեսակների, բրյուսելյանը վատ է պահպանվում թարմ վիճակում, այդ պատճառով այն պետք է օգտագործել երեք օրվա ընթացքում: Խուրմա Խուրման հարուստ է C վիտամինով, իսկ դա նշանակում է, որ այն ուտելով՝ կարող ես ամրացնել քո իմունիտետը և մոռանալ մրսածության մասին: Բացի այդ՝ խուրման հարուստ է կալիումով և մագնեզիումով: Նուռ Նուռը օգտակար է բոլորի համար: Այն մեծ քանակությամբ ասկորբինաթթու և հակաօքսիդներ է պարունակում: Սակավարյունության դեպքում օտագործում են նռան հյութ՝ 2 ամիս շարունակ օրական 3 անգամ կես բաժակ խմելով նախքան ուտելը: Նեխուր Բույսի բոլոր մասերն ուտելի են և շատ հատկություններ ունեն: Արմատը հարուստ է կալիումով, մագնեզիումով, երկաթով, ցինկով: Այն կիրառվում է աղցաններում ու մարինացված ուտեստներում: Եթե նեխուրի եփած արմատը կարտոֆիլ է հիշեցնում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vrezh.osipyan/posts/1360205767434872

    Կարդալ ավելին

Քաղաքականություն