- Հեղինակ:
- Նոյեմի Անդրեասյան
-
Նոյեմի Անդրեասյան
- Գրառումներ - 1
- Դիտումներ - 426
-
- 426
- 23/03 01:53
Աշխարհը շուռ է եկել: Անմեղ մարդկանցով հաշվեհարդար են տեսնում սին գաղափարների ու խեղված երևակայության համար: Ինքնահաստատվո՞ւմ են, թե՞ սեփական գաղափարախոսության նկատմամբ հավատարմությունն են ի ցույց դնում: Անձնակենտրոն Եվրոպան առճակատվել է միասնաբար ու անձնազոհ վայրագության հետ: Թող մխիթարվեն անմեղ զոհերի հարազատների սրտերը, թող խաղաղվեն նրանց հոգիները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10153487513681824&set=a.10153487538626824.1073741837.662191823& ...
Կարդալ ավելին
ՖԲՀ
-
Չի կարելի էս իրականության հետ հաշվի չնստել
- Բաբկեն Թունյան
- 22/04 21:43
- 69 View
Ինձ ճանաչողները գիտեն, որ մաքսիմալ անկողմնակալ եմ ու էմոցիաներով չեմ առաջնորդվում։ Ու էս պոստը անում եմ, որովհետև մենակ ուղիղ եթերները նայելով, առանց ստեղ լինելու, չի կարելի հասկանալ՝ ինչ է կատարվում։ Գրում եմ, որովհետև պարտքս եմ համարում՝ չեմ ուզում լուրջ խնդիրներ ունենանք։ Ուրեմն էսպես. 1. 1996 թվականից սկսած մասնակցել եմ գրեթե բոլոր քիչ թե շատ լուրջ հանրահավաքներին։ Էսքան մարդ երբեք չեմ տեսել, անգամ 2008 թվականի փետրվարի 26-ին։ Մարդկանց հաշվելու մասնագետ չեմ, բայց համեմատելով մի քանի օր առաջ դռոնով արված նկարը, կարծում եմ 100 հազարից պակաս մարդ չի լինի։ 2. Մարդկանց թիվը գնալով աճում է. գալիս են մենակ, խմբերով, ընտանիքներով, կոլեկտիվներով։ 3. Հիմնական մասը երիտասարդներ են։ Կանայք ու աղջիկները իրենց թվով չեն զիջում տղամարդկանց։ 4. Ի տարբերություն այլ հավաքների, որտեղ ակտիվ մասը 20-30% է, մնացածը՝ թամաշա անողներ, էստեղ 70-80%-ը ակտիվ մասնակիցներ են։ 5. Կան ամենատարբեր շերտերի մարդիկ. բանվորներ, գյուղացիներ, արհեստավորներից մինչև արվեստի, գիտության մարդիկ, գործարարներ և այլն։ 6. Մարդիկ տրամադրված են խաղաղ ցույցի։ Շատերը երեխեքի հետ են։ Բնականաբար, կան նաև ոչ բավարար իրավագիտակցության մակարդակ ունեցող մարդիկ, որոնք քիչ են, բայց կարող են անկանխատեսելի քայլեր անել։ 7. Խոսակցություններից հասկացա, որ մարդկանց ամենաշատ զայրացրել է Մարտի 1-ի հիշատակումը։ Շատերը դա ընկալել են որպես կոնկրետ սպառնալիք։ 8. Էս մարդիկ առանց ընդգծված լիդերի են։ ՓԱՍՏ. Հայաստանում իրավիճակ է փոխվել։ Ներկա Ազգային ժողովը չի արտացոլում ուժերի ու տրամադրությունների նոր բալանսը։ ԿՈՉ, ՀՈՐԴՈՐ կամ ԽՈՐՀՈՒՐԴ՝ ոնց կուզեք, ընդունեք Հարգելի քաղաքական ու հասարակական գործիչներ՝ իշխանական, ընդդիմադիր կամ չեզոք։ Էս մարդկանց նկատմամբ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՈՒԺ ԿԻՐԱՌԵԼ, որովհետև վախենում եմ պատկերացնել, թե ինչ կլինի, Էս մարդկանց ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՐՀԱՄԱՐՀԵԼ, Էս մարդկանց բերման ենթարկելով ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԻ, ՉԻ ԿԱՐԵԼԻ էս իրականության հետ հաշվի չնստել։ Պրովոկացիաներ անել չի կարելի։ Ֆեյսբուքյան ստատուսներով կամ մեկնաբանություններով չի կարելի կրքերը թեժացնել։ Մտածեք, մի նորմալ, իրական կոմպրոմիս առաջարկեք։ Էս վիճակից կամ ազգովի պարտված ենք դուրս գալու, կամ շահած։ Հ.Գ.- Որպեսզի կարողանայի գրածս պոստել, իջել եմ Կենտրոնական բանկի մոտ, որտեղ մարդիկ քիչ են, որ ինտերնետը միանա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.tunyan/posts/1119413641532918
Կարդալ ավելին -
Հեղափոխությունը սկսվում ա, երբ ․․․
- 19/04 23:38
- 277 View
-
Օրվա կադրը․ Բա՜, գիտեք` մենակ դո՞ւք եք կարում սարքեք մարդկանց գլխին․ (լուսանկար)
- 19/04 17:06
- 872 View
-
էս ժողովուրդն ընդամենը իր նկատմամբ հարգանք է ուզում
- 19/04 12:21
- 158 View
Քաղաքականություն
-
Երեկվա գրառման հետքերով... Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը արդեն արձագանքել է իրենց կողմից նկատվող զորաշարժերի վերաբերյալ ՊԲ-ի հայտարարությանը։ Ինչպես որ սպասելի էր, փորձում են քողարկված գործողություններ վարել և հայկական կողմի արձագանքը որակել որպես կեղծիք ու ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու փորձ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1918723041532689
Կարդալ ավելին -
Իրավիճակից դուրս գալու 3 լուծում կա
- 20/04 16:57
- 306 View
-
Փաշինյանի գործողություններն ինքնանպատակ են դառնում
- 20/04 12:22
- 196 View
Լրահոս
- 23:55 Աստղագուշակը ապրիլի 23-ի համար
- 23:08 Նոր բանակցությունների հնարավորություն կա, դեռ ուշ չէ․ Կարեն Կարապետյան․ (տեսանյութ)
- 22:54 «Իմ քայլը» նախաձեռնության անդամները Զարուհի Փոստանջյանին թույլ չտվեցին ելույթ ունենալ հարթակից. (տեսանյութ)
- 22:27 Հորդորում ենք ՀՀ ԶՈւ-երի վերաբերյալ ապատեղեկատվություն չտարածել․ Արծրուն Հովհաննիսյան
- 21:51 Անհապաղ ազատել խաղաղ հավաքի իրավունքն իրացնելիս բոլոր ձերբակալվածներին. ԵՄ
- 21:51 Կոչ ենք անում կառավարությանը զսպվածություն, ցուցարարներին՝ պատասխանատվություն դրսևորել. ԱՄՆ դեսպանատուն
- 21:49 Աշխարհի 10 ամենավտանգավոր երեխաները․ (տեսանյութ)
- 21:47 Անհապաղ ազատ արձակել Փաշինյանին և այլ պատգամավորներին. ԲՀԿ
- 21:44 ՀՅԴ երիտասարդները կոչ են անում Հայոց ցեղասպանության հիշատակի օրը համերաշխություն ցուցաբերել
- 21:43 Կարեն Կարապետյանը վստահ է, որ իրավապահները կներկայացնեն պատգամավորների ձերբակալման իրավական հիմքերը
- 21:43 Չի կարելի էս իրականության հետ հաշվի չնստել
- 21:42 ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով ձերբակալվել է 26, կալանավորվել՝ 3 անձ
- 21:41 Մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է ձերբակալվածների փաստաբանների հետ
- 21:40 Ադրբեջանն արդեն արձագանքել է իրենց կողմից նկատվող զորաշարժերի վերաբերյալ ՊԲ-ի հայտարարությանը
- 21:38 Արամ Սարգսյանը Հայաստանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը հրապարակում չի տեսնում
Ամենաշատ դիտված
- 20/04 15:06 Ավտոբուսի վարորդը հրաժարվել է տեղափոխել բերման ենթարկվածներին. (տեսանյութ)
- 19/04 17:06 Օրվա կադրը․ Բա՜, գիտեք` մենակ դո՞ւք եք կարում սարքեք մարդկանց գլխին․ (լուսանկար)
- 20/04 00:06 Երգ՝ նվիրված «Դռիկ Խչոյից» կարմիր բերետավորներին. (տեսանյութ)
- 19/04 17:01 Փոստանջյանի ելույթի ժամանակ հարձակվել են նրա վրա, պոկել բարձրախոսը, այնուհետև վնասել են ձեռքերի մատները
- 21/04 19:45 Միխեիլ Սաակաշվիլին անդրադարձել է Հայաստանում շարունակվող բողոքի ցույցերին
- 18/04 09:48 Օրս սկսվեց բարի լուրով...
- 22/04 21:40 Ադրբեջանն արդեն արձագանքել է իրենց կողմից նկատվող զորաշարժերի վերաբերյալ ՊԲ-ի հայտարարությանը
- 17/04 14:27 Հեռանում է Սերժ Սարգսյանը կամ Նիկոլ Փաշինյանը
- 16/04 16:17 Նիկոլ Փաշինյանը հոսպիտալացվել է
- 16/04 11:32 Ծեծկռտուք վարորդների ու ցուցարաների միջև. (տեսանյութ)
- 16/04 12:02 Ոնց կարա օրը ցերեկով մեքենայից ինչ-որ մարդիկ իջնեն մարդկանց ծեծեն, ոստիկաններն էլ թողնեն մեքենան գնա. (տեսանյութ)
- 21/04 23:57 Աստղագուշակը ապրիլի 22-ի համար
- 20/04 16:57 Իրավիճակից դուրս գալու 3 լուծում կա
- 16/04 13:48 Ծեծկռտուք, վրաերթ Հերացի-Կորյուն խաչմերուկում․ (տեսանյութ)
- 18/04 09:20 Հրապարակում հերթապահող 2 ոստիկանների խոսակցությունը