• Կարեն Թովմասյան
  • Մեր երկիրն ու քաղաքական դաշտն էս վիճակում ա որովհետև հանրությունը սիրում ա դատել ու լայքել ականջներով, ցանկացած պաթոսառատ արտահայտություն կամ պոպուլիզմ հանրության ականջներին մեղեդու տպավորություն է թողնում, մարդիկ անջատում են ուղեղները, փակում աչքերը ու կամովին հանձնվում պոպուլիստներին ու պաթոսավորների, առանց հաշվի առնելու էդ մարդկանց անցած ուղին, նախկինում արած հայտարարությունները, արտահայտած կարծիքները և քաղաքական հանգամանքները, դրա համար էլ օրական մի հերոս ու հակահերոս ա ծնվում քաղաքական դաշտում: Մարդիկ մրցման մեջ են թե ում տեքստերը ու ստատուսները ավելի պոպուլիստական կլինեն կամ պաթոսառատ, իսկ շատերն էլ ականջնեը կախած սպասում են հերթական լիդերին........ ավելի շատ պաթոսով ու պոպուլիզմի ավելի մեծ չափաբաժնով!!! Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/TovmasyanMedia/posts/10210065421021789 ...

    Կարդալ ավելին
  • Լինելով անուղղելի լավատես միշտ մտածել եմ, որ մարդուն պետք ա անպայման տալ երկրորդ շանս, բայց էսօր մտածեցի կարող ա էդ տեսակետս սխալ ա, իսկ էդ մտորումները մոտս առաջացան երբ դիտեցի Ազատության հրապարակվի երեկվա միտինգն ու երթը: Բաղրամյան դեժավյու, նույն կենդանի պատը ու նույն գործող անձինք: Ախր ոնց կարելի ա թույլ տալ, որ Բաղրամյանի շարժումը փառահեղ տապալման հասցրած մարդիկ նորից դառնան նոր հասունացող շարժման ղեկավար, լավ էդքան միամիտ եք ժողովուրդ, նույն մարդիկ, նույն մարտավարությամբ էդ շարժումը տանելու են նույն ավարտին ինչ որ տարան Բաղրամյանի շարժումը իսկ դուք նույն մարդկանց նույն տակտիկայով շարժվելուց հասնելու եք նրան ինչին որ հասաք Բաղրամյանի ցույցերի ժամանակ, ու հետո նորից մեղադրելու եք էդ մարդկանց, որոնք էդ շարժումը փառահեղ տապալման տարան ու մեղադրելու եք նաև ձեզ, որ ժամանակին գլխի չընկաք թե ինչ է կատարվում ու նորից հավատացիք նույն մարդկանց ու իրանց ընտրած մարտավարությանը, իսկ հետ ամեն ինչ նորից վերջանալու ա "Օպերա, Օպերա, Օպերա" բացականչություններով!!!! Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/TovmasyanMedia/posts/10209890904978997?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=146890 ...

    Կարդալ ավելին
  • Ռուսաստանի ջանքերը` Բաքվին գոհացնել Հայաստանի հաշվին, իմ կարծիքով նման է մեկ ձեռքով երկու ձմերուկ բռնելու անիմաստ փորձերին, մի օր այդ քաղաքականությունը կհանգեցնի նրան, որ թե Հայաստանը և թե Ադրբեջանը երես կթեքեն Ռուսաստանից` փորձելով ձեռք բերել ավելի վստահելի ու կայուն դաշնակցի կամ գործընկերոջ, ինչպես դա եղավ Իսրայելա-արաբական հակամարտության պարագայում, երբ ԽՍՀՄ-ը կարևորագույն դեր խաղալով հրեական պետության ստեղծման և գոյատևման համար, ինչ որ մի պահից փոխեց իր դիրքորոշումը, որոշելով հրեաների հաշվին գոհացնել եգիպտոսին: Նախ Իսրայելը երես թեքեց ԽՍՀՄ-ից` դաշնակցելով Ֆրանսիայի, ապա ԱՄՆ-ի հետ, իսկ այնուհետև Եգիպտոսը նույնպես երես թեքեց ԽՍՀՄ-ից և դաշնակցեց ԱՄՆ-ի հետ` ԽՍՀՄ-ին թողնելով ձեռնունայն այդ կարևորագույն տարածաշրջանում: Ռուսաստանը լավ կանի դասեր քաղի իր պատմական սխալներից, հակառակ դեպքում ձեռք կբերի նոր խնդիրներ ու կստանա նոր ապտակներ դեռևս իրեն դաշնակից համարող ժողովուրդներից և հասարակություններից! Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/TovmasyanMedia/posts/10209832748365118?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=14683 ...

    Կարդալ ավելին
  • Սահակաշվիլին երբ դարձավ Վրաստանի նախագահ միանգամից Աջարիայի բոլոր հանգստավայրերում տների վարձակալության գները իջացրեցին, Հայաստանի և այլ հարևան պետությունների հանգստի կարոտ մարդիկ միանգամից առանց երկար բարակ մտածելու հավաքեցին իրերն ու հայդե Աջարիա էժան ու որակով հանգիստը վայլելու: Հիմա էլ Սահակաշվիլին գնաց Օդեսայի քաղաքապետ ու նույնը կատարվեց Օդեսայի հետ, օրավարձով տները էնքան էժան են, որ նայում ես մտածում ես որ դա չի կարող իրական լինել, ասենք ճոխ 1-2 սենյականոց տունը քաղաքի կենտրոնում օրական ընդամենը 20$, ավելի համեստները կարելի է վարձակալել անգամ 10$: Այ սենց են զարգացնում տուրիզմը, հենց սենց, բա չէ մեր նման, ով ինչ հոր գին ասես դնում ա, դրա համար էլ մարդիկ հանգստանում են ուր ասես բայց ոչ Հայաստանում! Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/TovmasyanMedia/posts/10209612337094974 ...

    Կարդալ ավելին
  • Միշտ համոզված եմ եղել, որ ամենամոլի հոմոֆոբները իրականում լատենտ նույնասեռականներ են, որոնց կռիվը հենց իրենց հետ ա, կոմպլեքսավորված, աբիժնիկ, մերժված էս իդիոտները իրանց անհաջողակության որպես գլխավոր պատճառ են ընտրում իրենց նույնասեռական կամ բիսեքսուալ լինելը ու հայտարարում պատերազմ ողջ աշխարհի նույնասեռականներին ու բիսեքսուալներին: Պարզվում ա Օռլանդոյի սպանդի հեղինակ էս աբիժնիկ հայվանն էլ ա գեյ եղել, գրանցված ա եղել նույնասեռականների ծանոթության սայթում, ու հաճախակի այցելել ա այն ակումբ, որում երեկ գնդակահարել է 50 մարդու:  Նենց որ զգուշացեք հոմոֆոբներից!!! Կից նյութն`այստեղ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/TovmasyanMedia/posts/10209590598031511 ...

    Կարդալ ավելին
  • Սահակաշվիլին Ուկրաինայում քաղաքական ուժ ա ստեղծում ու հայտարարում ա, որ փոխելու ա Ուկրաինայի քաղաքական էլիտան, հետաքրքրական է նաև, որ Սահակաշվիլիի փաստացի ղեկավարած Վրացական Ազգային Միացյալ Շարժում կուսակցությունը այսօր Վրաստանում կարելի է ասել ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական ուժն է և ավելի շատ համակիրներ ունի քան ներկայիս իշխող քաղաքական կոալիցիան, իսկ այս հոկտեմբերին Վրաստանում տեղի կունենան պառլամենտական ընտրություններ, որում ամենայն հավանականությամբ կհաղթի հենց Սահակաշվիլիի ղեկավարած ուժը!!! Նյութի աղբյուր` https://www.facebook.com/Payqar/posts/10209441670108406 ...

    Կարդալ ավելին
  • Ես միշտ ուզել եմ, որ Հայաստանը լինի այնպիսի պետություն, ինչպիսին Իսրայելն է, քանի որ միշտ նմանություններ եմ գտել հայ և հրեա ժողովուրդների մեջ, ինչպես նաև թշնամական երկրներով շրջապատված մեր երկու պետությունների միջև, ուզել եմ ունենալ այնպիսի կայուն ու զարգացող պետություն ինչպիսին Իսրայելն է, տարածաշրջանում ահ ու սարսափ սփռող բանակ, ճկուն դիվանագիտություն, ու այնպիսի ժողովուրդ ու պետական այրեր, որ երբեմն կարող են անգամ բեսպրեդելշիկություն անել, ու աշխարհին ուզած չուզած իրենց հաշվի նստեցնել, էս պատերազմում մենք պետք ա հաղթենք, հաղթենք առավելագույնը յոթ օրում, ինչպես որ Իսրայելը 7 օրում հաղթեց իրեն մի քանի անգամ գերազանցող Եգիպտական և Սիրիական միացյալ բանակներին։ Պատերազմը հաղթելուց հետո էլ պետք ա նախանձախնդրորեն առաջ շարժվենք ու կայանանք այնպես ինչպես Իսրայելը, մենք այլևս սխալներ կատարելու և ժամանակ կորցնելու շռայլություն մեզ պարգևել չենք կարող։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Payqar/posts/10209037770691173?pnref=story ...

    Կարդալ ավելին
  • Ժողովուրդ հասկացեք էս ֆեյսբուքը ոչ միայն սոցիալական ցանց ա այլ նաև ինֆորմացիա հավաքելու արտակարգ արդյունավետ միջոց, ինչպես որ մենք ենք մոնիթորինգի ենթարկում ադրբեջանական օգտատերերի ու էջերի գրառումները հասկանալու համար ինչ ա կատարվում, ու ինֆորմացիա հավաքելու համար այնպես էլ իրանք են նույնը անում, չեմ զարմանա եթե Ադրբեջանական ԿԳԲ-ի մի ամբողջ ստորաբաժանում լինի դրա վրա նստած, էս վերջին վիրուսներն էլ հիմնականում ոնց որ իրանց ձեռքի գործն ա, դրա համար հորդորում եմ ձեր փակ ինֆորմացիաները, ծանոթներից լսածները կամ ձեր աչքով տեսածը տենց փբլիք չդնեք, ոչ մի ինֆորմացիա հայկական ուժերի տեղաշարժերի, հայաստանից տեխնիկայի տեղափոխման վերաբերյալ էս անտեր ցանցում չպետք ա դնել, պաշտնապես Հայաստանը դեռ խառնված չէ ռազմական գործողություններին, խառնված են զուտ ԼՂՀ պաշտպանական ջոկատի ստորաբաժանումներն ու Հայաստանից մեկնած կամավորական խմբերը, մեր թշնամիներին ոչ մի ապացույց չպետք ա տրամադրել տեսանյութերի կամ նկարների տեսքով!!! Սենց դեպքերում ասում են շատ բան գիտեք քիչ խոսացեք, եթե իրոք չեք ուզում օգնելու փոխարեն թշնամուն լավություն արած լինեք!!! Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Payqar/posts/10209034852858229 ...

    Կարդալ ավելին
  • Չեմ հասկանում աթեիստները սենեց օրերին իրանց աթեիզմի մասին ևս մեկ անգամ հայտարարելով ինքնահաստատվում են թե ոնց?  Այ մարդ լավ չեք հավատում, ձեր գործն ա, բայց Զատիկը ավելին ա քան ռելիգիոզ տոն իմ կարծիքով, համենայն դեպս իմ համար միշտ եղել ա ավելին: Իմ ամենասիրած տոներից մեկն ա ու միշտ էլ տենց կմնա:  Հ.Գ Հա, ես հավատում եմ աստծուն, ու դրա համար ոչ ամաչում եմ ոչ էլ! Թեթև տարեք, ոմանք քրիստոնյա են!!! Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Payqar/posts/10208929575946372?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Ամեն Նովրուզի ժամանակ հասկանում եմ ինչքան քսենոֆոբ, ռասիստ, չտես ու քաղքենի մարդիկ կան Հայաստանում, հիմնականում էս տեսակ մարդիկ են մարդիկ են, ովքեր Հայաստանից երբևէ չեն դուրս եկել, ուրիշ երկրներում ու քաղաքներում չեն եղել ու իրանց կարծիքով Հայաստանը կղզի ա, իրանք էլ էդ կղզու աբորիգեններն են:  Այ մարդ ինչի՞ց եք տենց վախենում։ Էդ Իրանցիները հո չե՞ն գալու ձեզ ուտեն։ Մի քանի օրով եկել են Հայաստան, իրանց փողերը ծախսեն, հանգստանան, գնան, հո Հայաստանը չե՞ն գրավելու, օկուպացնեն։ Հա հասկացանք, որոշ իրանցիներ իրանական սահմանափակումներից դուրս իրանց պահում են վանդակից փախած գազանի պես, բայց ի՞նչ իմաստ կա պրոյեկտել էս մարդկանց պահվածքը ամբողջ ազգի վրա։  Ինչ ա վատ ու չտես հայեր չկա՞ն։ Եվրոպաներում չկա՞ն։  Թեթև տարեք ու թեթև ապրեք էլի!!! Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Payqar/posts/10208846832917848?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն