Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Նուարդ Առաքելյան
  • ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով, շուկայահանված ձվի՝ անվտանգության պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով` մարտի 18-ից մինչև ապրիլի 5-ը մայրաքաղաքում և հանրապետության բոլոր մարզերում կիրականացնվի ձվի դիտարկում՝ ապահովելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները: Սուրբ Հարության տոնին կապակցությամբ ձվի սպառման ծավալների ավելացմանը զուգահեռ՝ Ծառայությունն ուշադրության կենտրոնում կպահի շուկան ամբողջությամբ՝ թե´ իրացման և թե´ արտադրության փուլերում: Ծառայության մասնագետներն այս օրերին կհետևեն ձվի մակնշման առկայությանը, պիտանիության ժամկետների պահպանմանն ու պահման պայմանների ապահովմանը: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մեկ այլ հրամանով, մարտի 21-ից սկսած` Գեղարքունիքի, Արմավիրի և Արարատի մարզերում գործող 24 տնտեսավարող սուբյեկտներում կիրականացվեն անասնահամաճարակային մշտադիտարկումներ՝ վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների ապահովությունը, կանխարգելիչ և բուժիչ միջոցառումների իրականացումը, ձկան և ջրային կենդանիների ու դրանցից ստացված արտադրանքի անասնաբուժասանիտարական անվտանգությունը, սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմերին համապատասխանությունը պարզելու նպատակով:  Դիտարկումների և մշտադիտարկումների արդյունքներն ամփոփելուց հետո կներկայացվեն հանրությանը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nuard.arakelyan/posts/962151757155374 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/dOubOTkTUuj2U2oDKPJU.jpg

    Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից կարող ենք տեղեկանալ, որ 2017 թվականի հունվարին Հայաստանում արձանագրվել է 6,5 տոկոս տնտեսական ակտիվություն: Բնականաբար, հիմնվել մեկ ամսվա տվյալների վրա սխալ կլինի, սակայն ուսումնասիրելով մի շարք այլ գործոններ ևս՝ կարող ենք փաստել, որ այս տարի տնտեսության «կազդուրման» հավանականությունը բավականին բարձր է: Ինչ վերաբերում է պղնձի միջազգային գներին, ապա դրանք ներկայումս հատել են 6 հազար դոլարի սահմանագիծը և անհամեմատ բարձր են նախորդ տարվա ցուցանիշներից, ինչը շատ կարևոր է Հայաստանի՝ որպես այդ տեսակ գունավոր մետաղը արտահանող երկրի համար: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Հայաստանը ստիպված էր ավելացնել գունավոր մետաղների արդյունահանման ծավալները՝ ֆինանսական մեծ հոսքերի կորուստ չունենալու և նախկին ցուցանիշների բալանսը պահելու համար: Դրական միտում է առկա նաև արտահանման ոլորտում: Պատճառներից մեկն այն է, որ բացասական միտումները ՌԴ շուկայից նվազել են: Ինչ վերաբերում է ներքին շուկային, ապա այստեղ պետության կողմից տնտեսական գործունեության պայմանների բարելաման, գործարար միջավայրի ակտիվացման, բիզնես-ծրագրերի կենսագործման ուղղությամբ ձեռնարկած քայլերը ևս կարող են զարգացնել տնտեսությունը: Հստակ կանխատեսում անելը շատ բարդ է, բայց այն, որ այս տարվա համար նախատեսած մի քանի հարյուր միլիոն դոլար բյուջե պարունակող ծրագրերը ազդեցություն կունենան տնտեսության վրա, դա փաստ է: Ոչ պակաս կարևոր է բանկային համակարգի բարեփոխումները, որոնք ուղղակիորեն կարող են ազդել տնտեսվարողներին ներդրումային քաղաքականության վրա: Ավելի բարենպաստ պայմաններով վարկավորումը կարող է «ստիպել» ներդրողներին ավելացնել իրենց կապիտալը բիզնես միջավայրում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=179353035891311&id=100014498460492

    Կարդալ ավելին