• Աննա Եղիազարյան
  • Հայաստանի Ազգային պատկերասրահ.... Անտարբերության մատնված այս կառույցը, որ Մայր թանգարան ենք կոչում, տարիներ շարունակ գտնվում է խայտառակ վիճակում:  Մուտքից սկսած կարելի զգալ այս անմշակույթ երկրի այն ողբերգությունը, որը չգիտես՝ ի՞նչ բառով կոչես — անհետևողականություն, անպատասխանատվություն, թե ինչ... Անցեք այս կառույցի մոտով. չեք գտնի որևէ ցուցանակ, ուղղորդող մի բան, որ մարդը իմանա, որ այդ սպիտակ շենքը ոչ թե ACBA CREDIT AGRICOLE բանկի գլխավոր մասնաճյուղն է, այլ թանգարան:  Սրահներում չկա ոչ օդափոխության համակարգ, ոչ նորմալ  լուսավորություն, ոչ օդի խոնավություն... Ու սա մի թանգարան է, որ ԱՊՀ երկրների տարածքում 3—րդն է իր հավաքածուի մեծությամբ, դե չնայած էտքան էլ մեծ բան չի, ընդամենը մի 40 000 ցուցանմուշ... Ամենուր ձեզ կդիմավորեն բաց պատուհաններով ու միջանցիկ քամու համադրությամբ պատերին ճոճվող կտավներ. օրինակ Սուրենյանց, Այվազովսկի, հայ դասականներ...  Սուր զգացողությունների սիրահները կարող են բարձրանալ արևմտաեվրոպական բաժին. բառերով հնարավոր չէ նկարագրել այն «հաճույքը», որը ձեզ կպարգևի օրինակ իտալական սրահը իր 40 աստիճան անմարդկային շոգով, դա զգալ է պետք.... Ու դա ոչ մեկին չի հուզում....Այսինքն՝ չէր հուզում... Իսկ հիմա, հանկարծ, սկսեց հուզել, ոչ թե նրա համար, որ վերջապես սրտացավ մարդիկ գտնվեցին, այլ նրա համար, որ հասունացավ մի քանի հոգու մանկության երազանքի իրականացման պահը....  Իրականում Արամի փողոցի «սառայը» քանդվեց, որպեսզի հիմա էլ քանդվի պատկերաստահի շենքը.... Դե մի շենք էս կողմ, մի շենք էն կողմ, ոչինչ չի փոխվի.... Չի փոխվի, քանի դեռ սառայները չեն հեռացել հայրենիքից ու քանի դեռ Հայաստան չեն վերադարձել Մարդիկ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=620788438068445&set=a.214321158715177.1073741828.1000041188264 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն