• Ալեն Սիմոնյան
  • Լևոն Զուրաբայանը Ազաոտության եթերով մոտ 50 րոպե խոսեց ամեն ինչից: Քննադատեց Սասնա Ծռերի արածը, ասաց , որ Նիկոլը սուտ է խոսում , բոլոր հնարավոր տեղերում գովեց Լևոն Տեր-Պետրոսյանին, խոսեց Արցախից, միջազգային արձագանքից, ասաց, որ իշխանությունները, եթե զիջումների չգնան խայտառակ կլինեն ( յանի իշխանության շատ պետքն է , կամ նոր են խայտառակ լինելու ) ու 50 րոպե այսպես խոսելով մի անգամ չհամարձակվեց տալ Սերժ Սարգսյանի անունը: Այն Լևոն Զուրաբյանը , որը Սերժին Սերժիկ էր ասում: Այ հետքարքիր է, երբ Սերժ Սարգսյանի հետ մեկը պայմանավորվում է բա՞ց տեքստով են ասում ,կարող եք ասել իշխանություն , ռեժիմ, ում ուզում եք քննադատել և այլն, բայց ոչ Սերժ Սարգսյանի անունը, թե՞ իրենք իրենցով են ռեֆլեկտոր գալիս դրան։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/simonyanalen/posts/949240985202958 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել է , թե բացի դաշնակցության անդամներից՝ 90-ականներին Հայասատանում այլևս քաղբանտարկյալ չի եղել: Պարզվում է այսօր Շանթը, Հայկը Կյուրեղյանը, Գասպարին , Գևորգ Սաֆարյանը, քաղբանտարկյալ չեն,Մարտի մեկի գործով դատապարտված մարդիկ քաղ բանտարկյալ չէին:  Գիտե՞ք, երբ ՀՀԿ ինչ-որ ջահել զբաղվում է իշխանությանը դուր գալու գործով՝ դա ինձ մոտ զզվանք է առաջացնում, երբ ՀՀԿ տատիկը քննադատում է բոլորին և ՀՀԿ-ից ում բռնում օրհնում է կամ աղոթում շենքի պատի տակ՝ ես դրան ցավով եմ մոտենում, մտածում, թե ինչ աստիճանի բարոյալքված վիճակ է, բայց երբ տեսա, որ պատմություն ունեցող խորհրդարանական կուսակցության խմբակցության ղեկավարը, ով հենց նոր իրենց մահացող կուսակցության համար պաշտոն է պոկել, սկսում է նման «մեծ-մեծ» բաներ խոսել, որ դուր գա ՀՀԿ-ին այդ ֆոնի վրա, մեծ հարգանքով լցվեցի ՀՀԿ տատիկի ու ՀՀԿ պնակալեզ ջահելի տեսակի նկատմամբ: Նրանք գոնե ի սկզբանե ոչ մեկ էին:  Քաղբանտարկյալ լինելն այդքան ահավոր չէ , որքան քաղաքական դիակ: Անգամ ամենավատ վիճակում գտնվող դիակին լողացնում են, լավ շորեր են հագցնում, գրիմ անում, խմում նրա կենացը, ապա մի հատ 7 օր հետո են հիշում, մի հատ էլ՝ 40 օր հետո, իսկ եթե բախտը բերում է՝ տարին էլ են անում: Բայց հանգուցյալը դրա մասին չի իմանում:  Չգիտեմ 90- ականներին բանտարկված Ռուստամյանին քաղբանտարկյալ կարելի է անվանել թե ոչ, բայց 2016 թվականի քաղաքական դիակի կոչումը անվիճելիորեն նրանցն է : Նյութի աղբյուր`https://www.facebook.com/simonyanalen/posts/836200099840381?from_close_friend=1&notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Բաց նամակ գյադա-գյուդաներին: Նիկոլի մասին հերթական պատվերով էշ նյութը ՖԲ գովազդի տակ դրված ֆռցնում են: Տակը մի 2 ժամ առաջ բացված ֆեյք էլ մտել ա քֆուր ա գրում : Երկու օր առաջ էլ մի հերթական ֆեյք, իբր Նիկոլի բառերն էր մեջբերել Արցախի մասին ՀԺ թերթից 2001թ, բնօրինակը հրապարակեցինք, որ տենց բան չկա , ձայնը մինչ օրս դուրս չի գալիս : Բա դուք չգիտեք , որ մարդուն հայտնի սարքելու համար պետք է մի քանի հոգի, ով լավը կասի և մի քանի հոգի, ով վատը կասի: Նիկոլը իր գործունեությամբ, իր լավ մասը ապահովում է: Նույնիսկ գերակատարում: Մարդիկ սիրում են, վստահում , հույս են կապում: Ամեն շաբաթ 3-4 տարբեր գյուղ է մտնում: Հարցումներն էլ ցույց են տալիս , որ ամենաբարձր վարկանիշ ունեցող ընդդիմադիր գործիչներից մեկն է: Ու դա Ձեզ զայրացնում է այնքան, որ փող եք ծախսում, ՖԲ գովազդ դնում , որ պախարակեք: Մարդ որքան հիմար պետք է լինի , որ փող ծախսի նման բանի վրա: Բազմիցս ասվել է Նիկոլի նման մարդկանց հակառակորդ կարա լինի Ձեր շեֆը : Դա այն նույն մարդը չէ , որ Ձեզ և ՀՀԿ տատիկին 5000 դրամ է տալիս , դա իրա շեֆի շեֆն ա: Նենց որ, երբ Նիկոլը Ձեր շեֆերին քֆրտում ա թուլացեք և հաճույք ստացեք , չէ որ դուք էլ եք հաճախ թաքուն քրֆում:  Հ.Գ. Հա, ի դեպ, կարճ գրեք, որ շատ մարդ կարդա, սպանել եք Ձեր լավաշ նյութերով: Հասկանում եմ դժվար է ,պետք է աշխատանք ցույց տալ, բայց քանակը որակ չէ, առավել ևս բովանդակություն չէ: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/photo.php?fbid=816054845188240&set=a.101774263282972.1627.100003511952042&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Ուրեմն ՀԱԿ-ը, Ժառանգությունը, Հիմնադիր Խորհրդարանը և Նոր Հայաստան շարժումը պետք է դուրս գային փողոց, մի անգամ էլ ժողովրդին կրկին հիասթափեցնեին, ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասցեին ինչ վատ, անհիմն բան կարող էին՝ ասեին, որ հետո սկսեին ձևափոխված, բայց իմաստով նույն բաներն ասել՝ ինչ Քաղաքացիական պայմանագի՞րը։ Այն է ՝  6000 անձ՝ ընտրատեղամասերում (ՔՊ տարբերակ), / 2000 ազնվության բանակ ընտրատեղամասերում ( ՀԱԿ տարբերակ), Այլընտրանքային կառավարություն, ապագայի ծրագիր (ՔՊ տարբերակ) / Այլընտրանքային կառավարություն (Նոր Հայաստանի այսօր հնչեցրած տարբերակ),  Մյուսը ո՞րն է՝ սուպեր լիդերի բացառումը և սուպեր թիմի առաջ գալը (ՔՊ տարբերակ) / Կոլեգիալ կառավարում. փաստացի հիմա անում եք դա, մնում է բարձրաձայնեք այդ մասին։  Բայց չէ՞ որ այս ամենի մասին ասվում էր տարբեր ամբիոններից, բացատրվում էր։ Չէ՜, դուք պետք է ձեր էվոլյուցիան անցնեիք, նոր գայիք նույն բանը ասեիք՝ իբր ձևը հենց նոր գտաք։ Բա ի՞նչ եղավ հանրաքվեն տապալելը, իշխանափոխություն անելը, Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելը, 100-ամյակն առանց ռեժիմին…  Վստահ եմ՝ անգամ 2017 թ ընտրություններին ամբիցիաները, ինքնաքննադատության բացակայությունը և դանդաղ էվոլյուցիան ձեզ հաջողությունից զրկելու է։ Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/photo.php?fbid=796290967164628&set=a.149172231876508.28784.100003511952042&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • oops))) Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/simonyanalen/posts/795801897213535?pnref=story ...

    Կարդալ ավելին
  • now in opera   Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/photo.php?fbid=794234027370322&set=a.149172231876508.28784.100003511952042&type=3&theater ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/NzH8QgWUKbiazeJTSsd2.jpg

    Ամփոփվեց «ԱԽՈՒՐՅԱՆ» ԵՀԿ-ի կողմից իրականացվող «Մարտունակ երիտասարդ՝ հզոր բանակ» ռազմահայրենասիրական ծրագիրը: Ծրագրի շահառու՝ ՀՀ 10 մարզերից, Արցախից, Ջավախքից և Երևան քաղաքից, 16-18 տարեկան 40 երիտասարդները Շիրակի մարզի Թորոսգյուղի «Երեքնուկ» հանգստյան գոտում մասնակցեցին վրանային ճամբարին, որի ընթացքում ինտերակտիվ սեմինարների միջոցով ծանոթացան զինծառայությանն առնչվող բոլոր թեմաներին, հնարավորություն ստացան իրենց հուզող հարցերն ուղղել ոլորտի փորձագետներին: Մասնակիցների օրակարգը բացառապես զինվորական ծառայության հիման վրա էր կառուցված` իր մեջ ներառելով առողջ ապրելակերպի, զինվորական պատրաստակամության, ճանաչողության, հայոց պետականության պահպանման և հայրենասիրության տարրեր: Ճամբարի վերջին օրը մասնակիցներն այցելություններ կատարեցին ՀՀ ՊՆ ԶՈւ Գյումրի քաղաքում տեղակայված N զորամաս, որի արդյունքում հնարավորություն ունեցան պրակտիկորեն ծանոթանալու զինվորական առօրյային, և Ազատամարտի փառքի թանգարան, որտեղ երիտասարդներին ներկայացվեցին Արցախյան հերոսամարտում կռված հերոսներն ու հերոսուհիները, նրանց կատարած սխրանքները, հայոց բանակի հիմնադիրներն ու հիմնադրման պայմանները: Ծրագրի ավարտին երիտասարդներին հանձնվեցին ծրագրի մասնակցության հավաստագրերը:  Ծրագրի նպատակն է` երիտասարդների մեջ սերմանել հայրենասիրություն, ազգասիրություն՝ նպատակ ունենալով վերջիններիս շրջանում բարձրացնել հայկական բանակի հանդեպ հարգանքը, սերը և հայկական բանակում ծառայելու պատրաստակամությունը։  Ծրագիրն իրականացվեց ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ և  Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե Առաջնորդարանի աջակցությամբ։

    Կարդալ ավելին

Քաղաքականություն