• Էդիկ Բաղդասարյան
  • Հայաստանը պետք է ԵՏՄ-ից դուրս գալու հայտ ներկայացնի եւ շատ արագ։ Ենթադրում եմ, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը վերջինիս ԵՏՄ մտնելու շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։ Եւ գինը Ղարաբաղն է եղել։ Հայաստանը պարտավոր է հստակ մի քանի պահանջներ ներկայացնել Ռուսաստանին, որից մեկն էլ ռուսաական բազայի հարցն է։ Մեզ հետ հաշվի նստելու համար քայլեր են ահրաժեշտ։ Հայստանին աջակցելու համար մի կարեւոր քայլ էլ պետք է Ղարաբաղն անի, այստեղի իշխանությունն ինքնուրույն որոշումներ կայացնելու քաջություն պետք է ունենա։ Շահումյանի շրջանը վերդարձնելու ամենանպաստավոր պահն է այսօր։ Գյուլիստանի բոլոր արահետներն իմացող տղաներն այստեղ են եւ սպասում են հրամանի։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1321662047849791?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=14603 ...

    Կարդալ ավելին
  • Որոշումը չպետք է թողնել Հայաստանին, որոշումն այստեղ՝ Արցախում պետք է կայացվի։ Անհատներն են փոխում պատմության ելքը։ Պետք է վերցնել պատասխանատվությունը, առանց վարանելու, եթե բաց թողնենք այս հնարավորությունը, վաղը ավելին ենք կորցնելու։ Հետագա կորուստներից խուսափելու միակ ճանապարհը դա է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1320696167946379 ...

    Կարդալ ավելին
  • Երեք օր միայն մի հարց էր տանջում ինձ։ Չէի գտնում դրա պատասխանը։ Անօդաչու սարքերի վերբերյալ ինֆորմացիաները համադրելով զգացել եմ, որ նրանց արդյունավետությունը չափազանց մեծացել է։ Անընդհատ այս հարցի պատասխանն էի ուզում գտնվել։ Ինչպես են դա կարողացել անել ադրբեջանցիները, երեկ մի քանի ընկերների խնդրել էի նայել ուսումնասիրել նրանց Այ Թի ոլորտը ոլորտը , կրթությունը, որեւ տեղեկություն այդ անօդաչուների օգտագործման վերբերյալ։ Ոչ մի արտառոց բան չեն գտել։ Այսօր գտա պատասխանը լրիվ ուրիշ տեղից ինֆորմացիայի աղբյուրը դժբախտաբար բացահայտել չեմ կարող։ Բայց այն նաեւ չեմ կարող չհրապարակել՝ ըստ այդ աղբյուրի Ադրբեջանական բանակի սպառազինոըթյան մեջ օգտագործվող իսրայելական արտադրության անօդաչուները ռազմական գործողությունների ժամանակ կառավարում էին իսրայելցի մասնագետները։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1317106481638681 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանը ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հայտարարություն է տարածել: Շանտաժ է հայտարարությունը, ասում է հակառակ դեպքում կօգտագործի իր ողջ զինտեսականին: Բայց երկու օր շարունակ օգտագործում է իր, գրեթե, ողջ զինտեխնիկան, նույնիսկ «Սմերչ» է օգտագործել հարավային ուղղությամբ: Ղարաբաղի զինուժը չի կարող հակառակորդի գրաված բարձունքը թողնել նրա հսկողության տակ: Այն իսկապես կարեւոր բարձունք է: Մերոնք այս դեպքում ամենաշատը, որ կարող են անել նախապայման դնելն է՝ Ադրբեջանը պետք է իր զինուժը հետ քաշի ելման դիրքեր: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1315595901789739 ...

    Կարդալ ավելին
  • Հարյուրավոր կամավորներ են Հայաստանից եկել Ղարաբաղ, երեկ Ղարաբաղի ազատամարտիկներն էին հասել դիրքեր, այսօր Հայաստանից եկածներն էլ արդեն դիրքերում են: Հարավում իրավիճակը մնում է լարված, մերոնք են նախահարձակ եղել, հյուսիսում հետ վերցնելով երեկ ադբեջանցիների կողմից գրավված կարեւոր նշանակության մի տեղամաս մերոնք շարունակում են պատժիչ գործողությունները: Այսօր անընդհատ մտածում էի 18-20 տարեկան զինվորների մասին, ես իսկապես չգիտեմ կա աշխարհում որեւէ երկիր, որն ունի այսպիսի զինվորներ: Եւ մտածում եմ, որ Հանրապետության հրապարակում պետք է դրվի այդ զինվորի հուշարձանը, մեր անկախության միակ երաշխավորը հայ զինվորն է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1315528835129779 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանի առաջին կորպուսի գործողություններն անձամբ ղեկավարում է Ադրբեջանի պաշտպանության նախարարը: Հենց այս՝ հարավային ուղղությամբ ընթացող մարտերում մերոնք խփել են երկու տանկ ու ուղղաթիռ: Դատելով այս հատվածում թողած դիակների հանդերձանքից, կարելի է ենթադրել, որ նրանք Թուրքիայում նախապատրաստված հատուկ ջոկատայիններն են: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1314971331852196?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1459 ...

    Կարդալ ավելին
  • Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունը երբեւէ չի ավարտվելու։ Այսօր այդ ճանապարհը կառուցելու համար նախատեսված է ծախսել 1,5 մլրդ դոլար։ Ամենասկզբից ճանապարհը նախատեսվում էր կառուցել 500 մլն դոլարով, հետո այն դարձավ 1 մլրդ դոլար, ավելի ուշ՝ 1,5 մլրդ դոլար։ Վստահաբար կարելի է ասել, որ երկու տարի հետո այդ գինը նորից կավելանա։ Ու պետական պարտքը նույնպես կավելանա մի քանի միլիարդով, իսկ ճանապարհը չի կառուցվի, մի քանի տարի հետո սկսվելու է արդեն կառուցված ճանապարհահատվածների վերանորոգման աշխատանքները։ Եւ վերանորոգման համար նոր վարկեր են վերցնելու։ Իսկ իբր արդեն ավարտված ճանապարհահատվածները որեւէ բանով չեն փոխել հայաստանցիների կյանքը, հակառակը ավելացրել են խնդիրները։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1311210552228274 ...

    Կարդալ ավելին
  • Այնքան հղկված սխեմա է։ Պաշտոնյաների աշխատանքի վայրը դարձել է իրենց բիզնեսի կառավարման գրասենյակը։ Բոլոր պետական միջոցները՝ մեքենաները, վառելիքը, հեռախոսները, ինտերնետը, համակարգիչները, որպես կանոն աշխատողների մի խումբ, օգտագործում են իրենց բիզնեսի համար։ Նրանք հաջողացրել են նաեւ արտասահմանյան գործուղմներն էլ ծառայեցնել իրենց բիզնեսին։ Այնտեղ ընկերություններ են հիմնում,պայմանագրեր կնքում, շվեյցարական բանկերում հաշիվներ բացում․․․։ Նույնիսկ մեռելոցներն են կարողանում այնպես օգտագործել, ոչ աշխատանքային օերերը ավելացնելով, որ հասցնեն,ասենք, մի հատ էլ Դուբայ թռնեն ու այնտեղ ներքաղաքական վիճակի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերեն, այստեղ նրանք վախենում են խոսել, որովհետեւ բոլորը սկսել են իրար կասկածել ու ձայնագրել։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1299447310071265 ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն