• Էդիկ Բաղդասարյան
  • Այսօր, վաղը, այսուհետ կլսենք տեքստեր, տեքստեր, տեքստեր։ Տեքստ ասողների պակաս չենք ունենալու։ Մի բան չպետք է մոռանանք, մենք չենք գուրգուրել մեր զինվորին, մենք մոռացել էինք նրան այնտեղ՝ առաջնագծում ու երբ հասկացել ենք, որ նա մեզ համար իր մարմնով փակել է հակառակորդի առաջխաղացումը, սկսել ենք տեքստեր ասել նրա մասին։ Հայրենասիրական տեքստեր, որոնք ընդհանրապես չգիտես ինչպես են կարողանում գրել ու արտասանել։ Տեքստեր մի ասեք, լուծել է պետք առաջնագծի բոլոր խնդիրները, լուծեք կարճ ժամանակում, գործ արեք, խոսելու ժամանակ միշտ էլ ունենալու եք։ Դրանից հետո էլ թիկունքը պետք է կարգի բերենք։ Այս տղան՝ Ազգային հերոս Ռոբերտ Աբաջյանը զոհվել է բոլորիս համար։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1341823542500308&set=a.201885799827427.63771.100000180253804&t ...

    Կարդալ ավելին
  • Սիսիանցի Վահեն մի քանի անուններ ունի, բայց ամենաշատը նրան սազում է Գիժ-ը։ Սպա է, գժոտ սպա ու անընդհատ հումորով, որտեղ մտնում է, կատակում են։ Զրուցում ենք թեժ մարտերի մասին, պատմում են մի խումբ սպաներ։ Մեկ էլ Վահեն մեջ է մտնում․ բայց սրանք պոլնի տուպոյ են է, 20 հոգուս դեմ 2 հազարով են եկել։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1341167792565883 ...

    Կարդալ ավելին
  • Էսօր առաջնագծում գումարտակի հրամանատարը ասում է, որ մեր ուղղությամբ ապրիլյան հարձակումից հետո մոտ 40 շուն է անցել շփման գիծը եւ եկել մեր դիրքեր։ Կանգնած ենթադրություններ ենք անում, թե ինչից կլինի։ Երկու հիմնական վարկածների վրա կանգնեցինք։ Շները ջոգել են, որ մեր դիրքերում ուտելիքը շատ է, երկրորդը, որ կանխազգում են հայերի հարձակումը։ Բայց կարող է նաեւ երկուսը միասին լինի։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1341263675889628 ...

    Կարդալ ավելին
  • Էս երեկվա զինվորների սուրճն էր։ Էնքան քաղցր էր, որ չկարողացա խմել։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=1341186975897298&set=a.201885799827427.63771.100000180253804&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Բանակի հումորնիերից մեկը պատմեմ։ Տղերքը էստեղ շատ են կատակում։ Բանկից զանգում են Արմենին, նա սպա է, ասում են՝ բարեւ Ձեզ Արմենի հետ ընք խոսըմ։ Արմենը պատախանում ՝ չէ, հինչ ա պըտահալ։ Վարկեն տոկոսները փըկելու համար ընք զանգըմ։ Ինքը փակալ չի տոկսները։ Արմեը թե՝ Արմենը մեռել ա։ <Վայ, կներեք>, -ասում է զանգողը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1340985619250767 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանցիները համոզված են, որ հայերը հարձակվելու են։ Այսօր Մինգիչաուրի դիմացի դիտակետերից մեկում նոր համալրված տեխնիկայով հակառակորդի բոլոր տեղաշարժերն էինք նայում։ Նրանք լրիվ մեր ափի մեջ էին։ Սպաներից մեկն ասաց, որ հակառակորդը դիրքերի դիմաց ջուր են լցնում եւ պաշտպանական նոր հողաշերտեր են կուտակում։ Ասում է, ջուրը լցնում են, որ մեր տանկերի առաջխաղացումը կանգնեցնեն։ Մի խոսքով, հակառակորդն անցել է խորը պաշտպանության։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1340513075964688 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանը բզբզում, բզբզում է, հայտարարություններ է անում, հոխորտում, բայց մերոնք հանգիստ են։ Հանգիստ թիրախների հեռավորություններն են հաշվարկում, վերահաշվարկում, ճշգրտում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1339782002704462?notif_t=close_friend_activity¬if_id=1462556257 ...

    Կարդալ ավելին
  • Մենք անցել ենք ղարաբաղյան առաջին պատերազմը։ Մենք հաղթել ենք այդ պատերազմում՝ զոհաբերելով ազգի լավագույն մասին։ Ամբողջ ազգով կրել են զրկանքներ ու կարողացել ենք հաղթել։ Այն ժամանակ էլ մենակ էինք, ինչպես այսօր։ Երբ մենակ ենք մնում, երբ որոշումները մենք ենք կայացնում, չենք սխալվում։ Բայց որոշումները կայացնել է պետք։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1339456382737024 ...

    Կարդալ ավելին
  • Զգույշ եղեք լուրերի հետ։ Ձեր ամեն մի բառից տասնյակ հազարավոր մարդիկ խառնվում են իրար թիկունքում։ Էլ վահաբիստներ, էլ իսլամիստներ են կուտակվել, տարհանում է, չգիտեմ էլ ինչ է։ Զինվորներն իրենց տեղում են, ու հանգիստ եղեք։Երբ նրանց հետ մի քիչ շփվում ես, լրիվ խաղաղվում ես։ Ես այսօր արդեն շփվել եմ նրանց հետ։ Իրենք գիտեն՝ երբ ինչ է պետք անել։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1338778446138151 ...

    Կարդալ ավելին
  • Տանկերով պատերազմելու ժամանակը վերջացել է։ Նախորդ պատերազմի ընթացքում տանկերը էական դերակատարություն են ունեցել մարտերի ժամանակ։ Բայց այժն նրանք միայն թիրախներ են եւ ավելորդ է տանկեր ձեռք բերելու համար փող ծախսել։ Ապրիլյան պատերազմում բեկումը մտցրել է հրետանին, հայ հրետանավորները իրենց ճշգրիտ հաշվարկներով ոչնչացրել են հակառակորդի բոլոր թիրախները եւ խուճապի մատնել նրա զինուժին։ Ու չգիտես ինչու բոլոր հրետանավորները համեստ են եւ խոսել չեն ուզում, իսկ նկարահանվելը պարզապես բացառում են։ Ու մեկ էլ Մարտակերտի դիվիզիայի հատուկջոկատայինները Մատաղիսում ջարդել էին հակառակորդին, այստեղ նրանք չեն էլ հասցրել զոհվածների մարմինները իրենց հետ տանել։ Հատուկջոկատայիններն էլ խոսել չեն սիրում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1338445936171402 ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն