• Էդիկ Բաղդասարյան
  • Հայր և որդի՝ Արմեն և Մելիք Մելոյաններ`    Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1347751651907497 ...

    Կարդալ ավելին
  • Լրագրող Haik Ghazaryan-ը նույնպես դիրքերում է։ Նա այնտեղ նաեւ հասցրել է լուսանկարներ անել։       Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1347676121915050 ...

    Կարդալ ավելին
  • Սահմանի ողջ երկայնքով դիրքերի ամրացման աշխատանքներ են տարվել եւ տարվում։ Ամենուր կարելի է տեսնել աշխատող տեխնիկա։ Ղարաբաղի կառավարությունը Ղարաբաղում եղած ամբողջ տեխնիկան մոբիլիզացրել էր եւ հանել առաջնագիծ։ Հաճախ վտանգել են իրենց կյանքը աշխատողները, բազմաթիվ անգամ հակառակորդը կրակել է նրանց ուղղությամբ։ Այստեղ ասում են՝ քսան տարում այնքան գործ չի արվել, որքան մեկ ամսվա ընթացքում։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=1347659035250092&set=a.201885799827427.63771.100000180253804&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Հարավային սահման գնալու ճանապարհին երեկ Կարմիր շուկայում հանդիպեցինք այս երեխաներին։ Դիանան 11, Գոռը՝ 7, Արմինեն՝ 4 Գեւորգը՝ 2, Մասիսը՝ 1 տարեկան։ Երեխաների հայրը՝ Աշոտ Հարությունյանը դիրքում է, մայրը՝ Նարինեն կաթի մթերման կետում է աշխատում։ Դիանան ասում է երեխաներին տանում է հուշարձանի մոտ խաղալու։ Գոռին հարցնում եմ ձեր գյուղում ինչ լավ տեղ կա, որ արժե գնալ։ Ասում է՝ մի սառը տեղ կա։ Ասում եմ՝ ինչ կա էդ սառը տեղը։ «Դե սառը աղբյուր է»-, ասում է։ Ասում եմ, ինչ ես դառնալու, որ մեծանաս Գոռ։ Ասում է՝ դե ես պապուն նման ըմ, զինվոր ըմ տըռնալու»։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1347043675311628   ...

    Կարդալ ավելին
  • Սամվել Աղայանը Հոկտեմբերյանի Մեծ Արմավիր գյուղից է։ Մեկ ամսից նա զորացրվելու է։ Հարավային սահմանում դիրքերից մեկում ենք եղել։ Դիրքի տղերքը բոլորն իրենց մականուններն ունեն՝ Պոնչ, Ճուտ, Կդլո, Եզդի։ Տղերքից մեկը մականուն չուներ եւ Պոնչը հարցնում է՝ իրեն էլ ուզում ենք Տեր հայր ասել, լա՞վ է։ Ասում եմ հա, նորմալ է։ "Սամվել բայց քո անուն ազգանունը եզդու չէ, կարող է հայ ես",- ասում եմ։ Ծիծաղում է, ասում է՝ չէ, եզդի եմ։ Սամվելը զորացրվելուց հետո նրա եղբայրն է զորակոչվելու՝18-ը լրացել է։ Սամվելի ընտանիքը հողագործությամբ է զբաղվում։ Սամվելն ասում է՝ գնալու է ծնողներին օգնի՝ հող մշակի։ Լուսանկարը՝ Քնար Բաբայանի Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=1347009471981715&set=a.201885799827427.63771.100000180253804&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Հյուսիսիում հակառակորդը մինչեւ ժամը հինգը հանգիստ էր մնում։ Հետո ակտիվացել է, մերոնք պատասխանել են։ Սա վատ սովորություն է դառնում։ Նրանք խփում են, մերոնք պատասխանում են։ Պետք է փոփոխություն մտցնել այս հերթականության մեջ։ Հակառակորդը հրադադարն ամեն օր խախտում է, ամեն օր։ Մի ուժեղ հարված է պետք, ապրիլի 28-ի հարվածից ավելի ուժեղ։ Նրանք դրանից հետո մի քանի օր որոշ չափով խելոքացել էին։ Ուրեմն հաջորդ հարվածն ավելի ուժգին պետք է լինի։ Առաջին պատերազմի դասերը լավագույնն են, դրանցից ավելի լավը չենք կարող մտածել։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1344959795520016 ...

    Կարդալ ավելին
  • Երբ աշխատանքից ազատվեցին Զինված ուժերի բարձրաստիճան երեք զինվորականները, անմիջապես առաջ եկավ մի հարց՝ իսկ նրանք պատժվելո՞ւ են։ Այդ հարցը հիմա էլ օդից կախված է։ Շատերն են ժամանակին զարմացել, երբ Կոմիտաս Մուրադյանին գեներալի կոչում են տվել, իսկ հետո նշանակել զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ։ Որովհետեւ նա իր նախկին պաշտոններում հայտնի էր իր ձախողումներով։  Շատերն են զարմացել նաեւ, երբ շտաբի հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Բասենցի Ազոյանի վախճանվելուց հետո նրա փոխարեն նշանակվել է Արշակ Կարապետյանը։ Որ արժանիքի համար՝ հարցնում էին այն ժամանակ։ Իսկ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը գործարքների հայտնի մասնագետ է։ Չեմ կարծում որ նրանց աշխատանքից ազատելով հարցը պետք է փակել։  Նրանք պետք է պատասխան տան բանակի կապի վիճակի, զրոյական մակարդակի հասցրած հետախուզության, ժամանակին չգնված զենքերի համար։ Մենք ունեցել ենք 100-ից ավելի զոհ ապրիլին։ Եւ նաեւ այս բացթողումների պատճառով են եղել զոհերը։ Սկսել եմ, երբեմն, մտածել, իսկ գուցե նրանց մեջ, կամ ընդհանրապես, եղել են զինվորականներ, որոնք աշխատել այլ երկրի համար։ Ազգային անվտանգությունը վտանգված է եւ պարտավոր ենք պարզել թե ում հետ ենք ճանապարհ գնում։  Նաեւ ժամանակն է գեներալ-բիզնեսմեններին հրաժեշտ տալ ու ուժեղացնել հասարակական վերահսկողությունը բանակում։ Պետք է մանրակրկիտ ուսումնասիրել է բանակի գնումները, ոչ գաղտնի մասով, պետք է բացահայտել թե ինչպես են նույն ընկերությունները տարիներ շարունակ հաղթել մրցույթներում, ով էր կանգնած այս կամ այն ընկերության թիկունքում։ Զինվորական համզգեստի եւ կոշիկի հարցը անմիջապես պետք է լուծել, այսքան անորակ համազգեստ եւ կոշիկ չի կարող ունենալ բանակը։ Դաշտային մեկ ամիսը բավարար է տեսնելու, թե դրանք ինչ են իրենցից ներկայացնում։ Չե՞ք տեսնում պարոնյաք գեներալներ, չեք տեսնում ձեր սպաների եւ զինվորների հագի համազգեստը, չեք տեսնում թե մի անգամ լվանալուց հետո ինչպես է գունափոխվում, կոշիկները մեկ ամսից հետո քրքրվում, ծակվում են տարբեր մասերից։ Դուք խղճի մասին ընդհանրապես լսել եք, գիտեք դա ինչ բան է։ Հիմա բոլորով գովում եք հայ զինվորին, իրեն դարձրել եք ձեր վահանը, ձեր դրոշը։ Բայց դա անելուց առաջ հոգացեք նրանց բոլոր կարիքները։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1344576985558297 ...

    Կարդալ ավելին
  • Էսօր հրետանային մարտկոցի զինվորների հետ էինք։ Նրանք են հենց կենտրոնական ուղղությամբ խոցել հակառակորդին։ Հաշվարկի Հովսեփը Սեւանից է։ Այսօր մի ձկնորս տղաներին գետից բռնած թարմ ձուկ էր բերել։ Իսկ այն տապակողը Հովսեփն էր։ Նա է ձկի «մասնագետը»։   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1344043135611682 ...

    Կարդալ ավելին
  • Երբ հակառակորդը ապրիլի 1-ի գիշերը հարձակվել էր, 2-ի լուսաբացին արդեն մոտ 200 կամավորկաններ հասել էին Թալիշ։ Ոչ ոք նրանց չէր հրահանգել, Արցախի տարբեր բնակավայրերից մեկիկ-մեկիկ հասել էին հյուսիսային սահման։ Նրանք փաստոերն զգացել են հարձակման ծավալը ու միանգամից շարժվել են առաջնագիծ։ Երեկ գեներալ Սամվել Կարապետյանի հետ երկար խոսել ենք այդ թեժ օրերի մասին։ Գեներալը միանգամից մեկնել էր առաջնագիծ իր առջեւ դրված խնդիրն իրականացնելու։ Հարցրի որտեղից այս սերնդին այսչափ քաջություն։ Ասում է, որովհետեւ նրանք հենց այդ կռվողների սերունդն են, նրանք մեր շարունակությունն են ու կապը չէր էլ հասցրել կտրվել։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1343887062293956?notif_t=close_friend_activity¬if_id=146302938 ...

    Կարդալ ավելին
  • Փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանը ապրիլի 2-ին զոհվել է հարավային սահմանում։ Այսօր նրանց տանն էինք։ Իվանյանում է ապրում ընտանիքը։ Եղբայրը պատմում է, որ Օնիկը երկու տեղից վիրավոր էր խրամատում, զինվորին ասել է պահունակներդ տուր դու լքիր խրամատը։ Այդ մասին նրան պատմել է զինվորը, որը վիրավորվել էր։ Օնիկը տանը վերջին անգամ եղել է Զատկվա տոներին։ Օնիկի հայրը պահեստազորի փոխգնդապետ է։ Եղբայրն պատմում է, որ սեղանի շուրջ նստած էին, հայրը Օնիկին հարցրել է ՝ եթե թուրքերը հարձակվեն էդ երեխեքը կկարողանան պահել սահմանը։ Օնիկը պատասխանել է՝ ձեզանից լավ կպահեն։ Կինը Սվետան չէր խոսում, լուռ էր, որոշ ժամանակ հետո սկսեց պատմել ամուսնու մասին։ Ասում է, ուզում էի մի անգամ էլ հպվել նրան, <գոնե մի անգամ, մի անգամ գոնե հետս խոսեր, դիրքեր գնալուց առաջ էլ չէր զանգել, հեռախոսը չէր վերցրել հետը։ Երազումս ամեն օր տեսնում եմ, բայց ոչ մի անգամ հետս չի խոսում>,-ասում է Սվետան։ Նրանց դուստրը՝ Տաթեւիկը որոշել է իրավաբան դառնալ, ասում է հոր հետ միասին են էդ որոշումը կայացրել։ Իսկ որդին՝ Հովիկը բժիշկ է դառնալու։ Նա էլ է հոր հետ համաձայանացրել։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=1342844529064876&set=a.201885799827427.63771.100000180253804&type=3&theater ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն