• Էդիկ Բաղդասարյան
  • Հայաստանը պետք է հրաժարվի ԵԱՀԿ-ի «ծառայություններից»։ Ադրբեջանի հետ բանակցելն անիմաստ է։ Ադրբեջանը ոչ մի բան այժմ պատրաստ չէ զիջելու։ Ալիևը Ղարաբաղին ոչ մի կարգավիճակ չի տալու։ Նա Ղարաբաղն ուզում է առանց հայերի։ Ու ասում է, որ ոչ միայն Ղարաբաղն է ուզում։ Որեւէ մեկը չի կարող երաշխավորել Ղարաբաղի բնակչության անվտանգությունը բացի Հայոց բանակից։ Անցած տարվա ապրիլից հետո Ալիեւին թվում է, որ այդպես դիքեր վերցնելով կարող է բեկում մտցնել։ Այս մտայնությունը պետք է փոխել։ Այն ինչ դեռ պիտի աներ բանակն անցած տարվա ապրիլին, չարեց, ու դրա պատճառով շարունակում ենք զոհեր տալ։ Բանակին այլ բան չի մնում՝ անվտանգության գոտին պետք է ընդլայնել։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1787219447960713 ...

    Կարդալ ավելին
  • Միջազգային կառույցները Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ ավելի շատ էին ճնշում։ Բայց այլ ելք չկար, պետք էր առաջ գնալ և հայկական զորքը առաջ էր գնում՝ ազատագրելով տարածքներ, ոչնչացնելով ռազմական հենակետեր։ Ամեն մի գործողությունից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի վրա ճնշումներն ուժգնանում էին, բայց մենք այլ ելք չունեինք, պիտի առաջ գնայինք, որովհետև հրետակոծվում էին խաղաղ բնակավայրերը։ Միջազգային կառույցները լավ էլ գիտեին թե ինչ էր սպասվում Ղարաբաղին, եթե չլինեին այդ գործողությունները։ Այն ժամանակից ի՞նչ է փոխվել։ Ադրբեջանցիների մեջ որոշ չափով նվազել է վախի զգացումը, դա 2016-ի ապրիլից՝ նրանց կողմից դիրքեր գրավելուց հետո եղավ։ Ավելի է շատացել հայատյացությունը, մի քանի անգամ մեծացել է նրանց սպառազինությունը։ Բայց ապրիլից հետո նրանք նաև տեսան, որ առաջ գնալը գրեթե անհնար է, ու այդ օրերին սպասում էին հայերի հարձակմանը։ Սահմանի ողջ երկայնքով նրանց բնակավայրերից մարդիկ փախչում էին։ Բայց հայկական զինուժը չգնաց հակագրոհի, պատժիչ մեծ գործողություն չեղավ, հրաման չկար։ Հենց սա թուլացրեց մեր դիրքերը հետագա բանակցություններում։ Կարծում եմ՝ Հայաստանում չկա մի ուժ, որը դեմ է խաղաղությանը, բանակցություններին, փոխզիջումներին։ Իսկապես կան բազմաթիվ կետեր, որոնց շուրջ պետք է բանակցենք. օրինակի համար նշեմ երկուսը՝ Շահումյանի հարցը, ոռոգման ջրերի համատեղ օգտագործման հարցը, նման էլի շատ կետեր կան։ Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ շրջանները հետ տալու մասին թեզերը չեմ կարողանում ընկալել։ Ու սա հենց էնպես չեմ ասում, իսկապես չեմ կարողանում պատկերացնել նման բան, որովհետև դա նշանակում է Արցախը հանձնել Ադրբեջանին, որովհետև դրանից հետո Արցախում ոչ ոք չի մնա ապրելու։ Իսկ թեզը, որ Ղարաբաղի պատճառով Հայաստանը չի զարգանում, ընդհանրապես արհեստական է։ Տասնամյակներով իշխանությունը, պաշտոնյաները թալանում են բյուջեն, մսխում երկրի ընդերքը, խուսափում հարկեր վճարելուց, հետո էլ թալանած փողերը տեղափոխում տարբեր երկրներ․․․ Մի խոսքով՝ երկիր կառուցելու փոխարեն իրենց բիզնեսներով էին զբաղված ու Արցախի հարցն էս ամեն ինչ հետ կապ չուներ։ Գիտեք՝ հիմա ինչ են անում Արցախում զինվորականները, անհավատալի մի բան. ինքնուրույն նոր զինատեսակներ են ստեղծում, որոնք անակնկալի են բերելու հարձակման փորձ անող ադրբեջանական զինուժին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1692831360732856 ...

    Կարդալ ավելին
  • Տեղ գյուղի ճանապարհն է։ Եթե վարչապետն նախընտրական քարոզարշավով անցնի էս կողմերով, համայնքապետին թող բացատրի իր պարտականությունները։   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1682093251806667 ...

    Կարդալ ավելին
  • Վստահ եմ, որ էս նախընտրական փողերով, որ հիմնականում պետությունից գողացված փողեր են, կարելի էր աղետի գոտու անօթեւանների հարցը հիմնովին լուծել։ Էս ինչքան փող են ծախսում, ու պատկերացրեք, թե ինչքան ունեն, որ էսքանը ծախսում են։ Իսկ հետո էդ ծախսածը պիտի հարյուրապատիկ հետ բերեն։ 2018-ին երկրաշարժի 30 տարին կլրանա։ Նախընտրական ծրագրերում, չգիտեմ էլ, որեւէ ուժ խոսո՞ւմ է աղետի գոտու մասին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1664468806902445 ...

    Կարդալ ավելին
  • Ալիևն ապրիլից հետո փոխվել է, նրան թվում է, թե անընդհատ կարող է տարածքներ վերցնել, հրետակոծության, դիվերսիոն գործողությունների միջոցով արդյունքների հասնել։ Մենք ապրիլի սկզբի ակտիվ ռազմական գործողություններից հետո էլ շատ զոհեր ունեցանք։ Նրանք իրենց զոհերի մասին չեն խոսում, մերոնք էլ մեր պատժիչ գործողությունների մասին հաճախ չեն ասում։ Ու կարծում եմ՝ ժամանակն է բեկում մտցնելու, հակառակորդը չպետք է մտածի, որ ռազմական գործողություններով կարող է հաջողության հասնել, եւ նվազագույնը, որ պետք է անել այս փուլում, ապրիլին վերցրած դիրքերը հետ վերցնելն է։ Դրանից հետո կարելի է մոտենալ բանակցությունների սեղանին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1576883402327653 ...

    Կարդալ ավելին
  • «Եթե հայերը եզրակացություն չանեն ապրիլյան մարտերից, ապա իրենց սպասում է բազմաթիվ շատ հաջող գործողություններ՝ Լելե Թեփեի օրինակով»,- այսօր իրենց առաջնագծում ասել է Ալիևը։ Ալիևն անընդհատ նման հայտարարություններով հասկացնում է, որ թքած ունի միջազգային կառույցների վրա և ցանկացած պահի հարձակման հրաման կտա։ Նա անընդհատ ձեռնոց է նետում, և դրան պետք է պատասխանել, բայց ոչ հայտարարություններով։ Ուրիշ ճանապարհ չկա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1515958138420180 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր նորից զինվոր է զոհվել։ Գյուղում ապրող ընտանիքի զավակ է։ Գիտեմ, որ իշխանության մեջ եղողները դժվար են պատկերացնում թե ինչ է զինվոր զավակ կորցնելը։ Նրանք հեռու են այդ վիճակում հայտնվելուց։ Իսկ հիմա իշխանության են գալիս հիմնականում բանակում չծառայածները։ Վաղը որ պատերազմ լինի, նրանցից որեւէ մեկը ռազմի դաշտում չի հայտնվելու։ Դե էդպես է աշխարհի կարգը։ Ու հիմա էս իշխանությունից պետք է կարողանանք հնարավորինս ինչ որ բաներ պոկել այդ զինվորների, սպաների համար։ Զոհվելուց հետո մեդալով պարգեւատրելով չպետք է ավարտվի զոհվածի կամ վիրավորի պատմությունը։ Նրանց ընտանիքներին չենք կարող թողնել աղքատության ճիրաններում։ Պատգամավորներից գոնե մի քանի հոգի այս հարցերն անընդհատ պարտավոր են բարձրացնել։ Որովհետեւ ապրիլով ամեն ինչ չի վերջացել, ապրիլով ընդամենը նոր փուլ է սկսել։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1495205243828803 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի արտաքին պարտքի մարման հիմնական աղբյուրը պետք է դառնա պաշտոնյաների պետությունից թալանած փողերը։ Որքան, որքան փողեր են դուրս տարվել Հայաստանից տարիների ընթացքում։ Դրանք տարբեր տեսք ունեն՝ անշարժ գույք, բիզնեսներ, բաժնտոմսեր, կազինոներ աշխարհի տարբեր երկրներում։ Եթե սրա տասը տոկոսը հետ բերենք Սինգապուրի օրինակի նման, որ սիրում են հիշատակել նաեւ հայերը, մենք էլ կմտնենք պատմության դասագրքերի մեջ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1488036074545720 ...

    Կարդալ ավելին
  • Այդպես էլ չհասկացա, թե Սոցապ նախարարին ինչու պահեցին և ինչու ազատեցին Առողջապահության նախարարին։ Ապրիլյան ռազմական գործողություններից հետո Առողջապահության նախարարությունը միակն էր, որ աշխատեց, անմիջապես արձագանքում էր ցանկացած հրապարակման։ Սոցապ նախարարությունը ոչ մի բան չարեց, չի էլ անում ու չի էլ անելու։ Շրջեք մարզերով, տեսեք, թե ինչ վիճակում են տարբեր տարիներին բանակում վիրավորված զինվորները, նրանցով ոչ ոք չի զբաղվում, սոցիալական ոչ մի ծրագիր չունի այդ նախարարությունը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1471498479532813 ...

    Կարդալ ավելին
  • Հունիսին էր այս տարվա։ Մատաղիսի դիրքերից մեկում Սամվելի հետ մի տասնհինգ րոպե զրուցելուց հետո «մտերմացանք»։ Սկզբից չխոսական էր, հետո ինչ որ պահի բացվեց միանգամից ու ինքն էր խոսում միայն։ Վաշտի հրամանատարը հեռացել էր մեզնից եւ հանգիստ խոսում էինք։ Մեկ էլ մի անկապ հարց տվի՝ Սամվել ինչ կուզեիր հիմա ամենաշատը։ Նայեց մարգագետնին ու ասաց․ «Ոտաբոբիկ քայլել խոտերի միջով»։ Ասացի՝ դե քայլիր, ինչ է խանգարում։ Ասաց՝ դե չեմ ուզում, որ տեսնեն ուրիշները։ Ասացի՝ լավ, սպասի մի բան մտածեմ, որ էդքան շատ ես ուզում։ Ասաց՝ չէ, չէ պետք չի, կատակ եմ անում։ Բայց ես զգացել էի, որ դա կատակ չէր։ Մոտեցա վաշտի հրամանատարին։ Ասացի՝ կլինի մի տասնհինգ րոպեով Սամվելի հետ զրուցենք քայլելով։ «Հա, քայլեք ինչ կա դրա մեջ»,-ասաց հրամանատարը։ Դիրքերից մի քիչ ներքեւ մի բլրակ կար։ Սամվելի հետ քայլեցի դրա ուղղությամբ։ Անցանք բլրակի հետեւը, ասացի՝ Սամվել, դե հանիր կոշիկներդ ու քայլիր, մենակ ես եմ տեսնում ու մարդու չեմ էլ ասի։ Սամվելը հանեց կոշիկները ու խոտերով սկսեց քայլել․․․ Քանի որ խոստացել եմ ոչ ոքի չասեմ սրա մասին, զինվորի իսկական անունը չեմ գրել։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1468905356458792 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն