• Քրիստ Մանարյան
  • Խնդրում եմ ու կոչ եմ անում` Հարութին մի դրեք ու քլնգեք, նա մեր հաղթանակների, սիրո ու ընդհանրապես մեր տեսակի երգիչն ա, մի ուրացեք էդպես հեշտուհանգիստ, հիշեք ինչքան ենք երազել, ծիծաղել ու լացել նրա երգերի տակ: Լևոնը Շարաֆյան ճիշտ ա նկատում` էմոցիոնալ տղա յա, կարող ա մի շարժում էլ էսկողմ էնկողմ անի, մի դարձրեք դա ազգային հարց: Մենք շատ ավելի կոնկրետ ու վտանգավոր թշնամիներ, դավաճաններ ունենք հիմա մեր մեջ, որոնք Հայաստանը դրսից հետևողականորեն քանդողների քստմնելի փողերին ինքնակամ գերի են դարձել ու պարտվողական մտքեր են քարոզում: Ու նաև էդ ճամբարից են անամոթաբար հիմա Հարութի անունը հոլովում… Նրանից, որ Գորբաչյովը ժամանակին Այթմատովին նստեցրել էր կողքը` Այթմատովը պակաս տաղանդավոր ու պակաս ընթերցված չդարձավ: Սերժ Սարգսյանը Շարլ Ազնավուրին ասեց` մենք բոլորս կանցնենք, կգնանք, կմնաք Դուք ու Ձեր արվեստը, Մաեստրո…: Հայտնություն չի արել նա, ասել ա էն, ինչը բոլորս գիտենք վաղուց:  Չարժի, պետք չի իրար միս կրծել, մենք էդ շռայլությունն իրավունք չունենք միմյանց հանդեպ թույլ տալու, մասնավորապես` ժողովրդի կողմից ընդունված, իսկապես սիրված արվեստագետի նկատմամբ, ախր սահմանին կանգնած ա թուրքը ու շարունակում ա մեզ վրա կրակել, մերոնց սպանել:  Էդպես հեշտ չի կարելի ատել միմյանց` մեր դարավոր թշնամին մեր էդ թուլությունն էլ լավ գիտի և իսկապես ուրախանում ա դա տեսնելով, մի ուրախացրեք էդ ստահակին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1270626236306593 ...

    Կարդալ ավելին
  • Հերթական աչքալուսանքը «Փարքինգ Սիթի» կոչեցյալներից՝ 5000 դրամանոց։ Մեքենան կայանել եմ հին Դետսկի Միռի մոտ, էն, որ նախորդ դարից չի գործում, ու հայտնի չի, թե էկող դարերից որում կգործի: Կայանել եմ թեք, ուրիշ մեքենաներ էլ կան թեք կայանած, մենք հայ ենք, իրար խանգարել չենք սիրում, իրար մասին ենք մտածում, տվյալ հատվածում թեք կայանում ես ինքնաբերաբար՝ տեղ խնայելով ուրիշների համար, ուրիշ համաքաղաքացիների համար: Որ նրանք էլ կայանեն, հայ ենք, վերջիվերջո, մի բուռ:  Բայց պարզվում ա, որ էդ բռի մեջ անգամ ամեն հայ հայ չի։ Կողքիս կանգնած ա պարկովչիկ մակնիշի մի համաքաղաքացի, ձեն չի հանում, նայում ա պոլերին: Ինքը սովոր ա դրամ վերցնել, ինքը վերցնող ա ծնվել: Իսկ տալու գործում չկա, նույնիսկ անվճար խորհուրդ չի տա. հոգին վաղուց վաճառել ա, բիրիքով: Հետո կողքովս, ինձ քսվելով անցնում ա ոստիկանական մեքենան: Ու երկու կերած-խմած ոստիկանները նույնպես ձեն չեն հանում, սպասում են սխալ կայանեմ, որ տուգանք գա: Դե ապրեք, տղերք ջան, լավ եք անում, շարունակեք էդ ոգով: Ուղղակի առավոտյան տնից դուրս գալիս ձեր երեխեքին պաչելիս (եթե դեռ էրեսատեղ ունեք պաչելու) անկեղծորեն խոստովանեք՝ պապան գնում ա գործի, որ ուրիշ պապաների գլխին սարքի: Պապան սարքող ա: Ու դուք էլ, որ մեծանաք, սարքողներ եք դառնալու: Շինարար, չէ, շինական չէ, ինչպես հայ ժողովուրդը դարեդար: Այլ՝ ՍԱՐՔՈՂ: Բարի սարքավորում ձեզ, ախպերներ, եթե գտնում եք, որ հալալ ա, ուրեմն՝ թող հալալ լինի ձեզ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1212680755434475&id=100000776872213 ...

    Կարդալ ավելին
  • Լսեք, իմ գործընկեր դերասաններ ու ռեժիսորներ, մեծ մասամբ օժտված ու երբեմն նաև՝ տաղանդավոր մարդիկ, դուք ձեզ էս ամենի համար հեչ մեղավոր չեք զգու՞մ...դուք իսկապե՞ս ինքներդ ձեզ կարողանում եք խաբել, հավատացնելով սեփական քնած խղճին, որ կրիմինալ սերիալներ ստեղծելն ու դրանցում խաղալը բացարձակ կապ չունի մեր կյանքի իրականության հետ...գիտենք էդ հորինովի արդարացումը՝ Ժողովուրդը դա յա սիրում...դուք ի՞նչ ա՝ ուրիշ ժողովուրդ ունե՞ք, որից մենք տեղյակ չենք, դուք ուրիշ Հայաստանում եք ապրու՞մ: Ոչի՞նչ, որ ջահելներն ընդօրինակում են էկրաններից տեսածն ու նմանակում են ձեզ: Ոչի՞նչ...  Սև կոստյումներ հագնելով, թիկնապահների ամբոխով Յաշչիկներում նստած շրջելով ու խորիմաստ տեսքերով եթերից չակերտավոր ճշմարտություններ դուրս տալով ճիշտ տղա չեն դառնում: Էդ ինչու՞, երբ որ ինձ ամենաառաջիններից առաջարկեցին նման սերիալի սցենար գրել՝ հրաժարվեցի: Լավ էլ փող էին տալու: Բայց աչքիս չերևաց: Երևի հեչ ճիշտ տղա չեմ, չէ՞: Ու ընդհանրապես դա ի՞նչ մի ձգտելու բան ա՝ հանգուցյալ սովետից որպես բալաստ մնացած կրիմինալի ու բլատնոյի հանդեպ էդ անթաքույց հիացմունքը էկրաններից գովերգելը: Մանավանդ որ, համոզված եմ՝ կրիմինալ աշխարհն ինքը հաստատ չի պատվիրում նման սերիալներ, նրան նման կասկածելի գովազդ պետք չի: Որովհետև էն իրականությունն ուրիշ ա ու շատ ա տարբերվում ձեր ստեղծած պսեվդոկրիմինալ վոդեվիլներից: Երբ որ գնդապետ Իսաևին ցույց են տվել Գարնան 17 ակնթարթը /որի ռեժիսորն անկրկնելի Լիոզնովան էր/՝ էդ մարդը քթի տակ ծիծաղել ա ու ասել՝ եթե ես ինձ մի օր պահեի էնպես, ինչպես ձեր էկրանային Շտիրլիցն ա իրան պահում ֆիլմում՝ նույն օրը գեստապոն ինձ կբացահայտեր:  Հիշեք մեր ու ձեր դասախոսներին, էն պայծառ մարդկանց, ովքեր իրենց կյանքը, ժամանակն ու առողջությունը չխնայեցին մեր ջահել գլուխները գիտելիք մտցնելու համար, բա մեր մեծերը սրա համար էի՞ն մեզ դասավանդում... Եթե դուք գտնեք ձեր մեջ ուժ ու հրաժարվեք էդ դերերից՝ հեռուստատեսությունների ղեկավարները հազար անգամ կմտածեն նման սերիալները շարունակելուց առաջ: Որովհետև միայն փողոցից բռնած դերասաններով նկարահանումներ անել չի լինի՝ էն չեղած որակն էլ կկորչի:  Կորչի գնա, որ գոնե էս մի ցավից պրծնենք: Բոլորս: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1200783863290831&id=100000776872213 ...

    Կարդալ ավելին
  • Ռաբիզի հաշվով՝ երբ որ ձեռնոցը քսվում ա ցեխին, ցեխը չի ձեռնոցոտվում, ձեռնոցն ա ցեխոտվում: Ամեն անգամ, երբ որ էդ իբր երաժշշտություն կոչվածը փնովում ենք՝ սկսում են մեզ հիմար-հիմար մեղադրել՝ նախանձում եք ռաբիզներին, որովհետև դահլիճներ ու ռեստորաններ են լցնոմ... Հա, մեկ էլ էն ռաբիզին եմ նախանձում, որ ապրիօլյան քառօրյայից մի քանի օր անց Լոսում համերգ էր դնում, իբր Լոսն էս մոլորակից չի ու էնտեղի հայերը երևի ուրիշ նյութից են սարքած, եթե խիղճ ու ամոթ կորցրած գնում են էդ համերգներին: Չեմ հասկանում՝ ձեր տանը հայելի չկա՞... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1094415313927687&id=100000776872213 ...

    Կարդալ ավելին
  • Քաղաքը թքած ունի բոլորիս տրամադրությունների վրա, քաղաքն ինքը տրամադրություն է, գլխավոր տրամադրությունը, նրա փողոցներում իրար են հաջորդում հոգնած հեգնանք ու անիմաստ ծիծաղը, մուրացկանի միալար մրմունջն ու պաշտոնյայի գոռոզ անհամբերությունը, երեխայի միամիտ, հոգիդ հալեցնող հիացմունքն ու պոռնիկի հաշվենկատ հաճոյախոսությունը: Ես տաքսի եմ քշում ամառ-ձմեռ, փոքր համարվող, բայց իրականում հսկա Երևանում, ծառայելով ինձ նման հասարակ մարդկանց, նրանց, ովքեր մի կետից մյուսը տեղափոխվելու անհապաղ խնդիր ունեն՝ տանում եմ ուղևորներիս աշխատավայր ու ժամադրությունների, փրկում եմ ծնողների նախատինքից ու հասցնում եմ ուշացող չվերթներին, լսում եմ բողոքներ ու նեղված սրտի խոստովանություններ, ինձ հետ հարբեցողները կիսում են արցունքը, իսկ հավակնոտները՝ մռայլ մարգարեությունները: Ես սովորել եմ համբերել, մանավանդ տաս երկարուձիգ տարիների ազատազրկումից հետո ու գլուխս կախ, լուռ անում եմ ամենօրյա գործս:  Իմ մեքենան միշտ մաքուր է, նրանում երբեք չես լսի ռաբիզ երաժշտություն, հաշվիչս ոչ մի անգամ առաջ չեմ տվել, խցանումների մեջ էլ չեմ հայոյում: Ես ուզած-չուզած սիրում եմ իմ աշխատանքը: ՙՏուն տանելու տղա ես՚ մի անգամ ասաց մի ծեր ուղևորուհի: Երևի չամուսնացած աղջիկ ուներ: Առաջին անգամը չեն ինձ նման բան ասում: Երբ սկսեց հարցուփորձ անել, պարզապես հիշեցրեցի՝ ՙՀասանք, մորքուր՚: Շփվող չեմ՝ դա է իմ թերությունը: Թե ոնց են տարեցները զգում, որ կին չունեմ՝ էդ էլ իրենք գիտեն: Երեկոյան, հոգնած ու ջարդված վերադառնում եմ տուն: Մայրս պատրաստել է լոբով ճաշ, կերակրել է Գամփռին ու նորից երգում է:  Գալիս է Լալն իր ծուռ հեծանվով, միասին ուտում ենք ու մի քիչ էլ խմում՝ Լալն իր ձեռքով լավ օղի է թորում, ինչից պատահի: Էս անգամ պատահել է դեղձ՝ անցյալ տարվա քաշածներից: Խմում ենք, ծամածռելով դեմքներս թունդ օղու խեղդող բույրից, Լալը ծիծաղում է, հետո միացնում է հեռուստացույցն ու սկսում է նայել հերթական սերիալի հերթական սերիան: Մայրս միանում է նրան: Ես դուրս եմ գալիս բակ, թաց ծառերի տակ ծխելու՝ մի կես ժամից սերիալը կավարտվի ու Լալի հետ նարդի կգցենք: Մինչև գիշերը վերջնական թանձրանա ու Լալը քշի, գնա իր հյուղակը, քաղաքից դուրս, բլրի լանջին, բաց դաշտում: Ես էլ պառկեմ իմ սենյակում, ժանեկազարդ, կարկտած վարագույրի միջով սառը լուսնին նայելով ու քնեմ, կողքի ննջարանից լսվող մորս անսկիզբ-անվերջ, մարող երգեցողության տակ:  Տեսնես ու՞ր է Ակոյի գերեզմանը ու ի՞նչ է զգացել եղբայրս ամենավերջին պահին... ...Կեսգիշերն անց փշաքաղվեցի անսովոր ցրտից ու գլխիս քաշեցի վերմակը: Բայց երբ լուսնի լույսի տակ բերանիցս գոլորշի դուրս եկավ՝ միտքս պարզվեց՝ ո՞նց թե գոլորշի, տան մեջ, գարնան կեսին... Երբ մեկն անքթիթ, ուշադիր նայում է վրադ՝ մեռած էլ լինես՝ կզգաս: Դանդաղ, սրտիս տրոփյունի տակ թեքեցի գլուխս՝ պատի տակ դրված փայտե աթոռին, ինձնից մի քանի քայլի վրա նստած էր Ակոն ու նայում էր իմ կողմը: Մութ էր, լուսնի լույսը դեմքին չէր հասնում, իսկ ցուրտը մաշված խոզանակի պես ծակծկում էր, ասես միանգամից ձմեռ էր ընկել մեր տան գլխին:  Գամփռը բակում գայլի պես երկար ու տխուր ոռնաց, զնգացնելով ծանր շղթան:  Զգույշ նստեցի տեղերում, ցրտից մանր դողալով: Լռություն էր, որի մեջ լսվում էր մորս հանգիստ շնչառությունը պատից էն կողմ, մեկ մեկ էլ ուշացած մեքենա էր անցնում կամրջով: Նա չէր շարժվում, բայց թարթում էր: Ես վախենում էի անգամ թարթել: Էդպես նստեցինք որոշ ժամանակ: - Ակո,- կամաց ասացի ու խռպոտ ձայնս ինձ ավելի վախեցրեց: Իմ ձայնի վրա անշտապ առաջ թեքվեց ու վերջապես բարձր լուսինը ժանյակների արանքից լուսավորեց դեմքը՝ այն ճերմակ էր, տառապած ու հանգստացած, աշխարհից վերացած աչքերով, որ նայում էին իմ ու պատերի միջով: Ցեխոտ համազգեստ էր հագին ու քրքրված սապոգներ: Գլխաբաց էր, մարմարե ձեռքերը հանգչում էին ծնկներին: Ջահել էր, ինչպես առաջին ու վերջին անգամը, երբ երկու օրով եկավ Ղարաբաղից, հետը բերելով իր ջոկատի Լալին: Բայց բերանից գոլորշի չէր բարձրանում, չեմ էլ կարող պնդել, որ շնչում էր:  Ես սպասում էի: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1083732144996004&id=100000776872213 ...

    Կարդալ ավելին
  • Որքան ինձ հիշում եմ՝ դուռը միշտ բաց է եղել: Այն բացել են իմ ծնվելու հետ, էդպես եմ ենթադրում: Երբևէ փակ չեմ տեսել: Էս բոլոր տարիների ընթացքում ազատ ներսուդուրս եմ արել գրեթե ուշադրություն չդրաձնելով նրա գոյությանը՝ չէ՞ որ երկինքը նկատում ես, երբ անձրև է տեղում, արևը՝ երբ շողերը տարածած մայր է մտնում, կանանց՝ երբ չնկատել չի լինի... Նույն կերպ էլ Դուռը: Դուռ է էլի, մանավանդ որ՝ ոչ անձրև է տեղում նրա վերից, ոչ մայր է մտնոմ, ոչ էլ խելքահան է անում էն կանանց նման, ովքեր մի հայացքով փախցնում են հոգիդ ու հետո այն հետ բերելը դառնում է կյանքի հրամայական:  Դուռը միշտ նույնն է, միշտ իր տեղում: Նրանից էն կողմ Աշխարհն է՝ ծովի պես խայտաբղետ երանգներով, մեղմ, ծանոթ հոտերով ու բույրերով, թռչունների ծլվլոցով, մարդկանց ու արարքների անգիր արած բազմազանությամբ...Աշխարհը: Իսկ Դռնից այս կողմ՝ ես եմ: Ես ինձ լավ եմ զգում ինձ հետ, գիտեմ իմ մեջ ամեն անկյուն, ամեն ճեղք ու ծակ, էստեղ, իմ մեջ՝ հանգիստ է, ապահով ու ձանձրալի: Բայց իմն է: Էլ ի՞նչ է պետք ինձ՝ Դուռը կա, Աշխարհը կա, ես էլ ուզածս պահին կարող եմ վերադառնալ իմ մեջ ու խորհել, վերլուծել, վերհիշել Աշխարհի հերթական անցուդարձը: Նույն անցուդարձը: Բայց լավից լավը չեն փնտրում: Այնինչ Դուռը վերջերս ինձ զարմացրեց, շա՜տ զարմացրեց: Ես փաստորեն զգացի նրա գոյությունը: Առաջին անգամ: Հիմա չեմ հիշի՝ ներս էի մտնում, թե դուրս էի գալիս, բայց անսպասելիորեն զգացի, որ դուռը կա: Որովհետև քսվեց ինձ: Կամ էլ ես իրեն քսվեցի՝ չգիտեմ, դա չի էականը: Բայց ախր նախկինում նման բան երբևէ չէր եղել... Իսկ հիմա եղավ: Նայեցի Դռանը, շա՜տ ուշադիր նայեցի, էնքան, որ ուղեղս լարումից ցավեց: Ու հասկացա, որ էս տարիների ընթացքում մի քիչ փակվել է: Գուցե աննշան, բայց փակվել է: Այսինքն՝ Դուռը փակվում է, Փակվող Դուռ է: Ու՞մ մտքով կանցներ...Ճիշտ է՝ հիմա էլ եմ նրանով ներսուդուրս անում, գնում-գալիս եմ Աշխարհ իմ զանազան գործերով, մոռանում եմ հաճախ, թե որտեղ եմ, երբ եմ վերադառնում, բայց ամեն անգամ իմ մեջ մտնելիս քսվում եմ Դռանը, առաջվա պես ազատ անցնել չի լինում:  Դռան պատճառով սկսել եմ Աշխարհին էլ ուշադրություն դարձնել, ուրիշ աչքերով եմ նայում: Ու որ անկեղծ խոստովանեմ՝ Աշխարհն էլ է փոխվել դու մի ասա, նա էլ առաջվանը չի՝ թռչունների ծլվլոցն իմ լսածից տարբեր է, մարդիկ սկսել են այլ լեզվով խոսել, քամին, ծանոթ քամին, բերկրանք ու երջանիկ անգիտություն բերող մանկության, պատանեկության խենթ քամին ուրիշ կողմից է փչում: ԵՎ՝ ուրիշ կողմ: Փնտրում եմ իմացածս մարդկանց, սակայն հաճախ չեմ գտնում, գույները, բույրերը, ձայները՝ բոլորը խառնվել են, միաձուլվել, չեմ հասկանում որը որն է, ով՝ ով: Ես գիտեմ, որ դա էլ է կարգուկանոն: Բայց ուրիշ, անծանոթ կարգուկանոն է: Ամբողջ հոգով փորձում եմ գլուխ հանել, բայց մինչև մի բան հասկանում եմ՝ հետևից տասը նորն է գալիս: ...Մի օր Դուռը փակվելու է, հաստատ: Ես էլ առավել քան հաստատ գիտեմ, որ էդ օրը լինելու եմ իմ մեջ, ոչ թե Աշխարհում: Բաներ կան, որ ամենաանզգամն էլ անսխալ կզգա: Ով որ Դուռը բացել է՝ նա էլ կփակի, գուցե աղմուկով, գուցե՝ հանգիստ, դա իմ իմանալու բանը չի: Բայց Դուռը կփակվի, ճիշտ ու ճիշտ բոլոր մյուս դռների նման:  Մի տեսակ տխուր-զվարճալի է, բանից պարզվում է՝ ոչինչ հարատև ու հավերժ չի, ոչ մի բան ու ոչ ոք: Առանց բացառության:  Սակայն առայժմ դժվար է դա ընդունելը: Մանավանդ որ՝ Դուռը դեռ բաց է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1059724190730133&set=a.208297399206154.50513.100000776872213&t ...

    Կարդալ ավելին
  • Երբ ես ապրում ու աշխատում էի Ամերիկայում՝ հայկական հեռուստատեսություններում դեռ սերիալներ չկային: Հետո կամաց-կամաց սկսեցին գլուխ բարձրացնել ու հիմա հեղեղել են եթերները կասկածելի որակով ու չեղած ասելիքով: Փաստորեն սերիալ նկարելիս մերոնց մոտ կամ տափակ ու գռեհիկ կոմեդիա յա ստացվում, կամ՝ անվերջանալի կրիմինալ: Արանքը ոչինչ չկա: Ախր ո՞վ ասեց, որ էդքան կրիմինալ ա կյանքը Հայաստանում: Առավել ևս՝ հայկական Ամերիկայում: Թե՞ էլի մեջ եք բերելու էդ սուտ արդարացումը՝ ՙԺողովուրդն էդ ա սիրում…՚: Ամոթ ա, մի թաքնվեք ժողովրդի թիկունքում՝ ձեր հում ականջները ձեզ մատնում են:  Որտեղի՞ց եք վերցնում էդ միանման, հանցավոր սյուժետներն ու ձգում, ձգում ծամոնի պես, որ հեռուստադիտողին եթերի թմրամոլ սարքեք: Սցենարիստներ, հերիք չի՞, գլխներիցդ դեռ ծուխ դուրս չի՞ գալիս մեկը մյուսից դժբախտ կերպարներ կերտելիս…ռեժիսորներ /եթե կան էդպիսիք սերիալներում, որովհետև հաճախ չեն էլ լինում/՝ մի տեղ կանգ առնելու ե՞ք: Դերասաններ, ամենաշատ տուժող խավ, իմ լավ ընկերներ ու կոլեգաներ, դուք ախր մեծամասամբ շնորհքով ու օժտված մարդիկ եք և էստեղ, և՝ Ամերիկայում՝ էդ անհետաքրքիր, սխեմատիկ, մեռած երկխոսություններից դեռ չե՞ք հոգնել: Ինչքա՞ն պիտի խորիմաստ տեսքերով սենյակներում, սեղանների շուրջ նստած մերկապարանոց ֆրազներ արտաբերեք, ինչքա՞ն պիտի տառապեք էկրանների առաջ՝ դրամատիկ, հոգեցունց երաժշտության տակ, իրար վրա ատրճանակներ պարզած: Հա, մի քանի կրիմինալ սերիալ կարող էր լինել, ամեն երկրում էլ կան: Բայց էսքան շա՞տ: Ու էսքան անվերջանալի՞: Հավատում ե՞ք թե չէ՝ ինձ էլ են առաջարկել նման նախագծերի մասնակցել: Բայց մերժել եմ, ազնվությամբ: Շատ ավելի գայթակղիչ առաջարկներ են էղել: Բայց չեմ կամեցել մի քար ավել կապել տեղից հոգնած, բեզարած ու մի լուսավոր, պայծառ, ճաշակով բանի կարոտ մեր հեռուստադիտողի վզին: Դուք էս ամենից դեռ չեք հոգնե՞լ: Իսկ այ ժողովուրդը, կարծում եմ՝ հոգնելու վրա յա վաղուց: Էն ժողովուրդը, որի ՙխնդրանքով ու կամքով՚ անվերջանալի հանցագործություններ, ցավ, տառապանք ու կսկիծ եք լցնում եթերներից դույլերով: Էդ նույն ժողովրդի գլխին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1033579930011226&id=100000776872213 ...

    Կարդալ ավելին
  • Այսինքն մեր տղերքը գնան թուրքի դեմ կռվեն, զոհվեն, երկիրը հրաշքով փրկեն, իսկ սեռական փոքրամասնությունները հանձինս ՙնոր սերունդ՚ հ/կ-ի ԼԳԲՏ համաժողովներ անցկացնեն Անի փլազայում ու դեռ մարդու իրավունքների պաշտպանին և արդարադատության նախարարին էլ հրավիրե՞ն…ասենք թե երկուսն էլ չեն ներկայացել, ի պատիվ իրենց: Բայց քանի՞ գլխանի են էդ համասեռամոլները, որ էդպես արխայնացել են մեր պատերազմող երկրում…էրևում ա՝ վաղուց բար-մար չենք գմփցրել, դրանից ա: Քացու տակ ա պետք գցել բոլոր էդ ՙնոր սերունդներին՚, ովքեր մոլախոտերի պես աճել են մեր հանդուրժողականության շնորհիվ ու փորձում են աղավաղել էս ազգի ազնիվ դեմքը: Վախտն ա ձեզնով կպած զբաղվելու՝ ուշադրությունից պլստացել էիք էս արանքում, երրորդ սորտի թուլեք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1015141018521784&id=100000776872213 ...

    Կարդալ ավելին
  • Հիմա, երբ եվրոտեսիլքն արդեն ավարտվել ա, կարող եմ ասել կարծիքս՝ Իվետան փայլեց, Իվետան շատ հայ էր, կանացի էր, ամենինչ էր: Բոլոր նորմալ տղամարդիկ եվրոպայում /եթե էնտեղ դեռ էդպիսիք կան/՝ հաստատ սիրահարվել են մեր հուրի-փերուն: Եվրոպացիները նոր են հասկանալու էն, ինչ որ ամերիկացիք վաղուց հասկացել են՝ աշխարհի ամենագեղեցիկ, ամենանուրբ, կանացի, խելացի, վստահելի ու գերող կանայք հայուհիներն են: Բայց դե եվրոպայի դարդը մեզ չեն տվել հաստատ, իրանք հակառուսիզմով են գերադասում տառապել՝ համաեվրոպական գրիպ:  Իվետայի երգն էլ իր պես հզոր էր, իրան սազում էր, տանում էր ուրիշ չափումներ:  Թեև հիմա չափանիշները փոխվել են /կամ՝ ջնջվել, անհետացել են/ և երգահանների շրջանում մեղեդային գործեր գրողներին արդեն մատների վրա կարելի ա հաշվել: Երևի բոլոր լավ երգերի մեծ մասն իսկապես գրված ա /դա շատ տարածված տեսակետ ա, թեև մինչև վերջ չեմ կիսում/: Կարճ ասած, էս ամբողջ մրցույթում, ինձ որ հարցնեք՝ մի երգ կար, որը ես երգ կկոչեի և ոչ թե երաժշտական ժամանակակից ստեղծագործություն: Դա հոլանդացու երգն էր, երգն էդպիսին պիտի լինի: Ինչ վերաբերում ա մուղամբազ ուկրաինուհուն /թեկուզև հայ մայրիկով/՝ չհամոզեց: Այսինքն՝ լավ էր երգում, պինդ ձայն, դիապազոն և այլն /թեև ոչ մեր Իվա-Դիվայի չափ/: Բայց անհարկի, ավելորդ սենտիմենտալություն կար կատարման մեջ, գռեհկությունից մի մազ պակաս կոպտություն, անհասցե տառապանք ու էլի նման հակաբեմական օյինբազություններ: Նավաստու քայլվածք ուներ /թող ներեն ինձ կանայք/:   Ռուսաստանին էլ տարան հասցրին մինչև վերջ ու ստորադասեցին Ուկրաինային՝ լրիվ քաղաքականություն: Այնինչ՝ իբր երգի մրցույթ ա: Տհաճ էր, մի տեսակ լակոտական /Ռուսաստանի բալելշչիկ չեմ, էսքանից հետո ի՞նչ Ռուսաստանի բալելշչիկ/: Մնում էր, որ վերջում միավորների քանակը հայտնեին ոչ թե հեռուստալրագրողները, այլ տվյալ երկրների արտաքին գործերի նախարարները: Կարևորը՝ Արցախի դրոշից խոսվեց ուզածներիս չափ: Մեզ համար Իվետան հաղթող ա: Մեզ համար կարևորը պիտի լինի էն, ինչը որ իսկապես կարևոր ա: Մենք էլի մի բռունցք ենք, աշխարհի հերն էլ անիծած: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1012833188752567&id=100000776872213 ...

    Կարդալ ավելին
  • Լույսը բացվեց ագռավների զզվեցնող կանչերով, մի երկու մեքենա անցան դանդաղկոտ, չուզելով՝ Հերոսները… Գիշերվանից լռած վերելակն առաջին անգամ դռդռաց, սպասեց, էլի դռդռաց՝ Հերոսները… Առաջին սիգարեթը սոված փորին, պատշգամբում, թեթև հովիկը քշում է ծուխը, քաղաքը դեռ մոխրագույն է, կիսատ երազներս նույնպես: Սուրճ երբեք չեմ խմում, էդ իմաստով հայ չեմ՝ Հերոսները… Նոր բան չկա ֆեյսում, կապույտի ու ճերմակի լղոզված ֆոնին կարմիր քառակուսիներն աչք չեն ծակում, զինվոր չի մեռել, փառք աստվածներին՝ հիմնականում հին նյութեր են տխմար կոչերով՝ ՙՇտապ, տարածել…՚: Տարածելու բանն ինքնիրեն կտարածվի, գլուխս մի տարեք դեղնած ժուռնալիստներ՝ Հերոսները… ՙՄենք ճամփա ընկանք առավոտ ծեգին, Կապույտ երկնքի խորությամբ արբած:՚՝ Հերոսները… …Սաքոն տվեց իր երկու նռնակներից մեկն, ասեց՝ ՙՊետք կգա, հարազատ՚: Քնեցի նռնակը գրպանս, կալցոն սաղավարտիս մեջ դրած, ավտոմատի փողը սեղմած թշիս, փոկը ձեռքիս փաթաթած: Զորանոցում քրտինքի ու չլվացած ոտքերի հոտ էր, պատուհանները սև կտորով ծածկած էին: Հեռախոսը դռռաց, ինձ թվաց դռոնի ձայն է՝ Հերոսները… Հազար տեսակ բույս է աճում զմրուխտ լեռների լանջերին, ճանապարհին ճերմակ թերթաքարից լքված տներ են կանաչի մեջ, տկլոր գանգերի ակնախոռոչներ հիշեցնող քանդված լուսամուտներով: Ասում են՝ հիվանդանոցը Ալևի ամառանոցն էր սովետի ժամանակ: Ամառանոցներ շատ ուներ Ղարաբաղում՝ Հերոսները… Առաջին պատերազմը տեսած կամավորները երկար վիճում էին՝ շիլկա՞ էր, թե՞՝ տռասս՝ մութ լեռների վրա, մոլորված աստղի պես թափառելով թարթում էր անօդաչուի ճերմակ աչքը՝ վրան անընդհատ կրակում էին, չիմացանք՝ կպա՞ն, թե չէ՝ Հերոսները… Ուշ գիշեր, սպիրտայրոցի վրա տաքացրած տուշոնկայից համեղ կերակուր չկա՝ մի ութ ձեռք հացը թաթախում են յուղոտ ափսեի մեջ, կոպիտ կատակների ուղեկցությամբ ուտում ենք` մի տեսակ չի լինում չհայհոյել: Երրորդ օրն է՝ սպասում ենք թուրքի դեսանտին, անտերը չկա ու չկա, չի իջնում: Ճամփեն չեն գտնում երևի մամայաք…րը: Հերթով կպցնում ենք էժան, թունդ սիգարեթները, կողքի սեղանին քլթքլթում է դարչնագույն լաքաներով կարմիր սրճեփը, մեխանիկորեն ինձ էլ են լցնում: Խմում եմ՝ կյանքս չեմ պատմելու, խմի էլի, ո՞վ կհավատա, որ սուրճ չես սիրում, ընկեր տղերքին ուրիշ բանով զարմացրու՝ Հերոսները… Կարճահասակ, առույգ, շատախոս ղարաբաղցին ցույց տվեց չաստի խանութի տեղը, դեռ հետներս էլ եկավ, որ տեղը չխառնենք: Ասածները լրիվ չէինք հասկանում՝ բոլորս երևանցի էինք: Պեչենի ու լիմոնադ առանք, իրեն էլ հյուրասիրեցինք: Նույն առույգ խոսքուզրույցով գնաց: Հետո, հետ դառնալիս իմացանք՝ հինգ տանկ էր խփել մարդը: Հի՛նգ տանկ՝ բերանով ես ասում… Հերոսները… Հրամանատարը վերցրեց ձեռքիցս կիթառն ու ինքը սկսեց նվագել արդեն քնած զինվորների խաղաղ խռնմփոցի տակ, իր երկաթե, մռայլ ձայնով՝ աջ ձեռքի ցուցամատը չկա, նռնականետի պայթյունից վնասվել է, զարմանալի է՝ ո՞նց է նվագում: Երբեք չէի լսել էդ տեսակ ՙԹռչեի մտքով տուն՚՝ ես հասկացա, որ էդ երգը երգող զինվորն էլ տուն չի դառնալու, վաղուց արդեն չկա էդ զինվորը, Ղարաբաղի դրախտային կանաչում մի տեղ ծվարել է նրա գերեզմանը: Իսկ երգը մնացել է օդում, քամու թևով քշվելով՝ Հերոսները… Հիվանդանոցի դիմաց, քթիս առաջ անվերջ շինարարության աղմուկն է, կռունկի պոչը գլխավերևովս հետուառաջ է անում, ծանր բետոնե հակակշիռը տանել-բերելով: Ոչ մի միտք մինչև վերջ մտածել չի լինում՝ կամ հիշողություններն են խանգարում, կամ անտանելի հազը, կամ էլ՝ գիշերվա անիմաստ, մեռելային լռությունը: Մերոնք դեռ Ղարաբաղում են, զանգեցի, իմացա՝ Սաքոյի ոտքերն արյունլվա են եղել, բայց չի իջնում դիրքերից, Խելառ է, նրան համոզել չի լինի: Ի՛նչ լավ էր, որ Երևանի ավտոբուսի պայթյունը տեռակտ չէր: Բժշկուհին պրոֆեսիոնալ հանգստությամբ հայտնեց՝ ՙԾայրահեղ ծանր վիճակ, հանկարծ չծխեք՚: Հա բա ո՞նց, հենց հիմա, վազելով ծխելը թողեցի, բժշկուհի ջան՝ Հերոսները… Շուտ-շուտ կանչում են հարցազրույցների, ինչ որ խելոք բաներ եմ խոսում հայրենասիրությունից, հայի տեսակից, մեր պատմությունից…ջահել զինվորները վառվող աչքերով լսում են, հոգիներում ալիքներ են փոթորկվում՝ մեկը ոտք չունի, մյուսը՝ ձեռք: Բայց գոնե ողջ են: Խոնավ հողում պառկած են նրանց ընկերները, մեր տղերքը, մեր բալեքը, մեր գենոֆոնդը, մեր կենդանի սահմանը, մեր պարծանքն ու մարած երազները, մեր ամենինչը: Էն տեսակ զգացում է, ասես պարտքով եմ ապրում: Ե՞րբ պիտի էդ պարտքը վերադարձնեմ, ինչո՞վ… Հերոսները… Մեքենան տարա գարաժ, հետ էի գալիս՝ փողոցով մի ջահել էր անցնում էնքան նիհար, շալվարն էլ էնքան նեղ, որ զարմացա՝ ո՞նց է մեջը մտել: Հագին առանց օձիքի բարակ ժակետ էր, ականջակալներն ականջներին երաժշտություն էր լսում ու հետն օրորվում էր, մազերն էլ պոչիկ էր կապել…դու էլ ես տղա՝ էն տղե՞րքն էլ… Հերոսները… Արամն ասեց՝ ՙՔրիստ ջան, երբ որ մի հայտնի արվեստագետ ա մեռնում, ես հորս-մորս արև մտածում եմ, ասում եմ՝ ավելի լավ էր ես մեռնեի, էդ մարդը սաղ մնար: Հմի քեզ խնդրում եմ, ի սրտե եմ ասում՝ գնա, ախպերս, ես ուզում եմ քո տեղը մեռնեմ՚: Էս ենք մենք, մեզ ո՞վ կհաղթի էսքանից հետո՝ Հերոսները… Հարյուր ջահել թաղեցինք՝ ոչ մի կերպ ազգովի խելքի չենք գալիս…ու դեռ երկար խելքի չենք գա: Իսկ երբ մեկուկես միլիոն կոտորեցին՝ մարդիկ տեսնես ի՞նչ էին զգում… Հերոսները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1009238259112060&id=100000776872213 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն