• Աղասի Կարապետյան
  • Ադրբեջանի զինված ուժերը՝ միայն ապրիլի 1-4-ը ընկած ժամանակահատվածում , կորցնելով 2 ուղղաթիռ, 24 տանկ, 6 զրահապատ մեքենա, 12 անօդաչու թռչող սարք, 1 ինժեներական մեքենա, 1 ՏՕՍ-1Ա հրանետ, 1 ՀՄՄ, 1 «Գրադ» ՀԿՌՀ վերցրեցին 8 կմ տարածք և սկսեցին տարբեր ամբոիններից հրադադար խնդրել: Անգամ երկրի գերագույն-գլխավոր հրամանատարի մակարդակով Իլհամ Ալիևը հայտարարեց, որ պատրաստ է հետ քաշել ռազմական տեխնիկաները և սեփական զորքը , եթե հայկական զինված ուժերը խոստանան , որ կդադարեցնեն պատժիչ գործողությունները սահմանի երկայնքով: Մոտավոր հաշվարկով Ադրբեջանը այդ 8 կմ տարածքի համար տվեց մոտ 500-800 (Баран) կորուստ , և մոտ 2000 վիրավոր: Ու ի՞նչ եք կարծում,կամ ո՞րտեղ է գրված ,որ իբր հաղթանակ տարած կողմը հրադադար խնդրի:այնպես,որ որքան էլ մեր բանակի սպայական կազմը թերացած լինի իր պարտավորությունների մեջ,դա մեր քննարկելիք թեման չէ,առավելևս մասսյաբար,դրա համար կան համապատասխան մարմիններ թող անցկացնեն ծառայողական քննություն: Մենք միշտ բանակի կողքին ենք Ազգովի: Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/aghasikarapetiandiana/posts/1312807135401900?notif_t=close_friend_activity%C2%ACif_id=1463812498441394 ...

    Կարդալ ավելին
  • Մի բան միայն Արցախցին պատրաստվում է ու շատ լուրջ է տրամադրված...ոչ մի թիզ հող չզիջելու տրամադրությամբ.....երբ կխոսեն տարատեսակ սելֆիստները ու կավարտվեն մենք էլ կասենք մեր ասելիքը...կարծիք հայտնել միշտ էլ կարող ենք ոչ ոք չի արգելում...միայն թե պետք է լինել Հայ զինվորի կողքին լինի Սպա թե զամկետային զինծառայող... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasikarapetiandiana/posts/1300910726591541?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=146 ...

    Կարդալ ավելին
  • Ճակատագրի բերումով մերօրյա հերոսը հենց Հայ զինվորն է, որը դեռ երեկ չէր էլ պատկերացնում, թե ինչ ճակատագիր է իրեն բաժին ընկնելու: Հերոսացած զինվորներն այնքան անկատար երազանքներ ունեին ու հաստատ չէին էլ պատկերացնում, որ պիտի հեռանան այս աշխարհից որպես հերոս, հայազգի հերոս: Համընդհանուր ճշմարտություն է, որ հողն արյունով է պահվում, որ սեփական երկիր, պետություն ունենալու գինը բազմաթիվ մարդկային կյանքերն են: Մերօրյա հերոսի հարազատներին և ընկերներին զինվորի մահը անիմաստ է թվում: Մինչդեռ նրանք զոհվում են հանուն հայրենիքի: Զոհվում են քաջաբար, որ դրախտում մեր ազգի հերոսներին՝ Գարեգին Նժդեհին, Մոնթե Մելքոնյանին և այլոց պարզ ճակատով ասեն. -Ձեր գործը կիսատ չի մնացել, ես իմ արյան գնով պաշտպանեցի այն, ինչի համար հազարավոր քաջեր են նահատակվել: Սահմանամերձ գոտում մերօրյա հերոսն ամեն օր նոր անուն ունի՝ Հարութ, Գևորգ, Արտակ... Ու հենց նրանց շնորհիվ են այսօր անհոգ դասի եկել Գոռը, Անին, Ռոբերտը : Ուզում եմ՝ խաղաղությունն այնքան հարատև լինի, որ վաղվա սերնդի համար զինվորը չլինի մերօրյա հերոս, այլ պարզապես ուրախության և հպարտության հոմանիշ... Թող Աստված պահի ու պահպանի Ձեր ընտանիքը եւ թող ոչ մի զինվորի ճակատագիր չխեղվի:Ամեն... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasikarapetiandiana/posts/1263491487000132 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին