• Սասուն Կորսիան
  • Թրամփը հավանաբար չեղյալ կհամարի Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները կամ դրանց մի մասը: Այս քայլը համաշխարհային տնտեսական և աշխարհաքաղաքական հարաբերություններում կբերի խոշոր փոփոխությունների: Ինչպիսի՞ ազդեցություն կունենա նման որոշումը մեր տարածաշրջանի և Հայաստանի վրա: Մասնավորապես՝ 1. Ռուսաստանի տնտեսությունը անկումից փրկելը կարո՞ղ է Հայաստանի տնտեսության համար վերջապես ինչ-որ օգուտներ բերել չարաբաստիկ ԵԱՏՄ-ից: 2. Ռուս-ամերիկյան հարաբերությունների ջերմացումը դրակա՞ն, թե բացասական ազդեցություն կունենա Արցախի հիմնախնդրի լուծման վրա: 3. Արդյո՞ք ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորումը կնշանակի, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների ջերմացումը այդքան էլ կարևոր չի լինի Ռուսաստանի համար, և հետևաբար կփոքրանա Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումը: 4. Արդյո՞ք ԱՄՆ-ի և Արևմուտքի՝ Հայաստանի նկատմամբ վերջին տարիներին աճած հետաքրքրությունը կնվազի՝ հաշվի առնելով, որ այն պայմանավորված էր պուտինյան Ռուսաստանի դեմ հակազդեցության (containment) քաղաքականությամբ: 5. Եվ վերջապես, ավելի հզոր և ինքնավստահ պուտինյան Ռուսաստանը կուժեղացնի՞, թե՞ կթուլացնի իր գաղութարար քաղաքականությունը նախկին ԽՍՀՄ երկրների նկատմամբ, այդ թվում՝ Հայաստանի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/skosian/posts/10210807481277377 ...

    Կարդալ ավելին
  • Կարծես թե հավաստի տեղեկություններ կան, որ առաջնագիծը ամրացնում են և պատրաստվում լուրջ մարտական գործողությունների։ Բայց մյուս կողմից էլ անընդհատ հնչում են իշխանականների մեկ զիջողական, մեկ անորոշ ու իրար հակասող հայտարարություններ։ Դիրքերի ամրապնդմանը զուգահեռ վարվում է հասարակությանը հողեր հանձնելուն նախապատրաստելու պրոպագանդիստական աշխատանք և ընդդիմադիրներին բանտարկելու հետևողական քաղաքականություն։ Այս երկակի խաղը նշանակում է, որ ՀՀ իշխանությունները շփոթության և անորոշության մեջ են և իրենք էլ չգիտեն ուր են տանում երկիրը, և ամեն դեպքում երկու սցենարի համար էլ նախապատրաստվում են։ Քսան տարվա վարած ապիկար դիվանագիտությունը և անվտանգության ամբողջական հանձնումը վտանգավոր "դաշնակցին" քայլ առ քայլ բերեցին այն հանգրվանին, որ այլևս զրկվել ենք հաջորդ քայլն անելու ընտրությունից։ ՀՀ ղեկավարությունը վերջնականապես կորցրել է ինքնիշխան որոշումներ կայացնելու ունակությունից և պասիվորեն սպասում է։ Հիմա ամեն ինչ կախված է արտաքին գործոններից` Պուտինի քմահաճույքից, նավթի միջազգային գնից, Թուրքիայի դիրքորոշմամբ, և այլն, և այլն, բայց ոչ Հայաստանի ժողովրդի կամքից։ Իսկ այս ամենի գինը իհարկե վճարելու է ժողովուրդը, միգուցե սարդարապատյան զոհողությունների տեսքով . Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/skosian/posts/10209235575980727 ...

    Կարդալ ավելին
  • «Ոչ մի թիզ հող» սկզբունքը աքսիոմատիկ ճշմարտություն է աշխարհի բոլոր երկրների համար, բացի Հայատաննից: Ոչ մի երկիր նման հարց չի քննարկում: Առանց պատերազմի հող հանձնելը երբեք քննարկման առարկա չէ՝ ոչ մի թիզ հող չեն տալիս ոչ ոքի և ոչ մի պատճառով, նույնիսկ «դաշնակիցների» համոզելով կամ սպառնալիքով, ինչ էլ որ դրա անունը դնենք: Ուրիշի մի թիզ հողն ուզելը նշանակում է պատերազմ: Հող վերցնելու կամ հանձնելու այլ ձև չկա և չի եղել: Իսկ Հայաստանում մենք քննարկում ենք, վիճում, փորձում համոզել հող կարելի է տալ թե չտալ, էլ չասենք որ դրա դիմաց առաջարկվում են հեղհեղուկ և անարժեք «փոխզիջումներ»: Ամոթ է վերջապես, ինչու՞ համաշխարհային պատմությունից, մեր իսկ սեփական պատմությունից չենք սովորում: Մեր քաղաքական վերնախավ կոչեցյալը ինչու՞ է մեզ քսան տարի շարունակ խճճում անտրամաբանական, քաղաքականապես անգրագետ բանակցային պրոցեսների մեջ, որի արդյունքում ստացվում է որ մեր ունեցածը մերը չէ, չգիտես թե ինչու: Աղդամի ու Երևանի մեջ տարբերությունը ո՞րն է: Երկուսն էլ մերն են: Աշխարհի դրվածքը այդպես է, որ հողը որ վերցնում ես դա դառնում է քո հայրենիքը: Աստված սահմաններ չի գծել և ազգերին տեղադրել ամենքին իր սահմանների մեջ: Աշխարհի քարտեզները ձևավորվել են ջունգլիների օրենքի համաձայն: Հիմա սա լավ է թե վատ է կարելի է փիլիսոփայել և բարոյական գնահատականներ տալ, բայց որ սա է իրողությունը ոչ ոք չի կարող ժխտել: Միջազգային հանրություն ասվածը դա պատրանք է, չկա այդպիսի բան: Մի քանի տերություններ իրենց շահերն են հետապնդում, և դրա անունը դնում են «միջազգային հանրության ցանկություն»: Ապուշ են նրանք որոնք դա չեն հասկանում, և հանցագործ են նրանք որ սա չհասկանալով երկիր են ղեկավարում և առուծախ անում փակ դռների ետևում: Գոյություն ունեն շատ սակավաթիվ խնդիրներ, որտեղ կարող է իսկապես լինել միջազգային հանրային կարծիք է: Օրինակ՝ Իսլամական Պետության գլխատումները քաղաքակիրթ աշխարհի կողմից դիտարկվում են միանշանակ որպես բարբարոսություն, և դա կարելի է ընդունել որպես միջազգային հանրության կարծիք, չնայած նույնիսկ այս դեպքում կան բացառություններ: Եվ նման շատ քիչ հարցեր կարելի է գտնել, որտեղ կա քիչ թե շատ միատեսակ միջազգային հանրային վերաբերմունք, ցանկություն, պահանջ: Իսկ ինչ վերաբերվում է Աղդամի պատկանելությունը, նախ և առաջ չկա նույնիսկ միջազգային հանրային տեղեկացվածություն և հետաքրքրություն: Բնականաբար չի կարող լինել միանշանակ կարծիք կամ պահանջ: Աղդամը վերցրե՞լ ես, կարողանու՞մ ես պահել՝ ուրեմն քոնն է: Որոշ տերությունների կողմից կլինեն տարբեր շահարկումներ և ճնշումներ, կարողացիր դիմադրել, և վերջ: Վերջնական արդյունքը որոշվում է Հայաստանի և Ադրբեջանի ուժերի հարաբերակցությամբ՝ ռազմական, տնտեսական և դիվանագիտական: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/skosian/posts/10209222107724029 ...

    Կարդալ ավելին
  • Բջջային հեռախոսների գաղտնալսումը կատարվում է հատուկ սարքավորումների միջոցով, որոնք կեղծում են բջջային աշտարակները, կամ այլ կերպ ասած, իրենց ձևացնում են որպես բջջային աշտարակ: Մոտակայքում գտնվող բոլոր բջջային հեռախոսները սկսում են ինֆորմացիա փոխանակել կեղծ աշտարակի հետ, և այդպես բոլոր զանգերը լսվում և ձայնագրվում են, SMS հաղորդագրությունները նույնպես կարդացվում են: Բացի անհատական զանգերի գաղտնալսումից այս սարքավորումները հեշտությամբ կարող են գրանցել, օրինակի համար՝ թե ովքեր են գտնվում մոտակա հրապարակի տարածքում: Այդ սարքավորումներից ամենատարածվածը ամերիկյան Harris ընկերության կողմից արտադրվող StingRay կոչվող սարքավորումն է, որը լայնորեն օգտագործվում է ԱՄՆ զինված ուժերի կողմից ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև FBI-ի կողմից գաղտնալսումներ կատարելու համար՝ նույնպես ահաբեկչության դեմ պայքարում, և ենթադրվում է որ ոչ միայն դրանում: Վերջերս պարզվել է, որ նույնիսկ ԱՄՆ ոստիկանությունն է այն օգտագործում անօրինաբար գաղտնալսումներ իրականացնելու համար, որոնք կապ չունեն ահաբեկչության հետ և եղել են ապօրինի գաղտնալսումներ և ձերբակալություններ: Այսպիսի սարքավորումները ամենահեշտը գործում են 2G ցանցերում, և մի փոքր ավելի դժվարությամբ 3G ցանցերում: 4G ցանցերն առայժմս պաշտպանված են: Բայց նույնիսկ եթե ձեր հեռախոսը գործում է 4G ռեժիմով, StingRay-ը փոխում է այն 2G և գաղտնալսում: StingRay սարքավորումը արժե մոտավորապես 400 000 ԱՄՆ դոլար: Սակայն վերջին տարիներին բջջային տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ հնարավոր է դարձել պատրաստել նմանատիպ աշտարակ կեղծող սարքավորումներ շատ ավելի էժան գնով: Շուկայում են հայտնվել 1500 - 2000 ԱՄՆ դոլար արժողությամբ սարքավորումներ, որոնք կատարում են նույն ֆունկցիաները: Սա շատ վտանգավոր հանգամանանք է, քանի որ այժմ ամեն ոք կարող է գնել այդ սարքավորումը և լսել, օրինակ՝ իր հարևանների հեռախոսազանգերը: Այս հարցը անհանգստացնում է ամերիկյան քաղաքացիական իրավունքներով զբաղվող մարմիններին, որտեղ առաջատարներից մեկը հայազգի Քրիստոֆեր Սողոյանն է: ԱՐԴՅՈ՞Ք ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ ԵՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵՐԸ Չնայած այդ մասին փաստեր չկան, և դա բնական է, բայց բնական է նաև ենթադրելը, որ ՀՀ իշխանությունները ամենայն հավանականությամբ գաղտնալսում են իրենց հետաքրքրող անձանց խոսակցությունները: Ոստիկանությունը կարող է ունենալ 1500-2000 դոլար արժողությամբ բազմաթիվ սարքավորումներ: Յուրաքանչյուր ոստիկանական մեկենա կարող է ունենալ մեկ սարքավորում, և կարելի է կես ժամում քաղաքում շրջել և հեշտությամբ պարզել թե քաղաքական ընդդիմության առաջնորդներից յուրաքանչյուրը որտեղ է գտնվում ամենայն ճշգրտությամբ: Կամ կարելի է մեկ սարքի օգնությամբ պարզել, թե Ազատության հրապարակում ովքեր են հավաքված: ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄՆԵՐԻՑ Եթե ձեր հեռախոսը թույլ է տալիս, այն միացրեք 4G ռեժիմով և արգելեք 2G և 3G ռեժիմները: Այդ դեպքում, իհարկե, եթե դուք 4G ցանցից դուրս եք ապա ձեր հեռախոսը անհասանելի է դառնում: Գոյություն ունեն նաև հեռախոսային հավելվածներ, որոնք բավականին մեծ ճշգրտությամբ տեղեկացնում են, երբ ձեր հեռախոսը գաղտնալսվում է կեղծ աշտարակների կողմից: Ստորև բերված են երկուսը: Սակայն պետք է անպայման հիշել, որ այս հավելվածները չեն կանխում կամ արգելում գաղտնալսումը, նրանք միայն տեղեկացնում են, որ ձեր հեռախոսը գաղտնալսվում է: Այդ դեպքում պետք է հեռախոսը անջատել կամ որոշ ժամանակ չօգտագործել: Cell Spy Catcher (Anti Spy) https://play.google.com/store/apps/...   SnoopSnitch https://play.google.com/store/apps/... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/skosian ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն