• Զաքար Խոջաբաղյան
  • Ինչ-որ ուժերի պետք է, որ Հայաստանում միշտ բոլորը բոլորի դեմ պատերազմեն, չհամախմբվեն, իրար դեմ դուրս գան, ու հիմնականում՝ ազգային ու պետականամետ մտածողությամբ շերտերը։  Դրա համար դիմում են ամեն տեսակ քայլերի, դրանցից մեկը, օրինակ, պարբերաբար հին թեմաները առաջ բերելն է։  Օրինակ նորից սկսել են ինտենսիվ շրջանառության մեջ դնել Կաթողիկոսին հասցեագրված բաց նամակ, որը մի քանի տարի առաջ էր արվել և թեման, ըստ էության, փակվել էր։ Գրեթե միաժամանակ շրջանառության մեջ մտցվեց 2013 թվականին տպված Կոմանդոսի մի հարցազրույց, որտեղ քննադատում էր Վազգենին, ու դրան ի պատասխան հիմա շրջանառվում է Վազգենի եղբոր պատասխանը Կոմանդոսին... Կարող եմ բերել այսպիսի բազմաթիվ օրինակներ...... Իսկ հանրությունն էլ... դե մի մասը էշի պես՝ առանց մտածելու, մի մասը շատ նպատակային, գիտակցված (կրոնական հայացքներից, քաղաքական նկրտումներից և այլ դրդապատճառներից ելնելով) տիրաժավորում են այդ նյութերը... Նրանց մի մասն էլ համոզված է, որ դրանով սուրբ գործ են անում, և հենց դա է ազգի փրկության լավագույն ուղին... Այսպես, բոլորին բոլորի դեմ հանելով, հիմնականում համախմբող կերպարներին թիրախավորելով (հիմա անգամ հերոսներն են սկսել որոշվել, ոչ թե իրենց նախկինում կամ հիմա արած գործերով՝ ինչի համար որ արժանացել են պարգևների, այլ՝ ներկայումս, օրինակ, Ծռերի կամ Իշխանության նկատմամաբ ունեցած դիրքորոշումով, և այլն և այլն)՝ հասնում են նրան, որ հանրությունը մշտական փսիխոզի մեջ է, կորցնում է վստահությունը ամենի նկատմամբ (այս հիվանդագին վիճակի ֆոնին, ինչ որ ֆեյքեր, որոնց կյանքում ոչ ոք ոչ մի անգամ չի տեսել, ավելի մեծ հեղինակություն են դառնում, քան մարդիկ, ովքեր բաց են, միշտ եղել են բաց ու էնքան բաց, որ գերխոցելի են ամեն տեսակ անասունի համար... ու էսօր բազմաթիվ անուղեղներ, էդ անհասկանալի դեմքերի դուրս տվածը պատրաստ են որպես վերին ճշարտություն ընդունել՝ չտեսնելով քթների տակ եղած փաստերն անգամ...).... Իսկ ամենաաբսուրդային պահն էստեղ այն է, որ այդ ամենն անողները գրեթե առանց բացառության, եթե ոչ պարբերաբար, ապա կյանքում մի քանի անգամ կոչել են կամ կոչում են... «Ով Հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է»... Առը հա քեզ միասնականություն... կերեք իրար... Բացում ես համացանցը, մամուլը... արդեն զզվելդ է գալիս... ու սկսում ես հասկանալ Փոքր Մհերին... Անկեղծ հասկանալ... էս ինչքան է էժանացել, մանրացել, խուրդվել հանրությունը... (լեզուս չի էլ պտտվում ասեմ ազգը)... Հ.Գ. «Ռանչպարների Կանչ»-ում մի դրվագ կա, որտեղ պատմում է, թե էս կողմերում մի իշխան կար, շատ չար էր, ու հանրությունն էլ շատ էր չարացած, ատելությունն ու դաժանությունը մեծ դոզայի էին հասնում ու սարը պայթեց ու շուռ եկավ բոլորի գլխին... ամենն ավիրվեց... Հ.Հ.Գ. Նայում ես էս ամենին ու հասկանում, թե ինչի ենք մենք ամեն անգամ ամեն ինչ սկսում զրոյից... Որովհետև խփնված հիստերիկների պակաս երբեք չենք ունեցել... ցավոք...ա՛յ՝ գործ անողներն են միշտ քիչ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zakar.khojabaghyan/posts/1256977514321671 ...

    Կարդալ ավելին
  • Մի քանի տարի առաջ, մի սեմինարի ժամանակ Ս. Բաբայանն ասաց, թե երբ Արցախը չէր ենթարկվում Հայաստանյան կենտրոնական իշխանություններին՝ հողերի ազատագրման հարցում, ԼՏՊ-ն եկավ հանդիպման, որ համոզի (չեմ հիշում հիմա ազատագրվածը հետ տալու, թե նորը չազատագրելու հարցում)... Ս. Բաբայանը իր պատասխանը ԼՏՊ-ին նկարագրելիս մոտավորապես էս ասեց.  - Ես ասեցի հա, խնդիր չկա, եթե Ռուսաստանը մեզ կտա էսքան տանկ, էսքան զենք, էսքան էս, էս էն, մենք կկանգնեցնենք պրոցեսը էստեղ։  Ու շարունակում է. «դե ես գիտեի, որ նման բան չի անի Ռուսաստանը, ու ԼՏՊ-ն մերժում կստանա (դե իսկ եթե էդքան զենք զինամթերք տան՝ ավելի լավ), ու գիտեի, որ ԼՏՊ-ն տենց էլ չհասկացավ, որ իրեն մերժեցի (չեմ ուզում բառացի գրեմ ԼՏՊ-ի մասով Ս. Բաբայանի որակավորումները, որոնք էս պահին հիշում եմ, սահմանափակվենք մտքի բովանդակությամբ)։ ԼՏՊ-ն ասեց՝ լավ մի հատ խոսեմ, տեսնեմ ինչ են ասում»։ Ս. Բաբայանը շարունակեց՝ հստակեցնելով միտքը. «դիվանագիտության մեջ նման բան կա, երբ էնպես ես ասում այո, որը ՈՉ-ի արժեք ունի։ Այսինքն ասում ես այո, բայց առաջ քաշում այնպիսի պայմաններ, որոնք անհնար է իրագործել, ու ստացվում է, որ պատասխանդ իրականում ոչ է»։ Հիմա մեջբերեմ Բ. Սահակյանի էս վերջերս շրջանառվող խոսքից մի հատված. «Մենք պատրաստ ենք անել փոխզիջումներ, եթե դրանք չեն խաթարում մեր երկրի անվտանգությունը, եթե դրանք չեն հանդիսանում պատեհ առիթներ մեր հակառակորդի համար՝ մեզ վրա նոր հարձակումներ գործելու»- ասել է ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանը։» Եթե բացենք բոլոր էդ «եթե»-ները, ստացվում է, որ Բ. Սահակյանն, ըստ էության ասել է, ինչպես հայտնի մեկ այլ գործիչ՝ «հնարավոր է, բայց՝ ՈՉ»։ Ասածս ի՞նչ է։ Դիվանագիտությունն ամեն մեկի խելքի բանը չի։ Հերիք պոլիծիկա խաղաք, ամեն մեկը թող իր գործով զբաղվի։ Հ.Գ. Հարևան «պետության» տնտեսական որոշ ցուցանիշներ և նավթի և այլ հարցերով պայմանավորված որոշ տվյալներ և կանխատեսումներ, խոսում են այն մասին, որ մոտ երկու տարուց էնտեղ բավականին լուրջ ներպետական խնդիրներ են ի հայտ գալու։ Եթե երկու տարով կարելի է ուշացնել պատերազմը և այդ ընթացքում, թե ամրանալ և թե նպաստել թշնամու թուլացմանը՝ ներպետական տարաբնույթ խժդժությունների հրահրմամբ, ապա ինչու՞ ՝ ոչ։  Ամեն ինչ չի, որ էսպես պարզ ու միանշանակ է։ Հ.Հ.Գ. Հիշեցնեմ, որ Կարսը առանց կրակոց տրվեց, որովհետև նախքան կռիվը թռուցիկներ էին տարածվել ամրոցի ներսում, թե միևնույն է ամեն ինչ վաճառված է, դավաճանված են, հարցը դիվանագիտորեն փակված է և անիմաստ է որևէ դիմադրություն, չկա ոչ մի շանս։ Հ.Հ.Հ.Գ. Չկրկնենք պատմական սխալները, հիմա պետք է զբաղվել ամրացմամբ։ Իսկ պատերազմի ժամանակը՝ մենք պիտի պարտադրենք, ոչ թե մեզ պարտադրեն։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zakar.khojabaghyan/posts/1249264545092968 ...

    Կարդալ ավելին
  • Պաշտոն ունենալը ինչպիսի գերնպատակ է դարձել, որ պաշտոնից ազատելը լրջագույն պատիժ է համարվում։ Իրականում պաշտոնի ընկալման շատ խոր հասարակական թյուրիմացություն կա։ Պաշտոնը ծառայելու համար է։ Իսկ անբարեխիղճ պաշտոնյայի արածն ու չարածը՝ դատարանի քննելիքը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zakar.khojabaghyan/posts/1244007068952049 ...

    Կարդալ ավելին
  • Նոր մտածում եմ. փաստորեն նոր սահմանդրությամբ ստացվում է, որ ԱԺ-ում մարդիկ կարող են ընտրվել լինելով կուսակցությունների կազմում, ճի՞շտ եմ։ Այսինքն, ստացվում է էսպես, որ եթե մարդ մտահոգ է երկրի ճակատագրով և ունի ինչ-որ գաղափարներ, և հետաքրքիր օրենսդրական նախագծեր, ապա դրանք կյանքի կոչելու համար կամ պիտի ընտրի որևէ կուսակցության և նրա պատգամավորների միջոցով ակնկալի դրանց իրագործումը, կամ՝ ինքը պիտի դառնա կուսակցական և մտնի ԱԺ։  Կամ եթե այլ կերպ՝ ասենք տեսադաշտումս կան մարդիկ, ում կուզենայի տեսնել ազգային ժողովում (իմ պատկերացրած ազգային ժողովում), բայց նոր սահանադրությամբ, դա կարծես հնարավոր է միայն, եթե նրանք կուսակցական լինեն, այնինչ՝ կուսակցական լինելը ի սկզբանե հակասում է այդ մարդկանց աշխարհընկալմանը։ Ստացվում է շատ ապուշ մի իրավիճակ, ու եթե սա զարգացում ապրի, ապա մարդկանց զինվորական գրքույկի հետ մեկտեղ, թերևս, կարիք լինի չափահաս դառնալուց բաժանել նաև կուսակցական գրքույկներ։ Ընդ որում, շատ-շատ ազգի նվիրյալների համար առանձին կետում կնշվի «ՈՉ Պիտանի»։ Միայն ի տարբերություն զինվորական գրքույկի, էստեղ դա առավելություն կլինի։ Կարճ ասած՝ այ քեզ ախմախ համակարգ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zakar.khojabaghyan/posts/1240831412602948 ...

    Կարդալ ավելին
  • Ուզում եմ ընդգծել, որ Պապը մեր երկիր է եկել ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ։ Այո, այն նույն Երկիրը, որը մեր հայրենակիցներից շատերն այդպես ինտենսիվորեն հայհոյում են, և որը մեր հայրենակիցներից շատերը հայհոյելով լքում են՝ իբր թե սա երկիր չի... ՈՒզում եմ ընդգծել, որ Պապը, մեր ազգի ու Եկեղեցու Օրհնությունն է ուզում ստանալ... Այո, այն նույն եկեղեցու, որն այդպես ինտենսիվորեն հայհոյում են մեր հայրենակիցներից ոմանք... Ուզում եմ ընդգծել, որ Հայրենասիրության պակասը, եթե հոգու հիվանդություն չէ, ապա անգրագիտություն է և ինքնաճանաչողության ցածրագույն մակարդակ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zakar.khojabaghyan/posts/1214880765198013?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=14669 ...

    Կարդալ ավելին
  • Թանկագին իմ սատանի ճուտ Բոլորն աշխատանքից գնացել են,և լուռ գրում եմ քեզ.ճիշտ է,տկտկում է գրամեքենաս,բայց և այնպես մի փոքր,որպես ձայն... Այսօր մեր մոսկովյան բոլոր ցրտերի ցուրտն է:Սառչում է ամեն ինչ և՛ մուշտակի դրսինը,և՛ ներսինը.մուշտակն իմ էլի նույնն է...ոտնաման-բեռնատարներս՝ նույնպես:Արդյոք քեզ ե՞րբ կտեսնեմ:Ձմեռ և ամառ,գարուն և աշուն...իսկ որտե՞ղ է տարվա հինգերորդ եղանակը:Շատ կարևորը,մեր եղանակը... Ես միշտ սիրում եմ քեզ,իսկ վերջերս քիչ մնաց՝ խելքս թռցնեի...Դա երբ դու ինձ հետ խոսում էիր ստուդիայից,քո՝ բոլորին անհասկանալի լեզվով.այն հազարավոր առավոտներից մեկն էր,երբ ես միացնում եմ ռադիոն,և, այնուամենայնիվ,լինում են հեքիաթներ... Իսկ ես լսում ու լսում էի:Հետո իմ աշխատակիցներն ասացին՝ բանաստեղծությունից չեն լալիս...Ո՞վ գիտի՝ ինչից են լալիս:Լաց են լինում արցունքներից,ահա այն,ահա ձայնը,իսկ ռադիո՞ն գրկել,ի՞նչ է... Քո ևս մի Նոր տարին շնորհավոր իմ առաջին ու վերջին: Քո՝ Ս.Սուլամիթա Ֆրիդբերգ Հ.Գ. Գիտեն էլի, սովորում են կամ էլ չգիտեմ ոնց, բայց գիտեն խենթացնելու արվեստը... էնպես անել, որ մարդ իրենց կողքից չուզենա գնալ...  Խելացի կանայք ու աղջիկներն էսպես են վարվում, այլ ոչ թե ամեն ինչ անում՝ դիսկոմֆորտի մթնոլորտ ստեղծելու համար... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zakar.khojabaghyan/posts/1209508295735260 ...

    Կարդալ ավելին
  • Փոքր վերլուծական ակնարկ և առաջարկներ պատերազմի մասնակից մեր եղբայրների սոցիալական խնդիրների շուրջ։ Հատկապես վերջին տարիներին, բավականին շատ ենք լսում Արցախյան Ազատամարտի մասնակից և հարաբերական խաղաղության պայմաններում վիրավորված մեր ընկերների սոցիալական դժվարությունների մասին։ Խնդիրն այն է, որ պատերազմի տարիներին այդ մարդկանց մեծ մասը երիտասարդ էին ու, պաշտպանության գործընթացին մասնակցելու պատճառով՝ ուսում չեն ստացել և ոչ մի նորմալ մասնագիտություն էլ չեն սովորել։ Բացի նրանից, որ կորցրել են առողջությունը, նաև փաստացի կորցրել են մասնագետ դառնալու և հաց վաստակելու հնարավորությունը։ Հետպատերազմյան տարիներին, երբ սկսեցին ակտիվ զարգանալ կոոպերատիվներն ու մանր-մունր առևտուրը, առնել-ծախելը ամենատարածված վաստակելու միջոցը դարձավ։ Ավելի «ճարպիկներն» արագ հարստացան և խոշորացման ու, որոշների դեպքում՝ նաև տարբեր մախինացիաների (այդ թվում՝ և ստացած պաշտոի չարաշահման) շնորհիվ, սկսեցին խեղդել մյուսների բիզնեսը (չեմ ուզում լրացուցիչ կանգ առնենք պատերազմին թալանի (ոչ թե ռազմավարի) միջոցով հարստություն դիզած ոմանց ֆակտորին, սա քննարկման լրացուցիչ թեմա է)։ Արդյունքում բազմաթիվ բիզնեսներ սնանկացան և մարդիկ մնացին առանց աշխատանքի։ Ոմանց համար մանր-մունր շուստրիությունները ու էստեղից-էնտեղից փոքր-մոքր գործ կպնցելը որոշ ժամանակ շարունակում էր մնալ միակ ապրուստի միջոցը, ոմանց համար՝ ելք էր խոպանը, մյուսները՝ իրենց տունը սկսեցին պահել շինարարության մեջ աշխատելով կամ տաքսի վարելով։ Բայց Հայաստանում բնակչության թվաքանակի անկման, կապիտալի խոշոր կենտրոնացման և կանխիկ փողից՝ առավելապես բանկային-քարտային համակարգի անցնելու արդյունքում (կարելի է նաև այլ պատճառներ թվել), շատերը մնացին պարզապես առանց աշխատանքի և առանց հնարավորության։ Եթե դրան գումարենք զանազան առողջական և այլ խնդիրները, որոնց մեծ մասն ի հայտ են գալիս արդեն 50-տարեկանում (հաշվի առնենք որ պատերազմի տարիներին 20-30 տարեկաններն այժմ 50-ի մոտ մարդիկ են), կարելի է հասկանալ, որ հանրապետության մեջ կյանքի որակի ընդհանուր բարելավման ֆոնին առավել ցայտուն սկսեց երևալ խավային բևեռացման այս երևույթը և մարդիկ առավել սուր սկսեցին զգալ իրենց ծանր դրությունը։ Այդ ամենի ֆոնին, պետությունը սկզբնական փուլում զբաղված էր այլ բնույթի խնդիրների լուծմամբ (մի պահ անտեսելով ալան-թալանը և համարելով, որ գործ ունեինք իեալական վիճակի հետ՝ ենթադրենք թե պետությունը զբաղված էր բացառապես պաշտպանական և նման բնույթի խնդիրներ լուծելով, իհարկե բոլորս էլ գիտենք, որ այս «իդեալական» վիճակը մեղմ ասած երազանք է, բայց այնուամենայնիվ քննարկման առարկան սա չէ հիմա)։ Ստացվում է այսպիսի մի պատկեր. քանի որ սկզբնական շրջանում հիմնական շահագրգիռ կողմերը չէին դրել պահանջը՝ արտոնյալ պայմաններով կազմակերպել մասնագիտական կրթություն կամ մասնագիտական որակավորման դասընթացներ, նախընտրելով՝ «ով ինչպես կարողանում է իր գլուխըը պահելու» տարբերակը, ապա հիմա շատ ցայտուն սկսել է զգացվել խնդիրը։ Ժամանակին, կազմակերպվել և այժմ էլ կազմակերպվում են բազմաթիվ օգնություններ աջակցություններ, որոնք ընդամենը ժամանակավոր բնույթի լուծումներ են և խնդիրն արմատապես չեն լուծում։ Բնականաբար, հավերժ չեն կարող շարունակվել նմանատիպ օգնությունները (տարբեր՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով)։ Այս ամենի ֆոնին, ամենաճիշտ տակտիկան են ընտրել ընկերները, ովքեր զուտ գումարային կամ ժամկետային սպառման օգնության փոխարեն փորձում են արմատապես լուծել առկա խնդիրը՝ առաջարկելով տարբեր մեթոդներով ինքնուրույն վաստակելու ուղին։ Կարծում եմ, ներկա փուլում, եթե լինի նաև բավարար պետական աջակցություն, ապա հարցը հնարավոր կլինի սեղմ ժամկետներում առավելագույնս լուծել, որի արդյունքում կունենանք և՛ աշխատատեղեր, մարդկանց զբաղվածություն, և՛ պետությունից նպաստ ստացող կամ ակնկալող քաղաքացին կդառնա աշխատող և հարկ մուծող քաղաքացի։ Ցանկացած խելամիտ կառավարության համար այս լուծումը գրեթե իդեալական պետք է թվա։  Առաջարկներս.  1. Արտոնյալ պայմաններով կազմակերպել արագացված դասընթացներ և մասնագիտական կրթություն՝ պատերազմին մասնակից և կամ պատերազմական պայմաններում վիրավորված ընկերների համար (կարծում եմ անգամ 50 տարեկանների մեջ կգտնվեն սովորելու ցանկությամբ մարդիկ) 2. Արտոնյալ պայմաններով կազմակերպել արագացված մասնագիտական որակավորման ծրագրեր և միջին մանագիտական կրթություն՝ տարբեր արհեստների և արվեստների ուսուցում 3. Մարզային շրջաններում լրացուցիչ խրախուսել փոքր բիզնես և գյուղատնտեսական պրոյեկտներ, սկզբնական մեկ-երկու տարում ստեղծելով հարկային արտոնյալ պայմաններ՝ ոտքի կանգնելու համար։ 4. Այլ գաղափարներ և առաջարկներ։ Թեման բաց է քննարկման համար. Հարգանքներով՝ Զաքար Խոջաբաղյան։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zakar.khojabaghyan/posts/1147762321909858 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն