• Վրույր Արծրունի
  • Երբ տեսնում ես՝ ինչպես են ՌԴ բնակվողներից շատերը իրենց կյանքին իմաստ տալիս հետևյալ ապապետական լոզունգով. «Ռուսը չլինի, հայը կորած է, հետևաբար մենք ՌԴ-ին աջակցելով աջակցում ենք ՀՀ-ի չկորչելուն»: Կամ երբ իրեն ի ծնե փախստական համարողն իր ապրուստը վաստակելու համար, բացի տեղի եվրոպական իշխանություններին իր Հայաստանի մասին փնովելուց, չի դադարում նաև սոցցանցերում ամեն մի երկրից հեռացողի ոգեշնչել, թե փրկվեցիր այդ դժոխային Հայաստանից, այն կարծիքին ես հանգում, որ մեր սփյուռքը, լինելով քանակով գերակշռող, քան ՀՀ-ում բնակվողները, քարոզչական տեսակետից մեծամասամբ վտանգավոր է վերջիններիս համար պետական աշխահայացք ձևավորելու հարցում: ՀԳ․ Շեշտում եմ` միայն քարոզչության ոլորտում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vruyr.arcruni/posts/1065085023622290 ...

    Կարդալ ավելին
  • Գերմանիան անկե՞ղծ էր, թե անկեղծ չէր, իր շահո՞վ էր առաջնորդվում, թե ոչ, բնավ կարևոր չէ: 21-րդ դարում քաղաքականության մեջ, այն էլ արտաքին, չկան ոչ անկեղծություն, ոչ էլ բարոյականություն, այլ միայն քաղաքական շահագրգռություններ: Հիմա մեր խնդիրը պիտի լինի օգտագործել այս առիթը, և Գերմանիայի միջոցով հայտարարել, որ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից դեռևս շարունակվում են հայությանը ցեղասպանելու գոծընթացը՝ վկա Թալիշի դեպքերը, Սաֆարովի ոճրագործությունը, Սլոյանի գլխատումը և այլն: Եվ որպես ցեղասպանության ենթարկված և ցեղասպանության վտանգի տակ գտնվող ժողովուրդ՝ որպես միջազգային հայկական քաղաքականություն՝ պիտի ստանձնել նա՛խ տարածշրջանում, ապա՛ աշխարհում ցեղասպանությունների բացառման երաշխավորի պարտականությունը: Սրա շուրջ էլ ձևավորվի մեր արտաքին քաղաքականությունը: Պետք է հասկանանք վերջապես, որ միայն հստակորոշ արտաքին քաղաքականություն ու նպատակ ունենալու դեպքում է հնարավոր ոտքի կանգնել և շտկել մեր ներքին կյանքը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vruyr.arcruni/posts/820985671365561?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1464907110370 ...

    Կարդալ ավելին
  • Գիտենք, որ հայ ժողովուրդը պառակտված է, բայց նրա ամենապառակտված ու եսական հատվածը ցավոք հենց ազգայնականությունն է, որով շատ ազգայնականներ ուղղակի գործիք են ձախ գաղափարներ ունեցողների համար: Մի խոսքով՝ մի երանելի իրավիճակ ազգի թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամիների համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vruyr.arcruni/posts/818637851600343?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1464515874636 ...

    Կարդալ ավելին
  • Մի ժամանակ հայերի մոտ շրջանառվող մի պրիմիտիվ տեսություն կար, գուցե և հիմա էլ, որով գողը արդարացվում էր ասելով` «ես չգողանամ, ուրիշը կգողանա»: Բայց երբ նման կերպով արտահայտվում է 1000 տարի պետություն չունեցած և իր գոյությունը մի կերպ պահպանելու մասին միայն մտածող անհատը, դա ինչ-որ տեղ ըմբռնելի է, սակայն, երբ Մեծ տերությունների բարձր պաշտոնյաներն են նման կերպ ինքնարադարանում և հայտարարում` «մենք չվաճառեինք, ուրիշը կվաճառեր»,` դատարկամտություն է:  Իսկ եթե այդ տրամաբանությունը ճշմարտություն է, ապա մեր դիվանագետները կարող են առաջարկել նման պետություններին ` Իսլամական պետությանն էլ, տեռորիստական այլ խմբավորումների էլ զենք վաճառել: Եթե իրենք չվաճառեն, միևնույնն է, ԻՊ-ն զենք գնելու է ինչ-որ մի երրորդից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vruyr.arcruni/posts/797989023665226?notif_t=close_friend_activity¬if_id=146062515486653 ...

    Կարդալ ավելին
  • Հազարավարոր ճապոնացի գործարար տղամարդիկ ու կանայք, հավաքված Տոկիոյում, աղոթում են հաջող տարվա համար, հիմա իրա՞նք էլ են դեբիլ, հետամնաց, միջնադարյան, նախնադարյան ու ծաղրի արժանի:  Մարդը մի որևէ բանի դեմ բացասկան սևեռվելով` իր մեջ զարգացնում հենց նմանը, ու դառնում հենց այդպիսին: Կրոնի դեմ կուրորեն պայքարողը վերածվում է մի յուրօրինակ աղանդավորի: Բռնավորի դեմ կուրորեն պայքարողը դառնում է յուրատեսակ կույր մի բռնավոր: Աջ ու ձախ ծաղրանք ցանելիս զգույշ եղեք` ձեր մեջ չաճեցնեք ծաղրածուն: ՀԳ ՖԲ էջս խնդիր ունի և թույլ չի տալիս հղումներով կիսվել, ուստի հղումը մեկնաբանության մեջ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vruyr.arcruni/posts/781438355320293 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/NzH8QgWUKbiazeJTSsd2.jpg

    Ամփոփվեց «ԱԽՈՒՐՅԱՆ» ԵՀԿ-ի կողմից իրականացվող «Մարտունակ երիտասարդ՝ հզոր բանակ» ռազմահայրենասիրական ծրագիրը: Ծրագրի շահառու՝ ՀՀ 10 մարզերից, Արցախից, Ջավախքից և Երևան քաղաքից, 16-18 տարեկան 40 երիտասարդները Շիրակի մարզի Թորոսգյուղի «Երեքնուկ» հանգստյան գոտում մասնակցեցին վրանային ճամբարին, որի ընթացքում ինտերակտիվ սեմինարների միջոցով ծանոթացան զինծառայությանն առնչվող բոլոր թեմաներին, հնարավորություն ստացան իրենց հուզող հարցերն ուղղել ոլորտի փորձագետներին: Մասնակիցների օրակարգը բացառապես զինվորական ծառայության հիման վրա էր կառուցված` իր մեջ ներառելով առողջ ապրելակերպի, զինվորական պատրաստակամության, ճանաչողության, հայոց պետականության պահպանման և հայրենասիրության տարրեր: Ճամբարի վերջին օրը մասնակիցներն այցելություններ կատարեցին ՀՀ ՊՆ ԶՈւ Գյումրի քաղաքում տեղակայված N զորամաս, որի արդյունքում հնարավորություն ունեցան պրակտիկորեն ծանոթանալու զինվորական առօրյային, և Ազատամարտի փառքի թանգարան, որտեղ երիտասարդներին ներկայացվեցին Արցախյան հերոսամարտում կռված հերոսներն ու հերոսուհիները, նրանց կատարած սխրանքները, հայոց բանակի հիմնադիրներն ու հիմնադրման պայմանները: Ծրագրի ավարտին երիտասարդներին հանձնվեցին ծրագրի մասնակցության հավաստագրերը:  Ծրագրի նպատակն է` երիտասարդների մեջ սերմանել հայրենասիրություն, ազգասիրություն՝ նպատակ ունենալով վերջիններիս շրջանում բարձրացնել հայկական բանակի հանդեպ հարգանքը, սերը և հայկական բանակում ծառայելու պատրաստակամությունը։  Ծրագիրն իրականացվեց ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ և  Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե Առաջնորդարանի աջակցությամբ։

    Կարդալ ավելին

Քաղաքականություն