Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Տեր Մեսրոպ քահանա Երիցյան
  • Հայ ժողովրդի փառապանծ զավակ, նվիրյալ հոգևորական Տեր Վահան քահանան մասնակցել է 1905-1906 թվականների հայ-թաթարական ընդհարումներին:   Հերոս հոգևորականը ծնվել, թրծվել և սպասավորել է պատմական Հայաստանի Ուտիք աշխարհի Գարդման Գավառի Գետաբակ տարածաշրջանի Հին Բաշքենդ գյուղում` ներկայումս ՀՀ Գեղարքունիքի մարզի Արծվաշեն գյուղում: Հին Բաշքենդ /Արծվաշեն/ գյուղը պաշտոնապես հիմնադրվել է 1854 թվականին` Շամշադինի Չորաթան գյուղից վերաբնակեցված և հաստատված հայ բնակչության կողմից:  Հայերի վերահաստատումով` արդեն 1854-ից ի վեր հայությունն այստեղ կառուցել է սուրբ Մինաս Բազիլիկ, շատ լավ պահպանված /հետագայում լիովին վերանորոգված/ եկեղեցին, որի հետագայում խոնարհ սպասավորը եղավ ծնունդով Հին Բաշքենդեցի Տեր Վահան Քահանան: 1905-1906 թթ. քաջարի հոգևորականը` մի ձեռքին տիրոջ կենսատու խաչը, իսկ մյուս ձեռքին զենքը, ելավ փոքր Կովկասի լեռները, վստահեց հույսն Աստծուն և հայրենիքին ու իր կամավոր, համախոհ քաջ համագյուղացիների հետ միասին ջախջախեց գյուղ ներխուժած թաթար զավթիչներին: Խիզախ հայորդին միաժամանակ կազմակերպեց և առաջնորդեց Վերին Ճամբարակ, Չրդխան-Ռուբենակերտի ինքնապաշտպանությունը` զգալի կորուստներ պատճառելով կովկասյան թաթարների կազմակերպած ավազակախմբերին: Անցան որոշակի ժամանակներ և արժանապատիվ տեր հայրը ընտանիքով, գյուղից մի շարք ընտանիքների հետ միասին տեղափոխվեց պատմական Ձորափորի գավառի/ներկայումս Ճամբարակի տարածաշրջան/ Միափորի հովտում գտնվող մի ընդարձակ վայր, ուր և Գետիկ վտակի ափին ստեղծեց մի նոր հայկական բնակավայր, որը կոչեց նոր Բաշքենդ, կամ Նոր Բաշքյանդ /Բաշգյուղ, ներկայումս Գետիկ/ և դարձավ այդ բնակավայրի քահանան: Երկար և ձիգ տարիներ անց, Արծվաշենի անառիկ կղզիացած տարածքը թշնամին զավթեց: Դեպքը տեղի ունեցավ 1992թ. Օգոստոսի 8-ին:  Հայ ժողովուրդը վերհիշեց նաև Տեր Վահանին, քանզի նրանց պատգամի և քարոզի կարիքն ունեին: Խորհրդային աստվածամերժությունը վաղուց հեռացել էր: Իրենց հոգում հերոս ճամբարակցիները վերակերտեցին Տեր Վահանին: Ռուբենակերտ-Օրջոնոկիձեն, ի պատիվ խնկարկելի Տեր Վահանի հիշատակի, կոչվեց Վահան: Հիշատակն Արդարոյն օրհնությամբ եղիցի: Խունկ և բույր օրհնություն հանգուցհալ տեր Վահանի անմահ և պայծառ հիշատակին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/profile.php?id=100003731981276 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/Pcqc2r4IchH1WEBl20ci.jpg

    Բելառուսա-ադրբեջանական համատեղ «Լապշին» օպերացիան պարտություն էր երկու երկրների համար:  Այսպես՝ Ադրբեջանում լրջորեն հավատում են, որ լրագրողի ու բլոգերի դեմ արշավ իրականացնելով հասարակական կարծիքի նկատմամբ կարող է ունենալ տոտալ վերահսկողություն և, ունենալով քիչ թե շատ հաջողություն իր երկրի ներսում, Ադրբեջանը փորձեց այդ նույնը կիրառել ավելի մեծ միջավայրում՝ դուրս գալով միջազգային ասպարեզ: Արդյունքում ունեցանք Լապշինի դեպքը: Թե ինչպես արձագանքեց քաղաքակիրթ աշխարհը այդ երևույթին, բոլորին հայտնի է: Բնականաբար, Ադրբեջանը բոլոր տեղեկատվական տիրույթներում չէր դադարում շրջանառել ու շարունակ պտտեցնել իր «սկզբունքներին դեմ գնացած» մի «փոքրիկ բլոգերի» (նկատի ունեմ մի բլոգերը մի ամբողջ երկրի համեմատ) բերման ենթարկելու դեպքը: Ծիծաղելի է, սակայն փաստ, քանի որ Ադրբեջանը լրջորեն պատրաստվել էր այդ բեմականացմանը: Նպատակը մեկն էր՝ այ թե ինչ կլինի յուրաքանչյուրի հետ, ով կայցելի Արցախ: Այստեղ ևս ի դերև ելան Ադրբեջանի հաշվարկները՝ ոչ թե նվազեցին, այլ ավելացան դեպի Արցախ այցելությունները, ավելացավ Արցախի նկատմամբ հետաքրքրությունը. Ստեփանակերտում կազմակերպված ֆորումը դրա վառ ապացույցն է: Հանուն արդարության պետք է նշենք, որ բազմաթիվ է բլոգերների ու լրագրողների այն բանակը, որոնք թքած ունեն Ադրբեջանի սև ցուցակների ու Արցախ այցելելու նկատմամբ ադրբեջանական դիրքորոշման վրա: Բլոգերների այցը Արցախ այս տեսանկյունից արդեն նշանակում է Ադրբեջանի պարտություն: Արցախ ժամանած բլոգերների այցն ավարտվեց: Նրանց ոգևորությունն ու անթաքույց սերն առ Արցախ շուտով կարտացոլվեն իրենց հեղինակած հոդվածներում: Պետք է փաստենք, որ ադրբեջանական մեդիատիրույթում պանիկայի տպավորություն էին թողնում Արցախ այցելած բլոգերների ֆորումի վերաբերյալ նյութերը: Քանզի այն էֆեկտը, որ ակնկալում էր Բաքվի ղեկավարությունը ոչ թե չիրականացավ, այլ հակառակը տեղի ունեցավ: Կարող ենք պայմանականորեն անվանել «Լապշինի էֆեկտ»:  Աշխարհը հասկանում է, որ այդ սև ցուցակներն ու բռնության ոգով հռետորաբանությունն ու գործողությունները, որոնք կիրառվում է Արցախ այցելած արտասահմանցիների նկատմամբ, Ադրբեջանին տանում է դեպի մարգինալացում, այլ կերպ ասած՝ քաղաքակիրթ աշխարհը հասկանալով մերժում է Ադրբեջանի հակաքաղաքակրթական գործողությունները: Բլոգերներն ապացուցեցին դա: Ինչպես Ադրբեջան պետությունն է հնարովի, այնպես էլ նրա գործողությունները: Ադրբեջանում հնարովի է ամեն ինչ՝ պատմությունից սկսած մինչև Մեհրիբան Ալիևայի հավատարմությունը: Ու այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանում ցանկացած գործողություն միտված է մի բանի՝ քարոզչություն անելուն, որպեսզի ապացուցեն, որ իրենք հնարովի չեն, որ իրենք ուժեղ են, որ իրենք չեն պարտվել, որ իրենք ազգ են, սակայն չի ստացվում: Հոգեբաններն այս դրսևորումն անվանում են չկայացվածության բարդույթ: Ադրբեջանը չկայացվածության բարդույթ ունի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1601141036592997

    Կարդալ ավելին