Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Վարուժան Բաբաջանյան
  • Էս ամեն ինչին զուգահեռ մի լավ բան ասեմ` ճանապարհները Երևանում հիմնականում նորմալ մաքրվեցին, ես Մասիվում եմ ապրում, անգամ ստեղ, ձյան ահավոր տեղումների համեմատ, շատ լավ բացեցին ճանապարհները, առավոտյան գործի գնալիս անգամ գալալյոտն էին մաքրում, մի խոսքով` լավ էր, ինչը չէի ասի հանրապետական նշանակության բարդակ ճանապարհների մասին, որտեղ ժամերով բառացիորեն մատը մատին չէին տալիս, այն դեպքում, երբ Սուրենյան բիձոն մի շաբաթ կոկորդ էր ճղում, որ ձյուն է սպասվում: Ընկերներ ջան, կլինի" մեկ մեկ մեզ զարմացնեք օպերատիվ ու լավ աշխատելով, ինչպես եղավ մայրաքաղաքի դեպքում այս տարի, ոչ թե անթիվ - անհամար վթարներով, որի ականատեսը եղանք այս տարի հանրապետության ավտոճանապարհներին: Իսկ Սպիտակի ոլորանների սպասարկող ընկերության ղեկավարին որ տեսնեք` ասեք` ո~~~~նց ես, ապեր, բա երբ ես գործի գալու... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1378728445505180&id=100001041127306 ...

    Կարդալ ավելին
  • Ջոկում եք չէ՞, կարգալույծ արված հոգևորականները մինչև կարգալույծ արվելը առոք փառոք աղոթում են, բայց հենց ազատվում են՝ սկսում են կաթողիկոս քրֆել և խոսել եկեղեցում առկա հոռի երևույթներից... Իսկ մինչև ձեր կարգալուծվելը էդ հոռի բաները չկային, սաղ թամամ էր հա, բեյբի? Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1232132306831462&id=100001041127306 ...

    Կարդալ ավելին
  • Սա, հարգելի գործընկերներ, ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարությունն է: Եթե նմանատիպ հայտարարություն արվեր Ռուսաստանից՝ մի սադայելական կաշկալամաշ կբարձրանար ֆեյսբուքում: Սա ԱՄՆ-ի նմանատիպ արդեն երկրորդ հայտարարությունն է: Հը՞ն, ինչ կասեք... Հրեշավոր պուտինյան Ռուսաստանի, ռուսական սապոգի լալահառաչ հետևանքների մասին և նմանատիպ այլ մեկնաբանությունները չեն խրախուսվում... Ինչ որ չարագույժ, պարտադրված լռության հոտ է գալիս... Եվ այսպես, կարդացեք. Մենք խորապես մտահոգ ենք պատանդների հետ կապված շարունակվող իրավիճակով և կոչ ենք անում անհապաղ, անվնաս ու առանց պայմաններ առաջ քաշելու ազատ արձակել չորեքշաբթի օրվանից գերված բուժաշխատողներին, ու բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հեռանալ Էրեբունու ոստիկանական տարածքից: Վերահաստատում ենք, որ Հայաստանում տևական քաղաքական փոփոխությունների հասնելու համար սպառնալիքներն ու բռնությունն րնդունելի միջոցներ չեն: Եթե որոշեք ինձ հռչակել ռուսական փողերով սնվող գրչակ՝ խնդրում եմ այդ փողերի տեղն ասեք, որովհետև երկուշաբթի մեծ մուծում ունեմ անելու... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1205951632782863&id=100001041127306 ...

    Կարդալ ավելին
  • Ուշադրություն դարձրեք ձեր լրահոսին... Անչափահասների ու չկայացածների լեքսիկոնին ու սրան նրան պիտակավորելուն... Սաղ ճիշտ են, աներկբա, այլ կարծիք չընդունող, ով համաձայն չի՝ քֆրվում ա որևէ ոհմակի կողմից անխտիր... Որ ֆեյսբուքում գողական պանյատներով առաջնորդվողների (յա, իրո՞ք) հոծ բանակը տեսնում եմ, ակամա մտածում եմ, թե էդ իրենց համար ոչ բարենպաստ միջավայրում բ*զերը ինչի հաշվին էսքան բազմացան... Թե՞ համացանցում ամեն լեշ կարա իրան էշի տեղ դնի? Պիդարաստների դրախտ ա դառել ֆեյսբուքը... Դառել ա դրանց մանկության չկայացած երազանքների փթրադեմ հայելին... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1199446703433356&id=100001041127306¬if_t=close_friend_activ ...

    Կարդալ ավելին
  • Երեկ գրառումներ էի տեսնում, որտեղ ափսոսանք էին հայտնում, որ հայերը, ի տարբերություն թուրքերի, ռազմական հեղաշրջում չեն կարողանում անել... Փաստորեն կամ ձեր սիրտը ոչ թե նորմալ պետություն ա ուզում, այլ ռազմական խունտա, կամ իրոք չեք հասկանում՝ ինչ ա նշանակում ռազմական հեղաշրջում... Ի դեպ, ժամանակին նույն նախանձով էինք նայում Լիբիայում, Ալժիրում, Թունիսում ծավալվող իրադարձություններին... Այժմ այդ երկրներում աներևակայելի քաոս ու թշվառություն ա տիրում... Հ.Գ.- Հասուն և քաղաքականապես հունավորված հեղափոխությունների կողմ եմ, հեղաշրջումներին՝ երբեք... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1195725433805483&id=100001041127306&from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1468666454625804 ...

    Կարդալ ավելին
  • Կարելի է դեմ լինել համայնքների խոշորացման ծրագրին, ինքս խոշորածավալ վերապահումներ ունեմ, բայց երբ որպես համայնքների միավորման գաղափարի հակափաստարկ նշվում է, իբր երկու գյուղերը դարավոր, պատմական թշնամիներ են, այստեղ ստոպ!!! Գյուղը հարևանի հարս չէ, ոչ էլ ...... արած գայիշնիկ, որ հետը խռովես կամ թշնամանաս... Սեպ մի խրեք, մարդիկ մի օր լեն, մի օր նեղ իրար հետ խաղաղ գոյակցում են... Իսկ չմիավորվելու համար էնքան պատճառներ կան, որ թշնամանք հրահրողները ուղղակի պղտոր ջրում ձուկ են բռնում... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1177841588927201&id=100001041127306 ...

    Կարդալ ավելին
  • Համայնքների խոշորացման հակառակորդները մի քանի փաստարկներ ունեն, որոնց մեծ մասը պաթետիկ են և կեղծ... Ասենք՝ մեր պապերի գեղը խի պետք ա միանա էսինչ գեղին... Մեր գեղացիք նրանցից սիրուն են, խելոք են, պուպուշ են... Ձեր գեղը դեռ տասնավարտ չէր տվել, որ մեր գեղացի Շահնուրի թոռը կասմանավտ դառավ... Խի պետք ա նրանց տավարը մեր պապերի պահած դաշտերում արածեն... Շարքը կարելի է շարունակել, ինչը, իհարկե, ամենաթույլ փաստարկն են և հիմնված են գինու կարասի շուրջ վեցերորդ բաժակից սկսված հանդամիջյան տրամաբանության վրա... Մինչդեռ այդ խոշորացում կոչվածը լավ բան է, երբ խոշորանում են համայնքները, ոչ թե դրանց պրոբլեմները: Եթե փոքրաթիվ բնակչություն ունեցող համայնքներում միավորումը լրիվ տրամաբանական է և արդյունավետ (տեղեկանքի վազելու կամ նման գործարքները դյուրացնելու բազմաթիվ մեխանիզմներ կարելի է ներդնել, գյուղում մեկ ներկայացուցիչ պահել և այլն), ապա կայացած ստրուկտուրաներ ունեցող համայնքների դեպքում տարօրինակ է և վտանգավոր: Դիցուք՝ Նոյեմբերյանի Կողբ և Բերդավան համայնքները մեծ բնակչությամբ, խոշորաթիվ ստրուկտուրալ կառույցներով (դպրոցներ, մանկապարտեզներ և այլն) և հետաքրքիր ձևավորված մշակութաjին առանձնահատկություններով համայնքներ են, ընդ որում, ցանկացածի միավորումը մյուսի շուրջ չի կարող խանդի տեսարանների չբերել: Այս հարցում բավականին խելամիտ են Բերդավանից վերջերս հնչող առաջարկները՝ եթե միանալ՝ ապա Նոյեմբերյան համայնքին, որը կլանելու է նախկին շրջանի համայնքների մեծ մասը: Տրամաբանորեն լինելու է այսպես, միավորվելու են երկու մեծ գյուղ, և համայնքի ղեկավարի ընտրությունը դառնալու է թշնամության և ծայրահեղ լարվածության առիթ: Երկու կողմերն էլ, վկայակոչելով գյուղի թասիբը, կենաց մահու պայքար են մղելու համայնքը ղեկավարելու համար, ինչը նման դեպքերում չի կարող ծայրահեղությունների չբերել: Այս դեպքում կա երկու լուծում՝ կամ այս երկու խոշոր համայքները ևս միավորել Նոյեմբերյան քաղաքին՝ ուժեղացնելով քաղաքը և ամբիցիաները տեղափոխել առավել մեծ հարթակ (տասնյակից ավելի գյուղեր կլանած քաղաքում ընտրությունները կդադարեն էթնիկ մարտեր լինել և կձևավորվի առավել ուժեղ և թիմային քաղաքապետական պոստ), կամ էլ այս պահին առկախել այդ երկու համայքների միավորումը՝ հետագայում խնդրի հետ վարվելով զգույշ և առավել խելամտորեն: Ընդհանրապես, Նոյեմբերյանի համայնքների միավորումը արվեց հապճեպ և առանց մարդկանց նախապատրաստելու: Ինչ խոսք, միավորումը կունենա և իր բացասական, և դրական կողմերը, սակայն քանի դեռ անդառնալիի սահմանը չենք հատել՝ այս պահին հարկավոր է առկախել առավել սուր կետերը և անցնել առավել դիրքային և առավել դանդաղ փոփոխությունների: Ի վերջո, բոլոր համայնքները առանձին - առանձին կերտել են տարբեր առանձնահատկություններ կրող մարդիկ և էմոցիոնալ ֆոնը ևս հասկանալի է, որովհետև համայնքների խոշորացումը ավելի շուտ բռնի տիրանալու, քան սիրով ամուսնության է նման... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1174614749249885&id=100001041127306¬if_t=close_friend_activi ...

    Կարդալ ավելին
  • Ռոմանտիզմի դարաշրջանում ինձ թվում էր, թե քաղբանտարկյալները սեփական համոզմունքի և սկզբունքների համար հետապնդման ենթարկվող մարդիկ են... Ռեալիզմի դարաշրջանը ցույց տվեց, որ շատ հաճախ քաղբանտարկյալ լինելը հանրային այս կամ այն խմբակի, խմբի կամ շահառուների ճաշակի հարցն է (պլյուս - մինուս մի քանի բացառություններ)... Քաղմասսելֆիի դարաշրջանը սկիզբ դրեց ջերմոցային պայմաններում քաղհալածյալների սերնդին, երբ հանուն գեղի հերոս դառնալու կարելի էր սադրել կամ հիստերիկանալ` երեք ժամով քաղմասում հայտնվելու և քաղհալածյալի վկայական ձեռք բերելու համար... Այս ամենից հետո մեր քաղաքական դաշտին սպասվում է օնանիզմի դարաշրջանը... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varuzhan.babajanyan/posts/1094176750627019?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Հարութ Սասունյանը բողոքել է Գլենդեյլ Մեմորիալ հիվանդանոցի տնօրինությանը, թե ինչու՞ են, առանց հաշվի առնելու լոսանջելոսահայության կարծիքը, բուժել Լևոն Տեր-Պետրոսյանին: Ըստ Սասունյանի՝ լոսանջելոսահայության 98 տոկոսը ատում է Տեր - Պետրոսյանին... Հետաքրքիր է՝ Սասունյանը հասցրե՞ց հետազոտել կորեահայության կարծիքը, երբ այնտեղ բուժում էր ստանում Սերժ Սարգսյանը? Մեկ էլ (սա զուտ կուլինար հետաքրքրության համար եմ հարցնում) Լոս Անջելոսում մսատու գազանիկներին կեսը խորոված են անում, կեսը խաշլամա՞, թե՞ նախընտրում են սոցիոլոգիայի դասերի ուղարկել? Նյութի աղբյուր`https://www.facebook.com/varuzhan.babajanyan/posts/1076284695749558 ...

    Կարդալ ավելին
  • Ասենք՝ անգամ մեր հաց ուտելու տեղերն անպայման հին ատրիբուտ են ֆիքսում՝ Հին Էրիվան, Հին Ջուղա, Հին թոնրատուն, թոնրաշխարհ, սրճարան Գևորգ Մարզպետունի, Ռամզես Երկրորդ, ֆլան-ֆստան: Այդ թվում անպայման հին հայկական բնակավայրերի ֆիքսմամբ հացատներ՝ Կարին, Էրզրում, Նոյեմբերյան (վայ, էս մեկը չէ)... Ռեստորանների ճնշող մեծամասնության ինտերիերն էլի հնի մեջ է՝ կարպետ, քոթկանման անհարմար, կոպիտ աթոռներ, ինչ-որ անիմաստ թախտ ու պատից կախ արած կծու բիբար, և, իհարկե, այֆոնը դոշից կախած, բայց հայկական տարազը գլխարկ-գոգնոցի վրա HPART կրող անբեջար փայտակարանահայուհի... Մենք նոր բաներ չենք սիրում: Անգամ տունը մաքրելու և ոչ կենցաղային բաների աստվածուհուն կոչում ենք Պառավ (ընկերներս հասկացան)... Մենք նույնիսկ սիրուհու հինն ենք սիրում (դե ասում են՝ փորձառու ա, սաղ ձևերը գիտի, ավելի շնորհակալ ա չարչարանքիդ հանդեպ), նախընտրում ենք նոր գրականություն ստեղծելու/կարդալու փոխարեն հպարտանալ մեր մագաղաթներով (որոնց բովանդակությանը MER MAGAXATNERE, MATENADARANE, AZGAYIN HARUST MSHAKUITE VOCHNCACRIN, ESA MATENADARANN EL KCAXEN SRIKANERE գրող քոմենթահայության 108 տոկոսը չգիտի), դե էլ չեմ ասում կույր սերն այն շենքերի մասին, որին մեզաբույրի պատճառով երբեք չենք ուզում մոտենալ, չենք մտածում ծխելուց հետո սիգարետը գոնե այդ տարածքները չնետելու մասին, բայց քանի որ կլավիատուրային հարվածելը ծախսատար չէ՝ PAYQARUM ենք նրանց պահպանության համար... Հ.Գ. Մի՛ քանդեք Զվարթնոցի SHENQE... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varuzhan.babajanyan/posts/1067866629924698 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/x3cwc9LbBSwds3XI5wNP.png

    Ինչպես հայտնի է, 18-ին ռուսական օդատիեզերական ուժերը թուրքական օդուժի հետ միասին իրականացրել են առաջին համատեղ ռազմագործողությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում՝ Ալ-Բաբ քաղաքի մերձակայքում: Ընդհանուր առմամբ, գործողությանը մասնակցել են ռուսական ԶՈՒ 9 և թուրքական օդուժի 8 միավորներ՝ հետախուզության կողմից կանխավ տրամադրված և կողմերի միջև փոխհամաձայնեցված ահաբեկչական կառույցի 36 թիրախների դեմ. գործողության մասին նախապես տեղեկացվել են նաև սիրիական իշխանությունները: Բացի ռազմական տեսանկյունից, այս ռազմագործողությունը բավական կարևոր է ինչպես քաղաքական, այնպես էլ սիրիական հակամարտության շրջանակներում կողմերի որդեգրած մոտեցումների մերձեցման և առարկայական արդյունքների ամրագրման առումով. փաստացի կերպով, այն իրականացվում է դեռևս հունվարի 12-ին Մոսկվայում ՌԴ ՊՆ-ի և Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ի միջև ստորագրված համագործակցության հուշագրի հիման վրա: Ինչպես հայտնի է, Մոսկվայի և Անկարայի միջև կայացած ռազմական համագործակցության վերոնշյալ փորձը հաջորդել է կողմերի անմիջական հովանավորությամբ անցյալ տարեվերջին Սիրիայի տարածքում հաստատված և դեռևս գործող հարաբերական հրադադարի ռեժիմին, ինչպես նաև՝ առաջիկա օրերին Աստանայում կայանալիք միջսիրիական քաղաքական բանակցությունների նախօրեին. ասել է, թե այս իրողությունը փաստում է սիրիական հակամարտության շրջանակներում համագործակցության հարցում նախկին հակառակորդների սկզբունքային և հետևողական գործելաոճի մասին: Սա մի հանգամանք է, որը բացակայում էր Սիրիայի տարածքում նախկինում հաստատված հրադադարի տապալված փորձերի ընթացքում՝ հիմնականում ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների հիման վրա: Բացի նշվածից, ռուս-թուրքական համագործակցությունը և կողմերի հետևողական մոտեցումներն այդ հարցի շուրջ թույլ են տալիս կանխատեսելու, որ եթե այնուամենայնիվ, տարբեր պատճառներով՝ թե՛ ներսիրիական, թե՛ տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված, Սիրիայում գործող ներկա հրադադարի ռեժիմն ու քաղաքական գործընթացը նույնպես տապալվեն, ապա առնվազն կողմերի միջև փոխհամաձայնեցված գործողություններն, անգամ համագործակցությունը կարող է շարունակվել՝ առնվազն երկկողմանի շահերի փոխադարձ ճանաչման համատեքստում. իսկ այդ իրողությունը որակապես նոր իրավիճակ կստեղծի Սիրիայի տարածքում առկա ուժային հավասարակշռության տեսնկյունից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.petrosyan.05/posts/1227951447242067

    Կարդալ ավելին