• Անուշիկ Աբգարյան
  • Ելք դաշինքի ձևավորման շրջանում քաղաքական դաշտում առկա էին մի շարք կանխատեսումներ նոր կազմավորվող կառույցի վերաբերյալ։ Շատերը պնդում էին, որ դաշինքն ունենալու է ներքին հակասություններ, քանի որ տարբեր հայացքների տեր մարդիկ են այնտեղ հավաքված։ Որոշներն էլ պնդում էին, որ ընտրություններից հետո կազմաքնադվելու է։ Արդյունքում ունեցանք այն, որ Ելք դաշինքը ՀՀ Ազգային Ժողովում թվով երրորդ քաղաքական ուժն է, իսկ Երևանի քաղաքապետարանում՝ երկրորդը։ Դա անցանք, մարսեցինք, վերջացրինք, իսկ հիմա էլ փորձում են կապեր գտնել իշխանությունների ու Ելք դաշինքի միջև։ Այնպիսի տպավորություն է արդեն ձևավորված, որ բոլոր քաղաքական ուժերը ընկել են ԵԼՔ-ի հետևից ու փորձում են ինչ որ կեղտ բռնել ու «ապացուցել», որ իշխանությունների հետ համագործակցություն կա։ Բնականաբար ոչնչ չի հաջողվում, և ի տարբերություն մնացած քաղաքական ուժերի՝ Ելք-ն այսօր կոնկրետ աշխատանք է իրականացնում, կոնկրետ ծրագրեր է անում։ Իսկ որտեղ են այն կառույցները, ովքեր այսօր միայն զբաղված են Ելք-ի անունը սևացնելով։ Շատերի քաղաքական վախճանը բոլորս տեսանք, իսկ որոշների ճակատագրերն էլ ավելի քան ակնհայտ է։ Փոխանակ ինչ որ գործ նախաձեռնեն ու փրկեն մահացած ռեյթինգները, ընկել են մութ սենյակում սև կատու են փնտրում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=651250498406969&id=100005660745242 ...

    Կարդալ ավելին
  • Սասնա ծռերի դատավարության ընթացքում տեղի ունեցածը երեկվանից բուռն արձագանքների առիթ է դարձել։ Այնուամենայնիվ, մի ուշագրավ դիտարկում պետք է անենք։ Երեկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում տեղադրել էր լուսանկար, որով ցույց էր տալիս քաղաքում տեղադրված ժամացույցների սխալ աշխատանքը։ Հրապարակումը խիստ անհանգստացրել էր Սասնա ծռերի համակիրներին։ Մասնավորապես՝ լուսանկարի մեկնաբանությունների և ֆեյսբուքյան գրառումերի միջոցով Սասնա ծռերի համակիրները դժգոհություն էին հայտնում առ այն, որ Ելք դաշինքի պատգամավորը, Սասնա ծռերի թեման թողած, զբաղված է Երևանի փողոցներում լուսանկարներ անելով։ Չէի ցանկանա մանրամասնել Երևանի քաղաքային ժամացույցների սխալ աշխատանքի վերաբերյալ ահազանգելու կարևորության մասին, այլ ուշադրություն կհրավիրեմ մեկ այլ կարևոր նրբության վրա։ Նախորդ տարվա հուլիսյան դեպքերի առաջին իսկ օրվանից Խորենացի փողոցի առաջին գծում Փաշինյանն էր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների հետ։ Անընդհատ կապի մեջ էր ՊՊԾ գունդը գրաված Սասնա ծռերի անդամների հետ։ Ի՞նչ եղավ այդ ժամանակ։ Սկզբում Պավլիկ Մանուկյանը հայհոյեց Փաշինյանին, հետո Վարուժան Ավետիսյանը տողատակով հասկացրեց ցույցերից հեռու մնալու մասին, իսկ դրանից հետո Սասնա ծռերի նույն համակիրները սկսեցին մեղադրել Փաշինյանին ինքնագովազդի, Ծռերի թեման սեփական քաղաքական դիվիդենտներին ծառայեցնելու մեջ։ Հիմա, երբ Փաշինյանը չի մտնում մատի ու մատանու արանքը, նույն համակիրները մեղադրում են նրան իշխանությունների հետ համագործակցելու ու Սասնա ծռերի թեմային դիտավորյալ չխառնվելու մեջ։ Այսինքն՝ ստացվում է, որ երբ Փաշինյանը չի խառնվում, դառնում է իշխանության կամակատար, երբ խառնվում է, դիտարկում են որպես ինքնագովազդ։ Դե եկ վարդապետ ու մի խենթանա։ Փաշինյանին ցանկանում եմ կուռ համբերություն, իսկ Սասնա ծռերի ֆեյսբուքյան գրչակներին՝ մի քիչ ադեկվատություն։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=645002169031802&id=100005660745242 ...

    Կարդալ ավելին
  • Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստական գործընթացները համեմատ խորհրդարանական ընտրությունների անցնում են ավելի հանդարտ միջավայրում: Դա կարող է պայմանավորված լինել նաև նրանով, որ Երևանի քաղաքային իշխանության համար պայքարում են ավելի քիչ ուժեր: Դաշտում, թերևս, միակ ուժը, որը շունչ է հաղորդում այս պրոցեսներին, Ելք դաշինքն է: Ինչ վերաբերվում է Երկիր ծիրանի կուսակցությանը, ապա այստեղ միակ քիչ թե շատ երևացող ֆիգուրը Զարուհի Փոստանջյանն է: Չնայած վերջինս հանրային ճանաչում ունի, բայց մի անհամեստ հարց է մտատանջում: Այսքան ժամանակ Երկիր ծիրանի կուսակցության այլ անհատի չհանդիպեցինք ասպարեզում: Այս պայմաններում հարց է առաջանում՝ Զարուհու ինչ-որ հաջողության դեպքում ովքե՞ր են լինելու Երևանի ավագանու կազմում: Հանրային հարթակում չեն երևում այդ կուսակցության այլ անդամներ: Արդեն հիմք ունենք կարծելու, թե Զարուհին պարզապես անուն-ազգանուններ է գրել, որոնք իրականում գոյություն չունեն: Մարդ կուսակցություն է Երկիր ծիրանին, թե՞ Զարուհին արդեն համակերպվել է պարտության հետ ու չի էլ փորձում գոնե ձևի համար թիմային իմիտացիա անել, կարծում եմ՝ դժվար է հստակ ասել: Հ.Գ. Փոստանջյանն ասել է. «Քաղաքական պաշտոնում դու պետք է ունենաս, այո, էմոցիա: Առանց էմոցիայի դու չես կարող հաղթահարել որեւիցե խոչընդոտ»: Մեկն ու մեկը թող տիկինին փոխանցի, որ էմոցիոնալ լինելն ու ադեկվատությունից զրկվելը տարբեր հասկացություններ են: Ի դեպ՝ Փոստանջյանը դեռ երիտասարդ տարիներին է զրկվել ադեկվատությունից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=613046185560734&id=100005660745242 ...

    Կարդալ ավելին
  • Ընտրությունները սարերի հետևում չեն, սակայն ընդդիմադիր դաշտում կայացած միակ գաղափարական դաշինքը «Լուսավոր Հայաստան»-ի, «Հանրապետության» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների «Ելք» դաշինքն է: Պարզ է, որ այս բորբոսնած համակարգը կարելի է կարգի բերել միայն իշխանափոխության ճանապարհով, սակայն այդ մարտահրավերը միայն «Ելք»-ն է այս պահին ընդունել, մնացած ուժերը ցաքուցրիվ վիճակում են: Այն քիչ թե շատ առողջ ուժերը պետք է համախմբվեն «Ելք»-ի շուրջ, հակառակ դեպքում կամ իշխանությունների «փայ» են դառնալու կամ վերջնակապես հայտնվելու են աղբանոցում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=565503023648384&id=100005660745242 ...

    Կարդալ ավելին
  • Վերջին շրջանում հանրության ուշադրությունը սևեռվել էր ՏԻՄ ընտրությունների վրա: Առավել մեծ հետաքրքրություն էր առաջացել Վանաձորի նկատմամբ, որտեղ իշխանությունը ավագանու մանդատների թվով փաստացի զիջում էր ընդդիմությանը: Հանրային-քաղաքական դաշտում կարծիքները բաժանվել էին երկու խմբի: Մի մասը կարծում էր, որ Լուսավոր Հայաստանը ճիշտ քայլ է անում՝ կոալիցիայի մեջ մտնելով ՕԵԿ-ի և ԲՀԿ-ի հետ, իսկ մյուսներն էլ վստահ էին, որ այս դաշինքը ոչնչի չի հասնելու: Ընդդիմությունն ուներ 18 մանդատ, իսկ իշխանությունը՝ 15: Այսօր քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը, ով կարողացավ 19 ձայն հավաքել ավագանու նիստին: Այս պահին հաստատ մի բան կարելի է ֆիքսել՝ ընդդիմության սուպերդաշինքին անդամակցած ինչ-որ կուսակցություն կամ գուցե նաև կուսակցություններ քվեարկել են իշխանության օգտին:      Ինչևէ... Վանաձորի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության դիրքորոշումը հստակ էր: Վերջիններս նշում էին, որ իշխանության արբանյակ կառույցների հետ դաշինք կազմելը ոչ միայն անընդունելի է, այլ նաև լի է անկանխատեսելի հետևանքներով: Այսօր փաստացի տեղի ունեցավ իշխանության ու ընդդիմության հերթական քաղաքական առևտուրը:  Ի՞նչ էր ակնկալում Էդմոն Մարուքյանը: Գլոբալ առումով՝ Բարգավաճ Հայաստանի և ՕԵԿ-ի հետ համագործակցությունը դժվար թե բերեր դրական արդյուքների: Մի՞թե Լուսավոր Հայաստանի անդամները չէին հաշվարկել, որ մեջքից կարող են հարվածել: Արդյոք այս դաշիքն արդարացնելու՞ էր իրեն, և ՀՀԿ-ի կողմից համակարգվող երկու ուժեր խոսելու՞ էին ինչ-որ Լուսավոր Հայաստանի կամ Մարուքյան եղբայրների շահերից: Փաստենք հետևյալը. Էդմոն Մարուքյանին «քցել են» գործընկերները: Հիմա բոլորը ամենաբարձր մակարդակով գրեթե երդվում են, որ քվեարկել են Քրիստ Մարուքյանի օգտին, սակայն պարզ է՝ ոչ մեկ չէր էլ պատրաստվում խոստովաներ, որ հերթական անգամ առևտրի մեջ է մտել իշխանության հետ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=522203311311689&id=100005660745242 ...

    Կարդալ ավելին
  • Հուլիսյան դեպքերի և օգոստոսյան կիսաարձակուրդային վիճակի ֆոնին 4+4+4 ձևաչափի մասին հանրության մեծամասնությունը երևի արդեն մոռացել է, իսկ այն նախաձեռնած Հայ ազգային կոնգրեսը օրերս է վերադարձել արձակուրդից և միայն հիմա հիշել դրա մասին: Պարզվում է ՀԱԿ-ը Ընտրական օրենսգրքի բանակցված բարեփոխումները չկատարելու փոխարեն իշխանությունից պահանջում է գնալ արմատական զիջման և հրապարակել ընտրություններին մասնակցած մարդկանց ցուցակները: Այս նորություն իմանալուց հետո ակամայից հարց է առաջանում. ու՞ր էր ողջ ՀԱԿ-ը, երբ արդեն տևական ժամանակ է այս հարցը օդում կախված էր: Հարցի պատասխանն իհարկե կա, բայց դա այն չէ, ինչ ՀԱԿ-եցիները կուզենային հանրությունը ասել: Իսկ պատասխանը մեկն է՝ նրանք արձակուրդում էին: Կարծում եմ` այս ուժի ներկայացուցիչներին պետք է հիշեցնել՝ քաղաքականությունը արձակուրդ չի գնում, իսկ իրեն հարգող քաղաքական ուժն էլ գոնե մաս-մաս է արձակուրդ գնում, այլ ոչ ամբողջ կազմով, եթե իհարկե կազմը կա և այն «բաղկացած» չէ միայն Լևոն Զուրաբյանից: Հարգելիսներս թերևս ձեր գնացքն արդեն մեկնել է, հաջորդին էլ երևի չհասնեք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=504746979723989&id=100005660745242 ...

    Կարդալ ավելին
  • Խոսքն այն մասին է, որ Հայաստանում մի շարք համայնքների ղեկավարներ, ովքեր թե՛ իրենց մտածողությամբ, թե՛ իրենց մշակույթով, թե՛ կառավարման մեթոդներով ու առաջնահերթություններով այլևս չեն համապատասխանում ժամանակի պահանջներին ու երկրում տեղի ունեցող փոփոխություններին, սակայն ամեն կերպ ջանում են մնալ իրենց աթոռին: Կարելի է ասել, որ նույնիսկ ձուլվել, սերտաճել, այդ աթոռի հետ մեկ են դարձել ու արդեն 5-րդ, 6-րդ անգամ են ընտրվում միևնույն համայնքապետի պաշտոնում: Այս գործիչներն ասոցացվում են ատկատների ու զանազան չարաշահումների հետ: Օրինակ այդպիսի երևույթի մասին էր ակնարկել Վանաձորի ավագանու անդամ Արամ Խաչատրյանը, ասելով. «Ինչ վերաբերում է ատկատներին, ապա ես միշտ բյուջեի կատարողականին դեմ եմ քվեարկել, որովհետեւ վստահություն չունեմ, որ արդյունավետ է ծախսվում. թղթի վրա ամեն ինչ գեղեցիկ է, իսկ իրականությունը լրիվ այլ է: Այդ իրականությունը մենք բոլորս մեր մաշկի վրա ենք զգում. աղբահանության որակը լավ չի, կանաչապատումը լավ չի…»: Աղբահանությունը ևս այն խնդիրներից է, որ գրեթե ամենուր վատ է իրականացվում: Հիմա ժամանակն է այդ հինավուրց անձանց քաղաքական գործընթացներից դուրս թողնելու: Չի կարելի մարդուն անընդհատ կապել նույն համայնքի վզին: Ցանկացած մարդ նույն պաշտոնում երկար պաշտոնավարելուց հետո սպառվում է, ասելիքը վերջանում է: Պարզ չէ՞, որ 6-րդ անգամ ընտրվող քաղաքապետը միայն ատկատների համար է ընտրվում, քանի որ քաղաքի կառավարումը դարձել է իր համար ռեֆլեկս, նոր ասելիք նա այլևս չի կարող ունենալ, մինչդեռ ամեն օր նոր միտք է հարկավոր դնել այդ գործում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=502466519952035&id=100005660745242 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր հայտնի դարձավ, որ ՊՊԾ գունդը գրավված զինյալների լիդերներից Պավլիկ Մանուկյանը, ով վիրավոր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, հացադուլ է հայտարարել, հրաժարվում է նաև ցավազրկող դեղեր ընդունել: Ես չէի ցանկանա իմ վրա պատասխանատվություն վերցնեի ու երկրոդական համարեի կալանավորվածների, ձերբակալվածների խնդիրը, բայց կարծում եմ՝ այս ու այլ թեմաների բարձրացումից առաջ պետք է զբաղվել Պավլիկի առողջությամբ: Զարմանքով նկատեցի, որ Խորենացու ցուցարարներից, էլ չեմ ասում հարթակը ղեկավարելու ամբիցիաներ ունեցողներից որևէ մեկն այսօր Պավլիկի հացադուլին անդրադարձ չարեց: Ու դա այն դեպքում, որ դեռ չապաքինվածի դեպքում հացադուլ կյանքի համար անդառնալի հետևանքների կարող է հանգեցրել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=491348457730508&id=100005660745242 ...

    Կարդալ ավելին
  • Նիկոլ Փաշինյանը երեկ հանդես էր եկել ԱԺ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ: Հաշվի առնելով այն փաստը, որ շատ ու շատ պատգամավորներ այս օրերին գտնվում են լիարժեք ռելաքսի մեջ, Փաշինյանը պատրաստակամություն էր հայտնել այդ թերթիկը «առաքել» պատգամավորների բնակարաններ, որպեսզի ստորագրեն ու հանկարծ նեղություն չքաշեն ու այս շոգ օրերին չլքեն սառը սուրճի հաճելի գավաթը, որ հանկարծ դուրս չգան իրենց տներից: Ի՞նչ ունեցանք արդյունքում: Դեռ անհրաժեշտ է 30-ից ավել պատգամավորների ստորագրություններ: Ցավալին այն է, որ հիմա, երբ շատերը լայաղ չեն անում ինչ որ կերպ խառնվել գործընթացներին, վաղը մյուս օրը ԱԺ-ի շենքը պայթեցնելու են իրենց խրոխտ ճառերով: Դե իհարկե, մեր ընդդիմախոսները հանգստանում են, նրանց հանգիստ է պետք: Չէ՞ որ կլոր տարին փրկել են Հայաստանը: Հ.Գ. Հիմա այսքանից հետո ի՞նչ սրտով են գալու ու նորից ազգափրկության կոչեր անելու, փոփոխությունների ճանապարհյային քարտեզ առաջարկելու: Պարոնայք սթավեք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=491240754407945&id=100005660745242 ...

    Կարդալ ավելին
  • ՊՊԾ-ի մերձակա տարածքը «սարսափ» ֆիլմի է վերածվելԱրդեն 10-րդ օրը անցուդարձը Խորենացի փողոցում շարունակում է մնալ սահմանափակված: Անկեղծ ասած չեմ ուզւոմ մտնել իշխանություն-Սեֆիլյան (համախոհների) փոխհրաձգության մեջ, բայց իմ համար մի բան հաստատ կարձանագրեմ: Զինյալների ներկայությունը ՊՊԾ գնդում՝ անկախ նրանց ցանկություններից ու նպատակներից, հանրային վտանգավորություն է ներկայացնում: Դեռ չեմ անդրադառնում գրոհի հետևանքով զոհված ոստիկանության սպայի փաստին, այս պահին էլ գնդի գրավված լինելը անվտանգության առումով մեծ թվով խնդիրներ է ստեղծում: Ես չգիտեմ, թե ինչքան ռազմամթերք է կենտրոնացած այդ գնդում, բայց ես մանավանդ վերջին օրերին տեսնում եմ ավելացող կրակահերթեր, վառվող մեքենաներ… ու այդ ամենը քաղաքի կենտրոնում, խիստ բնակեցված թաղամասում: Չեմ ուզում հուշեմ պոտենցյալ զինյալներին, բայց եթե ժողովորդի մասին մտածողը քաղաքի այդ հատվածում նման օպերացիա չէր պլանավորի: Քաղաքի ոչ խիտ բնակեցված, ծայրամասային թաղամասերում էլ կարելի էր գտնել այդպիսի օբյեկտներ, բայց ընտրվել է այնպիսինը, որը վտանգ է ներկայացնում քաղաքականության վրա թքած ունեցող քաղաքացիների համար: Փառք Աստծո, մինչ այս պահը պատահական «գյուլից» մարդիկ չեն վնասվել, սակայն և գրոգի օրը, և հետագայում դա սպառնալիք է՝ կախված այդ տարածքում ապրող յուրաքանչյուր քաղաքացու վրա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=490486221150065&id=100005660745242 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն