• Միքայել Սահակյան
  • Նիկոլ Փաշինյանը, ոնց հասկանում եմ, մի բան կարդում է Երևանի հետ կապված ու ինչ-որ միտք է հայտնում։ Հարգելիս, Ձեզ քարոզարշավի օրերը չեն բավարարի անդրադառնալ Երևանի տնտեսության և քաղաքապետի լիազորությունների նույնիսկ տասը տոկոսին։ Շուտ պետք է սկսեիք՝ շաաատ եք ուշացել։ Իսկ Սմերչի մասով սխալվում եք՝ աշխարհագրություն ուսումնասիրեք և ՀՀ հակաօդային պաշտպանության հնարավորությունները ու մի ապակողմնորոշեք Երևանցիներին։ Հ.Գ. Կարող է պիտի ՊՆ կամ ԱԻՆ ոլորտում փորձեք Ձեր ուժերը, իհարկե շաաատ կարդալուց հետո։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mikayel.sahakyan/posts/1335329309892365 ...

    Կարդալ ավելին
  • Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերող», մահը կրկնում եմ ցավալի է, բայց խնդրում և պահանջում եմ մի դարձրեք դրոշակ, քաղաքական դիվիդենտներ մուրալու միջոց, թեմա չունենալու պատճառով քաղաքական թեմա։ Թույլ տվեք հարազատներն ու մտերիմները, ճանաչողներն ու համակրողները հիշեն նրան այնպիսին ինչպիսին կար, այն առաքելությամբ, որի համար նա եկավ, ապրեց և կմնա շատերի մտքերում ու սրտերում։  Մի՛ քաղաքականացրեք չքաղաքականավցողը։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/mikayel.sahakyan/posts/1291361850955778 ...

    Կարդալ ավելին
  • Երեկ դիտում և կարդում էի որոշ ընդիմադիր մոտեցումներ կապված ՀՀԿ-ի հետ: Մասնավորապես ասվում էր, որ երկրի ազգաբնակչության 95%-ը դեմ է երկրի Նախագահին և ՀՀԿ-ին, հետաքրքիր է այդ ինչ վերլուծական ու սոցիոլոգիական գործիքներ են օգտագործել, որով հնարավորություն են ունեցել բոլորի կարծիքը իմանալ, ի դեպ իմ կարծիքը չեն հարցրել, հետաքրքրվել եմ նաև անկուսակցական ընկերներիցս՝ նրանցը ևս (կուզենայի այդ գործիքների հետ ծանոթանալ), ապա նույն վերլուծականում նշվում է, որ չնայած դրան, և բերվում է օրինակ, լինում են տեղամասներ, որտեղ առկա են լինում դիտորդներ, վստահված անձիք, տեսանկարահանում, մի խոսքով այնպիսի պայմաններ, որ ընտրությունները առավելագույնս թափանցիկ են անցում և արդար, ՀՀԿ հավաքում է 40-ից ավել տոկոս, այսինքն նույն նյութում հակասական բաների մասին են խոսում: Գիտե՛ք, հարգելի վերլուծաբաններ՝ մի օգտագործեք մի գործիք՝ տվյալ դեպքում հակապիառ, որի օգտագործման ձևը չգիտեք, հիմա դուք ինքներդ ձեզ եք ՀԱԿԱPR անում: Կամ մեկ այլ նյութում նշվում է՝ ՀՀԿ-ն թվեր չի օգտագործում՝ վախենում է: Հարգելիներս, ախր վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակման օրվանից մինչ վերջին հանդիպումներն ընտրողների հետ հենց կոնկրետ թվեր է օգտագործում՝ երևի մոռացել եք նրա բազիսային կրթության մասին... Խնդրանքս հետևյալն է՝ մի խաբեք, ստի պոչը կարճ է: Եվ վերջում մի փոքրիկ վերլուծություն անեմ տրվող քվեների հետ կապված: Հարգելիներս, մենք ՀՀԿ-ում ունենք 150000-ից ավել անդամ, նրանց մեջ կան այնպիսիք, որ իրենք ու շատ թե քիչ, իրենց ընտանիքի անդամներն են մեզ ձայն տալու, կան մարդիկ, որոնք ունեն թիմ և այդ թիմը հստակ ձայներ ունի՝ 10, 20, 50, 100, ասենք իմ անձնական օրինակը, որ վերցնեմ, ես ունեմ մանկական ընկերներ, դպրոցի, վարժարանի, բուհական (սովորելու հետ սեր ունեմ, ուստի մի քանի մասնագիտությամբ եմ ավարտել ու վերապատրաստվել), ի վերջո բարեկամներ ու հարազատներ: Իմ թեթև հաշվարկով այդ թիվը կազմում է շուրջ 100 մարդ՝ ի դեպ ոչ կուսակցականների մասին եմ խոսում, իմ նմանները ՀՀԿ-ում քիչ չեն, առավել ձայն ունեցողները ավելի շատ են: Հիմա եթե ընդանրացնեմ՝ միջին հաշվարկով յուրաքանչյուր հանրապետական կունենա առնվազն 2-3 ձայն, այսինքն 300000-450000 ձայն՝ սա ամենաթույլ հաշվարկներով առանց մեծ աշխատանքի, իսկ աշխատանք արվում է այն էլ մեծ թափով: Հետևություններն ու վերլուծությունները թողնում եմ ձեզ: Մնում է բոլորս լինենք մեր քվեների տերը, ուստի եկեք գործով զբաղվենք՝ ապահովելով անվտանգ Հայաստան և գրագետ ու սպասված առաջընթաց: Սուտ խոսելով ու ցեխ շպրտելով դուք դիվիդենտներ չեք հավաքում, ուստի շատ աշխատեք և, որ ամենակարևորն է ժողովրդի հետ ու նրանց համար աշխատեք, մի սահմանափակվեք խոսքով, գործ արեք և կտեսնեք, որ կամաց-կամաց կսկսեք քիչ հորինել ու իմիտացիաներից դուրս կգաք՝ սկսելով ապրել ռեալ իրականության մեջ: Կրկին բոլորիս մաղթում եմ հաջողություն և հիշենք ապրիլ 2-ից հետո կյանքը շարունակվելու է: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/mikayel.sahakyan/posts/1284854208273209 ...

    Կարդալ ավելին
  • ՀՀԿ համամասնական ցուցակով կրկին առաջադրվել է Միքայել Սահակյանը, ով FBH.am կայքում ունի 10-ից ավել գրառումներ: Միքայել Սահակյանը 2012-ին եղել է ՀՀԿ համամասնական ցուցակում 142-րդը, իսկ 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններում լինելու է 61-րդը: FBH.am-ը Ձեզ է ներկայացնում Միքայել Սահակյանի կենսագրությունը, որը վերցված է HHK.am կայքից: Ծնվել է 1984թ. ապրիլի 17-ին քաղաք Երևանում:  1992-2000թթ. գերազանցությամբ սովորել է Երևանի Ա.Ս. Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում: 2001թ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ՀԳԱ վարժարանը: 2001-2006թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ՀՊԱՀ, ապա 2006-2009թթ. գերազանցությամբ սովորել է ՀՊԱՀ ասպիրանտուրայում՝ սննդամթերքի անվտանգության ոլորտ (ան. գիտ. թեկնածու է): 2003-2009թթ. բարձր առաջադիմությամբ սովորել և ավարտել է ՀՊԱՀ՝ ստացել տնտեսագետի որակավորում: 2007թ-ին սովորել և ավարտել է «Ամերիկյան բարձրագույն կրթական համակարգի պլանավորում և ձևավորում» մասնագիտությամբ դասընթացները (Տեխասի համալսարան, TEXAS A&M, ԱՄՆ): 2010թ. ավարտել է ALDA-ի կողմից կազմակերպված «Քաղաքականության մեջ հասարակության դերի բարձրացումը» թեմայով դասընթացները, Ռիգա, Լատվիա: 2011թ. ավարտել է Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը, Ստրասբուրգ, Ֆրանսիա: 2011-2014թթ. գերազանցությամբ սովորել է որպես հայցորդ ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնում: 2014թ. ավարտել է Եվրոպայի դիվանագիտական ակադեմիային կից Վիշեգրադի քաղաքական դպրոցը, Վարշավա, Լեհաստան: 2015թ-ին ԵՊՀ <<Տնտեսագիտության>> խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն <<Տնտեսության կարգավորման հիմնախնդիրները խոշոր քաղաքային համայնքներում (Երևան քաղաքի օրինակով) >> թեմայով. տնտեսագիտության թեկնածու է: 2006-2007թթ. աշխատել է ՀՀ բնապահպանության նախարության <<Օզոնի շերտի պահպանման համաշխարհային ծրագրում>> որպես ազգային խորհրդատու: 2009թ-ից ՀԱԱՀ դասախոս է, շուրջ 35 գիտական հոդվածների (տպագրված և զեկուցված Հայաստանում ու արտերկրում), մեթոդական ցուցումների և տասնյակ հրապարակումների հեղինակ է: 2009-2011թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ (Երևան համայնքի 1-ին սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա՝ 2009-2013թթ., ծրագրի համահեղինակն է): 2011-2016թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետ: 2016թ-ի հունվարից աշխատում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ: 2011թ-ին նրան շնորհվել է համայնքային ծառայողի առաջին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան: 2016թ-ին նրան շնորհվել է համայնքային ծառայության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան: Բարձրագույն կրթության, քաղաքագիտության, տնտեսագիտության, սննդամթերքի անվտանգության, համայնքների զարգացման, ֆինանսավորման և կառավարման ոլորտների շրջանակներում սովորել և վերապատրաստումներ է անցել Հունաստանում, Գերմանիայի Դաշնությունում, ԱՄՆ-ում, Ռուսաստանի Դաշնությունում, Իսրայելում, Լատվիայում, Ֆրանսիայում և Լեհաստանում: 2006թ. ճանաչվել է ՀՊԱՀ-ի հասարակական գործունեությամբ զբաղվող տարվա լավագույն ուսանող: 2007թ-ից ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության երիտասարդական խորհրդի նախագահն է: 2011թ-ից ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության Երևանի խորհրդի փոխնախագահն է: Պարգևատրվել է ՀՀԿ Նախագահի անվանական հուշանվերներով, պատվոգրերով և շնորհակալագրերով՝ կուսակցական ակտիվ գործունեության համար: Պարգևարտվել է աշխատավորի օրվա կապակցությամբ ՀՀ ԱԺ Պատվո մեդալով: Պարգևատրվել է Երևանի քաղաքապետի անվանական հուշանվերով և պատվոգրերով՝ Համայնքային ծառայության արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար: Պարգևատրվել է ԼՂՀ վարչապետի հուշամեդալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների և ներդրած ավանդի համար: Պարգևատրվել է <<ԵԿՄ 20 տարի>> հոբելյանական մեդալով: Պարգևատրվել է տասնյակ այլ շնորհակալագրերով, պատվոգրերով և հավաստագրերով: Ազատ տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին: Ամուսնացած է, ունի մեկ զավակ: ...

    Կարդալ ավելին
  • Շատ ուրախ եմ Արթուրի և բոլորիս համար, պակաս ուրախ չեմ Միհրանի համար, արծաթ Օլիմպիադայում՝ դա գերազանց է, սակայն, եթե ոսկին ոսկի է, իսկ Միհրանի պարագայում դա այդպես չէ: Ես հիմնականում բողոքարկումներ չսիրող մարդ եմ իմ կեցվածքով, սակայն սա այդ դեպքը չէ: Խնդրում և պահանջում եմ բողոքարկել, հետ բերել ոսկին իրական տիրոջն ու պատժել մեղավորներին՝ հետագայում նման բաներ բացառելու համար: Ուր են մեր հայրենասերները... ՄԻԱՑԵ՛Ք: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/mikayel.sahakyan/posts/1079706115454687 ...

    Կարդալ ավելին
  • էրդողանի վերջին հայտարարությունը կապված Լեռնային Ղարաբաղի 5 շրջանների և այդ հարցում Վլադիմիր Պուտինի ջանքերի հետ խոսում է այն մասին, որ նա սկսում է գիտակցել, որ ոչ միայն ԼՂՀ շրջաններն են պատմականորեն և փաստացի մերը՝ հայերինս, այլև հռետորաբանությունից անցնելով կրկին պատմությանն ու փաստերին՝ հասկանում, որ Արևմտյան Հայաստանն էլ ունի իրական տեր՝ հայերը: Փաստորեն, մերժված էրդողանը տանիք է փնտրում ՌԴ-ի կերպարով, զուտ քաղաքական դիակ չդառնալու համար, չնայած իրական դի դառնալու համար էլ շատ չի մնացել՝ բնության օրենքների դեմ պայքարելը հեշտ չէ, բայց հեռահար քայլերում մտահոգվում, որ մի օր էլ գալու է Արևմտյան Հայաստանը իրական տերերին հանձնելու ու փոխհատուցելու հարցը, ուստի, փորձում է մանևրել պատմությունը խեղաթյուրելու համար, սակայն պահը հասունանում է, իսկ 19-20-րդ դարերը այդքան էլ վաղ անցյալ չեն: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/mikayel.sahakyan/posts/1075024345922864 ...

    Կարդալ ավելին
  • Ես միշտ կողմնակիցն եմ եղել և այսօր էլ շարունակում եմ քաղաքացիական հասարակության ձևավորման կողմնակիցը լինել, քանզի առանց դրա յուրաքանչյուր պետություն դատապարտված է, առավել ևս մեր նման փոքր պետություններն, էլ չասեմ առավել ևս մենք՝ մեր յուրահատկություններով, աշխարհընկալման ձևաչափով, մեր փիլիսոփայությամբ, ավանդույթներով և այլն, սակայն, տեսնելով որոշ մարդկանց, ովքեր վերջին օրերին հիմնականում համացանցով ուրախանում են և/կամ իրենց դժգոյությունն են հայտնում, կամ կիսվում, մեկնաբանում տարբեր նյութեր, ուզում եմ հավաստիացնել, որ իրենք ինչ համակարգ էլ գործի, ինչ իշխանություն էլ լինի, մեկ է դժգոհ են մնալու:  Հ.Գ. Քաղաքացիական հասարակարգում, իհարկե, ձեր նմաններին էլ տեղ կա, բայց եղանակի թելադրման մեջ դուք խաղից դուրս եք: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/mikayel.sahakyan/posts/1063906077034691 ...

    Կարդալ ավելին
  • Մարդիկ են խոսում մտավորականներից՝ տալով տարբեր գնահատականներ, ովքեր ուղղակի չգիտեն ինչ է ասել մտավորական, քաղաքացիներ Հայաստանի և այլ երկրների, որոնք բան չունեն արած այս երկրի համար ու, որ ցանկան էլ, թերևս, շատերի մոտ չստացվի՝ գրագիտության ու հայրենասիրության պակասի պատճառով... Ամեն ինչ իր չափն ունի ախր... Նայում եմ, կարդում, լսում... ՑԱՎՈՒՄ ԵՄ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/mikayel.sahakyan/posts/1060709864020979?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1469098721376639 ...

    Կարդալ ավելին
  • Ցավը այս խուլիգանության կայանում է նրանում ՝ ինքնահաստատման բարդույթներ ունեցող որոշ անձիք կարծում են, թե իրենք փրկիչներ են, զորավարներ ու հրամանատարներ, առաջնորդներ ու չգիտեմ թե ինչ, կոչ են անում ժողովրդին իրենց կողքը կանգնել... Ախր ձեզ այնքան քիչ մարդ է ճանաչում և ճանաչողներից էլ այնքան քչերն են լուրջ վերաբերվում, էլ չասեմ վստահության մասին։  Եթե կոչ եք անում մարդկանց դուրս գալ փողոց ու վստահ եք ձեր ուժերին, ապա ժամանակին կոչ արեք քվե հավաքեք ու ձեր ծրագրերն իրականացրեք։ Երևանը պալիգոն կամ փորցադաշտ չէ, այդ ոստիկաններն էլ թուրքեր չեն, ունեն տուն, ընտանիք։ Չասեմ մնացացի մասին... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/mikayel.sahakyan/posts/1058139867611312 ...

    Կարդալ ավելին
  • Բազմիցս եմ ասել, կրկին համոզվեցի՝ աշխարհում պայքարը ինչքան էլ լինի տնտեսական, քաղաքական, տարածքային, ռեսուրսային, անձնական, կամ այլ՝ ենթատեքստերում, որոշ դեպքերում էլ ակնհայտ երևում է կրոնական պայքարի գերակայությունը... Քրիստոնյաները պարտավոր են դասեր քաղել և զինակից լինել միմյանց: Իհարկե, կան այլ դավանանքի նաև բարեկամ երկրներ, բայց..... : ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն