• Լևոն Սարդարյան
  • Ախպոր պես, շատ եմ խնդրում, աղաչում եմ․․․ Սենոր Հասրաթյանի ինտերնետն անջատեք, իրա տեղն էլ պաթետիկ բառերն ու արտահայտությունները միջից վերացրած մի ինքնապատասխանիչ նշանակեք: 21-րդ դարն ա, այ ձեր յուրտը չփլվի, ո՞նց ա կարելի էդ բառամթերքով ու լեզվամտածողությամբ աշխատել: Հ.Գ. Հիմա էլ պարզվեց՝ Ապրիլյանի մասին մենագրություն ա գրում: Քաշվելու գործ ա․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/1637810229576398 ...

    Կարդալ ավելին
  • Արցախի ու Հայաստանի սահմաններից լուրերի տրամադրման նոր քաղաքականությունը ոչ մի կերպ չեմ ընկալում: Հատկապես էն դեպքում, երբ թշնամական կողմն ակտիվ քարոզչությամբ ա զբաղված: Իսկ նման իրավիճակում ժողովրդից ակնկալել, որ ադրբեջանական կայքեր չեն մտնի, չեն կարդա ու էդ կարդացածը հայկական դաշտ չեն բերի, առնվազն հիմարություն ա: Ու սա շատ մեղմ եմ ասում: Հ.Գ. Արծրուն Հովհաննիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջը ապաակտիվացրել ա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/1608252785865476 ...

    Կարդալ ավելին
  • Շշմելու զգացողություն ա, երբ ամբողջ գիշեր թափառելուց հետո Երևանում արևածագ ես դիմավորում: Սիրելիներս, հարգեք էս քաղաքը: Էս քաղաքը մենակ շենք, բակ կամ թաղ չի, էս քաղաքը մտածելակերպ ու կենցաղ ա` նաև:  Երբ լուսաբացից առաջ քայլում ենք քաղաքում, եկեք բարևենք հավաքարարներին: Ի վերջո, էս քաղաքի մաքրությունն ապահովում են ոչ թե քաղաքապետը կամ այլ պաշտոնյաները, այլ էն մարդիկ, ովքեր անմռունչ, կոպեկներով, բայց դե` իրենց գործն են անում: Իրենք դա անում են նեղվելով, որովհետև իրենց մարդատեղ դնող չկա: Բարևենք էս քաղաքին շուքը վերադարձնողներին՝ հավաքարար կանանց: Դրանից մեզ վնաս չի լինի, իսկ մեզ մաքրությամբ ապահովողները դրանից իրենց մարդ կզգան՝ վեր էն աղբից, որ մենք ենք կուտակել էս քաղաքում:  Հայհոյեք բոլոր նրանց, ովքեր իրենց գոյությամբ անգամ պղծում են էս քաղաքը՝ կլինի իրենց հայհոյանքով, ոռնացով մեքենայով թե, պարզապես, որովհետև էս քաղաքում իրենք կան: Երևանը գաղափարակիցների միություն պիտի լինի, իսկ էդ միակ միացնող գաղափարը սերն է: Էս քաղաքը չսիրողները շան տղերք են ու իրենց հետ պիտի համապատասխանաբար վերաբերվել: Բարևենք էս արևածագը դիմավորող քնկոտ քաղաքին՝ եթե, իհարկե, գիշերը սեր խաղացող ու առավոտ ծեգին թաքուն փախնող չենք: Երևանը դրան արժանի չի: Խոսենք, հայհոյենք, կռվենք էս քաղաքի համար՝ թեկուզ էն պարզ պատճառով, որ էլ ուրիշ Երևան չկա: Ու էս քաղաքում ապրելով՝ ապրենք նաև էս քաղաքի համար, որովհետև այլ կերպ երևանցի լինել ուղղակի չենք կարող լինել: ԲԱՐԻ ԼՈՒՅՍ, ԵՐԵՎԱՆ Հ.Գ. Սա գրել եմ չորս տարի առաջ` 2013-ին: Հետաքրքիրն էն ա, որ երեկ գիշերը բալկոնում ծխում էի, փողոցը ավլող կանանց տեսա ու էս գրառումը հիշեցի: Իսկ էսօր ՖԲ-ը հիշեցրեց )))) Հ.Գ.Գ. Վերջերս բազար էր գնում, թե երևանցի ասելով ի?նչ ենք պատկերացնում: Էս էլ իմ պատասխանը Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/1563228350367920 ...

    Կարդալ ավելին
  • Քանի որ բոլոր քաղաքական ուժերը որոշեցին, թե խորհրդարան տանող ամենակարճ ճանապարհը պոպուլիզմն ա, սենց մի բան ասեմ: Եթե էս տեմպերով շարունակվի, խորհրդարանական ընտրությունների արդյունքում երրորդ տեղը կզբաղեցնի ՀՎԿ-ն (ՕԵԿ): Գիտե՞ք՝ ինչու: Որովհետև էդ կուսակցությունը պոպուլիզմով զբաղվելու էն կարգի ահռելի փորձ ունի, որ մնացածներն իրենց համեմատ փսլնքոտ լակոտներ են: ՀՎԿ-ն բոլորին կիջեցնի իր մակարդակին ու արդեն էնտեղ շանսատակ կանի: Հ.Գ. Ասածիս մեջ սարկազմ չկա: Իզուր մի՛ փնտրեք։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/1502218163135606 ...

    Կարդալ ավելին
  • Քիչ առաջ Արմեն Մարտիրոսյանի հարցազրույցն էի կարդում, ու ճիշտն ասած՝ վերջնականապես համոզվեցի, որ «Ժառանգություն» կուսակցությունը՝ էն Արևմտյան Հայաստանի գուբեռնատոր Րաֆֆի Հովհաննիսյանով հանդերձ, չպիտի լինի ապագա խորհրդարանում: Ասում ա՝ Վարդան Օսկանյանը ոչ մի կերպ մարտի 1-ի համար պատասխանատու չի, քանի որ կրակելու հրաման չի տվել: Դե, հիմա էս տուտուցին ո՞նց բացատրես, որ «քաղաքական պատասխանատվություն» հասկացություն գոյություն ունի, ու որ հենց էդ քաղաքական պատասխանատվության զգացողության առկայությունը պիտի հուշեր, որ «Ազատ դեմոկրատներից» քցվածները, ամեն հաջորդ ուրբաթ իշխանափոխություն անողները, ընտրողների ձայներն ու վստահությունը փոշիացրածներն ու Օսկանյանին կամ Օհանյանին որպես փրկօղակ դիտարկողները էս երկրում անելիք չունեն: Կարո՞ղ ենք էսքանը բացատրել: Կարողը՝ կարող ենք, բայց չեն հասկանա ախր: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/1443745225649567 ...

    Կարդալ ավելին
  • «Ես համոզված եմ, որ մեր երկիրը դառնալու է հզոր, հարուստ պետություն։ 21-րդ դարը, անկասկած, մերն է լինելու։ Շատ լավ եմ տեսնում, որ բազմաթիվ մարդկանց աչքերի մեջ, ձայնի մեջ, անկախություն բառն արտասանելիս չկա ոգևորություն։ Դա ցավալի է, բայց փաստ է։ Մենք` այս պետության պատասխանատուներս, չպետք է թույլ տանք, որ Անկախությունը, Ազատությունը, Հաղթանակը ժողովրդի համար դառնան սովորական գաղափարներ։ Մենք կկործանվենք, եթե ժողովուրդն սկսի ատել այս գաղափարները»:  Վազգեն Սարգսյան Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/1353390288018395 ...

    Կարդալ ավելին
  • Թեհրանը հրապարակավ կատոկել ա ռուսներին՝ կոչ անելով պատերազմը շոուի չվերածել: Կարծում եմ՝ վաղուց էր պետք ռուսների պորտը տեղը դնել: Հատկապես, որ Մոսկվան Իրանի համար ծանր տարիների ընթացքում մի քանի անգամ ապացուցեց, որ էնքան էլ հուսալի գործընկեր չի: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/levon.sardaryan/posts/1292744667416291 ...

    Կարդալ ավելին
  • Հիմա հարց կառավարությանը: Էդ որ դասական երաժշտություն չլսողներով դասական երաժշտության տարածմանն աջակցելու (կամ էլ տենց մի բան) համար 100մլն դրամ փող եք հատկացնում ինչ-որ անհայտ հիմնադրամի, չեք մտածու՞մ, որ դասական երաժշտության տարածման ամենակարևոր պայմանը դասական նվագող երաժիշտներն են: Տղերք, Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի երաժիշտները կոպեկներ են ստանում, իսկ դուք էստեղ մեցենատ եք խաղու՞մ: Սենց եք պետական միջոցները "խնայու՞մ": Դուք դասական դեբիլներ եք, արա՛... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/1285369864820438 ...

    Կարդալ ավելին
  • Երկրորդ օրն ա հետևում եմ երեկ սպանված ոստիկանի մահվան հանգամանքների շուրջ ծավալվող քննարկումներին ու չեմ խառնվում դրանցից և ոչ մեկին: Չեմ խառնվում, որովհետև ոչինչ չգիտեմ:  Ոստիկանության տարածած հաղորդագրությանն ու կից լուսանկարին, մեղմ ասած, անվստահությամբ եմ վերաբերվում: Նախ, որովհետև դրա տարածողը ոստիկանությունն ա: Երկրորդ` որովհետև զինված խմբի կողմից ոստիկանին գնդակահարելու մոտիվն էդպես էլ չհասկացա: Չեմ կարծում, թե էդ տղաներն էն աստիճան աննորմալ են, որ ԱԱԾ վերջնագրից հետո որոշեցին գրոհ լինել-չլինելու նպատակահարմարմարության խնդիրն էդ ձևով ու վերջնականապես լուծել: Անհեթեթություն ա ստացվում: Չեմ հավատում նաև զինյալների կողմնակիցների էն պնդումներին, թե ոստիկանը յուրայինների զոհն ա դարձել ու էդ զոհի նպատակը գրոհի համար օրինական հիմք ստեղծելն էր: Եթե շարժվենք օրենքի տառի տրամաբանությամբ, գրոհի համար բոլոր օրինական հիմքերը կային հենց այն պահից սկսած, երբ բեռնատարը կոտրեց ՊՊԾ գնդի դարպասը: Այսինքն, ոստիկանի "սամաստրել"-ը ճիշտ էնքան անհեթեթություն ա, որքան քիչ վերևում բերված օրինակը:  Կարճ ասած` ունենք մի իրավիճակ, երբ ոստիկանի մահը ձեռնտու չէ կողմերից և ոչ մեկին, ինչը գոնե ինձ թույլ է տալիս ենթադրել ինչ-որ երրորդ ուժի ներկայության մասին: Մի ուժի, որին ամեն գնով անհրաժեշտ ա իրավիճակը հանել վերահսկողությունից` իրավապահներին դրդելով գրոհել գնդի տարածքը և սպանել այնտեղ դիրքավորված զինյալներին, իսկ ժողովրդին արդեն վրեժի կոչերով հանել փողոց: Բայց, կրկնում եմ, սա իմ ենթադրությունն ա, ոչ ավելին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/1275430779147680 ...

    Կարդալ ավելին
  • Քանի որ ես "տառապում" եմ լավ հիշողությամբ, հիշողության կորուստով տառապողներին մի հարց ունեմ. Սամվել Բաբայանը ձեզ համար մենակ պատերազմի Սյամո?ն ա, թե? հետպատերազմական Սյամոյին էլ եք հաշվի առնում: Ու եթե երկրորդ տարբերակն ա, ապա կբացատրե?ք, թե, սկզբունքորեն, Բաբայանն ինչո?վ ա տարբերվում նույն Մանվելից, Սեյրանից ու էլի էս կարգի մի քանի մարդանմաններից: Մեկնաբանելիս էլ էնպես արեք, որ Ֆրոյդիկի փայ չդառնաք ))) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/1235097426514349 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին