• Գագիկ Սուրենյան
  • Հանրապետության տարածքում Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցությունը առաջիկա 5 օրերին կպահպանվի: Հատկապես երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գրեթե բոլոր շրջաններում զգալի նվազել է, երեկ մայրաքաղաքում առավելագույնը գրանցվել է +32 աստիճան տաքություն, առաջիկա 5 օրերին ջերմային ֆոնում էական տատանումներ չեն սպասվում, ցերեկային ժամերին ջերմաստիճանը հիմնականում կտատանվի +30...+32 աստիճան: Անձրևները հատկապես ինտենսիվ կլինեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում ինչպես նաև Գեղարքունիքում, մյուս մարզերում տղումները կլինեն համեմատաբար կարճատև և քիչ քանակությամբ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1152728651457049?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1467609712637402 ...

    Կարդալ ավելին
  •   Ախր մեր ժողովուրդը շաաաաաաաաաաատ լավն է, ունիկալ, ունիկալ, ունիկալ))))) Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/photo.php?fbid=1150954054967842&set=a.790094277720490.1073741833.100001597763810&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Այսօր մամուլի ասուլիսի էի ու քանի որ մամուլի ակումբը մոտ էր՝ որոշեցի ոտքով գնամ: Մամուլի շենքի մոտ մի պապիկ մոտ 70-75 տարեկան կանգնեցրեց. «Հլա սպասի, դու Գագիկ Սուրենյանը չե՞ս», ժպտալով պատասխանեցի, որ ես եմ: Մեկ էլ պապիկն այլայլվեց ու շատ բարկացած տոնով, բա թե դու գետինը չես մտնում, որ ասում ես այսօր Երևանում +38 աստիճան է: Առավոտյան ժամը 10-ին արդեն իմ պատշկամբում +35 էր ցույց տալիս, ի՞նչ ես մարդկանց խաբում, կամ ումից ես վախենում, որ ասես +45 է կամ +50: Պատասխանում եմ, որ հարգելիս միգուցե Ձեր ջերմաչափը արևի տակ է եղել, դրա արդյունքում առավոտյան +35 է ցույց տալիս, օդի ջերմաստիճանը չափվում է ստվերում, դա համաշխարհային ստանդարտ է: «Այ քե՜զզզզզզզ բան, ինչի դու հիմա ինչի տակ ես, արևի տակ չե՞ս քայլում, որ ստվերում ես չափում ջերմաստիճանը» պատասխանում է պապիկը: «Պապիկ ջան, բա եթե արև չկա, ամպամած է, այդ ժամանակ որտեղի՞ ջերմաստիճանը չափենք, թե այդ օրը ջերմաստիճան չենք չափելու, քանի որ դուք պնդում եք, որ ճիշտը արևի տակ չափելն է«: «Գլխիդ ջերմաստիճանը չափիր»,-զայրացած պատասխանեց պապիկը և հեռացավ))):  Սիրելի ընկերներ, Ձեզ եմ ներկայացնում Երևանի օդի ջերմաստիճանի բացարձակ ռեկորդը, որը գրանցվել է 2010 թվականի օգոստոսի 3-ին +42.0 աստիճան: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1150348545028393?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1467277214061366 ...

    Կարդալ ավելին
  • Քանի դեռ քիչ թե շատ կայուն վիճակ է խոտհունձ արեք, հուլիսի 1-ին նոր ցիկլոն է մոտենում: Հունիսի 26-30-ին հանրապետության տարածքը գտնվելու է հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Օդի ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա, Երևանում և Արարատյան դաշտում հունիսի 28-ին և 29-ին կտատանվի +36…+37 աստիճանի սահմաններում: Չնայած տաք եղանակին՝ հունիսի 27-30-ին հանրապետության հյուսիսային շրջաններում՝ մասնավորապես Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ: Մյուս մարզերում և Երևանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակ: Հուլիսի 1-ին հանրապետության տարածքին մոտենում է հերթական ցիկլոնը, գրեթե բոլոր մարզերում անձրևները կվերսկսվեն, օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1147545055308742?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1466922645784342 ...

    Կարդալ ավելին
  • Այս մութ ու ցուրտ օրով մի լուսավոր լուր հայտնեմ ազգս ուրախանա: Հունիսի 13-15-ին հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն և օդի ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա, եթե Երևանում այսօր ցերեկը ջերմաստիճանը տատանվելու է +22…+24 աստիճանի սահմաններում, ապա արդեն հունիսի 15-ին սպասվում է +32…+34 աստիճան տաքություն: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1136629486400299?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1465454554195297 ...

    Կարդալ ավելին
  • Հանրապետության տարածքում շարունակում է գործել Սև ծովից ներթափանցած ցիկլոնը, որը այս անգամ թույլ է արտահայտվում Արարատյան դաշտում և Երևանում:  Մարզերում երեկ գրանցվել են շատ առատ անձրևներ, Լոռիի և Շիրակի առանձին հատվածներում մեկ օրվա ընթացքում թափվել է Երևանի ամբողջ հունիս ամսվա տեղումների քանակի չափ անձրև: Անկայուն եղանակը կպահպանվի մինչև հունիսի 13-ը ներառյալ:  Հունիսի 9-ին ժամանակ առ ժամանակ, հունիսի 10-13-ին հատկապես երեկոյան ժամերին կրկին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կրկին մեծ է կարկտի հավանականությունը: Մասնավորապես առատ անձրևներ կլինեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում և Սյունիքում: Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Վայոց Ձորում և Երևանում անձրևները կլինեն կարճատև և հիմնականում երեկոյան և գիշերային ժամերին: Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կնվազի մոտ 4-5 աստիճանով, իսկ հունիսի 10-13-ին այն նույնքանով կբարձրանա, ամենատաքը կլինի հունիսի 12-13-ին Երևանում այդ օրերին սպասվում է մինչև +30 աստիճան տաքություն: ...

    Կարդալ ավելին
  • Կարկտաբեր ամպի օջախ է մոտենում, այս պահին Արմավիրի վրա է, ձեր մեքենաները ապահով տեղ կանգնացրեք: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1134276299968951?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1465124834712560 ...

    Կարդալ ավելին
  •  Գագիկ Սուրենյանը կարկուտից հետո`  Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/photo.php?fbid=1133891160007465&set=a.519925858070668.1073741826.100001597763810&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Ժողովուրդ առաջիկա օրերին եղանակի բարելավում մի ակնկալեք, եթե մինչև հունիսի 7-ը անձրևները հիմնականում լինելու են երեկոյան և գիշերը, ապա հունիսի 8-9-ին օրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ, օդի ջերմաստիճանն էլ նվազելու է 3-5 աստիճանով: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1133872286676019?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1465064970757621 ...

    Կարդալ ավելին
  • Երեկ Ջավախքի Սաղամո գյուղում բավականին հզոր տոռնադո է եղել, կան ավերածություններ: Սա հենց Գյումրիի ամպն է, որը բարձրացել է Ջավախք: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1126921377371110?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1464086126458840 ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն