• Գագիկ Սուրենյան
  • Լավ լուր, ամառը վերադառնում է Հայաստան Հոկտեմբերի 1-ի ցերեկվանից սկսած՝ Իրանի տարածքից մեր երկիր կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը 1-5-ը ընկած ժամանակահատվածում սեպտեմբերի 30-ի հետ համեմատած աստիճանաբար կբարձրանա մոտ 5-7 աստիճանով: Եթե վաղը Երևանում կանխատեսվում է +18...+20 աստիճան տաքություն, ապա արդեն հոկտեմբերի 4-5-ին Երևանում ջերմաստիճանը կհասնի +25...+27, իսկ Տավուշի և Սյունիքի ցածրադիր գոտիներում մինչև +30: Հոկտեմբերի առաջին տասնօրյակում օրերը հիմնականում կլինեն արևային և առանց տեղումների: Իսկ Հոկտեմբեր ամիսը ընդհանուր առմամբ կանխատեսվում է օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում, տեղումների քանակը նորմայից պակաս, այսինքն՝ սպասում ենք ավելի չոր հոկտեմբեր, քան սովորաբար լինում է մեր կլիմայական պայմաններում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1219608018102445 ...

    Կարդալ ավելին
  • Ժողովուրդ ջան, այս ցրտից ու անձրևից հեչ չընկճվեք․ վաղվա առավոտը դիմավորելու եք լազուր, արևառատ երկնքով, իսկ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-27-ին ցերեկները աստիճանաբար բարձրանալու է 4-6 աստիճանով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1215162545213659? ...

    Կարդալ ավելին
  • Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 24-ի ցերեկը կնվազի 9-10 աստիճանով Հանրապետության տարածքին Սկանդինավիայի շրջաններից մոտենում է ցուրտ մթնոլորտային ճակատ: Այսօր երեկոյան ժամերին և գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայքում և Գեղարքունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, վաղը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայքում և Գեղարքունիքում ժամանակ առ ժամանակ, իսկ մյուս մարզերում՝ երեկոյան ժամերին կրկին սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ սեպտեմբերի 24-ին, այդ ճակատի ներխուժմամբ պայմանավորված, երկրի ողջ տարածքում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա նաև կարկուտ: Սեպտեմբերի 25-27-ին հանրապետության ողջ տարածքում կրկին կհաստատվի առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-23-ին էապես չի փոխվի, սեպտեմբերի 24-ի ցերեկը ջերմաստիճանը կնվազի 9-10 աստիճանով, իսկ սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչի արդյունքում այդ գիշեր Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային բնակավայրերում օդում սպասվում է -2...-3 աստիճան ցուրտ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1213512308712016 ...

    Կարդալ ավելին
  • Մեր երկրին հարավից մոտենում են տաք օդային հոսանքներ: Վաղվանից սկսած տեղումները հանրապետության ողջ տարածքում կդադարեն և սեպտեմբերի 18-20-ը բոլոր մարզերոմ սպասվում է պարզ երկինք և առանց տեղումների եղանակ: Տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-20-ը այսօրվա համեմատ կբարձրանա 5-7 աստիճանով, սեպտեմբերի 20-ին Երևանում հասնելով +30 աստիճանի, այսօրվա +24 փոխարեն: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1209410972455483 ...

    Կարդալ ավելին
  • Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է եղանակային պայմանների լուրջ փոփոխություններ: Սև ծովի շրջաններից դեպի Հայաստան տեղաշարժվող ցիկլոնը իր հետ կբերի անձրևներ, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում: Սեպտեմբերի 12-14-ին եղանակը անկայուն կլինի Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, որտեղ ողջ օրվա ընթացքում կգերակշռի ամպամածություն, թույլ անձրև, առանձին հատվածներում նաև մառախուղ: Սեպտեմբերի 15-17-ին ցիկլոնի ազդեցությունը կտարածվի բոլոր մարզերի վրա, ժամանակ առ ժաման սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ, առանձին հատվածներում կտեղա նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանը անփոփոխ կմնա մինչև սեպտեմբերի 14-ը, իսկ 15-16-ին բոլոր մարզերում այն կնվազի 5-6 աստիճանով: Եթե մինչև սեպտեմբերի 14-ը Երևանում ցերեկը սպասվում է +30…+32 աստիճան տաքություն, ապա արդեն սեպտեմբերի 16-ին ցերեկը ջերմաստիճանը չի գերազանցի +24…+26 աստիճանը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1204966222899958 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր շատ հիշարժան օր է ինձ համար: Նոր ուսումնական տարի, աշնանային առաջին օր: Վաղ առավոտյան, աղջկաս` Նարեի ու կնոջս հետ շտապում ենք այն դպրոցը, որտեղ ես եմ տաս տարի կրթություն ստացել ու հաջողությամբ ավարտել: Կարծես երեկ լիներ, որ մայրս իմ ձեռքից բռնած ուղեկցեց Երևանի №85 դպրոցը: Երբ առաջին ուսուցչուհիս` ընկեր Եգանյանը, դպրոցի բակում շարք կանգնեցրեց, դասարան ուղեկցելու համար, մի տարօրինակ զգացողություն պատեց ինձ` հանկարծ աչքիցս չկորցնեմ մայրիկիս...Մինչև հիմա հիշում եմ իմ այդ օրվա տագնապը: Չմոռանամ ասել, որ նույն դպրոցի բակում այսօր կրկին հանդիպեցի իմ առաջին դասարանի ուսուչուհուն, ում տարիները ի զօրու չէին եղել փոխել: Նույն գեղեցիկ, մեղմ,քնքույշ, ուշադիր ուսոցչուհին էր մնացել: Կյանքը զարմանալի բան է: 1991թվականի Սեպտեմբերի մեկին մայրս ինձ այս դպրոց բերեց, այսօր` ես ու կինս առաջնեկիս բերեցինք: Նոր ուսումնական տարվա` Սեպտեմբերի 1-ի, Կրթության ու Գիտության օրվա առթիվ սրտանց շնորհավորում եմ ողջ հանրապետության առաջին դասարանցիներին, ԲՈւՀերի և այլ ուսումնական հաստատությունների առաջին կուրսեցիներին: Թող նրանց ուսումնառության տարիները լինիեն գիտելիքների, նոր աշխարհընկալումների, հաջողությունների և ձեռքբերումների տարիներ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1195749953821585 ...

    Կարդալ ավելին
  • Այս անգամ Իրանի տարածքից դեպի Կովկաս է տեղաշարժվում հերթական տաք օդի ալիքը: Արևադարձային տաք հոսանքների ներթափանցումը կսկսվի վաղը կեսօրից և կպահպանվի մինչև օգոստոսի 25-ը ներառյալ: Եթե վերջին օրերին հանրապետության հատկապես հյուսիսային մարզերում երեկոյան ժամերին դիտվում էին անձրևներ, ապա վաղվանից սկսած երկրի ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով: Ամենաշոգ շրջանները կլինեն Երևանը, Արարատյան դաշտը և Սյունիքի հովիտները, որտեղ վաղը սպասվում է մինչև +37, իսկ այնուհետև +38...+39 աստիճան տաքություն: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1183590625037518 ...

    Կարդալ ավելին
  • Օգոստոսի 10-ին Իրաքի տարածքից հանրապետություն կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում երկրի ողջ տարածքում կհաստատվի բարձր ջերմային ֆոն: Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում: Օգոստոսի 10-ին նշված վայրերում սպասվում է +37...+38, օգոստոսի 11-13-ին +39...+40: Առաջիկա 5 օրերին բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ, ինչի արդյունքում նախալեռնային և հովտային գոտիներում կհաստատվի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1175902619139652 ...

    Կարդալ ավելին
  • Ընկերներ ջան, ես հասկանում եմ, որ սրա ժամանակը չէ, բայց քանի որ ուժեղ շոգերի հետ կապված շատ են գրում, թե երբ է հովանալու, ասեմ որ հուլիսի 23-25-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի մոտ 5-7 աստիճանով և արդեն կլինի նորմայի սահմաններում: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1164008550329059?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1469101108568324 ...

    Կարդալ ավելին
  • Հանրապետության տարածքում ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի մինչև հուլիսի 11-ը ներառյալ: Այսօր երեկոյան ժամերին առանձին շրջաններում, հուլիսի 10-ի երեկոյան շրջանների զգալի մասում, հուլիսի 11-ին բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կարկուտ: Հատկապես հորդառատ անձրևներ են սպասվում հուլիսի 11-ի գիշերը և առավոտյան: Ներկա պահին օդի ջերմաստիճանը նորմայից ցածր է մոտ 3-4 աստիճանով: Հուլիսի 12-ից սկսած մեր տարածաշրջան կսկսեն ներթափնցել հարավային տաք օդային հոսանքներ, տեղումները բոլոր մարզերում կդադարեն և օդի ջերմաստիճանը աստիճանավար կբարձրանա: Ընդհանուր առմամբ հուլիսի 12-15-ին ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով: Եթե հուլսի 9-11-ին մայրաքաղաքում ցերեկը առավելագույն ջերմաստիճանը տատանվելու է +26…+28 աստիճանի սահմաններում , ապա արդեն հուլիսի 15-ին Երևանում սպասվում է մինչև +35…+36 աստիճան տաքություն: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1155766421153272?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1468047322529765 ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն