• Գագիկ Սուրենյան
  • Այսօր վերջապես մի դրական բան երևաց: Սառը օդի լճացման հիմնական պատճառ հանդիսացող անտիցիկլոնը թուլանում է: Հունվարի 19-ին, 20-ին և 22-ին Թուրքիայի տարածքից Հայաստան կներթափանցեն տեղումնաբեր ցիկլոններ, ինչի արդյունքում շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն: Մոտեցող ցիկլոնի ուժը մեծ չէ, բայց ամեն դեպքում գիտական նյութերի վերլուծությունները մեզ բերում են այն եզրակացության, որ այն որոշակի դրական ազդեցություն կթողնի Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտի քայքայման վրա: Բնականաբար, այն միանգամից չի վերանա, բայց հունվարի 19-22-ին աստիճանաբար կնկատվի դրական տեղաշարժ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1338323862897526 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի տարածքի վրա ձևավորված հզոր անտիցիկլոնը, որը մթնոլորտային բարձր ճնշման գոտի է, նրանում պարունակված օդային հոսանքները ունեն մեծ խտություն և կշիռ և հիմնականում կատարում են վարընթաց շարժում(այսինքն մթնոլորտի վերին շերտերից իջնում են դեպի ներքին շերտեր), դարձել է իսկական չարիք Արարատյան դաշտի և նրան հարող նախալեռնային գոտիների համար: Նախ նա ստեղծել է օդային պատնեշ, որը արգելափակում է արևմուտքից տեղումնաբեր ցիկլոնների մուտքը դեպի Հայաստն և արդեն 20-րդ օրն է ինչ Արարատյան դաշտը և նրան հարող նախալեռնային գոտիները գտնվում են խիտ մառախուղի և լճացած սառը օդային զանգվածների մեջ: Քանի որ առաջիկա 5 օրերին այդ արգելափակող անտիցիկլնի ուժը չի թուլանալու, հետևաբար եղանակային պայմանների լուրջ փոփոխություններ չեն սպասվում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում ինչպես նաև Երևանում մառախուղը կպահապանվի, մառախուղից կտեղա նաև թույլ ձյուն, իսկ մյուս շրջաններում սպասվում է փոփոխական ամպամածություն և առանց տեղումների եղանակ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1334690489927530 ...

    Կարդալ ավելին
  • Դեկտեմբերի 24-ի համեմատ այսօր բոլոր մարզերում տաքացել է 13-15 աստիճանով: Երևանում գիշերը գրանցվել է ընդամենը -7 աստիճան ցուրտ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1313405148722731 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր լուսադեմին հարավային տաք օդային հոսանքների ներթափանցումը հանրապետության տարածք սկսվել է: Օդի ջերմաստիճանը այսօր` ժամը 10:00-ին հանրապետության բոլոր մարզերում երեկվա նույն ժամի համեմատ, բարձրացել է 5-7 աստիճանով: Օրինակ Երևանում եթե երեկ 10:00-ին -17...-18 աստիճան էր, ապա այսօր 10:00-ին դրությամբ -10...-12 աստիճան է: ...

    Կարդալ ավելին
  • Ժողովուրդ, տաք օդի հոսանքը ուղղություն վերցրեց դեպի Հայաստան: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1305715192825060 ...

    Կարդալ ավելին
  • Առավոտյան ժամը 07:00 դրությամբ ողջ հանրապետության տարածքում առկա է ձյան ծածկ: Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Արագած լեռան Քարե լիճ հատվածում 100սմ, Ամբերդում 80սմ, Հրազդանում 56սմ, Քաջարանում 51սմ, Ապարանում 50սմ, Ամասիայում 43սմ, Ջերմուկում 40սմ, Դիլիջանում 38սմ, Արարատյան դաշտում և Երևանում 10-17սմ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ի ժամը 08.00-ի դրությամբ  փակ են Բավրայի անցակետը, Վարդենյաց լեռնանցքը և Սարավան-Զանգեր, Թալին-Մաստարա, Ծիլքար-Սպիտակ, Ամասիա-Գյումրի, Գյումրի-Բավրա, Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Սյունիքի մարզը, Դիլիջանի, Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Ջաջուռ-Լուսաղբյուր, Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Մաստարա-Լանջիկ, Ալագյազ-Ծիլքար, Արթիկի, Ախուրյանի տարածաշրջանների, Կոտայքի մարզի գրեթե բոլոր ավտոճանապարհները:  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Դեկտեմբերի 18-ից սպասեք սաստիկ սառնամանիքների: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1297008840362362 ...

    Կարդալ ավելին
  • Ցիկլոնը սկսեց թուլանալ, լավ է, կթուլանա նաև բուքը, մարդիկ մեղք են, ժամերով մնացել են բքի մեջ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1296351653761414 ...

    Կարդալ ավելին
  • Ռամըըըըըըըը մեզ օգնական)))))))Այսօր Հայաստանից մոտ 300կմ հյուիսով անցան մինչև -25 աստիճան ջերմաստիճան ունեցող օդային հոսանքներ, եթե հանկարծ դրանք մտնեին մեր երկիր Երևանում -20 աստիճան սառնամանիքը պատրաստ էր: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1268173623245884 ...

    Կարդալ ավելին
  • Նոյեմբերի 11-ի օդի բացարձակ առավելագույն ջերմաստիճանի ռեկորդը Երևանում գրանցվել է 1974 թվականի նոյեմբերի 11-ին +17,4: Այս տարվա նույն օրը մենք Երևանում կանխատեսել ենք +18...+19 աստիճան տաքություն: Տեսնենք կգերազանցե՞ք ռեկորդային արժեքը, թե ոչ: Բայց ամսի 10-ին տաք ու սառը օդային զանգվածների բախումից որոշակի ամպամածություն կառաջանա, սակայն 11-ին լիարժեք կպարզի: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1256433541086559 ...

    Կարդալ ավելին
  • Նոյեմբերի 10-ից օդային հոսանքները Հայաստան փչելու են անմիջապես Աֆրիկայից, ինչի արդյունքում Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը կհասնի +20…+24, Տավուշի ցածրադիր գոտում +17…+20, իսկ Արարատյան դաշտում ու Երևանում +16…+17: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1254642397932340 ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն