• Գագիկ Սուրենյան
  • ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը FBH.am կայքի հետ զրույցում նշեց, որ ըստ կանխատեսումների այսօր կեսօրից հետո, դեպի երեկո ցիկլոնը բավականին կհզորանա, հատկապես երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը գրեթե բոլոր մարզերում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 20-25մ/վրկ, առանձին հատվածներում նաև հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 17-ի ցերեկը ցիկլոնի ուժը որոշակի կթուլանա, սակայն շրջանների մեծ մասում ամպրոպային բնույթի անձրևները կշարունակվեն: Օգոստոսի 18-ից Հայաստանում կրկին կհաստատվի առանց տեղումների եղանակ։ ...

    Կարդալ ավելին
  • Օգոստոսի 5-9-ին Հայաստանում դիտվել է խիստ բարձր ջերմային ֆոն, 5 օր շարունակ Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկը տատանվել է +40…+41 սահմաններում, օգոստոսի 7-ին Երևանի ցածրադիր գոտում հասնելով +41.8 աստիճանի: Այդ օրերին օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 5-7 աստիճանով: Այսօր Սև ծովի շրջաններից հանրապետության տարածք նկատվում է սառը օդի ներհոսք, ինչի պատճառով օդի ջերմաստիճանը հանրապետության ամենաշոգ վայրերում ցերեկը չի բարձրանա +36 աստիճանից, առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ: Օգոստոսի 12-14-ին այդ սառը հոսանքները կնահանջեն և օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա 3-4 աստիճանով, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38…+39 աստիճանի, այդ օրերին Հայաստանի ողջ տարածքում տեղումներ չեն լինի: Օգոստոսի 15-ի երեկոյան ժամերից սկսած Հայաստանը կգտնվի սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում: Օգոստոսի 15-ին երեկոյան հատկապես հյուսիսային շրջաններում , 16-ին կրկին երեկոյան բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Օգոստոսի 15-16-ին օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով և արդեն ամենաշոգ վայրերում, մասնավորապես Արարատյան դաշտում և Երևանում ցերեկը հասնելով +32…+33 աստիճանի, որը կլինի կլիմայական նորմայի սահմաններում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1549828085080435 ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղը առավոտյան մեր ուսումնասիրությունները կվերջացնենք և ձեզ շատ լավ լուր կհայտնենք»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1549337845129459 ...

    Կարդալ ավելին
  • +40 և ավելին ջերմաստիճանի դեպքում աշխատանքային օրենքը ուղարկել են, ընթերցեք Հոդված 153. Լրացուցիչ և հատուկ ընդմիջումները 1. Հաշվի առնելով աշխատանքի պայմանները` աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին կարող է տրամադրվել հանգստի համար լրացուցիչ ընդմիջում: 2. Մինչև տասնութ տարեկան աշխատողներին, որոնց աշխատաժամանակի տևողությունը գերազանցում է 4 ժամը, աշխատաժամանակի ընթացքում պետք է տրվի հանգստի համար լրացուցիչ ընդմիջում` նվազագույնը 30 րոպե: 3. Հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է պլյուս 40 աստիճան ցելսիուսից բարձր կամ մինուս 10 աստիճան ցելսիուսից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում, ինչպես նաև ծանր ֆիզիկական կամ մտավոր և հուզական գերլարված բնույթ կրող կամ առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ պայմաններում: 4. Լրացուցիչ և հատուկ ընդմիջումները ներառվում են աշխատաժամանակում, իսկ դրանց տրամադրման կարգը սահմանվում է ներքին կարգապահական կանոններով, աշխատանքի ժամանակացույցով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով: 5. Լրացուցիչ և հատուկ ընդմիջումների քանակը, տևողությունը և հանգստանալու տեղը նախատեսվում են կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1544244138972163 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր գրանցված ամենաբարձր ջերմաստիճանները Արենի +41.2, Երաևան +40.0, Աշտարակ +40.0, Արարատ +40.0, Արմավիր +39.5, Արտաշատ +39.3, Մեղրի +37.0: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1544525365610707 ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր աղջիկների լուսանկարը, որն էլ FBH.am-ը ներկայացնում է ձեր ուշադրությանը։ ...

    Կարդալ ավելին
  • Ահա և առաջիկա օրերին մեզ այրողը)) Կարմիր օղակի մեջ ընդգրկված է Արաբական անապատների վրա առաջացած արևադարձային տաք օդի զանգվածը:   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1541211425942101&set=a.790094277720490.1073741833.100001597763810&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  •   Այսօր Արարատյան դաշտում կրկնվել է այդ տարածքի համար երբևէ գրանված ամենաբարձր ռեկորդային ջերմաստիճանը: Արարատ քաղաքի հատվածում ցերեկը օդի ջերմաստիճանը հասել է +42.6 աստիճանի: Նման ցուցանիշ գրանցվել է նաև 1986 թվականի հուլիսի 9-ին, կրկին +42.6 աստիճան: Եթե այսօր նույնիսկ 0.1 աստիճանով օդի ջերմաստիճանը ավելի բարձր լիներ, ապա օդերևութաբանական պատմության մեջ Արարատյան դաշտի համար հուլիսի 29-ը կդառնար ամենաշոգ օրը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1537799596283284 ...

    Կարդալ ավելին
  • Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուղիղ 5 ժամ է Երևանում +40…+41 աստիճան է, դիմացեք Հայեր» Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1537666286296615 ...

    Կարդալ ավելին
  •   Հուլիսի 27-ից նոր ջերմային ալիք, Երևանում կրկին +40 աստիճան տաքություն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1532350936828150 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն