• Սերոբ Գառնիկովիչ
  • Քաղաքական ուժերին քիչ ժամանակ է մնացել վերջնական որոշում կայացնելու համար: Մեծ հաշվով դեռ պարզ չէ, թե ով ինչպես կմասնակցի խորհրդարանական ընտրություններին: Որոշ ուժեր կարծես արդեն վերջնական որոշումներ ունեն, «Հիմնադիր խորհրդարանը», օրինակ, որոշել է մասնակցություն չունենալ որևէ ձևաչափով: «Ազատամարտիկների դաշինքը» ընդդիմադիր ուժերին կոչ է անում համախմբվել ու միասնական ճակատ կազմել՝ «ԱԺ ընտրությունների միջոցով երկրում ուժերի հարաբերակցությունը փոխելու, հիմնավոր բարեփոխումներ իրականացնելու համար»: Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանն էլ ասել է, որ բանակցություններ են ընթանում և՛ Սեյրան Օհանյանի, և՛ Վիկտոր Դալլաքյանի, և՛ մյուս քաղաքական ուժերի հետ, վերջնական որոշում դեռ չկա: Մյուս կողմից, արդեն կա «Ելք» դաշինքը, որի կազմում են «Քաղաքացիական պայմանագիրը», «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետություն» կուսակցությունը: Դաշինքի անդամները չեն բացառում ընդլայնվելու հնարավորությունը, նշելով, սակայն, որ այս պահին այլ ուժերի հետ համագործակցության վերաբերյալ քննարկումներ չկան: Ընդդիմությանը համախմբվելու կոչ անող քաղաքական գործիչներից ոմանք ժամանակ են գտնում փնովել մյուս գործիչներին, իրենց անվանում «միակ ընդիմադիր», կասկածի տակ առնում մյուս՝ իրենց ընդդիմադիր համարող գործիչներին ու ուժերին: Անդրիաս Ղուկասյանն էլ ցանկանում է միանալ այն ընդդիմադիր ուժերին, որոնք կմիավորվեն և կկազմեն միասնական ճակատ: Մոտ ապագայում կերևա, թե ընդդիմությանը որքանով կհաջողվի միավորել ու դաշինքներ կազմել: Սա հայաստանյան ներքաղաքական դաշտի կայացածության ցուցանիշներից մեկն է: Կամ էլ կարաս Սերոբով ավելի կարճի մեջ ավելի կոպիտ լեքսիկոնով բան գրես, որ ինքն իրա ոճի մեջ մնա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1713605215561469 ...

    Կարդալ ավելին
  • Լրատվամիջոցներում վերջին օրերին երբ անդրադարձ է կատարվում ՏԻՄ ընտրություններին, ու հատկապես այն համայնքներին, որտեղ գործող համայնքապետերը չեն առաջադրվել, լրագրողներն այս հանգամանքի հետևում անպայմանորեն փորձում են ճնշումներ հայտնաբերել: Սակայն, մի՞թե նորմալ չէ, որ մեկ, երկու, կամ երեք անգամ ընտրված համայնքապետը կարող է այլևս չառաջադրվել ընտրություններում: Մեր մեջ համայնքապետի պաշտոնը սեփականաշնորհելու տգեղ սովորությունն այնքան խորն է նստած, որ ղեկավարները դա համարում են նորմալ ու սեփականաշնորհում են, քաղաքացիները համարում են նորմալ ու վերընտրում են այդ անձանց, իսկ լրագրողները համարում են նորմալ ու այդ պշտոնյաների՝ չառաջադրման դեպքում երևույթը համարում են տարօրինակ, անբնական, մի բան էլ զարմանում են ու այդ ամենի ետևում ճնշումներ են փնտրում: Վանաձորի քաղաքապետը, Մասիսի քաղաքապետը, Մեղրիի քաղաքապետը, ովքեր չեն առաջադրվել, էտ մարդիկ այլևս իրենց ղեկավարած քաղաքներին տալու բան չունեն: Եթե նույնիսկ ժամանակին ունեցել են, ինչում ես խիստ կասկածում եմ: Օրինակ Վանաձորն ի՞նչ ձեռքբերում է ունեցել վերջին տարիներին, ո՞վ կարող է ասել: Տեսանելի ոչ մի ձեռքբերում: Այդ դեպքում ի՞նչ բարոյական իրավունքով պետք է առաջադրվեր Սամվել Դարբինյանը: Հուսանք քաղաքը հանգիստ շունչ կքաշի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1657622714493053&id=100007360203377 ...

    Կարդալ ավելին
  • 2015թ-ից սկսած՝ ՕԵԿ-ը նախաձեռնել է համախմբման գործընթաց, որի նպատակը հնարավորինս մեծ թվով քաղաքական ուժերի և ՀԿ-ների միավորումն էր: Այս գործընթացը իր հանգուցալուծումը գտավ «Հայկական վերածնունդ» կուսակցության ստեղծումով` չնայած նրան, որ փաստացի նոր կուսակցություն չստեղծվեց: Ուղղակիորեն տեղի ունեցավ ՕԵԿ-ի անվանափոխություն, քանի որ շարժմանը միացած ուժերը և ՀԿ-ները իրենցից որևէ էական ուժ չէին ներկայացնում: «Հայկական վերածնունդն» ամեն ինչ անում է, որ հասարակությունը մոռանա իրենց նույնականությունը ՕԵԿ-ի հետ, փորձում է իր ուժն արմատավորել որպես լիովին նոր կուսակցություն: ՕԵԿ-ի գլխավոր նպատակը այս հարցում, պարզվում է, 2017թ-ի ընտրություններին որպես «Հայկական վերածնունդ» մասնակցելու ցանկությունն է, ինչպես նաև՝ խորհրդարանական խմբակցության վերանվանումը, ինչի հնարավորությունը գործող կանոնադրությունը չի տալիս: Թերևս երկար մտածել պետք չէ հասկանալու համար, թե ինչու են արդեն նախկին ՕԵԿ-ականները փորձում ձերբազատվել իրենց կուսակցության նախկին անվանումից, սակայն հարց է` նոր անվանումը որքանո՞վ է նպաստելու, որ փոխվեն հանրության ընկալումները նրանց նկատմամբ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1629474430641215&id=10000736020337 ...

    Կարդալ ավելին
  • Վերջին շրջանում թրենդ է դարձել նոր կուսակցությունների ստեղծումը: Այդ պրոցեսը հաճախ տեղի է ունենում հին կուսակցությունների բազայի հիման վրա: Այսպես ՕԵԿ-ի բազայի հիման վրա ստեղծվեց «Հայկական վերածնունդ» կուսակցությունը: «Հայկական վերածնունդը» շատ քիչ պարամետրերով է տարբերվում ՕԵԿ-ից, քանի որ այդ նորաստեղծ կուսակցությանը միացել են գլխավորապես թույլ ներուժ ունեցող և, ինչու չէ, նաև մարդ-կուսակցություններ և ՀԿ-ները: Սակայն ՀԿՎ-ՕԵԿ-ի ներկայացուցիչները փորձում են հանրությանը համոզել, որ իրենք հզոր համալրում են ստացել: Պատահական չէ, որ Մհեր Շահգելդյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է, որ «Հայկական վերածնունդին» անդամագրվածների թիվը մոտենում է 100 հազարին, դեռ մի բան էլ ավելին: Այնինչ իրականությունն այլ է, և հանրությունը լավ հասկանում է, որ ՕԵԿ-ի անվանափոխությունից կուսակցության բովանդակությունը չի փոխվել, իսկ կուսակցության ներուժն էլ մնացել է համարյա նույնը: Նունիսկ ամենահզոր ֆանտաստիկ գրողի համար անհավատալի է, որ ՀԿՎ-ՕԵԿ-ի հետևից այդքան մարդ կարող է գնալ: Շահգելդյանը փորձում է մանիպուլյացիա անել, սակայն «սայթաքում» է հաշվարկներում Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1627756240813034&id=100007360203377&__mref=message_bubb ...

    Կարդալ ավելին
  • Ներկայիս հայաստանյան քաղաքական դաշտում հետաքրքիր և հակասական զարգացումներ են տեղի ունենում: Մի կողմից ստեղծվում են նոր և փոքր՝ մարդ-կուսակցություննե, իսկ մյուս կողմից` այդ մարդ-կուսակցություններից շատերը համախմբվում են ինչ-որ ուժի շուրջը: Որպես ակնառու օրինակ կարելի է բերել հանրությանն անհայտ կուսակցությունների և ՀԿ-ների միավորումը ՕԵԿ-ին, ինչպես նաև՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության ձևավորումը, որի ղեկավար Արթուր Բաղդասարյանը ջանք չխնայեց այդ ուժերին իր ստեղծած միավորի շուրջը համախմբելու համար: Իր այդ քայլով Արթուր Բաղդասարյանը, փաստորեն, դաշտը մաքրեց մարդ-կուսակցություններից: Բայց փոխանակ գնահատանքի արժանացնեին Ա.Բաղդասարյանի «հերոսական» քայլը, մի շարք այլ քաղաքական գործիչներ` այդ թվում նաև Վարդան Օսկանյանը, որոշեցին նոր կուսակցություններ ստեղծել, որոնք հավակնում են լրացնել «բուդկա» կուսակցությունների թափուր տեղը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1595481767373815&id=100007360203377&__mref=message_bubbl ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/DYEgLel8pFKFMB5escp2.jpg

    Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում սպասվող անկախության հանրաքվեն անհանգստացնում է նաև մեր արևելյան հարևաններին... Ալիևյան կայքերից մեկը հարցազրույց է վերցրել այդ հարցի վերաբերյալ ԱԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն,Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Գյոհար Բախշալիևայից...Բոլորը գիտեն,որ ադրբեջանա-թուրքական պատմագրությունը բացարձակ կապ չունի իրական պատմագրության հետ...Բայց տիկին Գյոհվարի պատմության իմացությունն այնքան անմիջական պրիմիտիվ է,որ չզարմացա,որ այս անձը ադրբեջանցի ակադեմիկոս է...Այո՛,սա է ազերի ակադեմիկոսի գիտելիքների պաշարը... Անդրադառնալով Իրաքյան Քրդստանում սպասվող հանրաքվեին,Գյոհվար խանումը նախ նշել է,որ Ադրբեջանը կտրուկ պայքարում է անջատողականության դեմ և չի ճանաչելու Քրդստանի անկախությունը..."Այդ հարցում մենք պետք է հետևենք Թուրքիայի դիրքորոշմանը...",-ասել է ազերի ակադեմիկոսուհին...Ու այստեղ ավարտվում է ազերի գիտնականի քիչ թե շատ մեղսունակ և տրամաբանական պատասխանները... Անդրադառնալով Քրդստանի անխախության ճանաչման հարցին Գյոհար Բախշալիևան ասում է."Քրդստանը կարող է չճանաչվել որպես անկախ երկիր,քանի որ նրա հարևանները կտրականապես դեմ են դրան... " Պարզվում է,ըստ Գյոհվարի,որևէ ազգի կողմից ձևավորված անկախ երկիրը ճանաչում է գտնում,եթե նրա հարևաններն են ճանաչում կամ նրան լավ են վերաբերվում...Համոզված եմ,որ տիկին Գյոհվարը շատ քիչ օրինկաներ կբերի,քանի որ շատ պետություններ իրենց անկախությունը հռչակելուց հետո մեծ խնդիրներ են ունեցել հարևանների հետ...Գյոհվար խանումի համար դա անհասկանալի է,քանի Ադրբեջան անունով պետությունը սկուտեղի վրա է ստացել այդ անկախությունը... Հետագայում տիկին գիտնական-երեսփոխանը հիշեցրել է,որ քրդերը նաև աչք են դրել Ադրբեջանի տարածքների վրա՝պատճառաբանելով,որ ժամանակին Ադրբեջանի տարածքում եղել է Կարմիր Քրդստան ինքնավարությունը...Ու այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը...Ըստ Գյոհվարի,այդ ինքնավարության ստեղծումը և գոյատևումը ոչ մի կապ չունի քրդերի հետ..."Այո,20-ական թթ-ներին այդտեղ մի քանի հազար քուրդ է ապրել և բոլշևինկերը որոշել են նրանց համար քրդալեզու դպրոցներ բացել...Այդ տարածքի բնակչության ընդամենը 17% է քրդերեն խոսել...Սխալ կարծիք կա,որ Քելբաջարի,Զանգելանի,Կուբաթլուի և Լարինի շրջանի բնակիչները եղել են քրդեր...Դա այդպես չէ...Այդտեղ բնակվել են թյուրքեր և ոչ ոք չի տիրապետել քրդերենին...Պարզապես ժամանակին,հայերին հաջողվել էր համոզել բոլորին և նույնիսկ մեզ,որ այդտեղ հնուց բնակվել են քրդեր...",-զայրացած հայտարարել է Գյոհար Բախշալիևան... Նախ,ազերի ակադեմիկոսն անկեղծանում է,որ իրենք պատմություն չունեն և չգիտեն...Նրանք փաստերով չեն խոսում...Նրանց մոտ հնարովի է ամեն ինչ և համոզելու վրա է հիմնաված...Երկրորդը,կրկին հայերին է փորձում մեղադրել մի բանի մեջ,որի արդյունքում հայերը ևս տուժել են,քանի որ այդ Կարմիր Քրդստանը ձևավորվել է Արցախի պատմական տարածքում... Հիշեցնեմ,որ Արցախի Հանրապետության արևմուտքը քրդերով է բնակեցվել 16-17 դդ-ում պարսից Սեֆյանների կողմից,որոնց գլխավոր նպատակն է եղել թուլացնել Արցախի հայկական մելիքությունները և փոխել տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը...Դա նրանց կիսով չափ հաջողվել է...Մահմեդական զանգվածը դաշույնի պես մխրճվել է Արցախի և Սյունիքի մեջտեղը...Կոմունիստների ջանքերով 1923-29 թթ-ին ձևավորվեց Կարմիր Քրդստան մարզը Ադրբեջանի կազմում,որտեղ,ըստ անկախ տվյալների,որից ազերի ակադեմիկոսը կարող է շատ վատ զգալ իրեն,բնակչության 73 % կազմում էին քրդերը,իսկ 26 % ՝ ադրբեջանցիները...1926 թ-ի դրությամբ Կարմիր Քրդստանի բնակչությունը կազմել է 51200 մարդ...Ինչ վերաբերվում է քրդերի եկվոր լինելու փաստին,ապա դրան մանրամասն անդրադարձել է հայտնի խոհրդային գիտնական Ե.Պչելինան,ով 1924-ին մեծ ուսումնասիրություններ է կատարել Կարմիր Քրդստանում... Զարմանալ կարելի է...Ինչու՞ պետք է պատնական Հայաստանի տարածքը հայերը քրդերին նվիրեին և ազերիներին համոզեին,որ այդտեղ պատմանակնորեն քրդեր են բնակվել... Խեղճ արևելագիտություն,որ աշխարհում կա Գյուհվարի նման ակադեմիկոսներ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1460018350748776

    Կարդալ ավելին