• Արեգ Գևորգյան
  • Զինադադարը փխրուն երևույթ է։ Թե´արտաքին զինադադարը, թե´ ներազգայինը կողմերից մեկի անպատասխանատու մեկ քայլի պատճառով կարող է վերածվել լայնածավալ պատերազմի։ Ներազգայինը, սակայն, կարող է խախտվել նաև կողմերից մեկի անգործության հետևանքով։ Տվյալ դեպքում անգործությունը կարող է լինել բացառապես իշխանության կողմից, որը զինադադարը կդիտարկի ոչ թե որպես իր գործած սխալները ուղղելու հնարավորություն, այլ կընկնի պատրանքների գիրկը` կարծելով, թե զինադադարը հավերժ է և որ այն կկարողանա օգտագործել իր դիրքերն ամրապնդելու համար։ Ստացվել է այնպես, որ ընդդեմ արտաքին մարտահրավերի ներազգային համախմբման կայացման և պահպանման առյուծի բաժինն ընկած է իշխանությունների վրա, և այստեղ ամեն սխալ կարող է ծանր հետևանքների հանգեցնել: Հուսանք, որ նման սխլները կբացառվեն և Հայաստանը արտաքին դաշտում կկարողանա օգտագործել իր ողջ ներուժը:  ... Ապրիլիմեկյան իրադարձությունները փոխել են Հայաստանը: Նախաապրիլիմեկյան «ներողամիտ» հասարակությունն այլևս չկա: «Ներողամտության» համար Հայաստանը չափազանց թանկ գին է վճարել: Հասարակությանն այլևս պետք են կոնկրետ, շոշափելի քայլեր: ...Առաջին քայլը կարող է լինել ընդդիմության և քաղաքացիական հասարակության Ընտրական օրենսգրքի հետ կապված 5 պահանջների ընդունումը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aregface/posts/1176895935688818?notif_t=close_friend_activity¬if_id=1461144297378172 ...

    Կարդալ ավելին
  • Խաղաղապահների հարցին մի հատ ուրիշ կողմից էլ եկեք նայենք: Հատկապես, երբ սրա լավ կամ վատ լինելու քննարկումը՝ կարգավորման ընդանուր կոնտեկստից կտրած բարդ է ու մի քիչ արհեստական խոսակցության տպավորություն է թողնում: Բայց չխորանանք.... Խնդիրն էն ա, որ այս հարցը սեղանին միշտ եղել է, որպես ընդանուր կարգավորման պլանի մաս ու եթե չեմ սխալվում սրան ամենաուժեղ դիմադրողը Ադրբեջանն է եղել շատ պարզ պատճառով. խաղաղապահների առկայությունը բացառում է խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու ալիևյան պլանը: Ու եթե հիմա Ալիևը համաձայնվում է խաղաղապահների տեղակայմանը, ուրեմն ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ գործողությունները վերջնականապես սպանել են Ադրբեջանի Ղարաբաղը զենքով գրավելու հույսը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aregface/posts/1169295396448872?notif_t=close_friend_activity¬if_id=1460184089887683 ...

    Կարդալ ավելին
  • 4+4+4 բանակցությունների ձևաչափը քաղաքականի ու քաղաքացիականի համագործակցության լավագույն օրինակներից մեկն է.... Տարիներ շարունակ այս երկու ուժերը տարանջատելու ջանք չխնայած ՀՀԿ-ն պարտադրված է հաշվի նստել նրանց միասնական պահանջի հետ: Ու ինչքան էլ գոռգոռան ու փորձեն ինքնավստահ երևալ, ակնհայտ է, որ ՀՀԿ-ի վիճակը այս հարցով բավականին բարդ է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aregface/posts/1162241093820969 ...

    Կարդալ ավելին
  • Երբևէ մտածել եք, թե ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում ամիսը մեկ թիմ փոխողները: Երևի չեք մտածել: Սովորական դարձած երևույթների մասին մի տեսակ մտածելդ չի գալիս: Իսկ Հայաստանում թիմը գուլպայի պես փոխելը, ցավոք, դարձել է սովարական՝ առօրեական երևույթ: Սկզբից մի քաղաքական թիմի անդամ են լինում, հետո երկրորդի, հետո քաղաքացիական նախաձեռնության, հետո երրորդ քաղաքական թիմի և այդպես շարունակ: Ու պարտադիր ամեն նոր թիմում իրենց գործունեությունը ծավալելուց փնովում են իրենց նախորդ թիմին: Էս մարդիկ դժվար էլ հասկանան, որ նախորդ թիմի գործունեությունը հենց իրենց գործունեությունն է, որ դրան հայհոյելը նույնն է, ինչ քաղաքով շրջես ինքդ քեզ հայհոյելով: Դժվար է հասկանալ, որ թիմը դա առաջին հերթին ստանձնած պատասխանատվություն է, որը նորմալ երկրում ցանկացած հասարակական քաղաքական գործչի համար պետք է լինի բարձրագույն արժեքներից մեկը: Հասկանում եմ` կասեք, թե կյանք է, ամեն ինչ կարող է պատահել: Բայց եթե պատահել է, էլ ինչպես են փորձում մեզ համոզել, որ դա վերջին անգամն է ու էլ էդպիսի բան չի պատահելու, հատկապես, երբ դա առաջին անգամը չէ, երբ ձեր երկրորդ թիմին հայհոյում եք նույն խանդավառությամբ, որով հայհոյում էիք առաջին թիմին երկրորդում լինելու ժամանակ, երբ երկրորդ թիմում ձեր ճշմարտացիությունը ապացուցում եք նույն հրճվանքով, որով ապացուցում էիք առաջինում: Մենք ինչպես վստահ լինենք, որ մեկ անգամ արդեն իր թիմի, իր պատասխանատվության մասին կարծիք փոխողը չի անի դա երկրորդ, երրորդ, չորրորդ......... անգամ: Իսկ միգուցե խնդիրը ոչ թե թիմի, այլ ձեր մեջ է, ձեր չբավարարված հավակնությունների, ձեր բավարար գնահատված չլինելու, կարճ ասած, խնդիրը ձեր անձն է, որը մի քիչ չափից ավելին եք գնահատում: Գուցե խնդիրն այն է, որ ձեր պատկերացմամբ դուք պետք է լինեք ոչ թե թիմի անդամ, այլ թիմը պետք է ձեզ հարմարվի: Դուք ոչ թե թիմ փոխող եք, այլ թիմից թռնող, պատասխանատվությունից խուսափող: Դուք երբեք չեք կարող հաջողել ձեր գործում, որովհետև քաղաքականության մեջ թիմային աշխատանքը հաջողության կարևորահգույն երաշխիքներից մեկն է, իսկ դուք չեք պատկերացնում, թե ինչ բան է թիմը, դուք ամենալավը պատկերացնում եք ձեզ, ձեր դիրքը այդ թիմում, ձեր գործի նշանակությունը և ամբողջ աշխարհը, որ պտտվում է ձեր անձի շուրջ: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/aregface/posts/1151730001538745?from_close_friend=1&notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Բուն ընտրական պրոցեսի վերահսկողությունը, անկասկած, կարևոր գործիք է՝ ընտրակեղծիքները բացառելու գործում: Բայց չի կարելի թերագնահատել այդ գործին նպաստող Ընտրական օրենսգիրք ունենալու հնարավորությունը: Առաջին անգամ Հայաստանում Ընտրական օրենսգիրքի փոփոխությունը ձեռք է բերել նման հանրային հնչեղություն, որն ունի բոլոր հնարավորությունները վերաճելու լուրջ հանրային ճնշման: Սրան գումարած ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու գործում ընդդիմությունն ունի աննախադեպ միջազգային աջակցություն: Ստեղծված է իրական հնարավորություն իշխանությունների ընտրակեղծիքները գրեթե բացառող կամ առնվազն դրանք զգալիորեն նվազեցնող Ընտրական օրենսգիրք պարտադրելու համար: Կոնկերետ ժողովրդավարական ԸՕ ունենալու հարցում անհրաժեշտ է ընդամենը քաղաքական ուժերի, կազմակերպությունների, նախաձեռնությունների պարզ, ոչնչի չպարտավորեցնող միասնականություն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aregface/posts/1146693985375680 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն