• Վահագն Սարոյան
  • Տարածված ու բազմիցս ապացուցված պնդում կա հայերիս մոտ, միգուցե աշխարհում էլ են համոզվել դրանում, որ «ամեն ինչում հայերն առաջինն են»:  Առաջինը լինելու այդ երևույթը կյանքի բոլոր ասպեկտներում պրոյեկտելիս տեսնում ենք, որ դա բնավորության գիծ է: Ու այդ ազգային բնավորության գիծը դրսևորվեց նաև երեկ: Հայաստանը Եվրամիության հետ ԱլԳ շրջանակներում ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի ստորագրմանը նախորդող ամբողջ ժամանակահատվածում շատերը թերահավատորեն էին մոտենում այդ հարցին, զուտ գոնե միայն այն կտրվածքով, որ Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին: Տարիներ շարունակ նախագահի կողմից բարձրաձայնված և բազմիցս հայտարարված «և․․․և»-ի քաղաքականությունն այսօր այլևս իրողություն է: «Եվ․․․և»-ի քաղաքականությունը, ի դեպ, առաջարկվել է, դեռևս 2013թ.-ին, երբ ԵՄ-ն հրաժարվեց Հայաստանի հետ ստորագրել այն ժամանակվա համաձայնագիրը: Իսկ այսօր սա ձեռքբերում է թե՛ Հայաստանի և թե՛ ԵՄ-ի համար: Իսկ թե այս համաձայնագիրն իր դրույթներով հանդերձ գործառնական ու առարկայական ինչ օգուտներ կտա Հայաստանին, ցույց կտա ժամանակը: Առայժմ ֆիքսենք, որ սա կարևոր ու խոստումնալից քայլ էր: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1940069246033506 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանը սկսել է ազդել քաղաքակիրթ Եվրոպայի նյարդերի վրա: Ճիշտ է, այս սկանդալով նրանց չեն պատժելու ու սանկցիաներ չեն կիրառելու, բայց դե ինչպես տեսնում ենք եվրոպայի լռության բաժակը լցվել է ու սկսել են խոսել Ալիևին ավելի շատ նյարդայնացնող հարցից: Հիշեցնեմ, որ նախորդիվ Ալիևը կրկին հայտնվել էր կոռուպցիոն սկանդալի կիզակետում, օֆշորներում գրանցված ունեցվածքի առումով: Այս սկանդալային բացահայտումները ճիշտ է այսօր Ադրբեջանի վրա նշանակալի ազդեցություն չեն թողնի, սակայն սրանք կհամարվեն կոմպրոմատներ, որոնք կսկսեն միս ու արյուն ստանալ երբ եվրոպայի շահերը այդ ուղղությամբ սկսեն ակտիվ լինել:  «Եվրանյուզի» այս ռեպորտաժը պատմում է մամուլով շրջանառված սկանդալային բացահայտումների մասին: ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել Իլհամ Ալիևի և իր ընտանիքի կողմից փողերի լվացման փաստի առնչությամբ: Հայտարարությամբ Ադրբեջանի թիվ մեկ կառույցը, այսինքն Ադրբեջանը, այդ փաստերի բացահայտման և շրջանառության մեջ կոնկրետ մեղադրում է Ջորջ Սորոսին և հայկական լոբբիին: Սկզբում անդրադառնանք հայտարարության տեքստին, այնուհետև մեղադրանքներին: Նախ՝ հայտարարությունը հերքման նշանակության բառերով, սակայն եղելությունը հաստատող բովանդակությամբ տեքստ է: Հետաքրքիրն այստեղ այն է, որ հայտարարությամբ նախագահի «կանտորան» հերքում է Ալիևի ու իր ընտանիքի անդամների՝ այդ սկանդալային պատմության հետ որևէ կերպ առնչվելու և կապված լինելու հանգամանքը միայն, սակայն ոչ մի խոսք չի ասվում փաստերի կեղծ լինելու, ադրբեջանցի չինովնիկների կապվածության կամ այդ ամբողջ պատմության սխալ լինելու մասին: Այսինքն հայտարարությունը ինքնին հաստատում է հեղինակավոր պարբերականների հրապարակումներում առկա փաստերը: Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի նման երկրում 3 միլիարդ դոլար արժողությամբ գործարքները կամ նմանատիպ որևէ այլ գործողություն տեղի է ունենում բացառապես նախագահի իմացությամբ ու թողտվությամբ, ինչ-որ տեղ նաև նրա անմիջական «քավորությամբ», ապա ադրբեջանական նախագահականի համապատասխան գրասենյակը հաստատում է նաև Ալիևի առնչությունը այդ մութ գործարքներին: Լռությունն էս դեպքում ավելի արժեքավոր կդիտվեր: Ինչ վերաբերում է մեղադրանքներին, ապա Սորոսի հիմնադրամը մի փոքր ջանք եթե թափի Ադրբեջանին սևացնելու համար, ապա ոչ թե 3 այլ 333 միլիարդ դոլար չի բավականացնի այդ երկրի անունը վերականգնելու համար: Իսկ հայկական լոբբին եթե կարողանում է ադրբեջանցիների լվացած 3 միլիարդի փաստն օգտագործել և լվացող կողմի համար ժամանակի ու տարածության մեջ սկանդալային էֆֆեկտ ապահովել, ապա դրվատանքի խոսքերը չեն բավականացնի հայկական լոբբիին գովերգելու համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1829687983738300 ...

    Կարդալ ավելին
  • Ուժի գործադրումը ուժ է ծնում, բռնի ուժի գործադրումը՝ բռնի ուժ:  Դեպի ընտանիքը կողմնորոշված հասարակություններում բռնության երևույթը մերժվում է հասկանալի պատճառներով:  Իսկ այսօր ականատեսն ենք մի այլ իրողության, որի կանխարգելման համար ոչ թե պետք է մեղավորի ու անմեղի տիրույթում սահմանազատենք միմյանց, «էլ գող փիսո, էլ քաչալ շուն» որակումների ձևաչափով, այլ ուղղակի պետք է հանդարտվել, հանդուրժողականություն ու զսպվածություն դրսևորել և մերժել ցանկացած բռնություն:  Շատ կենցաղային օրինակներ կարելի է բերել բռնության պտուղի դառնությունն ապացուցելու համար:  Բռնի ուժով գողացված զարդը չես կարող կրել, անգամ եթե այն ամենագեղեցիկն է աշխարհում, բռնի գողացված հացն անգամ կուլ չի գնում, բռնի կերպով տված դաստիարակությունը ագրեսիվ է դարձնում երեխային, բռնաբարության արդյունքում ծնված երեխան լիարժեք ընտանիք չի ունենում. օրինակները շատ են ու մերժելի, սակայն այսօր էլ իրական են: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1742923495748083 ...

    Կարդալ ավելին
  • ԵԱՀԿ ՄԽ համանախագահները երեկ տարածած հայտարարությամբ «կողմերին կոչ են արել դիտարկել այն միջոցառումները, որոնք կհանգեցնեն լարվածության նվազմանը շփման գծում ու Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ միջազգային սահմանին»: Ուրեմն եթե կողմերից մեկը թքած ունի համանախագահների հայտարարությունների վրա, հայտարարած-չհայտարարծ, միևնույն է «իրենք իրենց էշի պեդալներն են ֆռացնում», մյուս կողմին ուղղակի մնում է անսալ համանախագահների հայտարարության այս հատվածին, ինչն էլ հետևողականորեն հայ զինվորն անում է: Ի գիտություն ԵԱՀԿ ՄԽ հարգարժան համանախագահներին՝ Հայկական զինված ուժերը դիտարկում են բոլոր այն միջոցառումները, որոնք հանգեցնում են շփման գծում ու Հայաստանի և ԱդրԲԵԵԵջանի միջև միջազգային սահմանի լարվածության նվազեցման համար: Ինչ վերաբերում է լարվածության նվազեցում ձևակերպմանը, ապա, մեր մեջ ասած, թե շփման գծում և թե սահմանին երբեք լարվածությունը չի նվազել: Հետաքրքրական է, միջնորդների այդ ձևակերպումը, այն առումով, որ նրանք փաստում են, որ կա լարվածություն, չեն հավատում, որ լարվածությունը երբևե կբացառվի, ուստի նվազագույնի վրա են խաղադրույք անում և օգտագործում են «նվազեցնել» բառը: Ինչ խոսք, նվազեցնելը վատ չէ, ըստ էության, սակայն միջնորդների առաքելությունն այս փուլում տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված միջոցառումներն են ու հետևողական աշխատանքները կողմերի հետ, թե միասնական և թե առանձին-առանձին: Իսկ արդյունքում ունենում ենք անատամ հայտարարություն և լարվածության աճ: Ինչ որ մի բան պետք է փոխել, բաներ կան որ արդեն չեն աշխատում: ՄԽ մանդատի հարցում որոշակի բաներ պետք է փոխել: Իսկ մինչ այդ, մնում է փաստել, որ ևս մեկ անգամ համանախագահները ապացուցեցին, որ իրենց գոյությունը ձևով ցանկալի է, իսկ բովանդակությամբ անբովանդակ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1728802557160177 ...

    Կարդալ ավելին
  • Առաջնագծում խրամուղիների անվտանգության ամրացմանը մեծապես նպաստում է հողով կամ ավազով լցված անպիտան անվադողերը:  Այս օրերին մի շարք նվիրյալներ տարբեր «վուլկանիզացիաներից» հավաքում են այդպիսի անվադողերը, որպեսզի ուղարկեն առաջնագիծ: Ու բանից պարզվում է, որ այդ անպիտան անվադողերը մեր հայրենի «վուլկանիզատորները» վաճառում են: Պատկերացնո՞ւմ եք: Վաճառում են, տեղեկանալով որ դրանք տարվում են սահման, ու ամեն մի անվադողի համար պահանջում են 30 դրամ: Մեկը լինի հարցնի՝ «ապեր ձեր տան աղբն էլ ե՞ք վաճառում աղբահանության աշխատակիցներին»: Այս քայլը առնվազն տականքություն է, սեփական մաշկը վաճառող ամեն ինչից օգուտ ման եկող անհոգի վաճառականություն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1697000520340381 ...

    Կարդալ ավելին
  • Մի կողմից Ադրբեջանը սպառազինվում է, մյուս կողմից բռնաբարում է զորքի բարոյահոգեբանական վիճակը` մահապատժի ենթարկելով սեփական զինվորներին... Զաքիրին առողջություն երկար կյանք որ հասցնի հիմնահատակ ավիրի բանակ կոչվածը... «так держать» Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1688698824503884 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանական զինուժի պահվածքը ավելի շատ նման է ժողովրդական մի առածի՝ «Երբ կատվի գլուխը քոր է գալիս, պոչով քսմսվում է չոբանի փետին»:  Հիմա երբ էդ ոչխարանմանների «գլուխները քոր է գալիս», սահմանում մի սադրանք են կազմակերպում ու մի հատ «գրողի չափալախ» ստանալուց հետո սկսում են վայնասուն բարձրացնել: Զաքիրը հլա քնից չի արթնացել, երեկ էն «ճռիկ» ուղղաթիռով կոլեգիայի նիստ էր անցկացնում, որ արթնանա, մի չալաղաջ սուտ էլ իրա կողմից կհորինեն, կշրջանառեն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1684094018297698 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը Ալիևի գլխավորությամբ շարունակ հոխորտում է ռազմատենչ հայտարարություններով՝ ասելով, որ քարը քարին չեն թողնի, կօգտագործեն իրենց ռազմական ամբողջ ներուժը և այլն, և այլն (մարազմը չափելու տոնոմետր չկա), մինչդեռ մոռանում են, որ այդ նույն ապրիլյան դեպքերի ժամանակ օգտագործել են ռազմական ամբողջ ներուժը և տվել 1000 զոհ ու 2000 վիրավոր (մեջբերումը Արցախի ՊՆախարար Լ.Մնացականյանի հայտարարությունից):  Գուլիևներ ու Հասանովներ, Ալիևներ ու Մամեդյարովներ և այլն, այսուհետ ռազմատենչ հայտարարություններ անելուց առաջ հիշեք այդ 3000 ընտանիքներին, նոր խոսեք:  Մի նկատառում ևս. Ադրբեջանում հասարակության ձայնը հնչեցնում են միմիայն զինվորականները: Սա կասկածի տեղիք է տալիս, արդյոք հասարակություն այնտեղ գոյություն ունի՞...  Ադրբեջանի հասարակությունը համաձա՞յն է արդյոք Գուլիևի, Հասանովի հայտարարությունների հետ ռազմական ճանապարհով խնդիր լուծելու վերաբերյալ: Ադրբեջանական հասարակությունը պատրա՞ստ է պատերազմելու, պատրա՞ստ է ևս 3000 կամ ավելի ընտանիքներ դժբախտացնելու:  Փաստն այն է, որ պատրաստ չէ:  Մնացածը՝ զորավարժություն, քարոզչություն, սպառազինություն և այլն, բանտիկներ են, որոնք հեշտությամբ ժամանակի ընթացքում ինքնուրույն քանդվում են: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1665925626781204 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանը «էն գլխից» էլ Ռուսաստանին չի վստահել ու քամահրանքով է վերաբերվել: Այդ մասին են խոսում Հեյդար Ալիևի անկեղծ հայտարարությունները ԱՄՆ նախագահ Քլինթոնի հետ հանդիպման ժամանակ: Ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալությունը հրապարակել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի և ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի զրույցից հատված: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը, Հեյդար Ալիևը նշում է հետևյալը. «Ադրբեջանի համար առավել բարդ հիմնախնդիրը ԼՂ հակամարտությունն է: Ես Ձեզ ներկայացրի մանրամասները հանդիպման ժամանակ: Այդ մենք ենք ցանկացել, որպեսզի ԱՄՆ-ն դառնա Մինսկի խմբի համանախագահ: Մենք շատ ջանք ենք ներդրել դրա համար: Մենք ձեզ ավելի շատ ենք վստահում, քան որևէ մեկին, և կարծում ենք՝ ԱՄՆ-ն կարող է ավելի մեծ դերակատարում ունենալ, քան որևիցե մեկը: Նույնիսկ երեխաները Ադրբեջանում հավատում են նախագահ Քլինթոնին»: Մինչ Հեյդարի խոսքի օճառային ու քծնախառը հատվածին անդրադառնալը նշենք, որ սույնով Իլհամի հայրը փաստել է, որ Ադրբեջանը չի վստահում Ֆրանսիային և Ռուսաստանին, ավելին՝ ՄԽ համանախագահներից հույսը կապում է միայն ԱՄՆ-ի հետ: Իսկ որդի Ալիևի հայտարարություններից, մասնավորապես՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ու նրանց վստահել-չվստահելու, ԼՂ հակամարտությունը ներքին հարց համարելու, ամեն առիթով Մինսկի ձևաչափը քարկոծելու վերաբերյալ, համոզում են, որ Հեյդարը անկեղծ է ասել այդ ամենը կամ անկեղծության բավականին չափաբաժին եղել ասվածի մեջ, քան լիարժեք քծնանքն է: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանի տրամադրությունները եռանախագահներից ոմանց առաջնահերթություն տալու հարցով բավականին փոխվել են Հեյդարի անակնկալ մահից հետո, իսկ թե ինչը կամ ով է նպաստել դրան, հայտնի չէ... Այսպիսով՝ գոնե մեզ համար փաստենք, որ Ադրբեջանը երբեք էլ չի թաքցրել ռուսական ազդեցության գոտուց դուրս գալու իր ցանկությունների և ամեն հնարավոր առիթով հոխորտալու, քամահրական դիրքորոշում հայտնելու առումով, և ինչպես դեպքերն ու իրադարձությունների զարգացումներն են ցույց տալիս, այդ դիրքորոշումը չի փոխվել, եթե չհաշվենք ռուսական սպառազինության առքուվաճառքով պայմանավորված «բարեկամությունը»: Թե այս «մեսիջից» ռուսական կողմում ինչ հետևություններ են արել, կարելի է միայն կռահել ու ենթադրություններ անել: Փաստն այն է, որ Ադրբեջանը ինչքան էլ քծնում է այս կամ այն նախագահի հետ հանդիպման ժամանակ, այնուամենայնիվ, չի թաքցնում իրողությունը, ինչը և հայտարարվել է Հեյդարի շուրթերով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1640994529274314 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն