• Արմեն Խաչիկյան
  • Արդյո՞ք ուսանողների հեռացմամբ իրավունքների խախտում եղել է, թե ոչ։ Ուսանողները համալսարանից հեռացվել են 21 և ավելի կրեդիտ պարտք ունենալու պատճառով, ինչը նշանակում է, որ նվազագույնը 5 առարկայի քննություններն ու լուծարքները չեն հանձնել։  5 առարկա չստանալու դեպքում բուհից պահանջել շարունակել կրթությունը անարդար է մյուս ուսանողների հանդեպ, ովքեր գիշեր-ցերեկ սովորում են և իրենց կողքին չսովորողներին տեսնելով` կորցնում են սովորելու ցանկությունը։  Սկզբունքը հետևյալն է.  համալսարան կարող են ընդունվել շատերը, բայց ոչ բոլորը պետք է ավարտեն։  Բուհն ավելի լայն հնարավորություն է տալիս սովորելու և կրթություն ձեռք բերելու համար, սակայն ուսանողը պետք է ուսման ընթացքում յուրաքանչյուր կիսամյակ քննություններով ապացուցի, որ ինքն արժանի է հաջորդ կիսամյակ տեղափոխվելու։ Որքանո՞վ է ընդունելի, որ մայր բուհի ուսանողը պարբերարար լուծարքներով անցնի հաջորդ կիսամյակ և շարունակի կրթությունը։  Ներկայումս, առանց այն էլ ոչ պրոֆեսիոնալ աշխատաշուկայում, չեմ ցանկանում տեսնել իրենց գործին չտիրապետող մասնագետների, ովքեր լուծարքներով սովորել ու դիպլոմ են ստացել։ Անարդար է, երբ լավ սովորող ուսանողներն ու չսովորողները ուսման ավարտին ստանում են նույն դիպլոմը։  Քննություններ հանձնելն այդքան էլ դժվար չէ, անհրաժեշտ է կարգին սովորել և ծնողների չարչարանքը ջուրը չգցել։ Մինչդեռ հենց ուսանողների ծնողները դժգոհում են, որ հեռացման վերաբերյալ ծանուցում չի եղել։ Միանշանակ ծանուցման համակարգը գերազանց չի գործում, բայց նույնիսկ չծանուցելու դեպքում, մի՞թե ուսանողները չեն իմացել, որ պարտքեր ունեն ու վտանգի առջև են կանգնած։ Լավ սովորե՛ ք ոչ թե լուծարքեր չունենալու և կրթական խնդիրներից զերծ մնալու, այլ որակյալ մասնագետ դառնալու համար։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.khachikyan/posts/1443880592315914 ...

    Կարդալ ավելին
  • Ապրիլյան պատերազմի հերոս Սասուն Արեգի Վարդանյանն է: Հրամանատարական դիտակետից ԴՇԿ գնդացրից ոչնչացրել է հակառակորդի զինծառայողներին, որոնք բարձրանում էին Գյուլիստանի ուղղությամբ: Ռազմական գործողությունների սկսելուն պես մոտ 30 կիլոգրամ է կշռող գնդացիրը դրել է ուսին ու կրակ բացել հակառակորդի ուղղությամբ՝ կանխելով հակառակորդի հարձակումը: Արդյունքում ուսի շրջանում ստացել է թեթև վնասվածք, քանի որ զենքը երբեք նախատեսված չի եղել այդպես կրակելու համար: Սասունը հաճելի զրուցակից է, խելացի ու կիրթ սպա, ռազմական գիտելիքներ ու հրամանատարական ձիրք ունեցող զինվորական է: Խիստ, պահանջկոտ, միևնույն ժամանակ հոգատար և սրտացավ հրամանատար: Նա անձնվեր պահվածքով պաշտպանել է մեր սահմանները և մենք նրան ենք պարտական մեր խաղաղության համար: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=1038766216160689&set=a.189667811070538.35830.100000819610299&type=3 ...

    Կարդալ ավելին
  • Զրուցում եմ ապրիլյան պատերազմի ընթացքում հերոսացած Մարտական խաչ շքանշանի ասպետների հետ: Նրանք հետախույզ են դրա համար դեմքերը տեսնել չի կարելի, բայց նրանց կատարած մարտական սխրանքը պետք է իմանա յուրաքանչյուրը: Նրանք մերօրյա խաղաղության և հաղթանակած պատմության կերտողներն են: Նրանք ռազմական գործողությունները սկսելուց անմիջապես հետո իրականացրել են հետախուզական ռազմական գործողություններ, որի արդյունքում հակառակորդը տվել մեծ քանակության մարդկային և ռազմական տեխնիկայի կորուստներ: Նրանք համեստորեն են պատմում անիրական թվացող ռազմական գործողությունների մասին՝ թե ինչպես հետ շպրտեցին ու ոչնչացրին ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին, ինչպես արագորեն սանձեցին հակառակորդի պարտադրած պատերազմն ու անցան պաշտպանության:  Այսօրվա խաղաղության համար պատրական ենք նրանց, որոնց դեմքերը նույնիսկ չենք կարող տեսնել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.khachikyan/posts/1038016849568959 ...

    Կարդալ ավելին
  • Շնորհավոր անկախության տոնը. Շնորհավոր նրանց տոնը, ովքեր չեն բռնաբարում անկախության արժեքը ու չեն ոտնահարում անկախության կերտողների արժանապատվությունը:  Շնորհավոր նրանց տոնը, ովքեր դեռևս պայքարում են հանուն ակախության պահպանման: Առնետի մտածողությամբ ստրուկները մինչև այսօր էլ թալանում ու հարստահարում են, արժեզրկում ու ոչնչացնում են անկախության շնորհիվ ձեռք բերված արժեքները, հանգիստ նայում են մարդկանց աչքերին ու գետինը չեն մտնում: Շնորհավոր նրանց անկախության տոնը, ովքեր թքած ունեն վերը նշված տականք ու անբարոյական տեսակի մարդկանց վրա: Շնորհավոր նրանց տոնը, ովքեր անկախ են !! Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.khachikyan/posts/1033194796717831 ...

    Կարդալ ավելին
  • Ապրիլյան պատերազմում և դրանից առաջ մեր զինվորների կատարած մարտական սխրանքների, անսահման քաջության և նույնիսկ խենթության հասնող մարտական ոգու մասին մեր հասարակությունը լիարժեք տեղեկացված չէ: Մենք չգիտենք, որ վաղը մեր կողքով քայլելու է 20 տարեկան այն երիտասարդը, ով մահվան մասին մոռացած վազում էր դեպի իրեն հարազատ դարձած բլինդաժը, որպեսզի թույլ չտա թշնամուն՝ հերթական վայրագությունն անելու ու անարգելու իրեն եղբայր դարձած զինակցին: Մենք չենք պատկերացնելու, որ միևնույն լսարանում սովորում է այն հերոսը, որ խոցեց հակառակորդի ուղղաթաթիռը՝ կանխելով հնարավոր հսկայական կորուստները: Այսպիսի դեպքերը շատ շատ են: Որոշ դրվագներն առավել ֆանտաստիկ են, քան մարտաֆիլմերի երևակայելի սյուժեները: Այս մասին մենք տեղյակ չենք, երբեմն հենց իրենք չեն բարձրաձայնում: Եվ պարտադիր չէ, որ մարդուն առհավետ կորցնելուց հետո նոր գնահատել նրա իրական արժեքն ու հայրենանվեր անձնազոհությունը: Ցավոք, շատ դեպքերին է բնորոշ <գնա մեռի, արի սիրեմ> արտահայտությունը: Մենք այլևս պարտավոր ենք ճիշտ գնահատել նաև ողջ մնացած հերոսներին, ովքեր ապրում են մեր կողքին և համեստորեն լռում են իրենց կյանքի հերոսական դրվագների մասին: ‪#‎Arstakh‬, ‪#‎NkrMil‬, ‪#‎NKpeace‬, ‪#‎ArtsakhStrong‬ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/armen.khachikyan/posts/1032435463460431?__mref=message ...

    Կարդալ ավելին
  • Մինչև ապրիլյան պատերազմը զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին ևս պետք է համապատասխան ուշադրություն ցուցաբերել: Հրադադարից մինչև 2016թ-ի ապրիլընկած ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով շփման գծում, ցավոք, զոհվել և վիրավորվել են մեր քաջ հայորդիները, սակայն տարբեր հանգամանքներից և պատճառներից ելնելով նրոնց ընտանիքներից ոչ բոլորն են ստացել այն պետական և հասարակական աջակցությունը, որը հնարավոր եղավ ցուցաբերել վերջին շրջանում: Որոշ դեպքերում, դեռևս լիարժեքորեն չի լուծվել Արցախյան պատերազմին մասնակցած, վիրավորված և նույնիսկ զոհված ազատամարտիկներին և նրանց ընտանիքներին սոցիալական և բարոյահոգեբանական աջակցության հարցերը: Պետության և հասարակության ուշադրությունը պետք է կենտրոնացնել հանուն հայրենիքի անդառնալի կորուստ ունեցած բոլոր ընտանիքներին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.khachikyan/posts/1030904246946886?pnref=story ...

    Կարդալ ավելին
  • Մինգեչաուրի ջրամբարի պատնեշներում ջրի հոսքեր են, ինչը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, այս մասին ասել է Ադրբեջանի բնապահպանության եւ բնական հարստությունների նախարարը:  Ջրամբարի պահող պատնեշը փլուզվելու դեպքում ադրբեջանի տարածքի կեսից ավելին կմնա ջրի տակ, իսկ բազմաթիվ շրջաններ կզրկվեն էլեկտրաէներգիայից: Ադրբեջանի բնազդաբար ինքնաոչնչացումը սկսվել է: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/armen.khachikyan/posts/1026079337429377?__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանում պահեստազորայինների հավաք է հայտարարվել: Հազարավոր ահաբեկիչներ ու վարձկաններ են միացել ադրբեջանական զորքերին: Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կասկածելի հանգիստ է, մինչդեռ սահմանի ողջ երկայնքով ռազմական տեխնիկայի և մարդկային ռեսուրսների աննախադեպ կուտակումներ են: Այս իրավիճակում անհրաժեշտ է դրսևորել պատրաստակամություն, լինել միասնական և խուճապի չմատնվել: Մենք պետք է յուրաքանչյուր պահի պատրաստ լինենք մեր ուժերը մոբիլիզացնելու ու կենտրոնացնելու պաշտպանության համակարգի ուղղությամբ: ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՎԱՍՏԱԿԵԼ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.khachikyan/posts/1021125687924742 ...

    Կարդալ ավելին
  • Վանաձորն այսօր, ցավոք, ծանր վիճակում է. Հայաստանի մեծությամբ 3-րդ քաղաքում կաթվածահար են եղել ոլորտներ, որոնք նախկինում առաջատար ու հեռանկարային էին համարվում: Անկախությունից հետո Վանաձորի քիմիական արդյունաբերությունը տարիներ շարունակ չի ստացվում վերագործարկել: Պատճառները շատ են ու բազմաբնույթ, իսկ մեղավորներ փնտրելն ապարդյուն է և անօգուտ: Նույն վիճակում է նաև թեթև արդյունաբերությունն ու  մեքենաշինական արտադրությունները։ Արդյունաբերական քաղաքին արդյունավետ կառավարում է անհրաժեշտ, ինչպես նաև քաղաքական կամք և սրտացավ վերաբերմունք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.khachikyan/posts/986533928050585?__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն