• Կիլիկիա Հայաստան
  •   Կուսակցության համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշի վերջին հայտարարությունը, կապված Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ, խորհրդարանում HDP-ի հայտնվելու մասին, առաջացրել է դժգոհություն կուսակցության ազգությամբ թուրք անդամների մոտ: Այս պառակտումը խորը հիմքեր ունի, սակայն կարծես թե այն արդեն դարձավ հանրությանը հասանելի ինֆորմացիա միայն Դեմիրթաշի այս հայտարարությունից հետո: Հաճախ կուսակցության համար կարևոր հարցերի քննարկումներին քուրդ HDP-ականները չէին հրավիրում թուրք HDP-ականներին, որը դառնում էր միջկուսակցական բևեռների առաջացմանը: Կարծում եմ, որ շուտով ականատես կլինենք թուրքերի անդամկցության դադարեցմանը, իսկ եթե կուսակցությունը մնա բացառապես քրդերի վերահսկողության տակ, ապա կմեծանա նրա գործունեության արգելման վտանգը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/648534912193120 ...

    Կարդալ ավելին
  • Դե քանի որ Էրդողանը երեկ ուշ երեկոյան հրավիրել էր գերագույն ռազմական խորհրդի նիստ, իմ ուշադրությունից չէր կարող վրիպել դա , ու ես պիտի իմանայի թե ինչ են խոսել քննարկել, գոնե մի թեթև : Էրդողանը ավելացրել է բրիգադների թիվը (չեմ ասի քանիսով) , փոխել է մի քանի բրիգադների հրամանատարներին (չեմ ասի, թե որ բրիգադներին և ումն է նշանակել) , ինչպես նաև հնարավոր պատերազմի մասին խոսել:  Իսկ թե ինչու՞ չեմ մանրամասնում ունեմ պատճառներ: Պետության հաշվին սնվող հսկայական հետազոտական հիմնադրմաների աշխատակիցները փոխանակ գործով զբաղվեն, նստած ֆեյսում ստատուսներից նյութեր են կազմում ու ամսվա վերջում էլ վարչապետին, կամ այլ ղեկավար մարմնին զեկուցում իրենց «աշխատնքի » արդյունքը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/647615045618440 ...

    Կարդալ ավելին
  • Անկեղծ ասած, մի պահ ուզում եմ մի ժամով վերնա օրենքի երկիր կոչվածը ու գնամ ոստիկանների մուռը հանեմ...  Էս ուր ենք հասել, մտնեն ոստիկանական բաժին ու ոստիկաներին ծեծեն: Համեմատելու չի, բայց հարյուր հազարանոց ցույցերի ժամանակ մի ոստիկան անգամ չտուժվեց ցուցարարների կողմից, ոստիկանական բաժանմունքների դեմ այդքան ցույց եղավ ու մի դռան բռնակ անգամ չկոտրվեց: ԱՄՆ-ի դեսպանատանը կոչ եմ անում հանդես գա հայտարարությամբ , քանի որ ՀՀ-ի օրենքի ներկայացուցիչ են ծեծել անհայտ սեռի ներկայացուցիչները: Թե՞ դա ՀՀ-ի ներքին գործնա ու էլ չունեն մեր գործերին խառնվելու: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/647046112342000 ...

    Կարդալ ավելին
  • Թուրքիայում վաղ առավոտվանից խուճապային տրամադրություն է բնակչության շրջանում: Բնակչությունը բանկերից հանում է ավանդները, քանի որ շաբաթ և կիրակի օրերին լուրեր են տարածվել, որ Թուրքիայի իշխանությունը մտադիր է արտարժույթով ավանդները փոխել ազգային արժույթով՝ առանց հաշվի առնելու ավանդատուի կարծիքը: Այս լուրը կիրակի երեկոյան մեկնաբանել է Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաք Ալբայրաքը: Նա ժխտել է այդ լուրի իսկությունը և մեղադրել ԱՄՆ-ին նմանատիպ քարոզչություն իրականացնելու համար: Նախարարի ելույթից հետո՝ գիշերը, լիրան կտրուկ արժեզրկվել է՝ անցնելով 7 լիրայի սահմանը և դառնալով 7.26 լիրա մեկ դոլարի դիմաց: Առավոտյան, սակայն, սկսեց վերադառնալ նախկին դիրքին և 6.8 սանդղակի վրա կանգնեց մինչև բանկերի բացվելը: Եվ ահա գրեթե մեկ ժամ է , ինչ լիրան նորից սկսեց անկում գրանցել: Այս պահին մեկ դոլարը 7 լիրա է, մեկ եվրոն՝ 7.9 լիրա: Կենտրոնական բանկից հայտնել են, որ պետությունը չի խառնվելու այս խաղին, և որ շուկան ինքնակարգավորվելու է շուտով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/644993769213901 ...

    Կարդալ ավելին
  • 2014 թ.-ի հունվարի 1-ի լույս 2-ին գիշերը կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հենց այստեղից (առաջին նկար) վարում է հերոսական մարտ վիրավոր վիճակում՝ թշնամու դիվերսիոն խմբին, որն աննկատ մտել էր դիրք՝ պատճառելով մեծ վնասներ: Արմենը զոհվում է՝ փրկելով ընկերների կյանքն ու դիրքը:  Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/641789899534288 ...

    Կարդալ ավելին
  • Աշխարհը միշտ քրդերին օգտագործել է ի շահ իրեն: Եթե թերթենք պատմության էջերը, ապա շատ հետաքրքիր դեպքերի կհանդիպենք: Չցանկանալով գրառումս ծանրաբեռնել՝ բերեմ մի քանի փաստեր, որով աշխարհը ցանկացել է Թուրքիայի հետ ջնջել հայկականը քրդականի միջոցով: Այսպիսով՝ թուրք-պարսկական պատերազմի ժամանակ թուրքերը, ցանկանալով հայերից ապահովագրվել, փորձում են պատնեշ ստեղծել՝ քրդերին նվիրաբերելով Հայաստանի հողերը: Բիթլիսցի քուրդ մոլլա Իդրիսին թուրքերը նվիրում են Մծբինից մինչև Դերսիմ ընկած տարածքը (Դիարբեքիր): Թուրքերն անհատույց սեփականության իրավունքով քրդերին են նվիրում հայապատկան տարածքներ Տիգրիսի ակունքների մոտ, ինչպես նաև քրդական ցեղեր են տեղափոխվում Էրզրում և Հայաստանի այլ բնակավայրեր: Թուրքերից հետ չի մնում Անգլիան: Պատահական չէր, որ 19-րդ դարում Անգլիան Էրզրումում իր հյուպատոսին շատ ժամանակ համարում էր Քրդստանի հյուպատոս: Ռուսաստանը նույնպես հետ չէր մնում, և քաղաքական գործիչները, մտավորականները, ռազմական գործիչներն Էրզրումի շրջանն անվանում էին Հյուսիսային Քրդստան, Բիթլիսի (Վանի) շրջանը` Հարավային Քրդստան: Ընդհանուր առմամբ, սրան դեմ չէին թուրքերը, քանի որ վերջապես կարող էին ազատվել պատմական հիմքով Արմենիա անվանումից, իսկ Քրդստան շինծու, առանց պատմական հիմքերի տեղանվան ժխտումն արդեն հետագայում ավելի հեշտ է լինելու: Պետք է փաստեմ նաև, որ 1920թ.-ին Հայաստանն ու Արցախն իրար կապող տարածքը՝ ներկայիս Քաշաթաղի շրջանը, բոլշևիկները անվանեցին Կարմիր Քրդստան, ու դա ձգվում էր մինչև հյուսիս՝ Քարվաճառ: Դրանով բոլշևիկները, խաբվելով թուրքերից, փորձում էին Արևմտյան Հայաստանում ստանալ քրդերի համակրանքը: Դե քանի որ այնտեղ այլևս հայեր չէին մնացել, ովքեր համարվում էին ռուսների դաշնակիցը, փորձում էին արդեն սիրաշահել քրդերին:  Սակայն Թուքրիան կարծես թե իր հաշվարկներում սխալվեց՝ իր լռությամբ տալով համաձայնություն Քրդստան տեղանվանը, քանի որ այսօր ունի թիվ մեկ վտանգը՝ ի դեմս հենց Քրդստանի ու քրդական հարցի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/637612089952069 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանը իրավունք չունի մեկ րոպե անգամ շունչ քաշի բանակաշինության հարցում: Վաղ թե ուշ մեր տարածաշրջանում շատ լուրջ աշխարհաքաղաքական վայրրվերումներ են լինելու: Պետություններ կմասնատվեն, նորերը կառաջանան, միյուսները իրենց տարածքները կավելացնեն ու դրան պատրաստ լինելու համար մենք պետք է ունենանք ամեն րոպե ու վարկյան արդիականացվող բանակ...   Հ.Գ. Թուրքերը հայտնում են, որ ունեն 37 վիրավոր, ովքեր վիրավորվել են Սիրիայի կողմից արձակված հրթիռների հետևանքով... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/522857194760893 ...

    Կարդալ ավելին
  • Հունվարի 20-ի լույս 21-ի գիշերը Սիրիայի տարածքից թուրքական Քիլիս քաղաքի վրա արձակվել է առնվազն հինգ հրթիռ:  Լուսադեմին սիրիական Աֆրին քաղաքի վրա են հարձակվել Թուրքիայի աջակցությունը վայելող « Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը: Թուրքիան դադարեցրել է բոլոր հեռարձակումները և ուղիղ եթերները որոնց արբայնակային հեռարձակումը իրականացվում է թուրքական արբանյակներով: Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/kilkiahayastan/posts/522373001475979 ...

    Կարդալ ավելին
  • Թուրքիան խաղում է ԱՄՆ-ի նյարդերի հետ: Հիմա էլ փորձում է խանդի տեսարաններ սարքել: Թուրքիայի ԳՇ պետը գնացել է Ռուսաստանը Աֆրինի վրա հարձակվելու վերաբերյալ քննարկում անցկացնելու համար: Իսկ վարչապետ Յըլդըրըմը հարցազրույց է տալիս ՝ ասելով, որ ԱՄՆ ահաբեկիչներին զինում է, ինչը դուր չի գալիս Թուրքիային:  Վստահ եմ, որ Թրամփը բամփելու է Թուրքիային ու դա հեչ պարտադիր չի, որ լինի ռազմական միջամտության ձևով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/521046058275340 ...

    Կարդալ ավելին
  • Ամեն դեպքում Վիգենը էն մարդնա, ով կարողացավ հայկազին հորդորել աշխատանքից ազատման դիմում գրի... Հույս ունեմ, որ հաջորդ ՊՆ նախարարն էլ էնքան դուխ կունենա, որ հայկազազգիներին կունեզրիկի դատ ու դատարանով... Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/kilkiahayastan/posts/519251311788148 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/DgVDL2KCp45t6uG4Anem.jpg

    Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրն ավարտվում է հայ-ռուսական հարաբերություններում լարվածությամբ: Թեև այդ լարվածությունն առավել ակնառու դարձավ վերջին մի քանի շաբաթների ընթացքում` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` ներհայաստանյան զարգացումների մասին բավականին կոշտ հայտարարությունից հետո, սակայն ոչ պաշտոնական մակարդակում այն զգացվում էր Փաշինյանի վարչապետության առաջին օրերից`չնայած սկզբնական շրջանում հնչող պաշտոնական հայտարարությունների դրական բնույթին:  Ռուսական կողմի գործողությունները Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամանակ և դրանից հետո վկայում են, որ Սոչիում վարչապետին, ով խորհրդարանում ղեկավարում էր ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթաց նախաձեռնած «Ելք» դաշինքը, չի հաջողվել Մոսկվային համոզել, որ իր այդ դիրքորոշումները վերանայված են, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունում հետքայլ չի լինելու: Ռուսական կողմի ընկալումներով՝ իրենք մտահոգությունների համար լուրջ հիմքեր ունի: Դրանցից է, օրինակ, կարևորագույն պաշտոններում Փաշինյանի կողմից հակառուսական հայացքներով աչքի ընկած ակտիվիստներին նշանակելը, որոնցից «ամենատպավորիչներից» էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի նշանակումը: Ըստ մամուլում հայտնված չճշտված տեղեկությունների` Մոսկվայի մոտ այնքան մեծ է անվստահությունը վերջինիս անձի նկատմամբ, որ արգելել է ՀԱՊԿ և ԱՊՀ երկրների միջև փոխանակվող գաղտնի տեղեկատվությունը տրամադրել ՀՀ ԱԱԽ քարտուղարին:  Բավականին հետաքրքիր է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի շուրջ ստեղծված իրավիճակը: ԱՊՀ միջկառավարական խորհրդի նիստին վերջինիս մասնակցությունից հետո ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին գործընկերների պահանջով ստիպված եղավ մասնակցել վարչապետը, չնայած որ դա իր պաշտոնի համար ցածր ձևաչափ էր: Արարատ Միրզոյանը նույնիսկ չկար Փաշինյանի գլխավորած պատվիրակությունում, ինչը լուրջ հարցեր է առաջացնում:  ՀՀ նոր իշխանությունների մյուս գործողությունը, որը Մոսկվայի մոտ մեծացրել է անվստահությունը, առանց նախնական քննարկումների համանախագահ երկրների կամ համանախագահ երկրներից ոչ բոլորի հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում նոր տարրեր մտցնելու ՀՀ իշխանությունների փորձն է, ինչին ականատես եղանք մայիսի 9-ին Ստեփանակերտում և հունիսի 1-ին Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ վարչապետ Փաշինյանի ելույթներում: Ռուսական կողմը հայաստանյան իշխանությունների այս «բացթողմանը» շտապեց ոչ պաշտոնական արձագանք տալ: Ռուս հանրային, քաղաքական գործիչների, փորձագետների այցը 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լելե Թեփե նաև ազդանշան էր, որ Ղարաբաղյան հակամարտության համատեքստում չհամաձայնեցված, անկախ գործողություններ, որոնք կարող են վնասել գործընթացին կամ ունենալ բացասական ֆոնային ազդեցություն վերջինիս վրա, կարող են անել նաև ռուսները: Ռուսական կողմի անվստահության մյուս պատճառը ՆԱՏՕ գագաթնաժողովին, այնուհետև զորավարժություններին Հայաստանի մասնակցությունն է: Իհարկե, սա առաջին անգամը չէր, երբ Հայաստանը մասնակցություն էր ունենում ՆԱՏՕ միջոցառումներին, սակայն հայ-ռուսական հարաբերություններում անվստահության առկայության պայմաններում այս գագաթնաժողովին մասնակցությունն առանց ռուսական կողմի հետ սլաքները ճշտելու Մոսկվայում դրական չընկալվեց: Հետաքրքիր է, որ ինչ-որ «զուգադիպությամբ» դրան հետևեցին Փանիկի դեպքերը, երբ ռուսական ռազմաբազան «առանց նախազգուշացման» զորավարժություններ սկսեց` վախեցնելով գյուղի բնակիչներին: Սա, ակնհայտորեն, որոշակի մեսիջներ էր պարունակում` ուղղված ՀՀ իշխանություններին: Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական զարգացումների, մասնավորապես նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ աղմկահարույց դատական գործերին ռուսական կողմի կոշտ արձագանքին, ապա նշենք, որ Մոսկվայում դրանք ինչ-որ տեղ դիտվում են նաև որպես ՌԴ դեմ ուղղված քայլեր: Ընդ որում, Խաչատուրովի դեպքում ոչ թե վերջինիս անձն է պայմանավորում ռեակցիան, այլ զբաղեցրած պաշտոնը. Խաչատուրովն, այսպես կոչված, «Պուտինի ՆԱՏՕ»-ի գլխավոր քարտուղարն է, և առանց ռուսական կողմին տեղեկացնելու, այդ պաշտոնից նրա հեռացման հարցը նախապես կարգավորելու Խաչատուրովի նկատմամբ դատական գործընթաց սկսելը Ռուսաստանում դիտում են որպես «ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ զարգացնող Հայաստանի» կողմից թիրախավորված հարված ՀԱՊԿ հեղինակությանը: Պատահական չէ, որ այս դեպքերից հետո ռուսական լրատվամիջոցները սկսեցին գրել` Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարումների դադարեցման մասին, որն, իհարկե, պաշտոնապես հերքվեց, սակայն պարզ է, որ Ռուսաստանն այլևս չի բացառում Հայաստանի հետ հարաբերություններում նման գործիքակազմի կիրառման հնարավորությունը: Իսկ ռուսական կողմի ավելի «շոշափելի նախազգուշացումն» այս օրերին տեսնում ենք Լարսում, երբ արագ փչացող սննդամթերքով բեռնված հայկական բեռնատարները ստիպված են լինում օրերով հերթ կանգնել ռուսական անցակետն անցնելու համար: Խնդիրը կարելի կլիներ մեծ հոսքերով բացատրել, միայն թե հայ վարորդները միանգամայն այլ տպավորություն ունեն, բացի այդ՝ ՌԴ-ում ՀՀ հյուպատոսի միջամտությունը խնդրին ևս խոսում է, որ Լարսի մի քանի կիլոմետրանոց հերթերը բնավ տեխնիկական խնդիրներով չեն պայմանավորված:  Նշենք, որ Ռուսաստանից ոչ պաշտոնական աղբյուրներով զգուշացնում են նաև գազի գների բարձացման մասին, քննարկվում է աշխատանքային օրենսգրքում համախատասխան փոփոխությունների նախագիծը, որը կարող է ազդել այդ թվում նաև Ռուսաստանում աշխատող տասնյակ հազարավոր հայերի վրա, և սրանք ռուսական կողմի տնտեսական ազդեցության միակ լծակները չեն:  Այս համատեքստում բավականին հետաքրքիր է Հարավկովկասյան երկաթուղու շուրջ ստեղծված իրավիճակը. օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԵԿ-ը դիմակավորված անձանց ուղեկցությամբ մտել է Հարավկովկասյան երկաթուղի և, ինչպես նշում է երկաթուղու ղեկավարությունը, Հայաստանի օրենսդրության խախտումներով խուզարկություն է իրականացրել, առգրավել է փաստաթղթեր, ինչը չէր կարող չվրդովեցնել ռուսական իշխանություններին, քանի որ երկաթուղու կառավարումը հանձնված է Ռուսաստանին։ Հուսանք՝ խնդիրը հարթվել է օգոստոսի 15-ին Հարավկովկասյան երկաթուղու տնօրեն Սերգեյ Վալկոյի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ. բոլորս հասկանում ենք, թե ինչ նշանակություն ունի երկաթուղին Հայաստանի համար: Նման պայմաններում մենք խնդիր ունենք Վրաստանի կամ Ուկրաինայի սցենարը չկրկնելու համար ձեռնարկել գործողություններ, որոնց ռիսկերը նախապես լավ հաշվարկված և չեզոքացված կլինեն: Կարիք ունենք արտաքին քաղաքական հարցերում լինելու ավելի ընկալելի, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև մյուս երկրների հետ հարաբերություններում: Կարծես թե այս հարյուր օրվա ընթացքում որևէ գիծ դեռևս անդառնալիորեն անցած չէ: Այս մասին է խոսում, օրինակ, առաջին հայացքից ոչ էական թվացող վերաբերմունքը, որը ռուսական կողմը ցուցաբերեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողության և դրան նախորդած համերգի ժամանակ. եթե վարչապետ Փաշինյանը Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ նստած էր երրորդ շարքում՝ Հյուսիսային Կորեայի ԱԺ նախագահի կողքին, ապա Արմեն Սարգսյանը` առաջին շարքում՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողքին, ինչպես ենթադրում է դիվանագիտական արարողակարգը ռազմավարական գործընկերների պարագայում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/klara.abgarian.9/posts/148642326039090

    Կարդալ ավելին