• Արսեն Ջուլֆալակյան
  • Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, միջազգային սպորտի վարպետ Արսեն Ջուլֆալակյանն դստեր հետ: ...

    Կարդալ ավելին
  • Ցավոք սպորտը գրեթե միշտ անկանխատեսելի է... Եվ չկա ոչ մի երաշխիք,որ ամեն ինչ ճիշտ անելու դեպքում արդյունքը կլինի դրական։ Ինչևէ, լավագույնը դեռ առջևում է։Սպասեք նոր հաղթանակների՝էլ ավելի ուժեղ ու տպավորիչ։ Ինչպես կասեր լեգենդար Ալին- I ll show you how great I am!!! Երկու բառով պետք է անդրադառնամ նաև մեր նոր օլիմպիական հերոսներին,քանի որ մամուլն ու մեդիան պատահական կամ մտածված շատ հաճախ թերի կամ բաձարձակ սխալ է ներկայացնում այդ սխրանքը կերտողներին։ Հասկացեք հարգելիներս,երբ հարցազրույցներ,նկարահանումներ, ուղիղ ռեպորտաժներ կամ նման տիպի այլ բաներ եք անում,ոչ թե դա արեք նրանց հետ,ովքեր տեսախցիկ,բարձրախոս,ձայագրիչ են ման գալիս,որ քցվեն վրեն կամ դեմը,այլ փնտրեք և գտեք արժանիներին,ովքեր իրենց ամբողջ գիտակից կյանքը,առողջությունը,ժամանակը,մի խոսքով ամեն ինչը տվել են այդ գործին՝սպորտին։ Դա վերաբերում է և՛ մարզիկներին, և՛ առավել ևս մարզիչներին(արժանի),ում շատ հաճախ շատերը մոռանում են,կամ հիշում ոչ անհրաժեշտ չափով։ Թե չէ ստացվում է բոլորիս քաջ ծանոթ ժողովրդական խոսքը «սանատորիա գնացողի» մասին... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsen.julfalakyan/posts/1340602245959551 ...

    Կարդալ ավելին
  • Այսօրվա մեզ համար շատ կարևոր Եվրոպայի առաջնության եզրափակիչի մասին...մասնագիտական։ Հիանալի,100% մշակված,հղկված տակտիկա է ընտրված դատավորների համար՝ ռուսների հետ գոտեմարտելու դեպքում։ Առաջին հայացքից ոչ մասնագետը չի հասկանում,թե որտեղ էր կողմնապահությունը... իրականում ինչ է կատարվում.անկախ մարզիկների ակտիվությունից՝միշտ առաջինը պատժվում է ՈՉ ռուս մարզիկը.արդյունքում-թարմ,չքրտնած վիճակում ռուս մարզիկը ռեալ հարձակվելու առավելություն է ստանում,իսկ քանի որ նրանք բոլորը բարձրակարգ մարզիկներ են,ոչ պատահական,հիմնականում վաստակում են որոշ միավորներ։ Դրանից հետո 3-4 րոպե բառացիորեն ընկնում ես հակառակորդիտ հետևից,բայց անարդյունք ոչինչ,կամ էլ վերջին 40 վայրկյանին առավելագույնը մի դիտողություն,որը նման հոգնածության պարագայում գրեթե դեր չի խաղում։ Խոսքերիս ապացույցն է իմ ու Արթուրի 3-4 գոտեմարտը ռուս մարզիկների հետ(երկուսիս հիմնական հակառակորդների)։ Սա ուղղակի,որ երկրպագուներին պարզ լինի,իսկ կազնակերպիչներն էլ(որոնք հաստատ կկարդան) չմտածեն,թե իրանք այնքան «շուստռի» են,որ ոչ մեկ չի հասկանում... հ.գ. էն որ կատաղությունից չգիտես ինչ անես էլ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsen.julfalakyan/posts/1212857012067409?notif_t=notify_me ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/P33sUKersBlLyvdeDT8n.jpg

    Ադրբեջանի պաշտպանության նախարարի և երկրի նախագահի հարաբերություններն արդեն մեկ տարի է, ինչ լարված են, ու պատճառն ապրիլյան մարտերի ժամանակ Հասանովի ինքնագլուխ որոշումներն էին: Կասկածներ կան, որ առաջին ձախողված դիվերսիան կատարվել է հենց Հասանովի հրամանով ու նրա գլխավորությամբ: Դրա արդյունքում զոհվեցին բազմաթիվ ադրբեջանցի զինվորներ և երկու ուղղաթիռ օդ բարձրանալուն պես խփվեցին հայկական զինված ուժերի կողմից: Այս ամենից հետո զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր փորձում փրկել իրավիճակը, այնուհետև գործողությանը խառնվում է նաև Իլհամ Ալիևը: Դեպքերից հետո ավելի են սրվում նախարարի ու շտաբի պետի հարաբերությունները, Ալիևն էլ իր հերթին սկսում է մտածել Հասանովի պաշտոնանկության մասին ու նրա տեղում տեսնում է զինված ուժերի շտաբի պետին: Հիմա երկու գեներալներն իրար միս են ուտում նախարարի աթոռի համար: Հասանովը նաև անհանգստացած է, որ պաշտոնանկությունից հետո կարժանանա լրտեսների ճակատագրին: Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է 400 ադրբեջանցի լրտեսից, որոնց մեջ կան և զինվորականներ և քաղաքացիական անձինք: Զինվորականների մեծ մասին տանից փախցրել ու տարել են անհայտ ուղղությամբ: Ընտանիքի անդամներին էլ հայտնել են, որ իրենց որդիները լրտես են եղել ու պատժվել են դրա համար՝ սպանվել են: Զինծառայողների մեծ մասը, ովքեր բացահայտվել են, լրտես Հասանովի շրջապատից են: Ճիշտ է պաշտոնապես Հասանովը չի հայտարարվի լրտես, բայց մեծ է հավանականությունը, որ աթոռը թողնելուց որոշակի ժամանակ հետո նրան նույնպես անհայտ ուղղությամբ կտանեն Մադաթ Գուլիևի ԱԱԾ զորքերը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1485472101501521

    Կարդալ ավելին

Քաղաքականություն