• Ռուբեն Վարդազարյան
  • Կուբան մինչև մարքսիստական հեղափոխությունը և Կաստրո եղբայրների դիկտատուրան եղել ա լատինական Ամերիկայի ամենառաջադեմ ու հարուստ երկիրը. մեկ շնչին հասնող ՀՆԱ-ով 3-րդը արևմտյան կիսագնդում: Իհարկե՝ ինչպես բոլոր լատինամերիկյան երկրներում, Կուբայում նույնպես, սպիտակ՝ եվրոպական արմատներով հարուստների, միջին խավի և մեծամասամբ սև կամ խառնարյուն աղքատների միջև կար լուրջ կենցաղավարական տարբերություններ, որը վերջիններիս փիս կատաղեցնում էր, և հենց դրանից էլ օգտվելով՝ կոմունիստները նստում են նավը, գաղտնագողի գալիս, խաբում քյասիբ գյուղացիությանը, հեղափոխություն անում ու իբր բարի պրոլետարիական հավասարություն հաստատում (ինչպես և միշտ ա լինում կումունիստների դեպքում): Արդյունքում, եթե մինչև էդ բնակչության մի մասն էր միայն վատ ապրում, ապա արդեն մարքսիստական Կուբայում անխտիր բոլորը խրվեցին հինգ անգամ ավելի ծանր ու հավիտենական քաքի մեջ, դե՛ բացի Կաստրո եղբայրներից իհարկե:  Արդեն 50-60 տարի ա անցել էդ էշ հեղափոխությունից, ախպերիկ, բայց միևնույն ա, Կուբայում ինչքան հնարավոր նորմալ բան կա՝ աշխատող ու ֆունկցիոնալ բան կա, էդ բոլորը կապիտալիստական Կուբայից ժառանգածն ա: Կոմունիսնտերի թեթև ձեռքով ժամանակին դրախտ հիշեցնող կղզին դառավ սովի ու զրկանքների արգելանոց: Լիքը նորմալ մարդիկ. արվեստագետներ, բիզնեսմեններ ու քաղաքական գործիչներ, լողալով, ճամփին մեռնելով, փախան երկրից ու փրկություն գտան Մայամիում, որտեղ և հիմա բնակվում են չեգեվարաներից փախած մեկ միլիոն կուբացիներ բաներ: Գրեթե նույնը տեղի ա ունենում հարևան Վենեսուելայում Նյութի աղբյուր` https://www.facebook.com/karmir.rubenik/posts/1262266020503644 ...

    Կարդալ ավելին
  • ՔԱՆԻ-ՔԱՆԻ-ՔԱՆԻ Որևէ մեկը կարող է՞ ինձ ասել՝ Տաթևի ճոպանուղուց հետո, Հայստանում ի՞նչ լուրջ ներդրում ա արվել տուրիստական ենթակառւոցվածքները բարելավվելու կամ գոնե բարեկարգելու ուղությամբ: Հը՞: Քանի՞ նոր ճանապարհ ա կառուցվել դեպի դժվարհասանելի, բայց գեղատեսիլ վայրերը: Սևանում քանի՞ լողափ ու լողափին հարակից տարածք ա մաքրվել ու բերվել ինվեստիցիոն գրավիչ տեսքի: Քանի՞ նոր համերգասրահ ու թանգարան ա՞ բացվել երկրի տարբեր քաղաքներում: Քանի՞ մեծ բացօթյա ամառային փառատոն ա կազմակերպվել՝ արտասահամանցի երաժիշտների մասնակցությամբ: Քանի՞ գյուղ գիտեք, որտեղ գոնե գլխավոր փողոցի բոլոր տների ֆասադները ռեստավրացվել են, տանիքները ռեստավրացվել են, մայթերը ժամանակակից տեսք են ստացել ու փռվել ա սալահատակ, հետն էլ մի չորս հատ աութենտիկ ռեստորան ու կրեատիվ գյուղական հոսթել ա բացվել: Քանի՞ հատ ժամանակակից ատրակցիոնների պարկ ա բացվել երկրում: Քանի՞ հատ նոր դելֆինարիում կամ ակվապարկ ա բացվել մարզերում: Լիքը հետաքրքիր քարանձավներ ու լեռնային ակտիվ հանգստի գոտիներ կան՝ քանիսի՞ համար են ժամանակակից տուրսիտական ուղիներ մշակվել, լուսավորություն ապահովվել, մարքետինգ ու PR արվել, հարմարավետ ավտոկանգառներ ու սար մագլցելու անվտանգ ենթակառուցվածքներ ներդրվել: Քանի՞, հը՞, կայծակն ինձ վառի, հարցնում եմ՝ քանի՞: Քանի՞ ամրոց ա վերկանգնվել, տո թեկուզ ավերակների հիման վրա՝ քանի՞ ամրոց ա կառուցվել, էդ նոր կառուցած ամրոցի մասին քանի PR լեգենդ ա հորինվել ու մշակվել, որ արդյուքնում ամրոցը դառնա շահութաբեր պատմամշակութային ատրակցիոն: Ես չեմ հիշում նման բան: Կամ ի՞նչ տեսակ հարկային և օրենսդրական ռեֆորմներ են արվել տուրիսատական ոլորտը գրավիչ դարձրնելու համար: Հը՞: Վերջապես՝ քանի՞ համաշխարհային մակարդակի տուր-օպերատոր ա մտել Հայաստան: Քանի-քանի-քանի...էսպես կարող եմ մինչև վաղը գրել ՔԱՆԻ: Գրողը կկի, ախր տուրիզմ զարգացնելը մենակ քարուքանդ գեղերի մեջ պոռճական ու ռաբիզ հյուրանոցներ սարքելով չի է, ախր դա մի ահռելի ու բարդ ինդուստիա է, որը մեծ պրոֆեսսիոնալիզմ ու գիտական մոտեցումներ ա պահանջում: Ախպերիկ, դե հիմա ասեք - քանի՞ նման պրոֆեսսիոնալ կա Հայաստանում:  Շմայսն ա, թե՞ Հասմիկ Պողոսյանը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karmir.rubenik/posts/1102471239816457 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն