Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Գարիկ Ղուկասյան
  • Վերջին շրջանում բավականին լրջորեն սկսել եմ հետաքրքրվել համաշխարհային մեծության ֆուտբոլի մարզիչներով՝ուսումնասիրելով այն մարզիչների ցանկը ,ովքեր հիմա առանց աշխատանքի են:Հատկապես ուզում եմ առանձնացնել Մյունխենի Բավարիայի նախկին գլխավոր մարզիչ՝Հաինկեսին և Բիլբաոյի նախկին գլխավոր մարզիչ Բիելսային:Չնայած այն հանգամանքին ,որ գերմանացի մասնագետը հայտարարել է ,որ ավարտում է մարզչական գործունեությունը միևնուն է Հայնկեսը շարունակվում է մնալ բունդես լիգայի մի շարք ակումբների սեփականատերերի դիտակետում:Ինչ վերաբերում է արգենտինացի ՝Բիելսային ապա նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Կիևի դինամոյի ղեկավարությունը:Հիմա շատերին կհետաքրքրի ինչու եմ խոսում այս մարզիչների մասին:Իմ կարծիքով այս երկու մարզիչներից ով էլ ,որ լինի իդիալական տարբերակ է մեր ազգային ընտրանու համար:Թե Հաինկեսը ,թե Բիելսան իսկապես թոփ 10 -ի մարզիչներ են և վստահ եմ կարող են մեր ընտրանուն հասցնել բաղձալի արդյունքների:Առավել հակված եմ Բիելսայի տարբերակին:Բոլոր այն ակումբները ,որը մարզել է Բիելսան ուղակի հիյանալի ,դինամիկ ֆուտբոլ են ցուցադրել և որ ամենակարևորն է այս մարզչին հաջողվում է ոչինչից ստեղծել ամեն ինչ:Հիշենք Բասկերի ցուցադրած խաղը ,այն ինչ անում եին եվրոպա լիգայում(հասնելով եզրափակիչ) և Իսպանիայի առաջնությունում:60 ամյա մասնագետը մարզչական կարիերան սկսել է Արգենտինական օլդ բոյզի երիտասարդական ակումբից ,աշխատել է օլդ բոյզի գլխավոր թիմում ,որպես գլխավոր մաչզիչ ,գլխավորել է մեքսիկական Ատլաս և Ամերիկա ակումբները,արգենտինկան Վալես Սարսֆիլդը:1998 թվականին Բիլսան տեղափոխվեց եվրոպա և գլխավորեց Էսպանյոլը,այնուհետև նույն թվականին գլխավորեց Արգենտինայի ազգային ընտրանին ՝1998-2004թթ,հետո գլխավորեց մեկ այլ Լատինա ամերիկյան հավաքական ՝Չիլի 2007-2010թթ:2011-2013 գլխավորեց Բիլբաոն,2014-2015-ին Մարսելի օլիմպիկը:Ահա թե ինչպիսի հարուստ մարզչական փորձ ունի Մարսելո Բիելսան: Հիմա կոչ-պահանջով դիմում եմ ՀՖՖ նախագահ Ռ.Հայրապետյանին: Պարոն Հայրապետյան հորդորում եմ Ձեզ վերջ տալ եսասիրությանը ,ամբիցյաներին և վերջապես Ձեր անձնական շահը ցածր դասել մեր ընտրանու անունից:Ֆուտբոլը Ձեր սեփական տիրույթը չէ և այն մի խառնեք բիզնեսի հետ ,վերջապես կատարեք ազգանվեր աշխատանք ,կամ լքեք ՀՖՖ նախագահի պաշտոնը կամ էլ ազգային հավաքականի ղեկը վստահեք գրագետ ,փորձառու ,համաշխարհային մեծության արտասահմանցի մարզչի՝լինի դա Հայնկենսը,Բիելսան,Դի Կանյոն ,Մաթեուսը,Ֆինկը ,թե մեկ ուրիշը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=847228502089803&id=100004079828172 ...

    Կարդալ ավելին
  • Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2015 թվականի իր առաջին հանդիպումն անցկացրեց,ընկերական խաղում ուժերը չափելով Բելառուսի հետ:Ինչպես և ակնկալվում էր չկար խաղ,չկար ֆուտբոլ:Պարոն Հայրապետյան գոնե հիմա հասկանում եք ,որ ամբիցիաներով առաջնորդվելու ժամանակ չէ,որ այսօր մեր ոսկե սերունդը սկսում է իրեն աստիճանաբար սպառել և նման ֆուտբոլ խաղալու միակ մեղավորը հենց Դուք եք:Ձեր խոսքում բազմիցս եք նշում ,որ դուք է ,որ պիտի միջամտեք հավաքականի գործերին ,դուք եք ,որ պետք է որոշեք ով հրավիրվի հավաքական և ով ոչ:Վատաբանում եք Մովսիսյանին ,Արզումանյանին ,մեղադրում դավաճանության մեջ,ասում եք չեն նվիրվում ,ֆուտբոլ չեն խաղում և հիմա ինչ է ստացվում այսօրվա խաղի ժամանակ այդ ,որ ֆուտբոլիստն էր խաղում?այդ որ ֆուտբոլիստն էր իրեն կոտորում խաղադաշտում?անգամ Հենոն իր հնարավորությունների 40 տոկոսով էր հանդես գալիս ՝չնայած այդքանն ել բավական էր ,որ լիներ լավագույնը:Այժմ խոսենք հարձակման գծի ֆուտբոլիստների մասին:Մանուչարյան Էդգար ,խաղը սկսեց մեկնարկային կազմում և ամբողջ խաղի ընթացքում գոնե մեկ անգամ դեպի դարպասը չկարողացավ հարվածել,Գեղամ Ղադիմյան փոխաևինման դուրս եկավ երկրորդ խաղակեսի միջնամասում և նույնպես ոչինչով աչքի չմնկավ ,ասեմ ավելին այն հարձակվողը ով չի կարողանում վազել ,արագացումներ կատարել ապա հարձակվող կոչվելու իրավունք չունի,Սարկիսով Արթուր՝նույնպես փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում և նույնպես ոչինչով աչքի չնկավ:Հիմա եկեք այս մեր երեք հարձակվողներին համեմատենք Մովսիսյանի հետ:Նախ Մովսիսյանը բարձրից եկած բոլոր գնդակների համար հավասար պայքար է մղում ցանկացած մրցակցի հետ,հետո բավականին ամուր է կանգնում ոտքերի վրա,տիրապետում է փայլուն տեխնիկայի ,արագավազ է,տիրապետում է հուժկու հարվածների,իսկ այս ամենը չկա մեր այս երեք տղաների մոտ:Եթե ասնգամ Մովսիսյանը քայլում է խաղադաշտում միևնույն է Հայաստանի բոլոր ժամանակների թիվ մեկ հարձակվողն է:Հաջորդ անրադարձս վերաբերում է կիսապաշտպանությանը:Միայն Մխիթարյանով անհնար է արդյունքի հասնել ,ամբողջ խաղի ընթացքում մեր կիսապաշտպանների մոտ ոչինչ չստացվեց,կարելի է ասել եկած գնդակը ուղակի առաջ եին ուղարկում:Հիմա պաշտպանության մասին :Լավ էր ,որ մրցակիցը նման թույլ որակներով հարձակման գիծ ուներ:Մեր պաշտպանությունը ևս ոչինչով աչքի չնկավ ,ամբողջ խաղի ընթացքում մեր պաշտպանները երևի 15-20 անգամ գնդակը ետ փոխանցեցին դարպասապահին,ինչից և կարելի է հասկանալ ,որ ուղակի խուսափում են գնդակ ընդունելուց ,գրոհ կազմակերպելուց:Եվ վերջապես անրադառնամ դարպասապահներին:Այո Հայկական ֆուտբոլի թիվ մեկ դարպասապահին փոխարինելը մեծ պատիվ է և պիտի խոստովանեմ,որ Բեգլարյանին հաջողվեց գրագետ խաղ ցուցադրել և գոնե Բերեզովսկու հրաժեշտի խաղում անառիկ պահեց սեփական դարպասը: Հիմա արդեն գլխավոր մարզչի մասին:Անգամ Բերնար Կազոնիյի նման մարզչի օրոք մենք նման դժգույն հանդիպում չեինք ունեցել:Չկար մարզչի ձեռագիրը,չկար մոտիվացիա,չկար համախմբվածություն ,չկար խաղային սխեմա: Հարգելի պարոն Հայրապետյան ասացեք խնդրեմ ,նման կազմով ,նման խաղով ,նման գլխավոր մարզիչով ինպես ենք խաղալու Դանիացիների ,Լեհերի Ռումինացիների հետ?ինչ է ?այս տարի ևս պետք է երազանքի հավաքական լինենք անգամ ոչ ֆուտբոլային երկրների համար: Պարոն Հայրապետյան վերջապես հասկացեք ,որ դուք քանդում եք Հայկական ֆուտբոլը ,որ Դուք ֆուտբոլը պատկերացնում եք Փյունիքի ելույթներով:Վերջապես թողեք ֆեդերացիայի նախագահի պաշտոնը ,զբաղվեք բիզնեսով ,մեր ֆուտբոլը ,ֆուտբոլիստներին մի դարձրեք Ձեր բիզնեսի ոլորտներից մեկը: Հեռացեք Հայրապետյան ,ՀԵ-ՌԱ-ՑԵՔ.... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=842262765919710&id=100004079828172 ...

    Կարդալ ավելին
  • Մարտի 24-ին համաշխարհային ֆուտբոլը ունեցավ մեծ կորուստ: 68 տարեկան հասակում կյանքից հեռացավ լեգենդար ֆուտբոլիստ` Յոհան Կրուիֆը: Հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստը տառապում էր քաղցկեղով,որը հանդիսացավ մահվան պատճառ: <<Թռչող հոլանդացին>>իր կայրերայի ընթացքում հասել է անհավանական արդյունքնների, թե ակումբային ֆուտբոլում, թե ազգային ընտրանու կազմում: Հոլանդացի լեգենդը երեք անգամ նվաճել է <<ոսկե գնդակ>> 1971,1973,1973 թվականներին: Հոլանդացին անհավանական արդյունավետությամբ է հանդես եկել ազգային ընտրանու կազմում, անցկացրած 48 հանդիպումներում խփելով 33 գնդակ: Իսկապես Յոհանը նոր, որակ մտցրեց համաշխարհային ֆուտբոլում և արագություն, տեխնիկա, ֆիզիկական բարձր պատրաստականություն:  Ցավակցում եմ բոլոր ֆուտբոլասերներին, Յոհանի հարազատներին, ընկերներին, մտերիմներին:  ՆՆջիր խաղաղությամբ սիրելի Կրոիիֆ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=841448729334447&id=100004079828172 ...

    Կարդալ ավելին
  • Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առանցքային խաղացողներից մեկը ավարտեց կարիերան հավաքականի կազմում:Խոսքս վերաբերում է Արզումանյանին ում մեջ խոսեց ինքնասիրությունը ,թասիբը :Հիմա շատերը կսկսեն քնադատել ,բայց ես լիովին համաձայն եմ Արզումանյանի հետ ,միգուցէ ամպագոռգոռ հնչի ,բայց Հայրապետյան ազգանունը ուղակի աղետ է հայկական ֆուտբոլի համար և համագործակցել այդ մարդու հետ համարում եմ անմտություն:Եվ հատկանշականը Հայրապետյանի տարածած պատասխան հայտարարությունն է :Ինչ է նշանակում Արզումանյանը հասկացավ խոսքերիս իմաստը:Լավ ասացեք խնդրեմ Դուք ,երբ եք հասկանալու ամբողջ հայ ազգի ասածի իմաստը?երբ եք ավարտելու հայկական ֆուտբոլի կործանման գործնթացը? Մեր ընտրանին բացի այն ,որ չունի Բերեզովսկուն արժանի փոխարինող հիմա արդեն նաև չունի կենտրոնական պաշտպան,նաև ընդգծված հարձակվող:Կեցցեք պարոն Հայրապետյան .... Այսպես շարունակվելու դեպքում Հայրապետյան-Սուքիասյան համագործակցությունը մեր հավաքականին կդարձնի <<աշխարհի չեմպիոն>>: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=831606513652002&id=100004079828172 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/dOubOTkTUuj2U2oDKPJU.jpg

    Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից կարող ենք տեղեկանալ, որ 2017 թվականի հունվարին Հայաստանում արձանագրվել է 6,5 տոկոս տնտեսական ակտիվություն: Բնականաբար, հիմնվել մեկ ամսվա տվյալների վրա սխալ կլինի, սակայն ուսումնասիրելով մի շարք այլ գործոններ ևս՝ կարող ենք փաստել, որ այս տարի տնտեսության «կազդուրման» հավանականությունը բավականին բարձր է: Ինչ վերաբերում է պղնձի միջազգային գներին, ապա դրանք ներկայումս հատել են 6 հազար դոլարի սահմանագիծը և անհամեմատ բարձր են նախորդ տարվա ցուցանիշներից, ինչը շատ կարևոր է Հայաստանի՝ որպես այդ տեսակ գունավոր մետաղը արտահանող երկրի համար: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Հայաստանը ստիպված էր ավելացնել գունավոր մետաղների արդյունահանման ծավալները՝ ֆինանսական մեծ հոսքերի կորուստ չունենալու և նախկին ցուցանիշների բալանսը պահելու համար: Դրական միտում է առկա նաև արտահանման ոլորտում: Պատճառներից մեկն այն է, որ բացասական միտումները ՌԴ շուկայից նվազել են: Ինչ վերաբերում է ներքին շուկային, ապա այստեղ պետության կողմից տնտեսական գործունեության պայմանների բարելաման, գործարար միջավայրի ակտիվացման, բիզնես-ծրագրերի կենսագործման ուղղությամբ ձեռնարկած քայլերը ևս կարող են զարգացնել տնտեսությունը: Հստակ կանխատեսում անելը շատ բարդ է, բայց այն, որ այս տարվա համար նախատեսած մի քանի հարյուր միլիոն դոլար բյուջե պարունակող ծրագրերը ազդեցություն կունենան տնտեսության վրա, դա փաստ է: Ոչ պակաս կարևոր է բանկային համակարգի բարեփոխումները, որոնք ուղղակիորեն կարող են ազդել տնտեսվարողներին ներդրումային քաղաքականության վրա: Ավելի բարենպաստ պայմաններով վարկավորումը կարող է «ստիպել» ներդրողներին ավելացնել իրենց կապիտալը բիզնես միջավայրում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=179353035891311&id=100014498460492

    Կարդալ ավելին