Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Արման Մելիքյան
  • Մինսկի խմբի համանախագահները կողմերից պահանջում են վերսկսել բանակցություններն առանց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ԵԱՀԿ դաշտային առաքելության լիազորությունների ընդլայնման, փոխվստահության միջոցների և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ որոշումների կատարումը որպես նախապայման առաջադրելու: Մեծ հաշվով՝ հենց հայկական կողմին է ասվում, որ վերջինս պետք է համաձայնվի վերադառնալ բանակցային սեղանի մոտ անկախ այն բանից, որ նախկինում՝ ապրիլյան պատերազմի արդյունքում առաջացած ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխհամաձայնեցված որոշումները հակառակորդը մերժում է կատարել: Սա առնվազն տարօրինակ է, քանի որ եթե պաշտոնական Բաքուն համանախագահների մասնակցությամբ ընդունված այս որոշումներն է հրաժարվում կատարել, ապա ի՞նչ երաշխիք կա, որ ալիևյան վարչակազմը կկատարի այս ձևաչափով ապագայում ընդունվելիք որևէ այլ որոշում: Կարելի է ասել, որ համանախագահների վերջին հայտարարությունն իմաստազրկում է պաշտոնական Երևանի մասնակցությունը բանակցային գործընթացին: Ստեղծված իրավիճակում համանախագահների պահվածքն առնվազն խտրական է հայկական կողմերի հանդեպ: Հանուն արդարության ստիպված եմ ասել նաև, որ այս իրավիճակը ձևավորվել է նաև մեծապես հայ բանակցողների քաղաքական մոտեցումների կիսատպռատության ու անսկզբունքայնության արդյունքում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/892855004183525 ...

    Կարդալ ավելին
  • Կիսելյովին տված հարցազրույցում ուշագրավ էր պարոն Սարգսյանի այն պարզաբանումն, ըստ որի կարգավորման գործընթացի համատեքստում որևէ բախում չկա տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացման սկզբունքների միջև: Իսկապես, տարածքային ամբողջականության անձեռնմխելիության սկզբունքը խախտված կարելի է համարել միայն որևէ երկրի կողմից տվայալ պետության հանդեպ արտաքին ագրեսիայի իրականացման պարագայում, մինչդեռ երբ երկիրը մասերի է տրոհվում ծայր առած ներքին հակամարտության հետևանքով, ապա այդ դեպքում ուժի մեջ կարող է մտնել ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Առ այսօր հայկական կողմերի պահվածքը, դժբախտաբար, այնպիսին է եղել, որ հնարավորություն է տվել Ադրբեջանի իշխանություններին նենգափոխել հակամարտության էությունը և դրա զուտ ներքին կոնֆլիկտ լինելու ձևաչափը վերածելու միջպետական՝ Ադրբեջան-Հայաստան ձևաչափի: Ասվածի համատեքստում կարելի եզրակացնել, որ վերջին շրջանում իր միջնորդական ջանքերն ակտիվացրած ռուսաստանյան դիվանագիտությունը փորձում է "տարածքներ խաղաղության դիմաց" բանաձևի հիման վրա ապահովել կարգավորման իր համար նախընտրելի տարբերակը, որի գործարկման դեպքում կպահպանի ազդեցության լծակները Հայաստանի հանդեպ և ամուր հիմքերի վրա կդնի նաև իր ռազմական ներկայությունը Ադրբեջանի տարածքում: Ավելի ճիշտ՝ Արցախում, որը կշարունակի համարվել Ադրբեջանի մաս և, միաժամանակ, չի ենթարկվի պաշտոնական Բաքվին: Սա կլինի հակամարտության սառեցում, որը, սակայն, նաև կհանգեցնի ԼՂՀ տարածքի մեծ մասի հանձնմանը հակառակորդին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/875719999230359 ...

    Կարդալ ավելին
  • Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը պատերազմական գործողությունները կանխելու որևէ քաղաքական ներուժ չունի և, իմ համոզմամբ, պաշտոնական Երևանի համար երկկողմ հանդիպումներն իմաստ ձեռք կբերեն միայն այն ժամանակ, երբ որոշում կայացվի սեփական բանակցային դիրքերը սկզբունքորեն վերանայելու վերաբերյալ: Ընդ որում, մեր բանակցողները պետք է կարողանան ոչ միայն ընդամենը մերժել ներկայումս սեղանի վրա եղած կարգավորման տարբերակներն, այլև միջնորդներին ու ադրբեջանական կողմին նաև փաստարկված այլընտրանք առաջարկել: Այդ այլընտրական տարբերակը գոյություն ունի:Մենք ընդամենը մի քանի ամիս շունչ քաշելու ժամանակ ունենք ու եթե այս հարաբերական դադարը չկարողանանք օգտագործել հավուր պատշաճի, ապա նախաձեռնությունը կրկին կհանձնենք հակառակորդին և այս անգամ սեփական անճարակության համար վճարելիք գինը կարող է տասնապատիկ անգամ ավելի թանկ նստել մեզ վրա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/866429976826028 ...

    Կարդալ ավելին
  • Քաղաքականության մեջ հռչակագրային միջոցների կիրառումն իր տեղն ունի, սակայն մեզ համար անհրաժեշտ արդյունքը ստանալու համար ոչ թե հայտարարություններով պետք է հանդես գանք, այլ կատարենք այնպիսի կոնկրետ գործողություններ, որոնք որակապես կներազդեն իրավիճակի վրա, նոր վարքագիծ կպարտադրեն և՛ միջնորդներին, և՛ պաշտոնական Բաքվին: Դա հնարավոր է անել, սակայն հավանաբար հայկական գործող իշխանություններն ինչ-ինչ պատճառներով նախընտրում են պահպանել իրենց կրավորական դիրքը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/859691924166500 ...

    Կարդալ ավելին
  • Տապալելով Քի Վեսթում ԱՄՆ իշխանությունների կողմից նախապատրաստված հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը, Հեյդար Ալիևն իր հետնորդի համար մի շարք կարևորագույն խնդիրներ լուծեց՝ նկատելիորեն հեշտացնելով վերջինիս համար քաղաքական մակարդակում հայկական կողմերի հանդեպ առավելության հասնելու հարցը: Չստորագրելով քիվեսթյան տարբերակի տակ Ալիևը նաև Մոսկվայի լրացուցիչ վստահության մեծ պաշար ամբարեց: Ամենայն հավանականությամբ նա ի սկզբանե չէր էլ պատրաստվում համաձայնել ամերիկյան առաջարկին, բայց, դրա հետ կապված գործընթացի մեջ ներգրավվելով, հաջողեց իր երկարաժամկետ ռազմավարական խաղը նոր հանգրվանի հասցնելու գործում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/841776735958019 ...

    Կարդալ ավելին
  • Միջազգային զարգացումներն այնպիսի ընթացք ունեն այսօր, որ մենք կարող ենք մեր սահմաններին հարաբերական հանգիստ իրավիճակ ունենալ, թերևս, մինչև հաջորդ տարվա փետրվար ամիսը: Այս ժամանակահատվածը անհրաժեշտ է օգտագործել մեր արմատական շահերն ապահովող քաղաքական ծրագրի վերջնամշակման և գործարկման համար, հակառակ դեպքում հետո ստիպված կլինենք ծանրագույն մարտահրավերների բախվել՝ ունենալով շատ խոցելի դիրքեր ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական տեսանկյունից: Անշուշտ անհրաժեշտ է ունենալ լավ զինված, ժամանակակից մարտունակ բանակ, սակայն պետք է հիշենք, որ մտքի պատերազմը տանուլ տված կողմն այնուհետև սովորաբար տանուլ է տալիս նաև մարտի դաշտում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/834696903332669 ...

    Կարդալ ավելին
  • Մոսկվան ցանկանում է օգուտներ քաղել Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր հարաբերություններից, բայց այն պայմանով, որ հենց ինքը պետք է որոշի, թե պաշտոնական Անկարան ու պաշտոնական Բաքուն որչափ և ինչպես պետք է միմյանց հետ հարաբերվեն, իսկ այդ իրավունքը ստանալու պահանջն էլ հիմնավորում է դրա փոխարեն հայերին՝ այսինքն մեզ բոլորիս, զսպելու և սահմանափակելու իր խոստումով ու վճռականությամբ: Ռուսաստանում գոնե ես անձամբ եմ մի քանի տխմարների ճանաչում, ովքեր անկեղծորեն գտնում են, որ այդ ծրագիրը կյանքի կոչելու ցանկությունը բխում է Ռուսաստանի շահերից և միանգամայն իրագործելի է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/814379922031034 ...

    Կարդալ ավելին
  • Թերևս լուծումներ չպարտադրելու վերաբերյալ օրերս շրջանառության մեջ դրված պուտինյան թեզը նախազգուշացում է պարունակում Ալիևի համար, որի իմաստն այն է, որ ստացված «կանխավճարի» դիմաց վերջինս պետք է պահանջվող ծառայությունների ողջ ծավալը մատուցի, իսկ հակառակ դեպքում նրա հանդեպ ցավալի պատժամիջոցներ կկիրառվեն:Ալիև-Պուտին-Սարգսյան սանկտպետերբուրգյան հանդիպումից հետո ռուսական կողմն այժմ էլ Ադրբեջանից է առարկայական քայլեր ակնկալում՝ Մոսկվա-Բաքու-Թեհրան ռազմավարական առանցքի ձևավորմանն իր ակտիվ, երկիմաստությունից զուրկ մասնակցությունը գործով հավաստելու ուղղությամբ: Կրեմլն արդեն գործնականում ցույց է տվել Ալիևին, որ ունակ է վերահսկել հայկական կողմի գործողությունները և կարող է Հայաստանի ներկայիս իշխանություններին իրեն անհրաժեշտ քաղաքական պահվածքը թելադրել:Այս համատեքստում է պետք դիտարկել ինչպես հայկական հակագրոհի կասեցումն ապրիլյան ռազմագործողության ժամանակ, այնպես էլ Արցախի պետական տարածքի մասը կազմող 800 հեկտարը ետ վերադարձնելու քաղաքական նախապայմանից պաշտոնական Երևանի հրաժարվելու հանգամանքը: Ուստի, քանի դեռ Բաքուն հարցն իր համար նախընտրելի տարբերակով լուծելու համար պահանջվող գինը չի վճարել, չպետք է ակնկալի, որ Մոսկվան Սերժ Սարգսյանին կդրդի նոր զիջումների գնալ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/812394155562944 ...

    Կարդալ ավելին
  • Սասնա ծռերի գործողությամբ Հայաստանում ծայր առած ճգնաժամից ճակատային գծում օգտվելու գայթակղությանը պաշտոնական Բաքուն դիմացավ այն պատճառով, որ, հավանաբար, գիտակցում էր, որ ապրիլյան ռազմագործողության կրկնությունն ուղղակի կվիժեցնի այն քաղաքական ձեռքբերումները, որոնք նա ունեցավ նախ՝ Վիեննայում, ապա՝ Սանկտ-Պետերբուրգում: Ալիևն արդեն իսկ որոշակի հիմքեր ունի կարծելու, որ կարճ ժամանակ անց ու առանց նոր պատերազմի կարող է իր վերահսկողությունը հաստատել ԼՂՀ ներկայիս տարածքների մեծ մասի նկատմամբ և այդ հարցում հենց պարոն Սերժ Սարգսյանն է դիտարկվում որպես առավել հարմար գործընկեր: Այսինքն՝ այսօր պաշտոնական Բաքվի շահերից չի բխում պարոն Սարգսյանի դիրքերը թուլացնելուն միտված որևէ գործողության նախաձեռնումը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/811450118990681 ...

    Կարդալ ավելին
  • Իմ խորին ափսոսանքն ու հիասթափությունն եմ արտահայտում այսօր Երևանում Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելու պահանջով հանդես եկած զինյալների խմբի և ոստիկանական ուժերի ողբերգական դիմակայության կապակցությամբ: Ցավակցում եմ զոհված ոստիկանի ընտանիքին, իսկ բոլոր վիրավորներին մաղթում եմ արագ ապաքինում: Գտնում եմ, որ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում գործող իշխանություններն անհամարժեք կոշտ հակազդեցություն ցուցաբերեցին քաղաքական այլախոհության կրողը հանդիսացող գործիչների հանդեպ, ինչը, վստահաբար, խթան հանդիսացավ նաև ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց մի շրջանակի մոտ այն համոզմունքի արմատավորմանն, ըստ որի ՀՀ գործող վարչակազմի հետ անհրաժեշտ է խոսել ուժի դիրքերից, քանի որ այլ կերպ երկրում անհնար է որևէ բան փոխել դեպի լավը: Ուժային միջոցների կիրառումը մեր պայմաններում ոչ միայն արդյունավետ չէ, այլև անչափ վտանգավոր՝ անկախ այն բանից, թե բռնությանն ապավինողը ՀՀ քաղաքական ղեկավարությունն է, թե ընդդիմադիր ուժերը, քանի որ այդ կերպ է ձևավորվում այն միջավայրը, ուր բանականությaն ու քաղաքական նպատակահարմարության սկզբունքերն իրենց տեղը կզիջեն մեր հանրային կյանքի բոլոր մակարդակներում արմատավորվող կենցաղային քինախնդրությանը: Ամեն դեպքում գտնում եմ, որ ՀՀ իշխող քաղաքական վերնախավը որակապես կերպափոխվելու հրամայականի առջև է կանգնած և եթե համապատասխան հետևությունները չանի, ապա լրջագույնս կվտանգի թե երկրի, թե մեր ժողովրդի և թե սեփական ապագան, քանզի հենց իշխող վերնախավն է իր պահվածքով պահվածք պարտադրում հանրությանը: Այս պահին հույս եմ հայտնում, որ կողմերն ամեն ինչ կանեն նոր զոհերից խուսափելու համար և կկարողանան բանակցելու միջոցով ելք գտնել ստեղծված իրավիճակից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/800677656734594 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն