• Գրիգոր Երիցյան
  • Մեր հայ «էքսպերտները» առիթը բաց չեն թողնում Բրյուսելի ահաբեկչությունը կապելու մահմեդականների ու մահմեդականության հետ՝ մեղադրելով Եվրոպական Միությանը և առանձին եվրոպական երկրներին իրենց արտաքին քաղաքականության ու արժեքների համար։ Եվրոպան մահմեդականների առաջ փակելու ու նրանց վտարելու կոչեր անողները մոռացել են, որ նույն Եվրոպան իր դռները չփակեց հայ փախստականների առաջ։ Այսօր եվրոպան տուն է քրիստոնյաների ու մահմեդականների, հայերի ու թուրքերի համար ու մարդկանց վտարելով ոչ մի հարց չի լուծվի։ Ահաբեկիչները չունեն ոչ կրոն, ոչ էլ ազգություն ու Հայաստանում այլատյացություն և իսլամաֆոբիա քարոզելը իմաստ չունի։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10154023270318627&id=787508626 ...

    Կարդալ ավելին
  • Բրյուսելում ահաբեկչական գործողություններին վաղուց էին սպասում։ Այնտեղ իմ ապրելու ամիսների ընթացքում քաղաքը դարձել էր մութ ու մռայլ։ Ամենուր վախի մթնոլորտ էր։ Վերացել էին արևմտաեվրոպական քաղաքներին հատուկ գույները, կյանքի դինամիկան ու համը։ Մետրոյի կայարանը, որում տեղի ունեցան պայթյունները նախկին աշխատավայրիս ուղիղ դիմաց էր՝ բնակարանիցս ոչ շատ հեռու։ Այդ մետրոյից ամեն օր աշխատանքի գնալու նպատակով օգտվում էին գործընկերներս, նախկին կուրսեցիներս ու հազարավոր այլ մարդիկ։ Այսօր այնտեղ կարող էր լինել մեզնից յուրաքանչյուրը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10154023151958627&id=787508626 ...

    Կարդալ ավելին
  • Բոլոր նրանց ովքեր կանանց իրավունքների պաշտպանության օրը դարձնում են գեղեկցության կամ ծաղիկ նվիրելու օր։ Կանայք, ներկայացնելով Հայաստանի բնակչության 52%-ը, ենթարկվում են բռնությունների և խտրականության բոլոր ոլորտներում:  Մեր երկրում կանանց 61%-ը ենթարկվում է որևիցե տեսակի բռնության: Հայաստանը աշխարհում երկրորդ երկիրն է՝ ըստ սեռի հիման վրա հղիության արհեստական ընդհատումների ցուցանիշների, աշխատաշուկայում կանայք վարձատրվում են 36%-ով ավելի քիչ, քան տղամարդիկ: Կանայք Հայաստանի իշխանությունում ընդհանուր առմամբ ունեն 8.3 % մասնակցություն, որտեղ՝ կին նախարարներ, փոխնախարարներ՝ 9%, պատգամավորներ՝ 10 %, մարզպետներ՝ 0 %, դեսպաններ՝ 6.5 %, քաղաքապետներ՝ 0 %, գյուղապետներ՝ 2 %։ Ծաղիկ գնելիս մտածեք այս մասին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10153975612993627&id=787508626 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն