• Գևորգ Մանուկյան
  • Հենց հիմա, մեր օրացույցով ապրիլի 5-ի առավոտյան, իսկ ԱՄՆ-ում ապրիլի 4-ի երեկոյան բազմահազարանոց ցույց է Գլենդելում Հայաստանի հյուպատոսության առջև, որոնց մեջ մեծ թիվ են կազմում նաև վերջերս հիմնադրված YSF կազմակերպության մեր ընկերները..... Վարձքներնիդ կատար, տղաաաաաք !!!!!    ...

    Կարդալ ավելին
  • Ոչ թե քաղաքականությամբ, այլ քաղաքականություն ստեղծող և պարտադրող մարդկանց գործունեությամբ իմ ուսումնասիրություններում իր առանձնահատուկ տեղն օրեր առաջ զբաղեցրեց ԱՄՆ նախկին առաջին տիկին Hillary Rodham Clinton-ը, ով ԱՄՆ նախագահների տիկնանց մեջ առաջին գործիչն է, որ Սպիտակ Տանը հիմնել է նախագահի տիկնոջ աշխատակազմ: Մարտի 8-ի խորհրդի առթիվ ուզում եմ ձեզ հետկիսվեմ նրա մենագրությունից մի հատվածով, որը վերաբերվում էր Մոնիկա Լևինսկու հետ իր ամուսնու դավաճանությանը և նրա երկընտրանքին՝ պահպանել ընտանիքն ու ամուսնու հեղինակությունը, թե տրվել հանրային կարծիքին և հեռանալ.... և ահա ինչպես է նա հաղթահարում իր կյանքի այդ ծանր ճգնաժամը. .....Although I was heartbroken and disappointed with Bill, I hadnt decided whether to fight for my husband and my marriage, but I was resolved to fight for my President as his wife. I wanted to wring Bills neck but he was not only my husband, he was also my President and in spite of everything, Bill led America and the world in a way that I continued support......... (Չնայած ես հիասթափված էի ու սիրտս կոտրված Բիլի արարքից, ես չէի կողմնորոշվում պայքարել հանուն իմ ամուսնու և ընտանիքի, բայց ես վճռեցի պայքարել իմ նախագահի համար որպես նրա կին: Ես ուզում էի խեղդել նրան, բայց նա ոչ միայն իմ ամուսինն էր, այլ նաև իմ երկրի նախագահը և այդ ամենով հանդերձ, Բիլը առաջնորդում էր Ամերիկան և աշխարհը այն ճանապարհով, որին ես շարունակում էի սատարել) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1109442159108662&set=a.327671717285714.95845.100001286660978&ty ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/CbzTSylWKEI9lH4viTlr.jpg

    Համոզված եմ՝ երկրի վարչապետի երեկվա ելույթի վերաբերյալ կարծիքներ եւ հիացական, եւ ոչ այնքան կլինեն շատ։ Երեկվա ելույթն ինձ համար, ի թիվս շատ այլ հարցերի, կանխագուշակում է մի բան՝ չնայած ելույթում հնչեցված բոլոր պնդումներին` ՀՀ-ում ժողովրդավարությունը հսկայական քայլերով նահանջ է ապրում։ Ես կարող եմ երկար անդրադառնալ դատական համակարգի վրա այս ելույթի ազդեցությանը, վարչապետի՝ սեփական անձից բացի բոլորին իշխանությունից հեռացնելու թեզին, որը քողարկված էր հրապարակում համաժողովրդական որոշում կայացնելու շղարշով, խիստ վիճահարույց այլ հարցերի, բայց այսօր կանդրադառնամ ելույթի միայն մեկ հարթությանը՝ խոսքի ազատությանը։ Մի հետաքրքիր վերլուծություն կա, որը ուղիղ կապ է տեսնում քաղաքացիական խաղաղ անհնազանդության կամ, հայկական տարբերակով, «սիրո եւ համերաշխության հեղափոխության» արդյունքում դրական փոփոխությունների և երկրում ժողովրդավարության և մասնավորապես` խոսքի ազատության բարելավման միջև: Այս առումով նոր կառավարության գործունեության 100 օրը ամփոփելիս ունենք հետևյալ պատկերը.  • ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում բարձրաձայնվում է այն միտքը, որ կառավարության որոշումները պետք է բացառապես ընդունվեն միաձայնությամբ՝ առանց որեւէ դեմ ձայնի (այս կապակցությամբ ընդդիմադիր Ն. Փաշինյանը ծաղրում էր նախկին կառավարություններին),  • Երկրի վարչապետը անում է ոչ հասցեական հայտարարություն՝ թիրախավորելով զանգվածային լրատվության միջոցների «հակապետական» գործունեությունը,  • Նոր կառավարության հասցեին նույնիսկ փոքր-ինչ քննադատություն հնչեցնող լրատվամիջոցի կամ լրագրողների հասցեին միանգամից տարածվում են լրատվամիջոցը «մերժելու» կոչեր, իսկ լրագրողներն էլ արժանանում են անձնական վիրավորանքների,  • Այլակարծությունն աստիճանաբար վերածվում է վերացող երեւույթի: Յուրաքանչյուր տարբերվող կարծիք կամ տեսակետ պիտակավորվում է որպես «հակահեղափոխական» եւ սոցիալական հարթակներում սկիզբ դնում ատելության խոսք ու վիրավորանք պարունակող այնպիսի գրառումների եւ մեկնաբանությունների, որ ակամա ապշում ես, թե ինչ հարուստ երեւակայություն եւ բառապաշար կարելի է օգտագործել վիրավորանքն ու ատելությունն արտահայտելու համար։  • Մինչ այս պահը ես գուցե միամտորեն հույս ունեի, որ կառավարության համար կարեւոր է խոսքի ազատության պաշտպանությունը, քանի որ ժողովրդավարությունը որպես իր գործունեության հիմնական առանցք հռչակած կառավարության համար այն պետք է, որ լիներ գերագույն արժեք, առավել ևս, որ խոսքի ազատության լիարժեք իրացումն է նաև կերտել Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչին: Սակայն երեկ Հանրապետության հրապարակում ուղղակի ոտնակոխ արվեց խոսքի ազատությունը՝ խորացնելով այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը՝ հռչակելով, որ նախ պետք է մտածել, հետո միայն խոսել, իսկ «խոսքի ազատության» երաշխավորն ու հովանավորն էլ ԱԱԾ-ն է: Թերևս  ավելորդ է նշել, որ խոսքի ազատության սկզբունքի ողջ «պերճանքն ու թշվառությունն» այն է, որ անձն ինքն է որոշում՝ մտածի, հետո խոսի, խոսի, հետո մտածի, թե առհասարակ չմտածի։ Կարծում եմ՝ այսօր մենք կանգնած ենք շատ վտանգավոր ու պատասխանատու ճամփաբաժանին: Եթե չփոխվեն մոտեցումները, նշանակում է` մենք հրաժարվում ենք խոսքի ազատությունից, հետեւաբար նաեւ ժողովրդավարությունից։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14/posts/2603472549678600

    Կարդալ ավելին