• Լևոն Դռնոյան
  • ՄԻ ԱՌԱՋԱՐԿ երկրի քաղաքական ղեկավարությանը Մինչև առաջարկը՝ մի դիտարկում: Ամոթ չէ սովորել ուրիշներից: Հիշո՞ւմ եք իսրայելցի կապրալի պատմությունը: Նա գերի էր ընկել արաբներին: Իսրայելը պահանջեց իր կապրալին՝ ինչ-ինչ պայմաններ առաջարկելով: Արաբները մերժեցին: Իսրայելը պատասխանեց պատերազմով՝ խոշորամասշտաբ պատժիչ գործողությամբ: Նորից բանակցեցին: Կապրալը վերադարձավ տուն, նրան փոխանակեցին մի քանի հարյուր պաղեստինցի դատապարտված զինյալների հետ: Մի կողմ դնենք այս պատմության այլևայլ դիտանկյունները: Միայն մեկ դիտանկյուն, որի մեջ դաս կա մեզ համար: Այն է՝ ՄԵԿ ԶԻՆՎՈՐԻ ԿՅԱՆՔԸ Է ԿԱՐՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ ԴԱՌՆԱԼ: Կարելի ԱՅԴՊԻՍԻՆ դարձնել: Եվ լեգիտիմացնել, իրավազոր դարձնել հայկական կողմի ԲՈԼՈՐ քայլերը: Իմ՝ ՀՀ քաղաքացուս առաջարկը. Հայկական կողմը՝ լավագույնս նախապատրաստելով միջազգային հանրությանը, եռանախագահներին և տեղեկացնելով հակառակորդին՝ հայտարարում է.  «Առաջին. Հայկական զինված ուժերը այսինչ ամսվա այսինչ օրն ու ժամին միակողմանիորեն դադարեցնում են հակառակորդի դիրքերի գնդակոծումը և նշանառուների գործողությունները՝ բացառելով զոհերը հակառակորդի կողմից: Երկրորդ.  Եթե հակառակորդը չի ընդունում այս նախաձեռնությունը և շարունակում է ոտնձգությունները, ապա առաջին իսկ զոհի դեպքում ՀՀ-ը ճանաչում է ԼՂՀ-ը: Հայկական զինված ուժերը, միջազգայնորեն լեգիտիմ պայմաններում, իրականացնում են քայլերի ամբողջ համալիրը՝ ՀՀ և ԼՂՀ անվտանգության խնդիրը արմատապես լուծելու համար»: Եթե մենք այսպես պատասխանենք ՄԵԿ ԶՈՀԻ համար, ապա պատմականորեն կպահպանենք հազարավոր կյանքեր: Տարածել: Հասցնել հայկական կողմից գլխավոր բանակցողին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.drnoyan/posts/10205044789399926 ...

    Կարդալ ավելին
  • Կրթությամբ բժիշկ եմ: Առողջագետ - մարդու և համայնքի: Էս 20-25 տարի փորձել ենք մի հիվանդի բժշկություն անել – մեր երկիրը: Հիվանդը մեզ չի դիմել ու չի խնդրել: Իրեն առողջ է համարել: Ապաշնորհ ենք եղել – ոչ մեր տված ախտորոշումն է ընդունել, ոչ ապաքինման միջոցները: Իրեն չենք մեղադրել: Երբ ծանր հիվանդը իրեն առողջ է համարում, ուրեմն… Իմացել ենք՝ հիվանդ ազգի ապաքինման միակ միջոցը իր բնիկ մշակույթն է և կրթություն-դաստիարակությունը: Բայց մշակած կրթական համակարգը ձեռքներիս է մնացել: Էս մի անգամ էլ փորձեմ: Զինավառ ընկերս չկա, բայց մենակ չեմ: Նախ՝ ախտորոշումը: Հայ ԳԵՆՈՄԸ – գեների գումարը, ունի առողջ միջուկ: Վերջին հազար տարում սրա վրայով սուլթանա-ցարական-բոլշևիկյան սարանչան է անցել: Եվ իր ծնած մութը: Գենոմը զգալիորեն մրկել ու փչացել է: Շատ մուտացիաներ են եղել: Պետական ազգը դարձել է անպետական: Արտաշիսյան ավանդույթը կորսվել է: Վտանգի ու օրհասի ժամին միջուկն արթնանում է, զվարթանում է, ծաղկում է: Հիշեք – Սարդարապատից սկսյալ մինչև էս ապրիլի 2-5-ը: Հայ գենոմը սիրում է Հողը: Ուշքը գնում է… Ելնում ու հաղթում է: Բայց հողից անդին շատ բան կա – Լեզու, Երգ, Աշխատանք, Պատիվ, Պետություն: Ոգի: Էստեղ Հայ Գենոմը թաղկում է: Մուտացիաները ծածկել են կորիզը, գենոմը մոռանում է Պատիվ ու Պետություն: Եվ ընկնում է ցեխերի մեջ: Ցեխից դուրս գալու համար՝ ենթագիտակցորեն պատերազմ է ուզում: Զոհեր է ուզում, որ մի քանի օրով մաքրվի, հերոսանա: Էդ մի քանի օրն անցնում է… Եվ նորից ցեխը կանչում է… Հայ Գենոմը հող հանձնել չի ուզում: Հողի խնդիրը ՀԱՍԿԱՆՈՒՄ Է: Բայց հոգին հանձնում է: Պատիվ ու պետություն հանձնում է: Քանի՛ անգամ, ո՛ր խայտառակությունը հիշեմ: Երեկվանը: Սա է ախտորոշումը: Հայ Գենոմը կարիք ունի բուժման: Հղի կնոջից ու պտղից սկսած՝ մինչև խորին ծերը – ապաքինման մի համակարգ մշակել ու լույս աշխարհ ենք հանել: Վերևում ինքս մեզ՝ երկիրը ապաքինողներիս, ապաշնորհ կոչեցի: Սխալ արեցի: Ինքս մեզ զրպարտեցի: Հիմա վերջնականը ու ճիշտը լսեք: Հայ Գենոմ, սիրում եմ քո միջուկը: Քո երկնած Մշակույթը – պաշտամունքս է: Հայ գենոմ – մուտացիաներով եղծացյալ և թափառյալ՝ պատմության ցեխերի մեջ – քեզ արհամարհում եմ: Դառն ինքնարհամարհանք – ես էլ քո մասն եմ: Դու ծնել ես բազում զավակներ, որոնց հայրը սուլթանա-ցարական-բոլշևիկյան սերմացուն է – արդ՝ եկել է ինքնաճանաչման ժամը: Անողոք նշտար է ձեռքներիս – բացել կուզենք թարախակույտերդ: Հայ Գենոմ: Մոռացել ես պատվել Միտքը: Գիրը: Եվ էլի շատ բան: Եթե սրանց տեր չկանգնես, ապա կկորցնես նաև Հողը: Կլինես թափառական – խավրծիլդ ուրիշն է ուտելու: Բացեմ մեր Պլանը: Գիտակցության նշտարով զարկելու ենք: «Պետություն» անվան տակ թաքնվող հրեշին: «Իշխանություն-ընդդիմություն» կոչվող միացյալ հրեշին, «անհատ» կոչվող հրեշին, էս տողերը կարդացող հրեշին: Եվ ասելու ենք՝ ՀԱՅ ԱԶԳԸ ԱՆՏԵ՞Ր ԵՔ ԿԱՐԾԵԼ: Կա առնվազն 10 մարդ, որ գիտի Ուղին: Անողոք ենք լինելու: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.drnoyan/posts/10204881835606183 ...

    Կարդալ ավելին
  • Էս օրերին ու էս պահին մի միտք խոցոտում ու ցավ է տալիս: Էս ոնց եղա՞վ: Դեմներս ելնում է թյուրք-ասքյարը, մենք նրան ճանաչում ենք, նրա էությանը հասու ենք, ոտքի ենք ելնում… Արիության արևը շողում է մեր ճակատներին: Մեր դեմքերի կնճիռներով հոսում է լույս ու պայքար: Եվ մեր ձեռքերը պրկվում են հաղթանակի համար: Այդպիսի գեղեցիկ մարդիկ որտե՞ղ եք տեսել: Բայց գալիս է խաղաղությունը: Մեր դեմ ելնում է «թյուրք»-միտքը, «թյուրք»-սովորույթը, «թյուրք»-հայը, «թյուրք»-անտարբերությունը, «թյուրք»-ձայնավաճառը, «թյուրք»-դաշնակիցը, «թյուրք»-իշխանավորը… Մենք ինչո՞ւ չենք ճանաչում նրանց: Ինչո՞ւ արիության արևը չի շողում մեր ճակատներին: Ինչո՞ւ մեր դեմքի կնճիռներով հոսում է խոնարհություն ու գրեթե ճորտություն: Մեր ձեռքերը թուլանում են, մեր դեմքերը անգեղանում են: Այս ժամին մեր սրտերը, միակամ ու միաձայն, կարո՞ղ են ընդունել մի ՀՐՈՎԱՐՏԱԿ…  «Հայրենիքը սիրել անողոք ու այրող սիրով: Այնպիսի անողոք սիրով, որի մեջ այրվի ամենայն «թյուրք»-ություն: Որ խաղաղության ժամին արևը շողա մեր ճակատներին: Որ մենք այրենք ամենայն անմաքրություն ու անգեղություն մեր մեջ: Որ մենք նորոգենք մեր պետությունը: Որ մեր մեջ ապրող «թյուրք»-ությունը – ամեն մեկի մեջ՝ իր չափով – վերանա, մեր մեջ ապրող «թյուրք»-լամուկները վերակերտվեն ու ՀԱՅ դառնան»: Այս հրովարտակին դեմ կա՞: Չկա: Դա նշանակում է՝ ԵՐԿԻՐԸ ԿԱՌՈՒՑԵԼ ՈՒ ԿԱՌԱՎԱՐԵԼ այլ կերպ: Քան մինչև այս ծանր հաղթանակի ժամը: Վաղվանից: ՄԻ ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ.- նույնիսկ այս ժամին իմ հայկականությունը թույլ չի տալիս ինձ՝ վիրավորել անգամ թշնամուն - «թյուրք» բառը օգտագործեցի փոխաբերական ու հասկանալի իմաստով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.drnoyan/posts/10204808331888636 ...

    Կարդալ ավելին
  • Դժվար է գրելը: Փակագծեր բացելն ու չբացելը: Որքա՛ն հասկանալի է այս պատերազմի ծագումը: Ալեկոծվում է հայ համայնքը: Մի տեղ սերն է ալիք տալիս: Մի տեղ՝ տագնապը: Արիությունը: Մի տեղ էլ վեր է ելնում դավաճանության փրփուրը: Ա՛խ, դավաճանության մունետիկներ, նորից ուզում եք շեղել մեզ ճշմարիտ ճանաչողությունից: Ո՛նց եք երևում: Սա մեր ազատագրության պատերազմն է: Ազատագրում՝ մեր սխալներից ու պատրանքներից: Ամեն օրը մի դաս է բերելու մեզ, որ պիտի կարդանք: Այսօր դասերն սկսվեցին: Օ՛, դժոխային դասատուներ: Ուղիղ են ձեր տեքստերը: Հայ վերլուծաբաններ, վերլուծելու բան չունեք – ձեր օրը չէ: «Թուրքատյացներ», ձեր օրն էլ չէ: Մենք արդեն սովորել ենք թուրքին հաղթել – ատելը մեր ինչի՞ն է: Էս 25 տարի թուրքին ատեցինք – երբ պետք էր երկիր կառուցել ու զորանալ: Իսկ հիմա հին հարևաններով, իրար կապված հազարամյակների քաղցրությամբ ու վշտերով, ուզում ենք նոր տարածաշրջան ստեղծել: Խաղաղ ու զարգացող ընկերակցություն – մեր բնիկ հայրենիքներով: Դաշն նաև մնացյալ աշխարհի հետ: Բայց եկվորները չեն ուզում գնալ: Իրար լավ են հասկանում: Արյուն են ուզում, շփում են ձեռքները: Նրանց ձեռքերի շփումից զոհվում են մեր մանուկները: Մոտենում է մեծ փակագծերը բացելու ժամը: Դրանից հետո հեշտ է լինելու: Որքան էլ ծանր լինի – հեշտ է լինելու: Եվ հաղթանակ: Հ.Գ. Կարո՞ղ եմ խնդրել ընկերներիս – կարդալ՝ առանց մեկնաբանելու: ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ 2 ապրիլի 2016թ. Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.drnoyan/posts/10204790271517138?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1459619 ...

    Կարդալ ավելին
  • Տոնի առիթով մի քիչ առաջ մի բանաստեղծություն էի դրել՝ «Տաղ ձոնված իմ սիրելուն»- հետո հանեցի: Մի քիչ տխրություն կար: Իմ հերոսուհին հեռու է: Բայց օրն էնքան պայծառ է: Ու էս արևոտ ժամին ուզեցա մի ապրող խորհրդանիշ-կին կերպար տեսնել, որ մաքրում է մեր կյանքը:Բարձրացնում է մեզ: Այդպիսի հայուհիներ շատ կան - մեր մայրերը: Նաև վեհ ու ականավոր հայ կանայք - գիտեք մի քանի անուն: Բայց չնեղանաք: Մի օտարուհու անուն է այրում այս օրերին իմ սիրտը: Մի անընկճելի անուն: Մի մանկորեն բաց ու հերոսական հայացք: Մի անձնվեր, հայրենապաշտ ու ազատաբաղձ սիրտ: Նադեժդա Սավչենկո: Եթե մի վայրկյան քեզ տեսնեի՝ կասեի՝ «Պահպանիր կյանքդ: Չկա մի զոհասեղան, որ բարձր լինի ՔՈ ԿՅԱՆՔԻՑ»: Շնորհավորում եմ տոնդ, Նադեժդա Սավչենկո: Հայաստանի բարձր լեռներից քեզ արև, ազատություն ու հաղթանակ եմ բերում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.drnoyan/posts/10204592007760668?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/DgVDL2KCp45t6uG4Anem.jpg

    Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրն ավարտվում է հայ-ռուսական հարաբերություններում լարվածությամբ: Թեև այդ լարվածությունն առավել ակնառու դարձավ վերջին մի քանի շաբաթների ընթացքում` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` ներհայաստանյան զարգացումների մասին բավականին կոշտ հայտարարությունից հետո, սակայն ոչ պաշտոնական մակարդակում այն զգացվում էր Փաշինյանի վարչապետության առաջին օրերից`չնայած սկզբնական շրջանում հնչող պաշտոնական հայտարարությունների դրական բնույթին:  Ռուսական կողմի գործողությունները Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամանակ և դրանից հետո վկայում են, որ Սոչիում վարչապետին, ով խորհրդարանում ղեկավարում էր ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթաց նախաձեռնած «Ելք» դաշինքը, չի հաջողվել Մոսկվային համոզել, որ իր այդ դիրքորոշումները վերանայված են, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունում հետքայլ չի լինելու: Ռուսական կողմի ընկալումներով՝ իրենք մտահոգությունների համար լուրջ հիմքեր ունի: Դրանցից է, օրինակ, կարևորագույն պաշտոններում Փաշինյանի կողմից հակառուսական հայացքներով աչքի ընկած ակտիվիստներին նշանակելը, որոնցից «ամենատպավորիչներից» էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի նշանակումը: Ըստ մամուլում հայտնված չճշտված տեղեկությունների` Մոսկվայի մոտ այնքան մեծ է անվստահությունը վերջինիս անձի նկատմամբ, որ արգելել է ՀԱՊԿ և ԱՊՀ երկրների միջև փոխանակվող գաղտնի տեղեկատվությունը տրամադրել ՀՀ ԱԱԽ քարտուղարին:  Բավականին հետաքրքիր է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի շուրջ ստեղծված իրավիճակը: ԱՊՀ միջկառավարական խորհրդի նիստին վերջինիս մասնակցությունից հետո ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին գործընկերների պահանջով ստիպված եղավ մասնակցել վարչապետը, չնայած որ դա իր պաշտոնի համար ցածր ձևաչափ էր: Արարատ Միրզոյանը նույնիսկ չկար Փաշինյանի գլխավորած պատվիրակությունում, ինչը լուրջ հարցեր է առաջացնում:  ՀՀ նոր իշխանությունների մյուս գործողությունը, որը Մոսկվայի մոտ մեծացրել է անվստահությունը, առանց նախնական քննարկումների համանախագահ երկրների կամ համանախագահ երկրներից ոչ բոլորի հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում նոր տարրեր մտցնելու ՀՀ իշխանությունների փորձն է, ինչին ականատես եղանք մայիսի 9-ին Ստեփանակերտում և հունիսի 1-ին Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ վարչապետ Փաշինյանի ելույթներում: Ռուսական կողմը հայաստանյան իշխանությունների այս «բացթողմանը» շտապեց ոչ պաշտոնական արձագանք տալ: Ռուս հանրային, քաղաքական գործիչների, փորձագետների այցը 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լելե Թեփե նաև ազդանշան էր, որ Ղարաբաղյան հակամարտության համատեքստում չհամաձայնեցված, անկախ գործողություններ, որոնք կարող են վնասել գործընթացին կամ ունենալ բացասական ֆոնային ազդեցություն վերջինիս վրա, կարող են անել նաև ռուսները: Ռուսական կողմի անվստահության մյուս պատճառը ՆԱՏՕ գագաթնաժողովին, այնուհետև զորավարժություններին Հայաստանի մասնակցությունն է: Իհարկե, սա առաջին անգամը չէր, երբ Հայաստանը մասնակցություն էր ունենում ՆԱՏՕ միջոցառումներին, սակայն հայ-ռուսական հարաբերություններում անվստահության առկայության պայմաններում այս գագաթնաժողովին մասնակցությունն առանց ռուսական կողմի հետ սլաքները ճշտելու Մոսկվայում դրական չընկալվեց: Հետաքրքիր է, որ ինչ-որ «զուգադիպությամբ» դրան հետևեցին Փանիկի դեպքերը, երբ ռուսական ռազմաբազան «առանց նախազգուշացման» զորավարժություններ սկսեց` վախեցնելով գյուղի բնակիչներին: Սա, ակնհայտորեն, որոշակի մեսիջներ էր պարունակում` ուղղված ՀՀ իշխանություններին: Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական զարգացումների, մասնավորապես նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ աղմկահարույց դատական գործերին ռուսական կողմի կոշտ արձագանքին, ապա նշենք, որ Մոսկվայում դրանք ինչ-որ տեղ դիտվում են նաև որպես ՌԴ դեմ ուղղված քայլեր: Ընդ որում, Խաչատուրովի դեպքում ոչ թե վերջինիս անձն է պայմանավորում ռեակցիան, այլ զբաղեցրած պաշտոնը. Խաչատուրովն, այսպես կոչված, «Պուտինի ՆԱՏՕ»-ի գլխավոր քարտուղարն է, և առանց ռուսական կողմին տեղեկացնելու, այդ պաշտոնից նրա հեռացման հարցը նախապես կարգավորելու Խաչատուրովի նկատմամբ դատական գործընթաց սկսելը Ռուսաստանում դիտում են որպես «ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ զարգացնող Հայաստանի» կողմից թիրախավորված հարված ՀԱՊԿ հեղինակությանը: Պատահական չէ, որ այս դեպքերից հետո ռուսական լրատվամիջոցները սկսեցին գրել` Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարումների դադարեցման մասին, որն, իհարկե, պաշտոնապես հերքվեց, սակայն պարզ է, որ Ռուսաստանն այլևս չի բացառում Հայաստանի հետ հարաբերություններում նման գործիքակազմի կիրառման հնարավորությունը: Իսկ ռուսական կողմի ավելի «շոշափելի նախազգուշացումն» այս օրերին տեսնում ենք Լարսում, երբ արագ փչացող սննդամթերքով բեռնված հայկական բեռնատարները ստիպված են լինում օրերով հերթ կանգնել ռուսական անցակետն անցնելու համար: Խնդիրը կարելի կլիներ մեծ հոսքերով բացատրել, միայն թե հայ վարորդները միանգամայն այլ տպավորություն ունեն, բացի այդ՝ ՌԴ-ում ՀՀ հյուպատոսի միջամտությունը խնդրին ևս խոսում է, որ Լարսի մի քանի կիլոմետրանոց հերթերը բնավ տեխնիկական խնդիրներով չեն պայմանավորված:  Նշենք, որ Ռուսաստանից ոչ պաշտոնական աղբյուրներով զգուշացնում են նաև գազի գների բարձացման մասին, քննարկվում է աշխատանքային օրենսգրքում համախատասխան փոփոխությունների նախագիծը, որը կարող է ազդել այդ թվում նաև Ռուսաստանում աշխատող տասնյակ հազարավոր հայերի վրա, և սրանք ռուսական կողմի տնտեսական ազդեցության միակ լծակները չեն:  Այս համատեքստում բավականին հետաքրքիր է Հարավկովկասյան երկաթուղու շուրջ ստեղծված իրավիճակը. օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԵԿ-ը դիմակավորված անձանց ուղեկցությամբ մտել է Հարավկովկասյան երկաթուղի և, ինչպես նշում է երկաթուղու ղեկավարությունը, Հայաստանի օրենսդրության խախտումներով խուզարկություն է իրականացրել, առգրավել է փաստաթղթեր, ինչը չէր կարող չվրդովեցնել ռուսական իշխանություններին, քանի որ երկաթուղու կառավարումը հանձնված է Ռուսաստանին։ Հուսանք՝ խնդիրը հարթվել է օգոստոսի 15-ին Հարավկովկասյան երկաթուղու տնօրեն Սերգեյ Վալկոյի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ. բոլորս հասկանում ենք, թե ինչ նշանակություն ունի երկաթուղին Հայաստանի համար: Նման պայմաններում մենք խնդիր ունենք Վրաստանի կամ Ուկրաինայի սցենարը չկրկնելու համար ձեռնարկել գործողություններ, որոնց ռիսկերը նախապես լավ հաշվարկված և չեզոքացված կլինեն: Կարիք ունենք արտաքին քաղաքական հարցերում լինելու ավելի ընկալելի, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև մյուս երկրների հետ հարաբերություններում: Կարծես թե այս հարյուր օրվա ընթացքում որևէ գիծ դեռևս անդառնալիորեն անցած չէ: Այս մասին է խոսում, օրինակ, առաջին հայացքից ոչ էական թվացող վերաբերմունքը, որը ռուսական կողմը ցուցաբերեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողության և դրան նախորդած համերգի ժամանակ. եթե վարչապետ Փաշինյանը Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ նստած էր երրորդ շարքում՝ Հյուսիսային Կորեայի ԱԺ նախագահի կողքին, ապա Արմեն Սարգսյանը` առաջին շարքում՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողքին, ինչպես ենթադրում է դիվանագիտական արարողակարգը ռազմավարական գործընկերների պարագայում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/klara.abgarian.9/posts/148642326039090

    Կարդալ ավելին