Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Լուսինե Մարգարյան
  • Հունվարի 9-ից՝ նորից դեպի հարազատ կրթօջախներ Սիրելի աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ, հուսով եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ հասցրեցիք ոչ միայն մի լավ հանգստանալ, այլ նույնիսկ կարոտել հարազատ կրթօջախներին: Ուսումնական այս կիսամյակում բոլորիդ մաղթելով հաջողություններ՝ ուզում եմ հիշեցնել, որ 3-12-րդ դասարանների աշակերտների դասերը կսկսվեն հունվարի 9-ին, իսկ առաջին և երկրորդ դասարանցիների դասերը` հունվարի 23-ին: Ձմեռային արձակուրդը տրամադրվում է «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների» համաձայն: Այս պահին ձմեռային արձակուրդը երկարաձգելու որևէ հիմք կամ պատճառ չկա: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/lusine.margaryan.754 ...

    Կարդալ ավելին
  • Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում մարտ 15-ին ՀՀ Նախագահի և Հունաստանի վարչապետի առանձնազրույցից հետո կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ: ՀՀ Նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տեղեկացմամբ, քննարկումների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-հունական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր, այդ թվում նաև` ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև 2016-2020թթ. կրթության և հետազոտությունների բնագավառում համագործակցության մասին ծրագիր: Նույն օրը երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Կիպրոսի Հանրապետություն: Նախագահներ Նիկոս Անաստասիադիսի և Սերժ Սարգսյանի առանձնազրույցի ավարտին մեկնարկել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Դրանց արդյունքում ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-կիպրական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր, այդ թվում նաև` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Կիպրոսի Հանրապետության կրթության և մշակույթի նախարարության միջև կրթության և գիտության բնագավառում 2016-2020թթ. համագործակցության մասին գործնական ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև երկու երկրների բուհերում ուսումը սկսելու և շարունակելու նպատակով բարձրագույն ուսումնական որակավորումների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը: Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/lusine.margaryan.754/posts/1113473045370310 ...

    Կարդալ ավելին
  • 2016 թվականի մարտի 21-ից մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում առաջին դասարանցիներին կտրվի գարնանային արձակուրդ: Իսկ 2-12-րդ դասարանցիները, ձմեռային արձակուրդի երկարաձգման պատճառով, գարնանային արձակուրդ չեն ունենա: Գարնանային արձակուրդի մասին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շրջաբերական նամակ է ուղարկել ՀՀ մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվար ամսին, ՀՀ առողջապահության նախարարության միջնորդությամբ, սուր վարակիչ հիվանդությունների տարածվածությամբ պայմանավորված, ձմեռային արձակուրդը երկրաձգվել էր երեք շաբաթով: Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/lusine.margaryan.754/posts/1112040872180194 ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը Մարտի 8-ի կապակցությամբ Սիրելի կանայք, Ընդունեք իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Կանանց միջազգային տոնի կապակցությամբ: Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ կրթության և գիտության ոլորտի բոլոր կանանց:  Դուք ստանձնել եք սերունդների կրթման, դաստիարակման և որակյալ կադրերի պատրաստման առաքելությունը, որը կատարում եք հայ կնոջը բնորոշ անմնացորդ նվիրումով և պատասխանատվությամբ: Ձեր բարեխիղճ ու հետևողական աշխատանքով է պայմանավորված մեր երկրի ապագայի նկարագիրն ու վաղվա օրը, մեր ազգային իղձերի իրականացման գործում երիտասարդ սերնդի պատրաստակամությունն ու նվիրումը:  Գարնանային այս գեղեցիկ տոնի առիթով շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում երջանկություն, առողջություն ու բարօրություն:  Սիրով՝ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1107808872603394&set=a.150299485021009.36960.100001228747398&ty ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/5bxeyh0oqVmxFwkz7lUn.jpg

    Այս լուսանկարն արված է քիչ առաջ, Դավիթաշենում։ Սա այն ծառերից մեկն է, որոնք էտելու համար չորս անչափահաս երեխաների հայրը հիմա բանտում է, որքան էլ մարդը փորձում էր բացատրել, որ ինքն իր տնկած ծառերը փչացնելու շահ չուներ, ինքը դրանք պարզապես էտել է։ Լավ նայեք այս լուսանկարը, տիկնայք ու պարոնայք։ Այն շատ բանի մասին է խոսում։ 1. Այն նախ խոսում է այն մասին, որ ինչ-որ մեկը վերջապես մեր երկրում պետք է ծառեր էտելու ստանդարտ ներդնի ու հսկի, որ ամեն գարնան Հայաստանի քաղաքներում էտելու անվան տակ ծառերը չբռնաբարեն։ 2. Այն խոսում է նաև այն մասին, որ սոցիալական ցանցերում մենք բոլորս շատ հաճախ չգիտեմ ինչու վերածվում ենք արյուն պահանջող զանգվածի՝ փրփրած բառապաշարով ու առանց հոշոտվողին փաստաբանի իրավունք տալու։ Արդյունքում փչացնում ենք ամեն ինչ՝ մարդկային կյանքերի վրա ազդեցություն թողնող որոշումների դրդելով տեղեկատվական դաշտի յուրաքանչյուր հոսանքից սարսափող իշխանավորներին։ 3. Եվ վերջապես այս լուսանկարը խոսում է այն մասին, որ իշխանության մեջ սթափությունը էապես կաղում է։ Կարդում են սոցիալական ցանցերի հերթական աղմուկը, խառնված իրենք ավելի բարձր աղմուկ են բարձրացնում ու տանում փակում մարդուն, որը չի հասցնում ասել, որ անմեղ է։ Ինձ կարդացող սիրելի՛ պաշտոնյաներ, մի ճար գտեք բանտից ազատեք անչափահաս երեխաների հորը։ Ես չգիտեմ նա ով է, բայց սիրտս ցավում է։ Նա հանցագործություն չի կատարել․ ծառը կանաչում է։ Կարծում եմ՝ բոլորն էլ կանաչելու են, ինչպես ինքն էր պնդում։ Թողե՛ք մարդը գնա իր զավակների մոտ, Աստծո սիրուն։ Մենք բոլորս պատրաստ ենք հենց հիմա մոռանալ, որ իշխանական բուրգը ներքևից մինչև վերև ահասարսուռ դատապարտել է կատարվածը․ ինչ եղել եղել է, թողեք այդ մարդուն իր զավակների մոտ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10156152559013378&set=a.10150185574098378

    Կարդալ ավելին
  • «Թե՜…»

Քաղաքականություն