• Անժել Դայան
  • Ո՞նց, ո՞նց կարելի ա Երևանը համարել աշխարհի ամենասիրուն քաղաքը: Ես հասկանում եմ, որ ամենասիրելին ա, ամենահարազատը, ամենաջերմը, ամենամերը: Բայց ոչ ամենասիրունը... Նայում ես ուրիշ քաղաքներին, էն հնության անգամ մի հատիկ քարի վրա դողում են, պահպանում են, հասկանում են, որ սիրունությունը դա ա, պետք ա աչքի լույսի պես փայփայել: Իսկ Երևանը քիչ-քիչ դառնում ա բուտիկների ու սրճարանների մայրաքաղաք՝ մի քանի տեղ պահպանված իսկական երևանյան կոլորիտով, որը վերանում ա քիչ-քիչ: Ի՞նչքան կարելի ա պաթոսով տառապել: Հա, մերն տունն ա, ամենահարազատն ու քաղցրը, բայց ամենասիրունը ՉԻ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/AngelaDayan/posts/1009815129153365 ...

    Կարդալ ավելին
  • եթե դու կաս,  ու լինելդ ձյան նման չէ՛,որ ծանրությամբ իջնի գլխիս ու գարնան հետ հալչի՜, գնա՜... այսօր կգաս: եթե դու կաս, ու լինելդ իսկական է... եթե դու կաս, ու գնալդ կես քայլ ետ էր՝ թափի համար, ու ետ գալուց ինձ ավելի պիտի սիրես, որ սպասել եմ անտանելի ու անհամար, որ կրծել եմ ձեռքս. հանկարծ, որ չգրի, որ կողպել եմ ականջներս. մեկ ուրիշի հագին հանկարծ քո անունը թե որ լսեն, չքանդվեն, ընկնեն գետնին... ու որ նորից ես անհամբեր քեզ մոտ չգամ: եթե դու կաս, ու լինելդ իրական էր... եթե դու կաս, ու կարող ես այնպես անել, որ վերքերս հանկարծ կորչեն  ու տանջված սրտիս վրա սպի չմնա... այսօր կգաս: Եթե դեռ կաս: կամ եղել ես: ով իմանա... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/AngelaDayan/posts/928135627321316 ...

    Կարդալ ավելին
  • Ես այնտեղ էի, ուր հասնելու համար պետք էր լուռ մնալ։ Ես սարսափում էի աղմուկից ու նախընտրում մնալ մենակ՝ վայելելով իմ վաստակած լռությունը։ Դու եկար հենց այն ժամանակ, երբ առանց աղմուկ ականջներս սկսեցին ցավել։ Օդը դարձել էր ծանր, ու ես ամեն վայրկյան կարող էի խեղդվել։ Դու այն ժամանակ հայտնվեցիր, երբ երկնքի և երկրի հատման կետում անձրև էր։ Դու եկար, ու մերկ ձեռքերով փորձեցիր ցրել բոլոր ամպերը։ Ինքնակամ։ Եկար, ու ես սկսեցի արևը սիրել։ Եկար, ու մարմնիս մեջ արթնացած կրակը լափեց քեզնից առաջ եղած ամենը, ու մենք մնացինք մենակ։ Ես չգիտեմ հիմա ինչ կընտրեի, ու ինչ կարժենար մի քանի ամիս առաջ իմ ընտրությունը։ Բայց ես ուղղակի նայում էի։ Թույլ էի տալիս կրակը սրբի պատերին քսված, չորացած լռությունն ու ամեն ինչ կարմիրով ներկի։ Իսկ դու ուղղակի նայում էիր։ Մի քանի ամիս, օր, գուցե վայրկյա՞ն․․․ Ես ամեն օր բացում էի պատուհանը։ Անհամբեր քամին ներս էր սողոսկում բարակ ցանցի միջով ու փլվում անկողնուս վրա։ Ամեն ինչ հանդարտվում էր ու մենք սկսում էինք զրուցել։ Ու մեզ չէր լսում ոչ ոք։ Ու մենք մնում էինք անկողնուս մեջ մենակ։ Առաստաղից կախված սարդոստայնից մի թել օրորվում էր օրեր շարունակ, բայց համառորեն շարունակում էր կպած մնալ։ Ես սիրում էի պառկել ու հայացքով հետևել թելի պարին։ Ուր որ է, այ հիմա, հիմա, հիմա կպոկվի կամ կբարձրանա քամու հետ ու կձուլվի մնացած թելերին, կկորցնի յուրահատկությունը, կդառնա մնացած հազարավոր թելիկների պես՝ առաստաղին կպած, անթռիչք, անօրոր․․․ Քամին գնում էր։  Դու էլ ես գնում։ Ու ճանապարհն այնքան երկար է, որ ինձ թվում է անպայման կմոլորվես։ Ու ես կողքիդ չեմ լինի։ Ու ես չեմ կարողանա քեզ տուն տանել։  Դու քամուց հանկարծ սկսում ես մրսել ու գլուխդ կախ արագացնում ես քայլերդ։ Ոտքով այս ու այն կողմ ես նետում տերևաթափից գետնին ընկած տերևներն ու չես նկատում այն մեկին, որը սարդոստայնից կախված թելի պես դողդողալով կպել է մայր ծառից ու չի ուզում խառնվել մյուսներին։ Նրա գույնը մի փոքր այլ է, զգու՞մ ես։ Գուցե հենց նրա անհեթեթ, բայց համառ պայքարի միջոցով աշունը մի փոքր երկարի, ձմեռն ավելի ուշ գա, հասկանում ե՞ս․․․ Ես բաց եմ թողնում ձեռքդ ու մատներիցդ սպիտակ, կապտավուն եզրերով հետքեր են մնում մաշկիս վրա։ Ցու՞րտ է, թե՞ ես եմ մրսում․․․ Աշուն է։ Հետզհետե խավարում անհետացող ուրվագիծդ սկսում է օրորվել։ Ես միանգամից մոռանում եմ այն բոլոր վայրերը, որ ուզում էի քեզ հետ գնալ։ Մոռանում եմ ու նորից տրվում լռությանը։ Տրվում անկիրք ու սառը․ ինչ-որ կարևոր կորուստ ունեցած մարդու լրջությամբ․․․ Ես պարտվեցի այնտեղ, որտեղ չէի խաղում։ Որտեղ չէի դրել ոչ մի խաղադրույք։ Ես պարտվեցի ու իմացա այդ մասին հետո, երբ դու արդեն տոնում էիր հաղթանակդ։  Իսկ ես ոչինչ չգիտեի, ինչպես մարդկանցից շատերը իրականում մեռնում, բայց շարունակում են անդադար շնչել՝ չիմանալով, որ մահացել են․․․ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/AngelaDayan/posts/890364307765115 ...

    Կարդալ ավելին
  • Գողացիր ինձ այստեղից ու տար, արձակիր իմ հոգնած ձեռքերը․․․ վերցրու ուսերիցս այս բեռը․․․ ու օգնիր ինձ նորից բարձրանալ․․․ քեզ ներել եմ բոլոր քո մեղքերը, մոռացել եմ վաղուց բոլորին, գույներից այս խամրած ես հոգնել եմ, արի, ինձ հասցրու թևերին, որ մի տեղ պատահմամբ ես թողել եմ․․․ գողացիր ինձ այստեղից ու տար, վերացրու, կտրտիր այս կապերը, ինձ տուր ուսդ՝ որպես հենարան, մի ողջ կյանք եմ սպասել այս օրվան․․․ ինձ ներիր, որ մի քիչ թուլացել եմ․․․ գողացիր ինձ, «այստեղ»-ն ինձ սպանել է․․․ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/AngelaDayan/posts/819933061474907?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1468095015441043 ...

    Կարդալ ավելին
  • Դու, որ դեռ երեկ ինչ-որ անիմաստ այս ու այն կողմ քայլող ամբոխի մասնիկ էիր, այսօր եկել ու խոսում ես իմ ուժի մասին։ Այնպես ես խոսում, որ քիչ է մնում ձեռքդ էլ դնես ուսիս ու թփթփացնես մեծահոգաբար ու ներողամիտ։ Ասես այդ ուժը դու ես տվել ինձ, ու այսօր էլ թույլ ես տալիս, որ շարունակեմ այն կրել, ու դա քեզ չի խանգարում։ Բարի՜ ես․․․ Դու, որ անընդհատ խոսում ես հնարավորությունների ու տիեզերքի մասին, ամեն ինչ մանրացնում ու փոշիացնում ես, ու պտտելով բերում նրան, որ ուժն է ամենի կենտրոնն ու պատասխանատուն մեր բոլոր քայլերի։ Այնպես ես ժպտում, ասես իմ ուժի ինչ-որ մասնիկները քեզնից են եկել։ Ասես եթե դու չլինեիր, իմ ուժը չէր լինի այսքան ամբողջական, այսքան ոչ կանացի։ Դու, որ դեռ երեկ խառնված էիր անընդհատ ինչ-որ տեղ շտապող անցորդներին, ու անծանոթ աչքերդ տեսնելիս դժվար հոգումս ինչ-որ բան կատարվեր (այլ բան է հիմա․․․), այսօր հաղթական ու վստահ ես, որ ծանոթացել ես ինձ հետ, և որ դա հրաշալի է։ Դու այնպես ես լռում, ասես օդում մահացած բառերը կարող էին ինչ-որ մեկիս սիրտն անդառնալի խոցել, ու խղճի խայթի պատասխանատվությունից խուսափելու նպատակով թույլ չես տալիս, որ ես լինեմ իմ սխալի հեղինակը․․․ Ուժեղ ես․․․Դիմանում ես։ Չես մոտենում․․․ Ես, որ արդեն երեկ ամբոխի մասնիկ չէի, և ոչ էլ ուղղակի անցորդ, որ ուժիս շնորհիվ վերածնվել էի մի քանի անգամ գրեթե ոչնչից ու ազատվել մոխրի տգեղ սևությունից ու հիմա հասել եմ գրեթե ամենավերևները, քեզ ի՞նչ ասեմ․․․ Դու, իմ ուժին այդքան հավատացող ընկեր, չե՞ս վախենում, որ մի օր կսայթաքեմ․ կանխամտածված գուցե, գուցե հատուկ։ Որ այս ուժը չափից շատ է իմ փոքրիկ ուսերի համար։ Որ պահ եմ փնտրում, որ այն ուղղակի մի կողմ նետեմ։ Որ այս ուժը վանում է անգամ ինքս ինձ, որ սրտխառնոցի աստիճան զզվելի է այսքան ուժեղ լինելը․․․ Դու, որ դեռ երեկ ինչ-որ անիմաստ այս ու այն կողմ քայլող ամբոխի մասնիկ էիր, այսօր եկել ու խոսում ես հենց իմ ուժի մասին։ Ու այնպես ես խոսում, կարծես ուժն այնքան լավ բան է։ Կարծես այդ քողի տակ կարելի է թաքնվել ու արդարեցնել ամեն ինչ։ Բայց այսօր, երբ արդեն դու ինձ համար սովորական անցորդ չես, ոչ էլ ուղղակի ամբոխի մասնիկ, պիտի տեսնես, դու պիտի՜ նկատես, որ այս ուժը ծանրացել է ուսերիս վրա և ես իմ սեփական ցանկությունների ձեռքը կրակն եմ ընկել․․․ Ազատիր ինձ․․․ Վերցրու իմ ուժն ու կրկնապատկիր քոնը։ Ես այլևս համաձայն չեմ ուժեղ լինել․․․ Նյութի աղբյուր՝ http://angeldayan.com/uj/ ...

    Կարդալ ավելին
  • Մի օր մենք որոշում ենք ամեն ինչ փոխել: Դա լինում է գիշերը` քնելուց առաջ, տրանսպորտի մեջ, լողանալիս... Մտովի պատկերացնում ու վայելում ենք այն բոլոր դրական փոփոխությունները, որոնք կկատարվեն այդ "մի օր"-ը: Իսկ հետո` առավոտյան, տրանսպորտից իջնելիս, լոգարանից դուրս գալիս, մենք էլի մոռանում ենք մեր որոշումները: Կենցաղը թաց ապտակով դիմավորում և զրկում է սովորական հրաշքներից: Մենք էլի ակնոցները դնում ենք ապակիները ներքև, էլի առանց ուտելիքի համը փորձելու աղ ենք անում, չենք արթնանում տաս րոպե շուտ, որ մարզվենք, ու էլի, էլի "մոռանում ենք" մեր կյանքի ամենակարևոր մարդկանց ասել այն, ինչ ուզում ենք: "Մի օր"-ը շատ մոտիկ է. այն կարող է լինել մի ամիս, մի շաբաթ, մի քանի օր հետո, կամ... հենց այսօր: "Մի օր"-ն այսօր է: Ուղղակի արդեն դարձել է երեկ:  Ուշացել ենք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/angeladayan/posts/801743266627220 ...

    Կարդալ ավելին
  • Մի հարց բոլորին, նամանավանդ երիտասարդներին։  Այն, որ պետությունը չի ապահովում կրթությանը համապատասխան աշխատատեղերով, դա նորություն չի։ Ու լինես դու արվեստագետ, հաշվապահ, թե մարզիկ, միևնույն է, պահ է գալիս, երբ պատրաստ ես գրեթե ցանկացած աշխատանքի։ Իմ այն համոզմունքին ի պատասխան, որ աշխատել ցանկացող մարդն աշխատանք կգտնի, կան մարդիկ, ովքեր պնդում են, որ ավելի լավ է չաշխատել, քան կրթությունը մի կողմ դրած աշխատել ստատուսով ցածր վայրում, ցածր՝ կրթության հետ ոչ մի կապ չունեցող հաստիքում։ Իմ մեկ այլ համոզմունքով, բոլորովին պարտադիր չէ, որ ինչ-որ մեկի զանգով կամ պայմանավորվածությամբ աշխատանք գտնես։ Լրիվ հերիք է ուղղակի սեփական հետույքը պոկել աթոռից և գնալ փնտրել, հետաքրքրվել և ուղղակի աշխատելու ցանկություն ունենալ։  Ես նորից պնդում եմ, որ աշխատանք կա․ ոչ, դա մեր երազանքի աշխատանքը չէ, դա նախարարի կամ պաշտոնյայի աթոռ չէ, դա ուղղակի հնարավորություն է վաստակել գումար՝ քո և ընտանիքիդ առաջին անհրաժեշտ պահանջները բավարարելու համար։  Թե ինչ կանես այդ աշխատանքի ընթացքում կամ հետո, դա կախված է մեծ հաշվով քեզնից, որովհետև ես վստահ եմ, որ շատ մեծ ցանկության և սեփական անձի վրա աշխատելու շնորհիվ հնարավոր է ունենալ այն, ինչ դու ուզում ես։  Բայց ուղղակի չաշխատել մինչև չգտնես քո երազած, կամ ավելի ճիշտ, քեզ, քո կրթությանն ու հնարավորություններին հարիր աշխատանքը, մեղմ ասած, հիմարություն և մեծամտություն է։ Նամանավանդ, որ այդ աշխատանքը սպասում ես անպայման ծանոթների կողմից միջամտությունների շնորհիվ ստանալ․․․․ Ես ավելի լավ է օր ու գիշեր աշխատեմ, բայց իմանամ, որ ես իմ գլխի տերն եմ, ունեմ ինձ անհրաժեշտ գումար, և ոչ մեկի ձեռքին չեմ նայում․․․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/angeladayan/posts/767657363369144 ...

    Կարդալ ավելին
  • Երեք ընկեր են կողքս կանգնած:  Մեկը. - Բայց սիրուն ա չէ՞: - Ըհը: - Քուրս, շատ սիրուն ես, ցավդ տանեմ: Էն մի ընկերը՝ ինձ նայելով. - Мой друг говорит, что вы красивая. Ես ձայն չեմ հանում: - Արա չէ, տենց մի ասա: Ասա, որ կուկլա ա, կուկլա: - Դեբիլ, էդ ռուսերեն ա: Առանց ասել էլ երևի հասկացավ:  - Արաա էէ, դեբիլն էլ ա ռուսերեն: - Ըհը, ուրեմն հասկացավ, որ մենք իրար դեբիլ ասեցինք երկու անգամ: Էս էլ հետը երեք: - Դե գոնե ասա, որ ոտքերը... մմմմմ..... - Мой друг говорит, что... արա անասուն հո չես: Ես տենց բան չեմ ասի: - Պատկերացնում ես հայերեն հասկանա: - Չէ հա, մի հատ աչքն էլ չի թերթում: - Բայց ոտքերն ասա էլի, վսյո տակի: Լաավ, ես կասեմ: Девушка, вы красивые иметь ног. - Վախ, հորս արև: Էս մեզ խայտառակ կանի: Извините, пожалуйста:  - Լսի, էս քաղաքում mcdonald-ից բացի մի կարգին տեղ էլ չգիտենք: - Է արի McDonalds հրավիրենք: - Անասուն, մենք ըտեղ ենք:  Էդ ընթացքում իմ պատվերն եղավ արդեն: Վերցրեցի, պտտվեցի իրենց կողմ. - Пока, երեխեեեեեք :) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/angeladayan/posts/752485781552969?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն