• Ռուբեն Շուխյան
  • Այսպիսին էր Մաշտոցի, այն ժամանակ դեռ Լենինի, իսկ մինչև 1960-ը՝ Ստալինի անունը կրող պողոտայի վերնամասը կես դար առաջ: Ինչպես տեսնում ենք՝ «Մայր Հայաստան» հուշարձանի պատվանդանը դատարկ է:  Մոնումենտում՝ «Հաղթանակ» զբոսայգում գտնվող այդ հուշահամալիրը կառուցվել էր 1950 թվականին։ Հուշահամալիրի հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն էր։ Պատվանդանի վրա տեղադրվում է քանդակագործ Սերգեյ Մերկուրովի հեղինակած Ստալինի 17 մետր բարձրության պղնձե կոփածո արձանը։ 1961-ին այդ արձանը հանվեց, իսկ արդեն 1967-ին տեղադրվեց մեր մայրաքաղաքի այցեքարտերից մեկը դարձած Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանի հեղինակած 22 մետր բարձրության «Մայր Հայաստան» արձանը՝ նույնպես պղնձե կոփածո։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1889486511165872&set=a.500519483395922&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Կարևոր շեշտադրումներ՝ Նախիջևանի հարցում. Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը EADaily պարբերականին տված հարցազրույցում կարևոր շեշտադրումներ է արել Նախիջևանի առնչությամբ: Նա ասել է. «Ադրբեջանական զորքերի կուտակումների և ակտիվացման մասին հաղորդագրությունները և նման գործընթացներ նկատվում են ոչ միայն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում, այլև Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին, մասնավորապես Նախիջևանի ուղղությամբ: Ադրբեջանի վարքը ոչ այլ ինչ է, քան ուժի կիրառման սպառնալիք»: Սա կարևոր է այն իմաստով, որ տարիներ շարունակ մեր պաշտոնատար անձինք հիմնականում խուսափում էին անմիջապես Նախիջևանին վերաբերող հարցերի շուրջ խոսել: Դավիթ Տոնոյանն այսպես է շարունակել. «Հատկապես մտահոգությունների տեղիք է տալիս ադրբեջանական զորքերի ակտիվացումը Նախիջևանի ուղղությամբ, որտեղ մինչ օրս համեմատական հանգիստ էր տիրում: Այդ հատվածում ռազմական սադրանքի ցանկացած դրսևորում հղի է մեծ ճգնաժամի հրահրմամբ, որը կազդի նաև տարածաշրջանային մյուս խաղացողների վրա: Այդուհանդերձ, հաշվի առնելով Հայաստանի դիրքորոշման ամբողջ կառուցողական բնույթը, չեմ ցանկանում, որպեսզի ձեզ մոտ տպավորություն ստեղծվի, որ Հայաստանը խաղաղություն խնդրող է»: Ինչպես նշել է նախարարը՝ հայկական կողմը կարող է և զերծ չմնալ իր ունեցած ողջ զինանոցը կիրառելու «գայթակղությունից»՝ հակառակորդին վճռական և մասշտաբային դիմադրություն ցույց տալու համար: Հայտնի փաստ է, որ մինչ 1920-ին Հայաստանի անկախության կորուստը Նախիջևանի երկրամասը Հայաստանի Հանրապետության անբաժան մասն է հանդիսացել, և դրանից հետո չկա միջազգային իրավական նորմերին համապատասխանող որևէ փաստաթուղթ, որը որ կամրագրի ներկայիս Նախիջևանի ենթակա լինելը անկախ Ադրբեջանի կազմում: Կարծում ենք, սա կարևոր հարց է, որը հայկական կողմը պետք է այսուհետ բարձրացնի, քանի որ մեր տարածաշրջանում հնարավոր չէ լիարժեք և վերջնական խաղաղության հասնել առանց Նախիջևանի հարցի համապարփակ և բազմակողմանի իրավական լուծման: Կարևոր է նաև հստակ ուրվագծումը, որ եթե հանկարծ ոտնձգություն լինի Նախիջևանի տարածքից Հայաստանի ուղղությամբ, ապա դա կնշանակի, որ Ադրբեջանն իր այդ արկածախնդրության մեջ է ներքաշելու նաև Թուրքիային, որն ի դեպ ներկայումս երկակի վիճակում է գտնվում՝ մի կողմից այդ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ մյուս կողմից՝ ՀԱՊԿ-ի անդամ Ռուսաստանի ռազմավարական գործընկերը: Նախարարը նշել է. «Հայաստանի համար անհանգստության հիմնական աղբյուրը Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական դաշինքն է: Տվյալ դաշինքի քաղաքականությունն ուղղված է Հայաստանի ազգային անվտանգության դեմ: Անկասկած, նշված երկու երկրների համագործակցությունը սպառնալիք է մեզ համար, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը բացահայտ կերպով Հայաստանին սպառնում է պատերազմով, իսկ Թուրքիան ամեն կերպ աջակցում է Բաքվի ռազմատենչ մտադրությունների իրագործմանը»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.shukh/posts/1782066008574590 ...

    Կարդալ ավելին
  • «Արսենալ» ֆուտբոլային ակումբը 1886 թվականին հիմնադրել են Լոնդոնի հարավարևելյան արվարձանում, Վուլվիչում գտնվող թագավորական «Royal Arsenal» զինագործական գործարանի զինագործները՝ «կանոնիրները»։ Այստեղ՝ Վուվլիչի համալիրում է գտնվում նաև թագավորական ռազմական ակադեմիայի պատմական շենքը: Այն հիմա թանգարանային տարածք է և նրա հրապարակում տեղադրված է ահա այս թնդանոթը (նկարում), որը նաև «Արսենալի» խորհրդանիշն է հանդիսանում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1572881076159752&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Սեդա Մելքոնյանի հուշերից. «Սրճարաններ շատ չէինք գնում, երբեմն «Առագաստ» էինք գնում, քանի որ մոտ էր հանրակացարանին, որտեղ ապրում էինք: Առավոտները հաճախ Կասկադի մոտ գտնվող փոքրիկ սրճարանն էինք գնում, փռում էինք մեր տետրերն ու գրքերն ու սկսում կարդալ, պարապել… Մոնթեն, որ բանտում էր եղել, փակ տեղեր չէր սիրում, ազատ ու բաց տեղեր էր նախընտրում… Իսկ հիմա, երբ Երևան եմ գալիս, առաջինը Եռաբլուր եմ այցելում: Գնում եմ նաև Գեղարդավանք, որտեղ ամուսնացել ենք»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1157231364391394&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • 1920-ի սկզբից սկսվեց Հայաստանի 1-ին Հանրապետության միջազգային ճանաչման նոր շրջանը: Հունվարի 19-ին Փարիզի խորհրդաժողովում Անտանտի դաշինքի երկրների Գերագույն խորհուրդը (ներկայիս Եվրամիության նախատիպը) դե ֆակտո և դե յուրե պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը Հայաստանի գերակայության տակ գտնվող տարածքներում: Մեր երկրի պետական սահմաններն այդ պահին ընդգրկում էին նախկին Ռուսական կայսրության Երևանի նահանգի (ներառյալ Նախիջևանի մարզը և Իգդիրի շրջանը) և Կարսի մարզի (ներառյալ Կարս, Սարիղամիշ, Արդահան քաղաքները) վարչական սահմաններն ամբողջությամբ՝ 60 հազար քառակուսի կիլոմետրից ավելի տարածք: Նշենք նաև, որ բացարձակապես գերակշռող հայկական բնակչություն ունեցող Սյունիքն ու Արցախն այդ պահին դե ֆակտո հայկական անկախ ինքնավարությունների կարգավիճակներ ունեին, և նրանց դե յուրե Հայաստանին միանալը ընդամենը մոտակա ժամանակի հարց էր հանդիսանում: Հայաստանի Հանրապետության պառլամենտն Անտանտի դաշինքի երկրների Գերագույն խորհրդի այդ որոշման կապակցությամբ Հայաստանի մայրաքաղաք Երևանում 1920-ի հունվարի 25-ին հրավիրեց հանդիսավոր նիստ, որտեղ նախ կարդացվեց եվրոպական երկրների պաշտոնական ուղերձը՝ ուղղված անկախ Հայաստանի ժողովրդին, որից հետո ելույթ ունեցան պառլամենտի պատգամավորները: Ներկայացնենք մի հատված Սիմոն Վրացյանի ելույթից, որի դրույթները, կարծում եմ, զարմանալիորեն արդի են այսօրվա համար. «Մենք հասել ենք վերջին հանգրվանին: Այն, ինչ որ հայ ժողովուրդը ձևակերպել է իբրև անխախտ կամք, սկսում է իրականանալ: Ազատ Հայաստանը այլևս փաստ է ոչ միայն մեզ, այլև ուրիշների համար: Այն, ինչ որ հայ աշխատավորությունն իր արյան գնով է նվաճել, ընդունում և հաստատում են նրանք, որոնց ձեռքին է գտնվում այսօր աշխարհի ղեկը, և ավելի մեծ սիրով նրանք, որոնց պիտի անցնի վաղը պատմության ղեկավարությունը: Եվ եթե մինչև այժմ մեզնից պահանջվել է հեղափոխական եռանդ և անձնազոհություն, ապա այսուհետև մենք պետք է ցուցահանենք քաղաքական հասունություն ու պետական շինարարության կարողություն: Կյանքը մեր առջև դնելու է նոր պահաջներ և մեզանից է կախված մեր չափով անկախ Հայաստանի բարիք կամ չարիք դառնալը հայ ժողովրդի համար: Ես հավատում եմ, որ անկախ Հայաստանը չի փակվի նեղ պատյանի մեջ, և հայ դեմոկրատիան հավասար մեկ անդամը կլինի համաշխարհային ազատ դեմոկրատիայի ընդհանուր ընտանիքում»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1512476025533591&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3 ...

    Կարդալ ավելին
  • Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի բացօթյա տարածքում կազմակերպված «Խավարում» ցուցահանդեսը՝ 2017 թվականի կարևոր իրադարձություններից էր, որը հայ հանրությանը ներկայացրեց Հայաստանում բոլշևիկյան բռնությունների անմեղ զոհերին, որոնց թվում էին նաև Թումանյանի չորս որդիներից՝ երեքը: Այսօր շատ է խոսվում «Ազգ-բանակ» գաղափարի մասին, իսկ ահա Հովհաննես Թումանյանը դեռևս մեկ դար առաջ էր այդ ամենն ապացուցել իր անձնական օրինակով: 1917-ի դեկտեմբերին, երբ վտանգված էր հայենիքը, մինչ որոշ մարդիկ սեփական անձը կամ զավակներին ռազմի դաշտից հեռու պահելու համար դիմում էին ամեն հնարավոր միջոցների, Թումանյանն իր բոլոր երեխաներին նվիրեց հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Այդ օրերին Թումանյանը՝ Զորավարի Անդրանիկին ուղղված իր հայտնի նամակում գրում էր. «Ես չորս տղա ունեմ, չորսն ել երկրի կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքերին՝ ինչի որ ընդունակ կլինեն»։ Մուշեղը՝ բանաստեղծի ավագ որդին էր, նա ծնվել էր 1889 թվականին: Թիֆլիսի արական գիմնազիան ավարտելուց հետո՝ Մուշեղը սովորում է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժնում: Երբ սկսվում է 1-ին աշխարհամարտը՝ նա ընդունվում է սակրավորների ուսումնարան, որն ավարտելուց հետո զինվորական ծառայության է անցնում Ալեքսանդրապոլում (Գյումրի): 1916-ին հայ կամավորական ջոկատների կազմում մեկնում է սկզբում Իգդիր, հետո Դիադին՝ Բայազետի մոտ: Այս ընթացքում նա մեծ գործ է անում արևմտահայ բազմահազարանոց որբերին Երևանի նահանգ տեղափոխելու համար: Պատերազմի ավարտից հետո Մուշեղը հաստատվում է Թիֆլիսում, անցնում ուսուցչության և գրում է այգեգործության վերաբերյալ գիտական աշխատանքներ: Նա ամուսնանում է լեհուհի Մարիա Սոկալսկայի հետ և ունենում երեք զավակ՝ Անահիտ, Նադեժդա և Վիգեն: 1937-ի նոյեմբերին բոլշևիկյան իշխանությունների կողմից Մուշեղ Թումանյանը անհիմն մեղադրանքով ձերբակալվում և աքսորվում է Սիբիր, որտեղ էլ և մեկ տարի անց զոհվում է: Մուշեղի որդին՝ Վիգենը, որը փաստացի հայ մեծ բանաստեղծի տոհմի միակ շարունակողն էր հանդիսանում, զոհվել է 2-րդ համաշխարհային պատերազմում, սովետա-գերմանական ռազմաճակատում՝ 1941-ի վերջին Մոսկվայի տակ մղվող մարտերի ընթացքում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1503454553102405&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3 ...

    Կարդալ ավելին
  • Ամեն ինչ սկսվեց նրանց, որ պարսկահպատակ եղբայրներ Հովհաննես և Ստեփան Ավագի Ավետյանները 1890-ական թվականների սկզբին Պարսկաստանից տեղափոխվեցին Ռուսաստան և հաստատվեցին Հյուսիսային Կովկասի Արմավիր քաղաքում, որը մեծաթիվ հայ բնակչություն ուներ: Այստեղ, ճիշտ կողմնորոշվելով և դրսևորելով գործարարական ու առևտրական բացառիկ ունակություններ, 1894-ին նրանք տեղացիներից գնում են բուսական յուղի արտադրման անեկամտաբեր մի գործարան, կարճ ժամանակամիջոցում վերակառուցում և հագեցնում են այն նորագույն սարքավորումներով: Գործը հաջողություն է ունենում, և շուտով արդեն արևածաղկի ձեթի «Аведовъ» ապրանքանիշը հայտնի է դառնում Ռուսաստանի մեծ քաղաքների խանութներում: Շարունակելով սկսած գործը, Ավեդով-Ավետյան եղբայրների համատեղ ֆիրման 1899-ին Եկատերինոդար քաղաքում հիմնում է բուսական յուղի արտադրման շատ ավելի մեծ ծավալներով գործարան, որտեղ աշխատում էին 400-ից ավելի բանվորներ և որն օրական 2500 փութ ձեթ էր արտադրում: Ռուսաստանում այն դարձավ ամենահզորը այդ բնագավառում: Շուտով Հովհաննես (Իվան) Ավեդովը տեղափոխվում է Եկատերինոդար, իսկ Ստեփանը՝ Դոնի Ռոստով, սակայն ֆիրմայի գլխավոր գրասենյակը շարունակում էր մնալ Արմավիր քաղաքում (լուսանկարում): 1915 թվականի դրությամբ Հովհաննես Ավեդովը դարձել էր արդեն խոշոր ձեռնարկատեր և Արմավիրում ու Եկատերինոդարում ուներ 7 գործարան՝ 2 միլիոն ռուբլի կապիտալով: Նշենք, որ մինչև 1917-ի բոլշևիկյան հեղաշրջումը, «Аведовъ» ապրանքանիշով ձեթը Ռուսաստանում որակի էտալոնն էր համարվում: Հայտնի է նաև, որ 1917-ից հետո, երբ բոլոր գործարանները ազգայնացվեցին, Հովհաննես Ավեդովը մեկնել է Ֆրանսիա և հիմնել այնտեղ տաքսի ծառայություն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.shukh/posts/1499542536826940 ...

    Կարդալ ավելին
  • Վերջերս մի այսպիսի զավեշտալի դեպք տեղի ունեցավ: Հյուսիսային պողոտայում զբոսաշրջիկների մի զույգ ինձ հարցրեց՝ իսկ որտե՞ղ է ձեր մոտ հին քաղաքը, նրա կենտրոնական մասը: Ես մեխանիկորեն պատասխանեցի՝ գիտեք, նախագծել են, բայց դեռ չեն սկսել կառուցել, նկատի ունենալով «Հին Երևան» նախագիծը: Լսելով այդպիսի պատասխան, երկուսն էլ ծիծաղեցին: Իրոք, զավեշտալի մի իրավիճակ էր, բայց, ինչ անես՝ այդպիսին է այսօր տխուր իրողությունը: Չգիտեմ, որևիցե մեկը հավատու՞մ է, որ այդ «Հին Երևան» նախագիծը վերջապես մի օր կյանքի է կոչվելու: Հիմա էլ հայտարարվում է, թե ֆինանսավորում չկա, կսկսենք, երբ որ այն լինի, և նմանատիպի անորոշություններ: Կամ անգամ եթե դա կառուցվի էլ, արդեն պատկերացնու՞մ եք, չէ՞, թե ինչ է դա իրենից ներկայացնելու. ուղղակի հին շենքերի ֆասադների դեկորացիաներ դրսից՝ իսկ ներսից, պարզ է, նույն՝ Սաս-երը, Սիթի-ներն ու Մոլլ-երն են հավանաբար լինելու: Սարյան ու Լեո փողոցների խաչմերուկին, տեսած կլինեք, մի ահռելի 18 հարկանի բարձրահարկ է վեր խոյացել: Նախկինում այստեղ Թերլեմեզյան գեղարվեստի ուսումնարանի սև տուֆից շենքն էր, կառուցված 19-րդ դարի 80-ականներին՝ տիպիկ հին երևանյան բակով, փայտյա պատշգամբներով: Հնարավոր էր, չէ՞, ցանկության դեպքում դա վերականգնել, պահպանել, իհարկե՝ այո: Նույնը՝ Սարյան և Բյուզանդ փողոցների խաչմերուկը՝ քանդվեց 19-րդ դարի վերջի գեղեցիկ մի շենք, որտեղ Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի որբերի համար նախատեսված հիվանդանոցն էր եղել, Հովհաննես Թումանյանն ու Վահան Տերյանն էին եղել այստեղ, և առաջարկ կար այս շենքում ստեղծել թանգարան: Բայց ոչ՝ այս վայրում նույնպես ահռելի կառույցներն արդեն մեծ արագությամբ դեպի երկինք են սավառնում: Մի բան հստակ է, որ մեր քաղաքի ճարտարապետությունն այսպես գնալու է դեպի «դուբայացում», վերացվում է ոչ միայն հին քաղաքը՝ արդեն թամանյանական դասական դպրոցի ճարտարապետների կառուցներն են շնչահեղձ լինում ամենուրեք ու անկանոն սնկի նման բուսնող մեծամասամբ միապաղաղ ու անդեմ բարձրահարկերից: Բայց Դուբայը գոնե կառուցվում է անկենդան անապատի ավազի վրա, որը չունի և չի կարող ունենալ որևէ պատմություն: Իսկ մենք ունե՞նք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1498493036931890&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3 ...

    Կարդալ ավելին
  • Այս շենքում ապրել և աշխատել է Չարենցը. 20-րդ դարի սկզբին կառուցված և Նալբանդյան 46 հասցեում գտնվող երկհարկանի այս հին երևանյան կառույցը արտաքուստ գուցեև մի փոքր աննկատ կարող է թվալ՝ այժմ այստեղ տեղակայված է ՎՏԲ բանկի մասնաշենքը: Սակայն այս շենքի հետ կապված կա մի ուշագրավ պատմական փաստ՝ այս տանը 1920 թվականին ապրել և աշխատել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը: Շենքը ժամանակին հայտնի էր որպես «Բոգոլյուբովսկու տուն» անվամբ, քանի որ մինչև 1907 թիվը այստեղ բնակվում էր Երևանի արականգիմնազիայի տնօրեն և Հռիփսիմյան իգական գիմնազիայի մանկավարժական խորհրդի նախագահ Գրիգորի Բոգոլյուբովսկին: 1918-1920 թթ. այս շենքը զբաղեցնում էր Հայաստանի առաջին Հանրապետության կրթության և արվեստի նախարարությունը: 1919-ի օգոստոսից՝ մինչև 1920-ի մայիսը Հայաստանի կրթության և արվեստի նախարարն է եղել Նիկոլ Աղբալյանը: Հենց նա էլ հրավիրեց տաղանդավոր երիտասարդ բանաստեղծ Եղիշե Չարենցին աշխատանքի անցնել իր ղեկավարած նախարարությունում՝ որպես հատուկ հանձնարարությունների կոմիսար։ Չարենցն այս շենքում աշխատել է 1920 թվականի հունվար-մայիս ամիսներին, և քանի որ նա նոր էր վերադարձել Կարսի մարզից, որտեղ մինչ այդ գյուղերից մեկում ուսուցիչ էր աշխատում, և Երևանում բնակվելու տեղ չուներ, բնակության և ստեղծագործելու համար Նիկոլ Աղբալյանը նրան տեղ հատկացնում հենց նախարարության այս շենքի սենյակներից մեկում: Նշենք, որ խորհրդային կարգերի առաջին տարիներին այստեղ տեղակայվում էր Լուսավորության ժողովրդական կոմիսարիատը, որտեղ նույնպես աշխատեց Չարենցը 1920-ի դեկտեմբերից՝ մինչև 1921-ի մայիսը, այս անգամ արդեն որպես արվեստի բաժնի վարիչ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1491449607636233&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • «Դեկտեմբեր 31-ի գիշերը շատ յաճախ ձիւնոտ եւ ցուրտ, սակայն ընտանիքի բոլոր անդամները բուխերիկի շուրջ հաւաքուած ուրախութիւն կ’ընեն. կանայք պատրաստած կ’ըլլան օրուան յատուկ ուտելիքները՝ ոսպնաթան, տակապուր, հափուսա, փոշեջուր. մառաններէն կը բերեն չամիչ, ընկոյզ, սուճուխ, պաստեղ, լեպլեպու, նարինջ, նուռ, սերկեւիլ, եւայլն, եւ կը շարեն սուֆրիին (ցածլիկ սեղան) վրայ: Շատ յաճախ տան մեծ հայրիկը կամ մեծ մայրիկը հեքիաթ կը պատմէ: Յանկարծ ծխնելոյզէն տոպրակ մը կը կախուի. Զէյթունի մէջ, ինչպէս հայկական բոլոր շրջաններուն մէջ, Կաղանդի գիշերը 14-18 տարեկան պատանիները քանի մը հոգիէ բաղկացած խումբեր կը կազմեն եւ շրջելով տունէ տուն, իրենց պարկը կը կախեն ծխնելոյզէն եւ տան անդամներէն կաղընտաս (կաղանդչէք, կաղանդի առիթով տրուած նուէր) կ’ուզեն: Զէյթունի տուները շինուած ըլլալով աստիճանաձեւ, մէկուն տանիքը միւսին բակը կը հանդիսանայ. հետեւաբար դիւրին է կրակարանի անցքէն յարաբերիլ տանտէրերու հետ: Տնեցիները կը լեցնեն պարկը սեղանի բարիքներով, երբեմն նաեւ չորս կամ ութ մէթէլիւքնիւց (1 մեթելիք = 0,25 ղուրուշ = 10 փարա) մը կը նուիրեն: Իւրաքանչիւր հայ կը հաւատայ, որ տան բարիքներէն կաղանդչէք տալով, իր տան բարիքները կ’աւելնան: Ուրախութիւնն ու կերուխումը կը շարունակուի մինչեւ կէս գիշեր: Առտու տան բոլոր անդամները կը շտապեն եկեղեցի տարուայ առաջին պատարագին ներկայ գտնուելու: Վերադարձին կը սկսին իրար շնորհաւորել. մեծահասակները տունը նստած կը սպասեն իրենց զաւակներուն եւ թոռներուն, որոնք հերթաբար կը մօտենան եւ կը շնորհաւորեն զանոնք: Կը շնորհաւորեն եւ կ’օրհնեն նաեւ տան անասունները եւ թռչունները: Ապա այցելելով դրացիներուն կը շարունակեն շնորհաւորանքները»:  (Նյութը և լուսանկարը՝ Houshamadyan կայքից) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1193898870724643&set=a.500519483395922.1073741831.100003136245 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին