Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Անահիտ Կարապետյան
  • Փախստականների հոսքի հետ մեր քաղաքում շատացան կամավոր տարբեր խմբերն ու նախաձեռնությունները։ Բոլորի մոտ անսպառ ցանկություն՝ օգնել, մոբիլիզացնել ռեսուրսները։ Քաղաքապետարանի ու կամավորների միության կողմից մի շարք հանդիպումներ կազմակերպվեցին.. նպատակը հասկանալու համար թե ով ինչո՞վ ա զբաղվում.. ով ինչի կարիք ունի։ Շատերը մասնակցեցին.. մի որոշ խումբ էլ բոյկոտեց.. գտնվեցին նաև կազմակերպություններ ովքեր նեղացան՝ մեզ չեք հրավիրել ֆոռումներին, ուրեմն մեզ անտեսում եք .. հաշվի չառնելով որ մեր 90 000 քաղաքի համար օր օրի աճող կամավորական միությունների մասին տվյալներ իմանալն ահավոր բարդ ա, տեղ տեղ անհնարին.. հատկապես երբ ԿՄն նախաձեռնությունների մաշտաբները փոքր ա իսկ գործելաոճը ոչ սովորական.. Մի քանի օրից կբացվի կամավորական կենտրոն, որտեղ փախստականներին հնարավորություն կտրվի աշխատել .. արհեստ ստանալ, շփվել իրար հետ։ Հրաշք պռոեկտ ա ու ամենակարևորը անկախ ու քաղաքապետարանից ու քաղաքականությունից հեռու։ Շատ ԿՄներ միավորվեցին գաղափարի շուրջ։ Բայց արի ու տես որ նույնիսկ շատերը սա են բոյկոտում առանց մեկնաբանելու թե ինչո՞ւ ։ Երևի սա մարդկային ա.. Կիսել կիսել ու կիսվել .. իսկ Աստվածներն ու Բաբելոններն իրականում կապ չունեն բարի կիրակի ձեզ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anahit.karapetian/posts/1103235909706878 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/x3cwc9LbBSwds3XI5wNP.png

    Ինչպես հայտնի է, 18-ին ռուսական օդատիեզերական ուժերը թուրքական օդուժի հետ միասին իրականացրել են առաջին համատեղ ռազմագործողությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում՝ Ալ-Բաբ քաղաքի մերձակայքում: Ընդհանուր առմամբ, գործողությանը մասնակցել են ռուսական ԶՈՒ 9 և թուրքական օդուժի 8 միավորներ՝ հետախուզության կողմից կանխավ տրամադրված և կողմերի միջև փոխհամաձայնեցված ահաբեկչական կառույցի 36 թիրախների դեմ. գործողության մասին նախապես տեղեկացվել են նաև սիրիական իշխանությունները: Բացի ռազմական տեսանկյունից, այս ռազմագործողությունը բավական կարևոր է ինչպես քաղաքական, այնպես էլ սիրիական հակամարտության շրջանակներում կողմերի որդեգրած մոտեցումների մերձեցման և առարկայական արդյունքների ամրագրման առումով. փաստացի կերպով, այն իրականացվում է դեռևս հունվարի 12-ին Մոսկվայում ՌԴ ՊՆ-ի և Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ի միջև ստորագրված համագործակցության հուշագրի հիման վրա: Ինչպես հայտնի է, Մոսկվայի և Անկարայի միջև կայացած ռազմական համագործակցության վերոնշյալ փորձը հաջորդել է կողմերի անմիջական հովանավորությամբ անցյալ տարեվերջին Սիրիայի տարածքում հաստատված և դեռևս գործող հարաբերական հրադադարի ռեժիմին, ինչպես նաև՝ առաջիկա օրերին Աստանայում կայանալիք միջսիրիական քաղաքական բանակցությունների նախօրեին. ասել է, թե այս իրողությունը փաստում է սիրիական հակամարտության շրջանակներում համագործակցության հարցում նախկին հակառակորդների սկզբունքային և հետևողական գործելաոճի մասին: Սա մի հանգամանք է, որը բացակայում էր Սիրիայի տարածքում նախկինում հաստատված հրադադարի տապալված փորձերի ընթացքում՝ հիմնականում ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների հիման վրա: Բացի նշվածից, ռուս-թուրքական համագործակցությունը և կողմերի հետևողական մոտեցումներն այդ հարցի շուրջ թույլ են տալիս կանխատեսելու, որ եթե այնուամենայնիվ, տարբեր պատճառներով՝ թե՛ ներսիրիական, թե՛ տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված, Սիրիայում գործող ներկա հրադադարի ռեժիմն ու քաղաքական գործընթացը նույնպես տապալվեն, ապա առնվազն կողմերի միջև փոխհամաձայնեցված գործողություններն, անգամ համագործակցությունը կարող է շարունակվել՝ առնվազն երկկողմանի շահերի փոխադարձ ճանաչման համատեքստում. իսկ այդ իրողությունը որակապես նոր իրավիճակ կստեղծի Սիրիայի տարածքում առկա ուժային հավասարակշռության տեսնկյունից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.petrosyan.05/posts/1227951447242067

    Կարդալ ավելին