• Վազգեն Սաղաթելյան
  • Շատ մտահոգիչ բաներ են կատարվում Կապանում։ Մարզպետ Կարեն Համբարձումյանն այսօր իր մոտ է կանչել Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Մելքոնյանին ու պահանջել, որ նա աշխատանքից ազատման դիմում գրի։ Սա շատ ցավալի հանգամանք է ինձ համար, քանի որ մեր թիմի և իհարկե առաջին հերթին հենց պարոն Մելքոնյանի ծանր ու տևական ջանքերի շնորհիվ էր, որ խայտառակ վիճակում գտնվող բժշկական կենտրոնը, ուր միայն անճարությունից էին այցելում կապանցիները, դարձավ երկրում ամենալավ պետական բժշկական հաստատություններից մեկը բոլոր օբյեկտիվ ցուցանիշներով։ Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ մարզպետը հերքում է, որ նման պահանջ է ներկայացրել, բայց չգիտես ինչու անձամբ չի ասում, որ նման բան չկա, այլ կարծես պախկվելով լրագրողներից ինչ-որ բաներ է ասում տեղակալի միջոցով։ Դե պատկերացրեք, մարդը աշխատում է իր համար 1,5 տարի, մեկ էլ մի օր հայտարարում է, ոի իր առջև աշխատանքից ազատման պահանջ են դրել։ Ի՞նչ է, հորինում է՞՞ ))))) Բա եթե հորինում է, լրագրողների հետ միասին մի հատ կանչեք, ասեք տղա ջան, քեզ ի՞նչ եղավ, ո՞վ է քեզ նման բան ասել, արի հասկանանք։ Իսկ ի՞նչ պիտի անի մարդ, ով ստում է, դե իհարկե պիտի հրաժարվի հանդիպել լրագրողների հետ ու միջնորդված հաղորդագրություն տա, թե իբր նման բան չի եղել։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vazgen.sagatelyan/posts/2012989018714368 ...

    Կարդալ ավելին
  • Օրերս անհայտ անձիք կրակել էին Սյունիքի մարզի Խուստուփ լեռան վրա տեղադրված Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրուն։ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կարգադրությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որն ուսումնասիրել է հուշակոթողի և հարակից տարածքի պահպանության վիճակը, մարզպետին ներկայացրել առաջարկություններ կիսանդրու վերականգման և հարակից տարածքի պահպանության ուղղությամբ, որից անմիջապես հետո սկսվել են վերականգնման աշխատանքները: Այժմ Նժդեհի արձանն ունի արժանավայել տեսք։ Վանդալիզմի նման դրսևորումներից խուսափելու նպատակով մարզպետը հանձնարարել է համապատասխան մարմիններին ուժեղացվել Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրու և հարակից տարածքի հսկողությունը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vazgen.sagatelyan/posts/1631872800159327 ...

    Կարդալ ավելին
  • Վերջերս օդանավակայանի տաքսի ծառայության գների շուրջ մեծ աղմուկ է բարձրացել, ու հատկապես մի թիվ է ասվում, որը երևի վիզուալ ամենատպավորիչն է ու ամենավախենալուն։ Ասում ա՝ օդանավակայանից Ստեփանակերտ 70,000 դրամով են տանում անխիղճները։ Ու մարդկանց մի ստվար զանգված առանց խորանալու սկսում է բողոքել, թե բա՝ ինչպես կարող է տաքսին արժենալ 70,000 դրամ։ Խայտառակություն է։ Սա երկիր չէ, թողնենք, գնանք Կրասնոդար։ Հիմա Երևանից Ստեփանակերտ 350 ԿՄ-ից ավել է, քաղաքի տաքսիները տանում են 40,000 դրամով։ Ինչպես հայտնի է, ՈՂՋ աշխարհում օդանավակայանում տրամադրվող ծառայությունները զգալիորեն ավելի թանկ են, քան նույնանման ծառայությունները քաղաքում։ Ավտոկայանատեղին քաղաքում ժամը 150-200 դրամ է, օդանավակայանում՝ 500։ Դրամափոխանակման կետերը զգալիորեն ավելի ցածր կուրսով են փող մանրում, սովորական փաթեթավորումը աստղաբաշխական թիվ ա նստում, կարծես Շմայսն ա իրա ձեռքով փաթթում։ Օդանավակայանը մեծ գումարներ է վերցնում տարածք տրամադրելու համար, ու այդպես է ամեն տեղ։ Դուրսը օդանավակայանում մի հատ սենդվիչ ես ուտում կոլայով, 20 եվրո փող են ուզում։ Դե տաքսին էլ չասեմ, կարող ա հյուրանոց չհասնես էդ 130 եվրոյով, էլ չեմ ասում 400 կմ քշելու մասին։ Պետք չի էդ 70,000-ը արհեստական մեծ թիվ ցույց տալ։ Է, որ Պյատիգորսկ գնաք, 150,000 ա լինելու, իսկ Դնեպրոպետրովսկ՝ 320,000։ Վաաաայ, ոնց կարելի ա տաքսիին 320,000 դրամ փող տալ։ Էս ինչ խայտառակություն ա, Քոչարյանի ժամանակ սենց չէ՛ր։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vazgen.sagatelyan/posts/1583195688360372 ...

    Կարդալ ավելին
  • Կարծում եմ՝ հոգևորականներից շատերի ներկայությունը Ֆեյսբուքում խիստ բացասական է ազդում Հայ առաքելական եկեղեցու համբավի վրա։ Վառ արտահայտված ագրեսիվ պահելաձևով այս անհատները արջի ծառայություն են մատուցում եկեղեցուն՝ փորձելով այդ ճանապարհով պաշտպանել իրենց կառույցի շահերը։ Վստահ եմ, որ եկեղեցում նույնպես կան մարդիկ, ովքեր պատասխանատու են իմիջի համար։ Կարծում եմ՝ իրենք շատ լուրջ պետք է մտածեն Կոմիտաս վարդապետի և Զաքարիա վարդապետի պես անհատների՝ հանրության լայն զանգվածների հետ անմիջական շփման մեջ մտնելու ռիսկերի մասին։ Այս երևույթը հղի է խիստ բացասական հետևանքներով։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vazgen.sagatelyan/posts/1566581346688473 ...

    Կարդալ ավելին
  • Նկատել ե՞ք, որ ինչքան թանկ ու ծիպա գլամուր ա կաֆե/ռեստորան / խանութը, այնքան ավելի վատ պայմաններ են այդտեղ ստեղծված սթաֆի համար։ Ժամանակին, երբ միջոցառումներ վարելով էի գումար աշխատում, նկատել էի այդ օչինաչափությունը։ Ինչքան ավելի թանկ տեղից էին կանչում, այդքան ավելի քիչ են պատրաստվում վճարել ))) Այսօր էլ ինձ դիմում են երբեմն որ ինչ-որ մեկին խորհուրդ տամ այս կամ այն միջոցառմանը մասնակցություն ունենալու համար ու երբ բարձրաձայնում են գումարը, հաճախ ասում եմ, որ չեմ կարող օգնել, քանի որ այդպիսի առաջարկով նույնիսկ չեմ դիմի իմ ոչ մի ծանոթի․․․ Հետո էլ զարմանում ենք, որ ամենաթանկ ռեստորան-սրճարանում երբեմն ամենավատ սպասարկումն է լինում։ Բա էդ մարդկանց աշխատավարձը իրենց սպասարկած սեղանի միջին չեկից ցածր է, բա էլ ո՞նց պիտի լիներ։ Մինչև մեր բիզնեսմենները չհասկանան, որ հաճախորդների գոհունակությունից ոչ պակաս կարևոր է աշխատակիցների գոհունակությունը, մենք չենք ունենա ոչ գոհ հաճախորդ ոչ էլ գոհ աշխատող, երկիրն էլ երկիր չի լինի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vazgen.sagatelyan/posts/1559144760765465 ...

    Կարդալ ավելին
  • Հասարակական վայրերում ծխելու արգելքին ես, իհարկե, կողմ եմ։ Չեմ հասկանում, թե դրան դեմ արտահայտվողները ինչ փաստարկներ ունեն։ Փաստ է, որ ծխելով դու վնաս ես հասցնում փակ տարածքում քո կողքին գտնվող մարդկանց առողջությանը։ Ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկը տուժի այն պատճառով, որ քեզ դա դզում ա ու չի դզում դուրս գալ և դուրսը ծխել։ Ամեն ինչ շատ տրամաբանական է։ Ուզում ես ծխել, գնա դուրս։ Հավես չունե՞ս, քո պրոբլեմն ա. կա՛մ մի ծխի, կա՛մ աշխատիր հավեսիդ վրա։ Զարմանում եմ նույնիսկ, որ սա քննարկման առարկայա դարձել, չեմ տեսնում քննարկելու թեմա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vazgen.sagatelyan/posts/1536626699683938 ...

    Կարդալ ավելին
  • Ահագին ժամանակ ա կասկադում չէի եղել ու առհասարակ մարդաշատ տեղեր չէի այցելել... Հանդիպում ունեի, նոր վերջացավ, քայլում էի դեպի Մաշտոց, մեկ էլ տեսնեմ մեկը մի աղջկա մազերից քաշում ա, խփում ու ինչ-որ բաներ գոռում, արանքն էլ մի ցիվիլ տղա ոչ հայկական արտաքինով փորձում ա սրան հանգստացնի, բայց լավ չի ստացվում... Արագ գնացի էդ կողմ, մի քանի հոգի էլ մոտ եկան, էսի մի կողմ ա քցում էս արտասահմանցուն ու էլի մազերը քաշում ա էս աղջկա գոռալով. «Արտասահմանցի ես տեսել ոտքերդ թուլացել ե՞ն այ ...» ու տենց ինչ-որ վատ բաներ: Մի կերպ սրան բռնում ենք մի քանի հոգով, էտ աղջիկը էն կողմ գնաց, էս մեր հերոսն էլ որոշեց, որ արտասահմանցին էլ իր մեղքի բաժինը ունի, սկսեց սրան խփելը թե բա. «Էդ իմ ձեռից ես աղջիկ տանում արա»... Էս տղեն մենակ գոռում էր. Call the Police, call the Police, բայց դե ինչ փոլիս, էսի հո իրա եվրոպաները չի... Մի կերպ պահում ենք սրան, մեկ էլ չուվը հետ եկավ, հերոսն էլ թե բա. «խայտառակ եմ անելու քեզ սաղ հարևաներիդ, ծանոթներիդ մոտ արա»... Կինո մի խոսքով... Նոր մի կերպ ճանապարհեցինք արտասահմանցուն չուվի հետ տաքսիով, էս էլ գնաց խայտառակ անելու երևի... Ասածս ինչ ա... Բլյա, աչքիս լավ էլ անում եմ հա՞ որ գործից գնում եմ տուն իմ համար մի հատ նարգիլե ծխում, կինո նայում ու պառկում քնելու... Նու եգո նախ, կարող ա սենց մեկը ռաստվի մեզ էլ խայտառակ անի սաղի մոտ :):) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vazgen.sagatelyan/posts/1196091887070756 ...

    Կարդալ ավելին
  • Ուկրաինայում լուրջ քննարկում են Եվրատեսիլն իրենց մոտ անցկացնելու գաղափարից հրաժարվելը, քանի որ հաշվել են, որ միջոցառումը 40 մլն $ ա արժենալու ու հստակ պարզ չէ ինչ դիվիդենդներ կբերի: Ֆինանսների նախարարը կոչ ա արել սթափ գնահատել իրավիճակը ու եթե ինչ՝ փոխանցել իրավունքը մեկ այլ երկրի (նման դեպքեր էլի են եղել): Հիմա ասում եմ լավ ենք պրծել, որ Իվետան չհաղթեց, հեչ էտ ծախսերի ժամանակը չի, իսկ եթե եկող տարի հաղթենք, կարելի ա փոխանցել Ադրբեջանին, համ թույն ժեստ կլինի համաշխարհային հանրության աչքերում, համ էլ լավ ծախսի տակ կգցենք։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vazgen.sagatelyan/posts/1174691402544138 ...

    Կարդալ ավելին
  • Էնքան շեյր արեցիք գրելով որ թուրքական մուղամ ա՝ մարդը ռեկորդ խփեց :):):) էս միլիոնից առնվազն 800.000-ը՝ վատով շեյր անողների շնորհիվ ա, բայց դե Լիլիթիկին ինչ տարբերությունՌեկորդ ա... Եկեք մի հատ էլ բոլորով շեյր անենք ու գրենք, որ էս թուրքական խայտառակությունը 1 միլիոն դիտում ունի ու կդառնա 2 միլիոն :):) Ստուգենք տեսնենք ինչքան կարանք խփենք :):):):) Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=1173621725984439&set=a.468244629855489.117483.100000098694656&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Էսօր մի հոդված ընկավ աչքովս, թե բա «Толерантный Баку»։ Այս երկու բառերի համադրությունը նենց նոնսենսային էր, որ ասեցի կարդամ տեսնեմ էտ ինչ Գուսմանական հեքիաթ ա տենց։ Պարզվում ա նյութի հիմքում Բաքվում իբր պահպանված հայկական Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է, տոլերանտ են ասում ա, թշնամու եկեղեցի են պահպանել։ Էս 2 օրը էն տխրահռչակ վահանն էր էտ նույն բանը ասում, հետաքրքրեց, ասի փորփրեմ մի քիչ։ Պարզվում ա Բաքվում եղած 5 հայկական եկեղեցիների 4-ը ավիրել են, էս մեկը մնացել ա։ Բայց ո՞նց ա մնացել ու ինչի՞ համար։ Խաչերը հանել են, մեջը սաղ քանդել-ձևափոխել, պոլկաներ են դրել ու սարքել հարևանությամբ գործող գրադարանի արխիվ... Շենքը չեն քանդել էլի, տոլերանտ են։ Ես Ձեզ սենց ասեմ, մի օր որ մտնենք Բաքու, իսկ որ սենց գնա՝ հաստատ մտնելու ենք, մզկիթներից մեկը մենք կսարքենք կալյան ծխելու տեղ։ Չենք քանդի, մենք էլ ենք տոլերանտ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1161918843821394&set=a.468244629855489.117483.100000098694656 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն