• ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
  • Ինչպես ողջ հանրապետությունում, Կենտրոնում նույնպես մեկնարկել է ամառային զորակոչը: Այսօր Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ Սուրբ Կաթողիկե եկեղեցու բակում վարչական շրջանի թվով 20 նորակոչիկների ճանապարհեցին ՀՀ բանակ` հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու: Եկեղեցու բակում էին հավաքվել վարչականշրջանի ղեկավարի աշխատակազմիներկայացուցիչներ, զինվորականներ, ծնողներ: «Այսօր մենք տարածաշրանում ունենք ամենամարտունակ բանակը: Այդպիսի բանակում ծառայությունը յուրաքանչյուր հայ երիտասարդի համար ինչպես հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու, այնպես էլ կամային և տղամարդկային հատկանիշներձեռք բերելու հզոր դպրոց է:Ձեզ բարի ճանապարհ, բարի ծառայություն, ծառայեքխաղաղությամբ» ,-բարեմաղթել է Արա Սադոյանը նորակոչիկներին: Իր օրհնանքի խոսքն ու աղոթքն է հղել նաև Սուրբ Կաթողիկե եկեղեցու սպասավոր Տեր Ավետիսը Դանիելյանը: Միջոցառման ավարտին բոլոր նորակոչիկները ստացել են նվերներ վարչական շրջանի ղեկավարի կողմից: ...

    Կարդալ ավելին
  • 1878թ. այս օրը՝ մարտի 4-ին է ծնվել հայ ճարտարապետ, ակադեմիկոս, հայ նոր ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանը: Կենտրոն վարչական շրջանում են գտնվում Ալեքսանդր Թամանյանի արձանը, թանգարան-ինստիտուտը և նրա անունը կրող փողոցը:  Ալեքսանդր Թամանյանի արձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Թամանյան փողոցում՝ Կասկադ համալիրի հարևանությամբ: Քանդակագործն է Արտաշես Հովսեփյանը, ճարտարապետը՝ Սպարտակ Պետրոսյանը: Ալ. Թամանյանի բազալտից և գրանիտից արձանը տեղադրվել է 1974 թվականին:  Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտը ստեղծվել է 2002 թվականին: Թանագրանում ցուցադրվում են ճարտարապետի գծագրերը, էսքիզները, անձնական իրերը, նամակաները, լուսանկարները: Թանագարնը գտնվում է Կառավարական տուն 3 հասցեում: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/188987171146364/photos/a.198632183515196.50181.188987171146364/1098871800157892/?type=3&theater ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին