• Եվա Գրիգորյան
  • Արտերկրում կարոտ մնացին հայկական ծիրանին: Վերին Լարսը փակ է, ծիրանով բեռնված մեքենաները՝ օրեր շարունակ փորձում են այլընտրանք գտնել բեռը արտերկիր հասցնելու համար: Հայաստանի համար չափազանց կարևոր այս անցակետը ձմռանը փակվում է ձյան ու բքի, ամռանը կարող է փակվել ջրածածկման պատճառով, ինչպես այս անգամ: Չհաշված ռուս-վրացական հարաբերությունների վատացման դեպքերը: Փակման առաջին իսկ օրերից տեղեկություններ կան, որ Հայաստանի, Վրաստանի ու Ռուսաստանի իշխանությունները, համապատասխան գերատեսչությունները փորձում են լուծումներ գտնել՝ կազմակերպել ճանապարհին մնացած քաղաքացիների տեղափոխումը, ճանապարհներ փնտրել ուղեբեռները տեղ հասցնելու համար: Մինչև անգամ այս հարցի առնչությամբ ՀՀ վարչապետը կապ է հաստատել ՌԴ իր պաշտոնակցի հետ, բայց միևնույն է, այսպիսի իրադրության պայմաններում մարդիկ անհարմարություն ու վնասներ են կրում: Ժամանակը ցույց է տվել, որ Լարսում խնդիրներն անխուսափելի են: Ըստ տարբեր պաշտոնական աղբյուրների՝ շաբաթներ անց անցակետը կրկին կսկսի գործել, բայց հնարավոր է, որ այն շատ ավելի երկար ժամանակով փակվի: Հարկավոր է այլընտրանքային ուղիներ փնտրել, խոսքն այն մասին չէ, որ պետք է առհասարակ հրաժարվել այս ճանապարհից, սակայն անընդունելի է այն, որ տնտեսվարողի աշխատանքը պետք է ջուրը լցվի, արտահանվող ծիրանը, որի վաճառքը բավականաչափ կշիռ ունի մեր տնտեսության մեջ, պետք է ճանապարհին փչանա: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/eva.arturovna85/posts/324165864581530 ...

    Կարդալ ավելին
  • Հունիսի 24-ին տեղացած հորդառատ անձրևը և դրա հետևանքներն իսկական աղետ էին Լոռու և Շիրակի մարզերի մի շարք բնակավայրերի և հատկապես Արթիկ քաղաքի համար: Ղարանղու գետի վարարման հետևանքով ջրալցվել են քաղաքի գլխավոր և երկրորդական փողոցներ, տներ, նրբանցքներ, ինչպես նաև Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել 70 երեխա և 27 աշխատակից: Առատ և ինտենսիվ կարկուտի հետևանքով Արթիկի միջով անցնող «Մովրովենց ձոր» և «Բմբուլենց ձոր» անվանումներով հեղեղատարերը լցվել են ջրով և խոշոր գլաքարերով: Այժմ Արթիկում աղետի հետևանքները գտնվում են վերացման փուլում. ստեղծվել են հանձնաժողովներ, որոնք հաշվում են վնասները, իսկ քաղաքապետարանում հատուկ հաշվեհամար է բացվել` աղետից տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Նախօրեին խորհրդակցություն է տեղի ունեցել նաև կառավարությունում, որի ընթացքում քննարկվել են հունիսի 24-ին տեղի ունեցած հեղեղի պատճառած վնասների նախնական ուսումնասիրության արդյունքները: Վարչապետին զեկուցվել է, որ վերականգնողական ակտիվ աշխատանքներ են իրականացվում, վերացվում են հեղեղի հետևանքները: Վարչապետը հանձնարարել է սկսել վնասներ կրած արթիկցիների փոխհատուցման գործընթացը: Քննարկումների արդյունքում որոշվել է աշխատանքներն իրականացնել երկու փուլով. առաջին փուլում գումարներ են հատկացվելու հրատապ լուծում պահանջող խնդիրների վերացման համար, այդ թվում՝ քաղաքացիների կրած վնասների փոխհատուցման, ինչպես նաև բնակելի տներին հարակից հեղեղատարի վնասված հատվածների վերանորոգման համար, իսկ երկրորդ փուլում նախատեսվում է հեղեղատարի ամբողջական ուսումնասիրություն և համապատասխան աշխատանքների իրականացում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/eva.arturovna85/posts/323607117970738 ...

    Կարդալ ավելին
  • Պետական գերատեսչությունների մի մասը դեռ քննարկում է, թե քանի ծառայողական ավտոմեքենա կկրճատի, մի քանիսն արդեն թվեր են հրապարակել: Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, նախկին 9-ի փոխարեն, այսուհետ կսպասարկի 5 ավտոմեքենա: Քաղաքաշինության նախարարությանը պատկանող 19 մեքենաներից կրճատվել է 8-ը: Սփյուռքի նախարարությունում, օրինակ, կրճատում նախատեսված չէ, քանի որ նախարարությունն ունի ընդամենը 6 մեքենա, որը սահմանված է նորմատիվով: Կառավարության այսօրվա նիստի ընթացքում էլ որոշվել է Կառավարության աշխատակազմին ամրացված 15 փոխադրամիջոցները հետ վերցնել և ամրացնել Պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին: Նշված տրանսպորտային միջոցները ևս հետագայում կօտարվեն: Օպտիմալացման մասին հայտարարությունը եղել է գործադիրի մայիսի 19-ի նիստում, այն կիրականացվի փուլային տարբերակով: Առաջի փուլի ընթացքում կկրճատվի շուրջ 800 մեքենա: Այս ընթացքում կրճատվել է նաև 30 ծառայողական ավտոմեքենա: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/eva.arturovna85/posts/314321365565980?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1465466339394384 ...

    Կարդալ ավելին
  • Ամռան ամիսներին զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրներն ավելի ակնհայտ են դառնում, ինչը փաստում են նաև տուրօպերատորներն ու տուրիստական գործակալությունները: Ծառայությունների բավարար մակարդակի բացակայությունը, համակարգային որոշ խնդիրներ, ըստ տուրօպերատորների, անհարմարություններ են առաջացնում Հայաստանում իրենց հանգիստն անցկացնող զբոսաշրջիկների համար: Պետք է նշել, որ զբոսաշրջության զարգացումը՝ բացի տնտեսական ուղղվածությունից, ունի նաև սոցիալական նշանակություն, այսինքն՝ բացի պետբյուջեին եկամուտներ ապահովելուց, նպաստում է նաև զբոսաշրջիկների այցելության վայրերում տարբեր ենթակառուցվածքների զարգացմանը, ինչից մեծապես օգտվում է տվյալ վայրի բնակչությունը: 2016 թ. առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 252 506 զբոսաշրջիկ, ինչը 8.6%-ով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս տարվա երեք ամիսներին Իրանից Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 35.3%-ով: Ավելացել է նաև Կանադայից, Գերմանիայից, Ուկրիանայից ու ՌԴ-ից ժամանած զբոսաշրջիկների թիվը: Անդրադառանալով Իրանին, նշենք, որ Երևանի և Թեհրանի միջև նախատեսվում է ստորագրել վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ համաձայնագիր, որը կարող է խթանել երկու երկրների տնտեսությունների զարգացմանը: Ըստ համաձայնագրի` երկու պետությունների քաղաքացիները սովորական և դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, դուրս գալ և գտնվել միմյանց պետությունների տարածքում առավելագույնը 90 օր ժամկետով` 180 օրվա ընթացքում: Իհարկե, արտոնագրի վերացումը չի նշանակում, որ Իրանից Հայաստան եկող տուրիստների թիվը կտրուկ կավելանա, բայց միևնույն ժամանակ, նրանք, ովքեր որոշել են գալ Հայաստան, սահմանային անցակետում ավելորդ ժամանակ չեն վատնի` զերծ մնալով քաշքշուկներից: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/eva.arturovna85/posts/310750352589748?__mref=message ...

    Կարդալ ավելին
  • Երեխային մանկատուն պետք է տեղափոխել ծայրահեղ դեպքերում, երբ չկան մարդիկ, ովքեր կարող են ստանձնել նրա խնամակալությունը:  Դժվարի իրավիճակներում երեխաներին շուրջօրյա խնամք իրականացնող հաստատություններ հաճախ տեղափոխում են առանց համապատասխան ուսումնասիրություն կատարելու, մինչդեռ կան դեպքեր, երբ երեխան կարող է մնալ ընտանիքում, հատկապես հաշվի առնելով ազգային մենթալիտետը: Գործադիրը անհրաժեշտ է համարել բարեփոխումներ իրականացնել երեխաների այլընտրանքային խնամքի հարցում: Այսպիսով, կսահմանվեն այլընտրանքային խնամքի տրամադրման առաջնահերթություններն ու կմշակվեն խնամքի հաստատություններ ուղղորդման առավել հստակ չափորոշիչներ: Նշենք, որ ինչպես այս հարցում, այնպես էլ շուրջօրյա խնամք իրականացնող հաստատություններում տեղավորված երեխաների՝ հարազատ ընտանիք վերադառնալու հարցում նախկինում բավարար աշխատանք չէր իրականացվում: Հարկ է նշել, որ նախագծի ընդունման շնորհիվ հստակ կսահմանվեն երեխաների այլընտրանքային խնամքի տրամադրման և խնամքի հաստատություններ ուղղորդման առաջնահերթությունները, հնարավորինս կկանխարգելվի երեխաների մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ, ինչպես նաև՝ կիրականացվեն շարունակական աշխատանքներ՝ շուրջօրյա խնամքի հաստատություններում տեղավորված երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու ուղղությամբ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/eva.arturovna85/posts/307486356249481?__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • Հանրապետության երկրորդ քաղաքի` Գյումրու շատ փողոցներ այսօր վերակառուցման կարիք ունեն: Որոշ հատվածներում դրանք ոչ միայն դժվարանցանելի են, այլև արտակարգ պատահարների պատճառ են դառնում:  Ստեղծված խնդիրները լուծելու և ճանապարհների վիճակը բարելավվելու համար այս տարվա մայիսի 11-ին Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև ստորագրվել է «Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 14.6 մլն եվրո վարկ` Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագրի իրականացման համար:  Նշենք, որ ծրագրի հիմնական նպատակն է բարեկարգել քաղաքի փողոցները: Նախատեսվում է իրականացնել նաև քաղաքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ, այդ թվում` ասֆալտի և մայթերի նորոգում, հետիոտնային նոր տարածքների կառուցում, քաղաքային լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցում և Գյումրու համար ավտոկայանատեղիների վերաբերյալ ռազմավարության մշակում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/eva.arturovna85/posts/304263829905067 ...

    Կարդալ ավելին
  • Վերջին տասնամյակում ՏՏ ոլորտի զարգացումը կարևորագույն խթան է հանդիսացել աշխարհի բոլոր զարգացած երկրների տնտեսությունների մրցունակության և արտադրողականության բարձրացման համար: Կարևորելով ՏՏ-ի զարգացումը ոչ միայն որպես առանձին ոլորտ, այլ նաև որպես երկրի տնտեսության ընդհանուր առաջընթացի և համաշխարհային տնտեսության մեջ մրցունակություն ապահովելու հիմնական գործոն, ոլորտի զարգացմանն ուղղված ակտիվ քայլեր ձեռնարկվում են նաև Հայաստանում: Հայաստանի ՏՏ-ի ոլորտը միջազգային չափանիշներին հասցնելու հերթական քայլերից է Հայաստանի և Բուլղարիայի կառավարությունների միջև նախատեսվող «Տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման և հաղորդակցության ոլորտում համագործակցության» վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը: Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման և հաղորդակցության ոլորտում փորձի փոխանակմանը, հնարավորություն կտա գործարար կապեր ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման և հաղորդակցության ոլորտում ներգրավված ընկերությունների և կազմակերպությունների հետ: Նշենք, որ ՏՏ ոլորտի զարգացումը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական ենթակառուցվածքի զարգացմանը, կբարձրացնի տեխնիկական կրթությամբ շրջանավարտների թիվը և որակավորումը: Ռազմավարության արդյունավետ իրականացումը կնպաստի, որպեսզի Հայաստանն առավել ճանաչելի դառնա աշխարհի այլ առաջատար տեխնոլոգիական երկրների շարքում: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/eva.arturovna85/posts/301557926842324?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1463132836475742 ...

    Կարդալ ավելին
  • Մարդկանց վաճառքը կամ թրաֆիքինգը շարունակում է մնալ մարդկությանը մտահոգող հարցերի թվում: Թրաֆիքինգը (trafficking) բառը նշանակում է ինչ-որ բանի անօրինական վաճառք: Այս երևույթը անվանում են նաև «սպիտակ ստրկություն»: Դասական ստրկության և թրաֆիքինգի մեջ կա մի սկզբունքային տարբերություն. եթե ստրկությունը մի շարք երկրներում ժամանակին այս կամ այն կերպ օրինականացվել է` երբեմն համարվելով նաև լեգալ, ապա թրաֆիքինգն օրենքից դուրս է յուրաքանչյուր պարագայում և համարվում է անլեգալ։ Մոտավոր հաշվարկներով, յուրաքանչյուր տարի թրաֆիքինգի զոհ է դառնում ավելի քան 4 միլիոն մարդ, ցավոք, այս թիվը գնալով աճում է: Թրաֆիքինգն աշխարհում ամենաարագ աճող հանցագործություններից է և հանցագործ աշխարհին բերում է տարեկան 8-10 միլիարդ եկամուտ: Ի դեպ, ՀՀ Քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն է տարածել աշխատանքային թրաֆիքինգի դեպքի բացահայտման մասին: Նշվում է, որ Հայաստանի 11 քաղաքացի աշխատանքային շահագործման է ենթարկվել ՌԴ Մուրմանսկ և Կիրովսկ քաղաքներում։ Միջազգային այս խնդրի դեմ պայքարում են միջազգային կառույցներն ու պետությունները, Հայաստանը ևս մասնակից է այս պայքարին: ՀՀ կառավարությունը սահմանել է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը և չափերը: Առաջարկվող նախագծի ընդունումը միտված է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեպքերի կանխմանը, թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում իրավական, կազմակերպչական և ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդմանը, զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի ուղղորդման գործընթացի հստակեցմանն ու կատարելագործմանը: Նախագիծը կնպաստի նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ոլորտի օրենսդրության և օրենքների առավել արդյունավետ կիրառմանը ու հիմքեր կստեղծի հասարակության մեջ թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց արդյունավետ սոցիալական ինտեգրման համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/eva.arturovna85/posts/298214567176660 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանում բնակլիմայական պայմանները բավականին նպաստավոր են ձկնաբուծության զարգացման համար: Ձկնաբուծության զարգացման վերջին տարիների միտումները վկայում են, որ տնտեսավարող սուբյեկտների մեծ մասն ունի ոլորտի վարման հարուստ փորձ և արդյունավետ կառավարման հմտություններ, ինչն այդ ոլորտը դարձնում է ինչպես շահութաբեր, այնպես էլ հեռանկարային: Ձկնաբուծությամբ զբաղվող «Սևան Ակվա» ընկերությունը, որը պատրաստվում է Սևանա լճում տեղադրվելիք ցանցերի մեջ ձուկ աճեցնել, ՀՀ կառավարությանը հայտ է ներկայացրել՝ խնդրելով հարկային արտոնություն տրամադրել ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ: Նշենք, որ «Սևան Ակվա» ՓԲԸ-ն հանդիսանում է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրով նախատեսված օղակներից մեկը, որն իրականացնում է ապրանքային ձկան աճեցում: Ընկերությունն այս տարի պատրաստավում է Սևանա լճում տեղադրել մեկ ձկնաբուծական տնտեսություն, որը բաղկացած է լինելու 12 ցանցավանդակից: Ձկները կերակրվելու են եվրոպական արտադրության բարձրորակ ձկան կերով: Ընդհանուր առմամբ Սևանա լճում տեղակայված մեկ ձկնաբուծական տնտեսությունը նախատեսում է իր արտադրական հզորություններին հասնել 3 տարվա ընթացքում, որի արդյունքում կարող է արտադրել տարեկան մոտ 685 տոննա ձկնամթերք, որից կստացվի մոտ 2 մլրդ 400 մլն. դրամ շահույթ: Հարկային արտոնության առկայությունը լուրջ խթան կարող է հանդիսանալ նոր ներդրումային ծրագրերի իրականացման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 155 աշխատատեղ, իսկ սպառողները հնարավորություն կունենան մշտապես սպառելու բարձրորակ և համեմատաբար մատչելի գներով ձկնամթերք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/eva.arturovna85/posts/276300509368066 ...

    Կարդալ ավելին
  • Ձմռան ամիսներին` առատ տեղումների հետևանքով, հանրապետության գետավազաններում կուտակվել է մեծ քանակությամբ ձյան պաշար: Եթե մարտ-մայիս ամիսներին ջերմաստիճանի կտրուկ բարձրացում գրանցվի ու հորդառատ անձրևների պարագայում՝ գետերի ու հեղեղատարների խոցելի տեղամասերի ամրացման և մաքրման աշխատանքներ չիրականացվեն, ապա սելավներն ու հեղեղումները կարող են հսկայական նյութական վնասներ պատճառել: Հաշվի առնելով գարնանային հնարավոր հեղեղումների վտանգը՝ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն ուսումնասիրել է գետերի և հեղեղատարների տեղամասերն ու ներկայացրել առաջարկություն՝ առաջնահերթ հակահեղեղային միջոցառումների իրականացման վերաբերյալ: Ֆինանսական միջոցների սղության պատճառով՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակիցներն ու Արաքս գետի հիմնահարցերի հանձնաժողովի անդամներն ընտրել և ՀՀ վարչապետի հետ համաձայնեցրել են հրատապ իրականացման ենթակա հակահեղեղային միջոցառումների ցանկը: Նշենք, որ ջրօգտագործողների ընկերություններում ընթացիկ ֆինանսական ճեղքվածքը մարելու և ջրօգտագործողների ֆինանսական կայունությունն ապահովելու հարցը քննարկվել է կառավարության այսօրվա նիստում: Նախատեսվող կանխարգելիչ միջոցառումների իրականացման դեպքում խոցելի հատվածներում կկանխվի գետերի ու հեղեղատարների ափերի փլուզումը, գյուղատնտեսական հողերը, բնակելի տները, զորամասերը, շենք-շինությունները զերծ կմնան ողողումներից: Տվյալ նախագծի նպատակը գետերի և հեղեղատարների 2016 թվականի գարնանային կանխատեսվող հեղեղումների անվտանգ անցկացումն ապահովելն է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/eva.arturovna85/posts/271584766506307 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն