Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Սևան Աղաջանյան
  • Քեզ չուղարկված նամակները փոշոտվել են արդեն, ու թղթին հատուկ հնության հոտ ունեն... Անհասցե տառեր են, որ ամեն բառից կաթում ես, բայց այդ տուփում նրանք փոշոտվում են առանց քո մատների... Քո նվիրած ծաղկից բորբոսներ են կախվել, բայց նամակներիս պես չի հնացել, կիսակոկոն փռվել է տուփի մեջ ու ամեն օր հիշեցնում է ինձ այն օրը ու մեզ համար բացված այդ արևը, անձրևն ու անձրևանոցը, որ ձեռումդ էր, մեծ ու գեղեցիկ ձեռքերումդ, որ այդքան քիչ ինձ գրկեցին... Քո ասած բոլոր բառերը աշխարհի ինձ բաժին հասած օդի հետ ձուլվել է ու ամեն վայրկյան շնչել է տալիս իրեն... Քո ամեն ծիծաղից երջանկություն եմ ապրել, և որտե՞ղ է այսօր այդ երջանկությունը՝ ուրիշ ձեռքերում, գուցե լքված, մենակ, սպասում է գուցե... Քեզ ուղարկված բոլոր կարոտները պատուհանիցդ ներս չեկան.. քեզ ուղարկած ոչ մի սիրո կաթիլը չդիպչեց այտերիդ այնքան նուրբ, որքան կարող էի նրբոտել այտերդ ես... Քեզ հասցեագրված համբույները, որ ոչ մի նամակով պատմել չէր լինի, այդպես էլ չծնվեցին, չապրեցին նրանք, չապրեցի՜ն... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/SevnarAghajanyan/posts/896658287142597 ...

    Կարդալ ավելին
  • Ոչ չափազանցնենք, ոչ էլ թերագնահատենք Հանրային փրկության ճակատի քաղաքական վերջին գործողությունները։ Ուղղակի պետք է սթափ գնահատենք դրությունը՝ նախքան և հետո։ի՞նչ փոխվեց Հանրային փրկության ճակատ ստեղծելով, ո՞վ շահեց, ո՞վ տուժեց:Իմ կարծիքով ոչինչ չփոխվեց, ոչ մի օրհասական հարց չլուծվեց, ոչ մի խնդիր չքննարկվեց. շահեց Րաֆֆի Հովհաննիսյանի և վաղուց քաղաքական թոշակառու Հմայակ Հովհաննիսյանի վարկանիշը, տուժեց մի ամբողջ ժողովուրդ, որին էլի դրել են անհասկացող երկար ականջներով կենդանու տեղ։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/sevan.aghajanyan/posts/968182879956576?__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանում,եթե ինչ որ պաշտոնեական անձ է այցելում դպրոց, ոջույնի խոսքի փոխարեն,առաջին գործողությունն,որ լինում է դա՝ պաշտոնյան հրամայական ձայնով ասում է․ —Ով է Ադրբեջանի թշնամին,իսկ դպրոցահասակ երեխաները պատասխանում են Հայերը։Դպրոցից թշնամություն են քարոզում Հայերի հանդեպ։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/sevan.aghajanyan/posts/968071429967721?__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • Հարգելի հայրենակիցներ վերջին ասուլիսի ժամանակ հանդես եկա հայտարարությամբ,որտեղ մեջբերեցի ,որ չորս կրոնական կազմակերպությունների ղեկավարը միևնույն անձն է ՝ Ռընե Լևոնյանը: Չորս կազմակերպություններն էլ գրանցված են, որպես տարբեր դավանանքի կրոնական կազմակերպություններ: Ծիծաղելի փաստ ենք արձանագրում` եթե մի մարդ հանդիսանում է մեկ կրոնական կազմակերպության ղեկավար, չի կարող չորս դավանաբանության հարել: Հետևաբար, այդ կազմակերպություններ չեն զբաղվում կրոնական գործունեությամբ: Ո՞վ է նա և ինչ է «շինում» Հայաստանում: Ռընե Լևոնյանը ՝ սփյուռքահայ այս անձնավորությունը Հայաստան եկավ անկախությունից և ղարաբաղյան պատերազմից հետո: Վերջերս իմացանք, որ Թալին քաղաքում 90-ական թվականից քաղաքապետարանն անհատույց սեփականության իրավունքով ավետարանչականներին է փոխանցել թիվ 3 մանկապարտեզը։Նույն մանկապարտեզում մի սենյակ է առանձնացված իբրեւ ՙեկեղեցի՚ և մի հովիվ էլ նշանակվել է այդտեղ հավաքներ անցկացնելու համար: Իսկ նախորդ քաղաքապետը, մեծապես գնահատելով ավետարանչականների ՙհանրօգուտ՚ ծառայությունները, անգամ քաղաքի փողոցներից մեկն անվանափոխել է ի պատիվ ավետարանչականների հովիվ Ռենե Լեւոնյանի: Թերեւս մեզ անհայտ են քաղաքին կամ որոշ անհատների մատուցած այն անգնահատելի ծառայությունները, որոնց արդյունքում ավետարանչականները հավերժացվեցին Թալինում, սակայն ցավալի է տեսնել այս ամենը:  Պետք է ենթադրել, որ Ռ. Լևոնյանը իր «մտահոգ» ելույթներով շատ բանի չի հասնի, որովհետև հայ ժողովուրդը դարեր ի վեր, նույնիսկ իր արյան գնով հավատացել է միայն մեկ Եկեղեցու, իր սերունդներին մկրտել ու ծիսակարգի մասնակցել միայն իր՝ Առաքելական Եկեղեցում և Սուրբ Երրորդությանը երկրպագել այնպես, ինչպես սովորեցրել են նրան Գրիգոր Լուսավորիչը, Գրիգոր Տաթևացին, Ներսես Շնորհալին ու Գրիգոր Նարեկացին: Այնպես որ՝ ռընեներն ու այլ «հյուրեր» ընդամենը ժամանակավորապես տեղ կունենան հայոց արևի տակ, ինչպես թեթևասահ այն ամպերը, որ քամիների նշան են:  Ձեզ եմ ներկայացնում պետական ռեգիստրի տվյալներ չորս կրոնական կազմակերպության մասին՝ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sevan.aghajanyan/posts/948949805213217?__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • Միջազգային բոլոր կառույցների որոշումները պարտադիր են դրանց անդամակցող երկրների համար: Այդ համապարտադիր կանոները չկատարելը առաջացնում է անբարենպաստ հետևանքներ: Բայց միջազգային իրավունքում միշտ չէ, որ ամեն խախտման համար սահմանված է սանկցիա /պատժատեսակ/ կամ այն կիրառվում է: Այդիպիսինի բացակայության դեպքում բոլոր կողմերը միասին են որոշում, թե ինչպես վարվեն: Մի մեծ տարբերություն էլ կա ներպետական օրենսդրության համեմատ. հնարավոր է, որ մեղավորը ընհանրապես չպատժվի, դա էլ կախված կոնկերտ սուբյեկտից: Ինչպես ասում են միջազգային իրավունքը ստեղծվել է թույլերին պաշպանելու համար, սակայն կարելի է պնդել, որ դա առաջին հերթին ուժեղի իրավունքն է: Վառ օրինակ ԱՄՆ-ի պատերազմը Իրաքի դեմ: Միջազգային նորմերը արեգելում են ագրեսիան, սակայն ոչ ոք չհամարձակվեց պատժել ԱՄՆ-ին:  Միակ իրավունքի համակարգը որը և՛ քաղաքականություն է, և՛ իրավունք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sevan.aghajanyan/posts/941646379276893 ...

    Կարդալ ավելին
  • Նման բան չկա,ուղղակի սա պետք է կարդալ։Դիմում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության տնօրինությանը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/763203283813555/photos/a.765929723540911.1073741828.763203283813555/78592755 ...

    Կարդալ ավելին
  • 1992 թվականի հուլիսի 3-ին Արցախի Մյուրիշեն գյուղի մոտ ռազմական առաջադրանք կատարելիս իր մարտական ընկերներ Արմեն Երիցյանի (Երո) և Արա Ավագյանի (Արայիկ) հետ զոհվեց արցախյան պատերազմի լեգենդար հերոս ՎԱՐԴԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ (Դուշման):«Ո՛չ կոմունիստ եմ, ո՛չ հնչակ ու դաշնակ, ես կռվող ու հող ազատագրողն եմ,- իր տեսակետն արտահայտել է Վարդանը։- Թող կորչե՛ն բոլոր այն մարդիկ ու կուսակցությունները, որոնք խանգարում են ազգի շահերին»: Դուշման Վարդանն ապրեց ընդամենը 26 տարի, արցախյան շարժման հենց սկզբից անմիջապես ճանաչվեց և չորս տարվա մեջ դարձավ առասպելական հերոս:Հերոսությունը հենց այնպես, հանկարծ ու ակամա չի դրսևորվում, այն վաստակվում է իմացյալ մահի զգացողությամբ ավելի վաղ, նույնիսկ ծննդից առաջ, պապերից ստացածի` գենետիկականի թելադրանքով:Վարդան Ռոբերտի Ստեփանյանը ծնվել է 1966-ի մարտի 9-ին, Երևանում: Վարդանը՝ Արմեն Երիցյանի հետ, ստեղծեց «Ասպետ» ռազմական դպրոցը, ուր կռվող տղաներն էին մարզվում: «Զենք վերցնելն ու կռիվ գնալն արդեն հերոսություն է, իսկ լավ, թե վատ զինվոր կդառնան, արդեն հրամանատարներիս գործն է»: Արդեն թափ էին առնում պատերազմական գործողությունները` Երասխի, Ասկերանի, Շահումյանի մարտերը: Վարդանը տարերքի մեջ էր: Ընկերները նրան տվեցին «Դուշման» անունը և «Դուշմանը» դարձավ առասպելական: Արցախում զենքի պակաս էր զգացվում, և նա անձամբ մեկնեց Ռուսաստան` զենք հայթայթելու: Դուշմանը վստահություն էր ներշնչում, նրա հավատը, որ Շուշին շուտով կազատագրվի թուրքերից, վարակիչ էր: Դուշմանի մասին լեգենդներ են հյուսվում և մեծ արագությամբ տարածվում և՛ հայերի, և՛ թուրքերի շրջապատում, որովհետև եկել էր պահը, և հերոսական էին նրա բոլոր մտահղացումներն ու արարքները:«Հայրենիքի համար սխրանք կատարելն ու հաղթանակելու հավատն են մեր ուժի աղբյուրները»,- այսպիսի պարզաբանում է տալիս Վարդանը: Ահա ևս մի քանի բացատրություն իր արարքների մասին. «Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի»: Մեծերը կանխազգում են գալիքը… Այդպես էլ եղավ. զոհվեց 1992 թվականի հուլիսի 3-ին, Արցախի Մյուրիշեն գյուղի մոտ, դավադիր ականից …«Եթե զոհվեմ` զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»: Դուշմանը թաղվեց ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ, իսկ մինչ այդ պատգամել էր. «Ինչքան մենք ենք մեր ազգը սիրում, գոնե մի փոքր էլ ազգը մեզ սիրի»: Եվ ազգը սիրեց…Վարդան Ռոբերտի Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով, «Շուշիի ազատագրման համար», «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալներով: Նրա մասին ֆիլմեր են նկարահանվել, գրքեր են գրվել, երգեր են երգվում, գործում է նրա անվան գրադարան-տուն թանգարանը, Շուշիի փողոցներից մեկն անվանակոչված է նրա անունով, ծնվում և մեծանում են նրա անունը կրող նոր զինվորներ, ԵՊՀ-ում կա նրա անվան լսարան, տարբեր դպրոցների ռազմագիտության սենյակներ նրա անունով են… Դուշման Վարդանը հայ ժողովրդի սիրված և մնայուն հերոսներից է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=930512153723649&set=a.180107422097463.39659.100002946195874&typ ...

    Կարդալ ավելին
  • ՑԱՎԸ ԿԱԽՎԱԾ Է ՕՐՎԱ ԺԱՄԻՑ Ցավի զգացողությունների ընկալման աստիճանը կախված է ոչ միայն մարդու օրգանիզմի առանձնահատկություններից, այլև օրվա ժամանակից, ժամերից։ Գիտնականները բազմաթիվ փորձերից եկել են այն եզրակացության, որ ցավի ազդեցությունը մաշկի վրա՝ նրա մակերևույթին, ավելի զգալի է առավոտյան 11-12-ը, իսկ այսպես կոչված ներքին ցավը, օրինակ՝ ատամնացավը, որովայնացավը՝ գիշերվա ժամերին։ Բժիշկները գտնում են, որ ցավի ազդեցությունը ներքին հյուսվածքների վրա նվազագույնի է հասնում ժամը 18-ի մոտերքը։ Հենց այդ ժամանակ էլ խորհուրդ է տրվում գնալ բժշկի։ ԱՏԱՄՆԵՐԸ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՍ ԹԱՆԿ ԵՆ  Շվեդ գիտնականները նկատել են, որ մարդու ատամները հեռացնելուց վատանում է հիշողությունը։ Գիտնականները նկատել են այսպիսի օրինաչափություն. մարդն ինչքան շատ ունի սեփական ատամներ, այնքան լավ է նրա հիշողությունը։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մարդու, ինչպես նաև կենդանիների ատամի հեռացման պատճառով պոկվում է կարևոր նյարդ, որն անցնում է ուղեղով։ Դա է բերում է հիշողության վատացման։ ԲՈՒԺԻՉ ԱՐԵՎԸ Արտասահմանում գիտնականնները պարզել են, որ մայր մտնող արևին նայելիս լավանում է տեսողությունը։ Դրանից լավանում է աչքի բջիջների աշխատանքը, դրանք ավելի ակտիվ են սկսում աշխատել։ Այդ գործողությունը կարելի է կատարել ամեն օր, պարզապես այդ ընթացքում մոտ 30 անգամ պետք է թարթել. խորհուրդ չի տրվում անթարթ նայել։  Այնուամենայնիվ, ցերեկային արևի ճառագայթները, ինչպես նաև բարձր ջերմաստիճանի կամ իոնացնող ճառագայթների ազդեցության պայմաններում առանց պաշտպանական միջոցների երկարատև աշխատանքը նպաստում է աչքի տարբեր հիվանդությունների առաջացմանը, բարդացմանը, սակայն տվյալ դեպքում խոսքը մայր մտնող արևի մասին է։ Այն վնաս չի հասցնում մարդու առողջությանը անգամ աչքի տարբեր հիվանդությունների դեպքում։ Նյութի աղբյուր`https://www.facebook.com/permalink.php?story_fbid=777394465727770&id=763203283813555&pnref=story&__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/x3cwc9LbBSwds3XI5wNP.png

    Ինչպես հայտնի է, 18-ին ռուսական օդատիեզերական ուժերը թուրքական օդուժի հետ միասին իրականացրել են առաջին համատեղ ռազմագործողությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում՝ Ալ-Բաբ քաղաքի մերձակայքում: Ընդհանուր առմամբ, գործողությանը մասնակցել են ռուսական ԶՈՒ 9 և թուրքական օդուժի 8 միավորներ՝ հետախուզության կողմից կանխավ տրամադրված և կողմերի միջև փոխհամաձայնեցված ահաբեկչական կառույցի 36 թիրախների դեմ. գործողության մասին նախապես տեղեկացվել են նաև սիրիական իշխանությունները: Բացի ռազմական տեսանկյունից, այս ռազմագործողությունը բավական կարևոր է ինչպես քաղաքական, այնպես էլ սիրիական հակամարտության շրջանակներում կողմերի որդեգրած մոտեցումների մերձեցման և առարկայական արդյունքների ամրագրման առումով. փաստացի կերպով, այն իրականացվում է դեռևս հունվարի 12-ին Մոսկվայում ՌԴ ՊՆ-ի և Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ի միջև ստորագրված համագործակցության հուշագրի հիման վրա: Ինչպես հայտնի է, Մոսկվայի և Անկարայի միջև կայացած ռազմական համագործակցության վերոնշյալ փորձը հաջորդել է կողմերի անմիջական հովանավորությամբ անցյալ տարեվերջին Սիրիայի տարածքում հաստատված և դեռևս գործող հարաբերական հրադադարի ռեժիմին, ինչպես նաև՝ առաջիկա օրերին Աստանայում կայանալիք միջսիրիական քաղաքական բանակցությունների նախօրեին. ասել է, թե այս իրողությունը փաստում է սիրիական հակամարտության շրջանակներում համագործակցության հարցում նախկին հակառակորդների սկզբունքային և հետևողական գործելաոճի մասին: Սա մի հանգամանք է, որը բացակայում էր Սիրիայի տարածքում նախկինում հաստատված հրադադարի տապալված փորձերի ընթացքում՝ հիմնականում ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների հիման վրա: Բացի նշվածից, ռուս-թուրքական համագործակցությունը և կողմերի հետևողական մոտեցումներն այդ հարցի շուրջ թույլ են տալիս կանխատեսելու, որ եթե այնուամենայնիվ, տարբեր պատճառներով՝ թե՛ ներսիրիական, թե՛ տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված, Սիրիայում գործող ներկա հրադադարի ռեժիմն ու քաղաքական գործընթացը նույնպես տապալվեն, ապա առնվազն կողմերի միջև փոխհամաձայնեցված գործողություններն, անգամ համագործակցությունը կարող է շարունակվել՝ առնվազն երկկողմանի շահերի փոխադարձ ճանաչման համատեքստում. իսկ այդ իրողությունը որակապես նոր իրավիճակ կստեղծի Սիրիայի տարածքում առկա ուժային հավասարակշռության տեսնկյունից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.petrosyan.05/posts/1227951447242067

    Կարդալ ավելին