• Նարեկ Միրզոյան
  • «Լիդիան Արմենիա» ընկերության կողմնակիցներն այսօր գազանման նյութ են բաց թողել Ամուլսար տանող ճանապարհները հսկող բնապահպանների և տեղացիների վրա։ Մոտ 5 հոգի դեմքի շրջանում ունեցել են այրվածքի զգացողություն և տեսողության ժամանակավոր կորուստ։ Տուժածների մեջ եղել են նաև ոստիկաններ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narmirzoyan/posts/1842556699157308 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի զարգացման հիմնադրամը 2017 թվականին բազմապատկել և բարելավել է գործունեության հիմնական արդյունքները: 2017 թվականին հիմնադրամում 3 գլոբալ փոփոխություն է տեղի ունեցել. նախ փոփոխվել է ՀԶՀ մանդատը՝ ընդհանուր զարգացման հիմնադրամից դառնալով բիզնեսին ուղղված կառույց։ Բացի այդ, ՀԶՀ գործառույթներից հանվել է տուրիզմի զարգացման բաղադրիչը, ՀԶՀ ծառայությունների ցանկը համալրվել է նախագծային հարթակով և հետսպասարկման ծառայությունով։ Նոր մանդատին համահունչ, փոփոխվել է հիմնադրամի կառուցվածքը։ Տարվա ընթացքում արտահանման խթանման համար ծախսված յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց 23 անգամ ավելի արդյունք է ապահովվել։ ՀԶՀ աջակցությամբ սննդարդյունաբերության, ոսկերչության, թեթև արդյունաբերության, կոշիկի արտադրության, գինեգործության և այլ ոլորտների շուրջ 70 ընկերություն այս տարի մասնակցել են միջազգային ցուցահանդեսների։ Էքսպոների արդյունքում օտարերկրյա մեծածախ գնորդների ու մատակարարների հետ կնքվել են 5.7 միլիարդ դրամի արտահանման պայմանագրեր, որոնք հաջողությամբ իրականացվում են։ Իսկ «WorldFood Moscow 2017»-ում մեր երկրի տաղավարը լավագույնն է ճանաչվել։ 600-ից ավելի B2B-ների, համաժողովների, գործարար առաքելությունների, ներդրումային քարոզարշավների միջոցով Հայաստանի զարգացման հիմնադրամը նոր գործարար կապերի հարթակ է ապահովել հայաստանյան հարյուրավոր ընկերությունների համար։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narmirzoyan/posts/1541073125972335 ...

    Կարդալ ավելին
  • Ջերմուկի հուշարձանների մատույցներում տեղադրվել են տեղեկատվական ցուցանակներ, որոնց վրա առկա է նաև QR շտրիխ-կոդ՝ քառալեզու տեղեկատվությամբ: Տեղադրված ցուցանակների շնորհիվ զբոսաշրջիկները կկարողանան հեշտությամբ ստանալ տեղեկատվություն պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանների մասին։ Յուրաքանչյուր QR կոդ տեղափոխում է Jermuktravel.am/sculptures կայքի հուշարձանների էջ, որտեղ առկա է քառալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն, արաբերեն) տեղեկություն յուրաքանչյուր հուշարձանի մասին՝ սկսած ճարտարապետից, պատրաստված նյութից, հուշարձանի պատմությունից մինչև լուսանկարներ: Ծրագիրն իրականացրել է «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարկական կազմակերպությունը, «Գործընկերություն և ուսուցում» հասարակական կազմակերպության և Ջերմուկի քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narmirzoyan/posts/1519747221438259 ...

    Կարդալ ավելին
  • Ոստիկանական համակարգի որոշ ծառայողներ լավ կլիներ՝ օրինակ վերցնեին ՃՈ-ի աշխատակիցներից: Սա առաջին դեպքը չէ, երբ տեսնում ենք, թե ինչպես են ՃՈ-ի աշխատակիցները օգնություն ցույց տալիս քաղաքացիներին, այն դեպքում, երբ դա չի մտնում իրենց պարտականությունների մեջ: Ապրե՛ք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narmirzoyan/videos/vb.100002089872121/1341622829250700/?type=2&theater ...

    Կարդալ ավելին
  • Ֆեյսբուքյան օգտատերերի մոտ նկատեցի, որ ակտիվորեն տարածվում է այս լուսանկարը: Սակայն, պետք է տեղեկացնեմ, որ լուսանկարը ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԻ, Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղության մերձճակատային հատվածում տեղի ունեցած հրդհի հետ:  Հիշեցնեմ, որ հակառակորդը ձեռնարկել է սադրիչ քայլեր, սակայն այս անգամ ոչ թե կրակի դադարեցման պայմանավորվածության խախտումների տեսքով, այլև՝ հրդեհելով չեզոք գոտու խոտածածկույթը՝ նպատակ ունենալով վնաս պատճառել ղարաբաղյան կողմին, մասնավորապես սահմանամերձ ցանքատարածություններին: Լուսանկարի հղումը` այստեղ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/narmirzoyan/posts/1035973623148957?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1463690655221037 ...

    Կարդալ ավելին
  • Ջերմուկ քաղաքում այսօր՝ ապրիլի 23-ին, զինվորական կարգով տեղի է ունեցել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Աղաբեկյանի հուղարկավորությունը:  Հուղարկավորությանը ներկա են եղել ԶՈւ բարձրաստիճան հրամանատարներ, Կարեն Աղաբեկյանի մարտական ընկերները, հարազատները: Երեկ ապրիլի 22-ին Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում տեղի էր ունեցել զոհված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Աղաբեկյանի հոգեհանգիստը  Կարեն Աղաբեկյանը Ջերմուկ քաղաքի Կեչուտ գյուղի բնակիչ էր, մեկ տարի 2 ամսվա ծառայող: Կարենն ընտանիքի կրտսեր զավակն էր, ունի իրենից մեծ քույր և եղբայր: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narmirzoyan/posts/1019921571420829   ...

    Կարդալ ավելին
  • 2016թ. ապրիլի 21-ին, մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, Ջերմուկ քաղաքային համայնքի Կեչուտ գյուղի բնակիչ 1996թ. ծնված Կարեն Արտուշի Աղաբեկյանը: Դեպքը տեղի է ունեցել ավտոխցիկում` զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով: Կարեն Արտուշի Աղաբեկյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 22-ին ժամը 18.00-ին, Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում: Հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 23-ին ժամը 13.00-ին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1019286771484309&set=a.162882773791384.42587.100002089872121&t ...

    Կարդալ ավելին
  • Բոլորը շտապում էին մասնակացելու Սուրբ Զատիկի՝ Քրիստոսի Հարության տոնի կապակցությամբ մատուցվելիք Սուրբ Պատարագին: Հավատացյալները եկել էին Սուրբ Հաղորդություն ստանալու և եկեղեցին լեփ լեցուն էր:  Սուրբ Զատիկը հանդիսանում է հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոններից մեկը՝ Քրիստոսի Հարության տոնը: Նախընթաց երեկոյան Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում կատարվել էր Ճրագալույցի Պատարագ և դրանով ավարտվել էր Մեծ Պահքի շրջանը: Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում մատուցվող Սուրբ Պատարագին մասնկացող հավատացյալներին ու քրիստոնյա մարդկանց Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվ իր պատգամն էր հղել ամենայն Հայոց Կաթողիկոսը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն : Տոնի առիթով իր շնորհավորանքը ուղղելով քրիստոնյա ժողովրդին Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ էր անում ապաշխարհելով մաքրագործվել մեղքերից ու հետամուտ լինել Աստծու պատգամններին ինչը կբերի երկնային արքայության: Սուրբ պատարագից հետո Ջերմուկի հավատացյալներին և ներկաններին բաժանեցին Հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ հանդիսացող կարմիր ներկված հավկիթներ և լավաշ, որը նախկինում տալիս էին հատկապես աղքատներին ու կարիքավորներին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narmirzoyan/posts/1001872843225702 ...

    Կարդալ ավելին
  •   Սուրբ Ծննդյանը, ինչպես նաև Սուրբ Զատկին նախորդող օրը կոչվում է Ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Այդ օրերին, ըստ հատուկ արարողակարգի, վառում են տաճարի ջահերն ու կանթեղները և վառվող մոմեր բաժանում ժողովրդին, որից հետո մատուցվում է սուրբ Պատարագ: Հայ Եկեղեցում տարվա մեջ միայն երկու անգամ է ճրագալույց կատարվում՝ սուրբ Ծննդյան և սուրբ Հարության նախատոնակներին, որովհետև այս տոների նավակատիքները մեր բնության նորոգման ու փրկության հիշատակներն են: Ըստ Եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Այսօր, Ջերմուկի սուրբ Գայանե եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Սբ. Պատարագ, որի ավարտին ազդարարվեց Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը: Իսկ կիրակի առավոտյան Հայաստանյայց եկեղեցիներում կմատուցվի Քրիստոսի Հրաշափառ Հարության Զատկական Սուրբ Պատարագը:  Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narmirzoyan/posts/1001010276645292   ...

    Կարդալ ավելին
  • Այսօր՝ մարտի 18-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թոմաս Շրափելին եւ հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի գիտաշխատող Ֆլորիան Ֆեյերաբենդին: Ողջունելով հյուրերին՝ Էդուարդ Շարմազանովն արժեւորել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գործունեությունը Հայաստանում եւ նշել, որ այն հատկապես կարեւոր է ժողովրդավարության զարգացման տեսանկյունից, եւ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու նրա հետ կապերը: Իսկ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թոմաս Շրափելը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ վստահեցրել, որ հիմնադրամը շարունակելու է Հայաստանում իրականացնել թե սկսված, թե նոր ծրագրերը: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ հանդիպել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի նորանշանակ ղեկավար Թոմաս Շրափելի եւ հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի գիտաշխատող Ֆլորիան Ֆեյերաբենդի հետ: Հանձնաժողովի նախագահը հյուրերին ներկայացրել է մեր երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումների ընթացքը: Նա խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հարցում արժեւորել է նաեւ Գերմանիայի փորձն ու դրա ուսումնասիրությունը: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ այսօր խորհրդարանական խմբակցությունների մասնակցությամբ կազմակերպել էր քննարկում «ՀՀ ընտրական օրենսգիրք» Կ-960 նախագծի շուրջ: Քննարկմանը մասնակցել են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, կարեւորելով ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումները, տեղեկացրել է, որ մինչեւ երկրորդ ընթերցում այն բոլոր առաջարկներն ու մտահոգությունները, որոնք կլինեն կառուցողական, կընդունվեն: Իսկ Գոլդեն Թյուլիփ հյուրանոցում տեղի է ունեցել ՀՀ արտաքին վերահսկողության համակարգի իրավական շրջանակի կատարելագործման աշխատանքային խմբի (ԱԽ) ընդլայնված նիստը, որը նախագահում էր խմբի ղեկավար, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նիստին մասնակցել են աշխանտանքային խմբի անդամները, միջազգային փորձագետներ եւ ոլորտի մասնագետներ: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/narmirzoyan/posts/994295740650079?pnref=story ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն