• Արսեն Արզանյան
  • Չէի ցանկանա պիսիմիստ թվալ, բայց քաղաքական դաշտի ամայացումն ու ճյուղավորումը շարունակվում է, և ամենի մեղավորը կառավարման համակարգի փոփոխությունն է, որը ենթադրում և պարտադրում է իշխանության լծակ ունենալ միայն կուսակցական խողովակի միջոցով, ինչ էլ հանգեցնում է կուսակցությունների թվի ավելացմանը: Եվ քանի որ մեր ազգը միասնականությամբ չի փայլում և ամեն մեկը կարծում է, թե բոլորը պետք է համախմբվեն հենց իր շուրջը, արդյունքում ունենում ենք ապաշնորհ առաջնորդներ, որոնք մսխում են գիտակից քաղաքացու պաշարները: ԵՎ եթե տարիներ աջաջ ստեղծվող կուսակցությունները համարվում էին անգործունակ և <<մարդ կուսակցություններ>> ապա այսօր արդեն փոխվել է տրամաբանությունը: Ընտրական գործընթացների սկզբին մնացել է մեկ տարուց էլ պակաս ժամանակահատված մինչ այդ իհարկե քաղաքական միաձուլումներ և համագործակցություններ կլինեն, բայց փաստ է այն, որ հաջորդ ազգային ժողովը ևս լինելու է բազմակուսակ- ցական և շատ խայտաբղետ:  Այլևս ոչ մի քաղաքական ծնունդ ողջունելի չէ, եթե այն չի լինելու համախմբող և միաբանող: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsen.arzanyan/posts/1048363411903374 ...

    Կարդալ ավելին
  • Այնպիսի ծանր քաղաքական իրավիճակում ենք գտնվում, որ շատ ուժեր անգործության են մատնվել, հիմնական խաղացողներից կամ խորհրդարանական կուսակցություններից ոմանք իրենց վերջին ցանկությունն են հայտնում՝ լինելու հաջորդ գումարմանը ազգային ժողովում: Իհարկե, որոշներին կհաջողվի, բայց ուժեր կան որ իրոք կանգնած են փլուզման և տարալուծման եզրին և սա այն պարագայում , երբ վերջին տասնամյակում հայկական քաղաքական պլատֆորմը ընդունեց իր էվոլուցիոն վերջնական տեսքը:  Եթե ուշադիր լինենք կհասկանանք, որ անցում ենք կատարելու երկբևեռ քաղաքական դաշտին` իշխանական բևեռի առաջին անառողջ ծիլերը արդեն երևում են, խնդիրը միասնական ընդիմադիր ճակատի ձևավորման մեջ է: Եվ հենց ընդիմադիր ուժերի չհամակարգված գործունեությունը կբերի թե‘ իրենց կործանման, թե‘ ժողովրդի քվեի կորստին: Մի խնդիր էլ է առկա. հանգամանքնրի բերումով շատ պատգամավորներ որբացել են և առաջիկա ընտրություններին քաղաքական ապաստան չխնդրելու պատճառով` ընկել երանությունների գիկը և դարակազմիկ որոշումներ են կայացնում` հիմնել նոր կուսակցություններ: Միասնական ճակատը իրենից ենթադրում է քաղաքական համախմբում և որպես նախադրյալ կարող է լինել ևս երկու խորհրդարանական կուսակցությունների վերածնունդը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsen.arzanyan/posts/985025921570457 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն