• Մանե Խառատյան
  • Սիրելի ընկերներ ջան, ես գիտեմ, որ ձեր 99 տոկոսը վառ արտահայտված ՀԱՅրենասերներ են։ Գիտեմ, որ ձեզանից շատերը (գրեթե բոլորը) օգտագործում են բացառապես ՀԱՅկական արտադրանք և սկզբունքային են այդ հարցում։ Երեկ պարզ դարձավ, որ Կլեոպատրա ֆիրմայի մանկական խոնավ անձեռոցիկները թուրքական արտադրության են։ Ավելի կոնկրետ․ թուրքականի վրա պարզապես փակցված է կլեոպատրայի պիտակը։ Անձնական հետաքննության արդյունքում պարզեցի, որ Կլեոպատրա ֆիրման արդեն 2 ՏԱՐԻ Է՝ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ, ՉԿԱ էդպիսի ֆիրմա։ Այն փակվել է 2014թ-ին։ Սփյուռի էջում նույնիսկ պարզ նշված է այդ մասին։ Ինչևէ, ըստ երևույթին ֆիրմայի փակումից հետո պահեստում մնացած բոլոր ապրանքները շարունակվում են մտնել շուկա, իսկ այն ապրանքները, որոնք վերջացել են, պարզապես փոխարինվում են այլ երկրի , ավելի կոնկրետ՝ Թուրքիայի արտադրության ապրանքով։ Թե ով է կանգնած այս ամենի հետևում, կարող ենք միայն գուշակել, քանի որ դեռ ճիշտը չգիտենք։ Հայթայթածս հեռախոսահամարով պատասխան չկար (եթե իհարկե գործող համար է), բայց կփորձենք դեռ պարզել․․․  Շարունակելի․․․ երևի․․․ Հ․Գ․ Կցում եմ վերոհիշյալ ֆիրմայի անձեռոցիկների լուսանկարները, որ չասեք թե զրպարտում եմ: Հ․Գ․ 2․ Կցում եմ նաև Սփյուռի էջը (հեռախոսով էլ եմ պարզել Սփյուռից, որ իրոք ՉԻ ԳՈՐԾՈՒՄ) http://www.spyur.am/am/companies/taguhi-cleopatra/4610 Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/maneh.kharatyan/posts/1113023488789676 ...

    Կարդալ ավելին
  • Դեռ զինվորների խտացրած կաթի վաճառքից չհանդարտված, հիմա էլ սա: Եթե հենց հիմա աչքիս առաջ չլիներ, կարող է կասկածեի, որ նկարն իսկական է... էս անգամ հենց ԵՍ եմ նկարել, ներկա պահին տանը դրված է: Վաճառում են ոչ թե խանութում, այլ <<ձեռքի վրա>> եղանակով: Ֆիրմայի մասին ինտերնետում գտա միայն այն, որ ինչ-որ պահի 4 աշխատողների թույլ չեն տվել ներկայանալ գործի հիվանդության պատճառով, ուրիշ ոչ մի լուրջ ինֆորմացիա. ոչ պաշտոնական կայք, ոչ էլ... ասեմ ավելին, արտադրման ամսաթիվ ու պահպանման ամսաթիվ նույնպես չկա... բայց ամենակրևորը, որ սա էլ ՊՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ Է և ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ: Այսինքն էլի զինվորի բերանից կտրում են, որ երկու հոգի լավ ապրի՞: Լավ, ի՞նչ անես սրանց... Ես խնդրում եմ իմ լրագրող ընկերներին լրջորեն զբաղվել այս հարցով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=964176617007698&set=a.128092747282760.29359.100002461077734& ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն