• Հրանտ Մելիք-Շահնազարյան
  • Մի քանի տարի առաջ որքան քննարկումների էի մասնակցում, որպես կանոն, գալիս էինք եզրակացության, որ անհրաժեշտ է երկրի ժողովրդագրական խնդիրները լուծել: Այսօրվա նման քննարկումներում արդեն այլ խնդիր է առավել արժևորվում` կրթությունը: Ու դա նրա համար չէ, որ ժողովրդագրական խնդիրները լուծվել են: Ոչ, բոլորս լավ գիտենք, որ ավելի են սրվել: Պարզապես կրթության բացասական դինամիկան բոլոր ռեկորդները խփել է` վատ իմաստով թոզում թողնելով ժողովրդագրական բոլոր խնդիրները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/10213174871586094 ...

    Կարդալ ավելին
  • Զաքիր Հասանովի հարցազրույցն էի կարդում РИА Новости գործակալությանը: Հետաքրքիր էր: Ասում է. «Շուրջներդ նայեք. միջազգային օրենքներն այլևս չեն գործում, բոլորը հենվում են ուժի վրա: Բնականաբար, մենք պետք է դրան արձագանքենք»:  Համաձայնվեք՝ խոսուն նախադասություն է: Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները, ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների թույլ արձագանքը ադրբեջանա-արցախյան սահմանում տեղի ունեցող իրադարձություններին համընդհանուր անկայունության ու ամենաթողտվության պատրանք են ստեղծել Ադրբեջանում: Մտածում են, որ երբ ուզեն և ոնց ուզեն: Լավ են անում, թող մտածեն: Մենք էլ ենք թույլ տվել, որ այդպես մտածեն: Ու սխալ ենք արել: Բայց դա անուղղելի սխալ չէ: Կարծում եմ՝ Հասանովի այս հարցազրույցը վատ ազդակ չէր, որպեսզի հայկական կողմն էլ ավելի խստացնի իր քաղաքականությունն արցախյան հարցում: Դրանց լեզուն կարճացնել է պետք, թե չէ մի օր կհավատան իրենց ստերին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/10213085115742254?notif_t=close_friend_activity%C2%ACif_id=1499958300044703 ...

    Կարդալ ավելին
  • Երեկ քաղաքից դուրս էինք գնացել ընտանիքով։ Դիլիջանի թունել չհասած նկատեցի այս զինվորին, որ իր հրաշքի համար ծաղիկ էր հավաքում։ Կողքով անցանք, հետո որոշեցի վերադառնալ ու ծանոթանալ։ Ասեք, որ գեղեցիկ տեսարան է։ Կնոջս ու աղջիկներիս հետ էի։ Բոլորիս տրամադրությունը միանգամից բացվեց։ Հուսով եմ՝ կապիտան Նավոյանի ու իր հրաշքինն էլ։ Ընկերներիս էլ ճիշտ այդպիսի ուրախ կիրակի եմ մաղթում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10213039134792759&set=a.1480399569675.2066858.1224364147&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Արտասահմանյան լրագրողների աշխատելաոճը հստակ տարբերվում է հայ գործընկերների մոտեցումներից ու գործելաձևից։ Հատկապես, երբ խոսքը վերաբերվում է հարցազրույց վերցնելուն, տարբերությունն ակնհայտ է՝ մեր թղթակիցները, որպես կանոն, աշխատում են իրենց զրուցակցի խոսքը հնարավորինս ճշգրտությամբ հասցնել լսարանին։ Արտասահմանցիները նյուզմեյքերների խոսքը օգտագործում են ռեպորտաժատիպ նյութեր պատրաստելու համար։  Որպես օրինակ` ասեմ, որ երեկ Gazeta.ru-ի և «Российская Газета»-ի թղթակիցներին երկար հարցազրույց եմ տվել։ Նյութերում քիչ բան է օգտագործվել, ընդ որում՝ նաև սխալ են միտքս ներկայացրել, բայց ընդհանուր առմամբ՝ նաև իմ խոսքից որոշակի պատկերացում են կազմել ներհայաստանյան քաղաքական զարգացումների մասին և նյութ պատրաստել դրա հիման վրա։ Ժամանակին այդ նույն մոտեցումը նկատել եմ նաև BBC- ի, «Los-Angeles Times»-ի, Al Jazeera-ի և այլ լրատվամիջոցների թղթակիցների հետ աշխատելիս։ Չգիտեմ՝ այդ մոտեցումներից որն է ավելի ճիշտ կամ արդյունավետ, բայց դե փաստ է, ուզեցի արձանագրեմ։ Շատ կուզեի լսել նաև ընկերներիս կարծիքը։ Հա, ի դեպ, ահա հիշատակված երկու ռեպորտաժների հղումները՝ 1. https://www.gazeta.ru/politics/2017/04/03_a_10608791.shtml 2. https://rg.ru/…/cik-armenii-oglasil-promezhutochnye-rezulta… Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/10212042189109740 ...

    Կարդալ ավելին
  • Մեկը մյուսին հերթ չտալով՝ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են այն մասին, իբր հայկական կողմն Արցախում լայնամասշտաբ հարձակման է պատրաստվում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանով իրենք արդեն սկսել են զորքերի կուտակում սահմանում։ Մեղմ ասած՝ լավ հոտ չի գալիս այս ամենից։ Տեղեկատվական արշավ են սկսել, որի նպատակը կարող է իրենց իսկ կողմից սկսվելիք պատերազմի պատասխանատվությունը հայերի վրա դնելը լինել։ Տեսնենք՝ զարգացումները որ ուղղությամբ կընթանան։ Ամեն դեպքում ուշադիր և զգոն լինելու մեծ անհրաժեշտություն կա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/10211656139138732 ...

    Կարդալ ավելին
  • Առավոտից մի քանի զանգ եմ ստացել Մեհրաբի ու Բերդի գնդում ծառայող զինվորների ծնողներից։ Մարդիկ միայն մի հարց ունեին, քանի զոհ ունենք ու ովքեր են։ Պատկերացնում եմ, թե հրամանատարները քանի հազար զանգ են ստացել։ Ու նաև պատկերացնում եմ, թե քանի ծնող են էսօր իրանց երեխու «մահը տեսել» իրենց ամենավատ պատկերացումներում։ Ու սաղ էն պատճառով, որ ինչ֊որ մարզպետ ու ինչ֊որ լրագրողներ փորձել են շատ տեղեկացված երևալ։ Ցույց տալ, իբր իրենք դեմք են, ամեն ինչ գիտեն։  Անկեղծ եմ ասում՝ արդեն ապշում եմ, թե ինչքան կարելի է նույն սխալներն ու բացթողումներն ունենալ։ Հազար անգամ ասվել և հորդորվել է, որ նման դեպքերում չի կարելի մինչև վերջ չհստակեցված ինֆո տարածել։ Զգույշ է պետք լինել ու չխանգարել այն մարդկանց, ովքեր սահմանում իրենց գործն են անում։ Բայց չէ, արի ու տես, որՏավուշում շատ «ինֆորմացված» մարզպետ ունենք... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/10211128480467595 ...

    Կարդալ ավելին
  • Երկարատև հակամարտությունները սովորական են դարձնում մարդկանց ընկալման մեջ հակամարտություն հասկացաությունն որպես այդպիսին։ Աշխարհում վաղուց ընթացող հակամարտություններ շատ կան։ Հաճախ դրանք վերածվում են թշնամության և հակառակը։ Բայց փաստն այն է, որ մարդիկ հարմարվում են այդ իրողությանը և սկսում են ապրել այնպես, կարծես դա իրենց չի վերաբերվում։ Բայց մտքում, իհարկե, միշտ պահում են այն փաստը, որ սահմանից, ծովից կամ օվկիանոսից այն կողմ, կա մրցակցության օբյեկտ և փորձում են ամեն կերպ առավելության հասնել նրա նկատմամբ։ Կարծում եմ՝ սա հետազոտելու հետաքրքիր թեմա է։ Հատկապես հիմա, երբ վերջնականապես պարզ է դառնում, որ Ադրբեջանի հետ մեր հաշիվները դեռ երկար կմնան քաղաքական օրակարգում։ Երևի մեզ էլ է վերջապես պետք հարմարվել այն մտքին, որ արևելքում ու արևմուտքում թշնամիներ ունենք, որոնց պետք է հաղթել, այլ ոչ թե համակեցության ուղիներ որոնել։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/10210619130974176 ...

    Կարդալ ավելին
  • Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շատ ուշագրավ հայտարարություններ է արել այսօր ԱԺ֊ում։ Ուզում եմ մի քանի կարևոր կետերի անդրադառնալ։ Նախ, Վ. Սարգսյանը նշեց, որ «իրականում Պաշտպանության նախարարությունը ոչ այլ ինչ է, քան Նախագահի աշխատակազմի ևս մեկ դրսևորում՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի գործիք Զինված ուժերի նկատմամբ վերահսկողության»: Իհարկե, բոլորին է հայտնի, որ Գերագույն գլխավոր հրամանատարը մշտապես վերահսկել է Զինված ուժերում ընթացող գործընթացները։ Բայց շատ հարցերում Սեյրան Օհանյանը եղել է բավական ինքնուրույն նախարար, և Նախագահ Սարգսյանը թույլ է տվել, որպեսզի բանակի ներքին զարգացումների տրամաբանությունն ընթանա այնպես, ինչպես դա պատկերացրել է նախկին նախարարը։ Վիգեն Սարգսյանն իր՝ որպես նախարար առաջին իսկ հայտարարության մեջ նշում է, որ եկել է՝ Բանակում Գերագույն գլխավոր հրամանատարի պատկերացումները կյանքի կոչելու համար։ Ասվածից կարելի է ենթադրել, որ Նախագահ Սարգսյանը որոշել է ավելի շատ ժամանակ հատկացնել բանակաշինության խնդիրներին և այսուհետև անձամբ է զբաղվելու այդ կառույցի հետագա զարգացման գործերով։ Երկրորդ, խոսվում է ազգ֊բանակ գաղափարի մասին։ Որքան էլ մեր բանակը ազգային լինի, այնուամենայնիվ, փաստ է, որ սա միանգամայն նոր մոտեցում է անկախ Հայաստանի համար։ Ըստ նոր գաղափարի՝ այսուհետև Բանակ է համարվելու ոչ միայն Զինված ուժերի համակարգը, այլ ամբողջ հասարակությունը՝ լինի գիտնական, թե մանկավարժ, արհեստավոր, թե նկարիչ։ Բանակի նման ընկալման մասին քննարկումներ նախկինում ևս եղել են։ Բայց այսօր այդ ամենը բարձրացվում է ծրագրային մակարդակի և դա շատ լավ է։ Որովհետև, ցավոք, այն միջավայրը, որտեղ ապրում և զարգանում է մեր պետությունը, այլ հնարավորություններ մեզ չի տալիս։ Հայաստանը պատրաստվում է երկարատև հակամարտության, ինչն իր հերթին նշանակում է, որ մեր իշխանությունները սպառված են համարում Ադրբեջանի և/կամ Թուրքիայի հետ հակամարտության խաղաղ հանգուցալուծման բոլոր հնարավորությունները։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/HrantBek/posts/10210264309383858 ...

    Կարդալ ավելին
  • Ամենաշատը զզվում եմ «Ղարաբաղի ժողովուրդ» արտահայտությունից։ Վերջին շրջանում հայ պաշտոնյաները շատ են օգտագործում այս արտահայտությունը։ «Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդն ամբողջությամբ Ղարաբաղի ժողովրդի կողքին են», ֊ հայտարարում են մեր գործիչները՝ առանց նկատելու, որ այդ անհեթեթությունը հետզհետե լեզվամտածողություն է դառնում։  Թե ասա՝ ուզում եք օգնեք, Արցախին օգնեք։ Այնտեղի հայերին, բնակչությանը։ Ղարաբաղի ժողովուրդը ո՞րս է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/10210146591880994 ...

    Կարդալ ավելին
  • Երբ կարդում եմ հանրաճանաչ մտածողների խորհերն իրենց սեփական ժողովրդների մասին, միշտ բռնացնում եմ ինձ այն մտքի վրա, որ այդ գրվածքների բացարձակ մեծամասնությունը ճիշտ է նաև հայրեիս համար։ Այսինքն այն խնդիրները, որոնք առկա են մեզանում, խորթ չեն նաև անգլիացիների, չինացիների, ռուսների, հրեաների, ֆրանսիացիների և գրեթե բոլոր ուրիշ ժողովուրդների համար։ Բայց ազգերի ու պետությունների մի մասը լուծում կամ փորձում է լուծել այդ խնդիրները, իսկ մյուս մասը՝ օգտվում առաջինների լուծումներից։ Անունն էլ դնում «միջազգային փորձ»։ Որպես կանոն առաջինները հաջողում են, երկրորդները՝ ոչ։ Որովհետև այն լուծումը, որն արդյունավետ է, օրինակ, անգլիացու համար, կարող է ողբերգություն դառնալ այլ ազգերի համար։ Եվ ճիշտ հակառակը։   Հիմա նստած մտածում եմ՝ ինչի՞ վրա պիտի հիմնվի մեր միտքը, եթե փորձենք խորհել Հայաստանի ապագայի մասին։ Մինչ օրս միայն «միջազգային փորձ» ենք դրել մեր պետության հիմքում։ ԱՄՆ֊ից, Եվրոպայից, Ռուսաստանից «գողացել» ու բերել ենք այն ամենալավը, ինչն իրենք ստեղծել են իրենց պետության ու հանրության համար։ Երևի այդպես պիտի «սուպեր ժամանակակից» և «ուլտրակենսունակ» պետություն դառնայինք, հա՞։ Իսկ ինչու՞ չստացվեց։ Մտածե՞լ եք։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ նախկինում, օրինակ Մաշտոցի դարաշրջանում, կամ դրանից առաջ ու հետո ընկած հատվածում, մենք դեռ գիտեինք սեփական լուծումներ ունենալու գաղտնիքը։ Բայց չգիտես երբ ու ինչ պայմաններում մոռացանք։ Ու հիմա անընդհատ բողոքում ենք, թե պետության զարգացման տեսլական չունենք։ Չգիտենք, թե ինչ երկիր ենք ուզում ունենալ ապագայում... Է, որտեղի՞ց իմանանք, եթե սկի չենք էլ մտածում դրա մասին։ Սկի չգիտենք էլ, թե ոնց ու որտեղից է պետք սկսել մտածել։ Փոխարենը սպասում ենք, թե վաշինգտոններում ու մոսկվաներում էլ ինչ նոուհաուներ ի հայտ կգան, որ «միջազգային փորձ» յառլիկի տակ նորից ներմուծենք Հայաստան։ Իսկ հետո էլ նորից բողոքենք, որ երկրում արդարություն չկա, տեսլական չկա, միտք ու գաղափար չկա... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/10209991292318602 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն